ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2015 թվականի մայիսի 7-ին «ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի մայիսի 14-ի ՀՕ-118 օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածի երկրորդ պարբերությունը «ԱԱՀ-ի շեմ» բառերից հետո լրացնել «, բացառությամբ ձեռնարկատիրական գործունեություն վարելու իրավունք ունեցող ոչ առևտրային կազմակերպությունների և սույն օրենքի 3.1-ին հոդվածի 3-րդ կետի «բ» ենթակետում և 6-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետում նշված դեպքերի` անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց, որոնց համար սույն օրենքի կիրառման առումով ԱԱՀ-ի շեմ է համարվում ապրանքների մատակարարման և ծառայությունների մատուցման իրացման շրջանառության 58,35 մլն դրամը» բառերով: Հոդված 2. Օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել: Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2015 թվականի հուլիսի 1-ից և գործում է մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ: «Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` շրջանառության հարկ վճարող համարվելու համար ապրանքների մատակարարման և ծառայությունների մատուցման իրացման շրջանառության 115.0 մլն դրամ չափը 2015 թվականին կիրառելի չէ այն հարկ վճարողների (այդ թվում՝ ԱԱՀ վճարողների) նկատմամբ, որոնց կողմից ապրանքների մատակարարումից և ծառայությունների մատուցումից իրացման շրջանառությունը 2015 թվականի հունվարի 1-ից մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը գերազանցել է 58.35 մլն դրամը: Սույն դրույթը գործում է մինչև 2016 թվականի հունվարի 1-ը: Հայաստանի Հանրապետության Նախագահ Ս. Սարգսյան 2015 թ. մայիսի 30 Երևան ՀՕ-41-Ն Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-41-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (01.07.2015-31.12.2018) Կարգավիճակ Չի գործում Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 2015.06.10/33(1122) Հոդ.436 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 07.05.2015 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 30.05.2015 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 01.07.2015 Ուժը կորցրել է 31.12.2018 Հիմնական ակտ 07.05.2015, ՀՕ-41-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 14.05.1997, ՀՕ-118 14.05.1997, ՀՕ-118 Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր 19.12.2012, ՀՕ-236-Ն ՀՀ ՕՐԵՆՔԸ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 7 մայիսի, 2015 թ.
- Գործի #:
- ՀՕ-41-Ն
- Դատարան:
- ՀՀ Ազգային ժողով
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
