Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Ավագյան — ԱՐԴ/0303/02/15
ՎճռաբեկՔաղաքացիական իրավունքAI Ինդեքսավորված

Ավագյան — ԱՐԴ/0303/02/15

Վճռաբեկ դատարանԱՐԴ/0303/02/1520 հուլիսի, 2017 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

քննելով Հայկ Միրզախանի Մալխասսյանի ներկայացուցիչ Սարգիս Մադաթյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 22.12.2016 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Ղուկաս Ավագյանի ընդդեմ Հայկ Միրզախանի Մալխասսյանի՝ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքերից բաժինները բնեղենով առանձնացնելու պահանջի մասին, ՊԱՐԶԵՑ 1.Գործի դատավարական նախապատմությունը Դիմելով դատարան` Ղուկաս Ավագյանը պահանջել է իրեն և Հայկ Միրզախանի Մալխասսյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքերը՝ ՀՀ Արմավիրի մարզի Շենավան գյուղում գտնվող 04-079-106-072 և 04-079-101-031 2 կադա

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԱՐԴ/0303/02/15

Նախագահող դատավոր` Գ. Խանդանյան

Դատավորներ`

Ս. Միքայելյան

Հ. Ենոքյան

Քաղաքացիական գործ թիվ

ԱՐԴ/0303/02/15

2017թ.

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

մասնակցությամբ դատավորներ

Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆԻ

Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆԻ

Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ

Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆԻ

Մ. ԴՐՄԵՅԱՆԻ

Գ. ՀԱԿՈԲՅԱՆԻ

Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆԻ

Ն. ՏԱՎԱՐԱՑՅԱՆԻ

2017 թվականի հուլիսի 20-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Հայկ Միրզախանի Մալխասսյանի ներկայացուցիչ Սարգիս Մադաթյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 22.12.2016 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Ղուկաս Ավագյանի ընդդեմ Հայկ Միրզախանի Մալխասսյանի՝ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքերից բաժինները բնեղենով առանձնացնելու պահանջի մասին,

ՊԱՐԶԵՑ

1.Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Ղուկաս Ավագյանը պահանջել է իրեն և Հայկ Միրզախանի Մալխասսյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքերը՝ ՀՀ Արմավիրի մարզի Շենավան գյուղում գտնվող 04-079-106-072 և 04-079-101-031

2

կադաստրային համարների տակ գրանցված հողամասերի, նույն գյուղի 2-րդ փողոցի 53ա հասցեում գտնվող 04-079-161-001-001 կադաստրային համարի տակ գրանցված խորքային հորի և ջրաճնշման աշտարակի, նույն փողոցի թիվ 52 հասցեում գտնվող 04-079-111-075 կադաստրային համարի տակ գրանցված գույքի, ինչպես նաև 04-079-111-075-001: 002: 007 կադաստրային համարների տակ գրանցված անասնաշենքերի 1/3 բաժինները բնեղենով առանձնացնել:

ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Մ. Սիմոնյան) (այսուհետ` Դատարան) 05.09.2016 թվականի վճռով հայցը բավարարվել է: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 22.12.2016 թվականի որոշմամբ Հայկ Միրզախանի Մալխասսյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 05.09.2016 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ։ Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Հայկ Միրզախանի Մալխասսյանի ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

1) Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ, 197-րդ, 447-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով. Վերաքննիչ դատարանը, նշելով, որ գրավի պայմանագրերը չէին կարող արգելք հանդիսանալ Դատարանի վճռի կայացման համար, քանի որ գրավի առարկա հանդիսացող հողամասերը չեն օտարվել երրորդ անձանց կամ որևէ այլ կերպ չեն տնօրինվել, ինչպես նաև որևէ փոփոխության չեն ենթարկվել, անտեսել է, որ հողամասից բաժինն առանձնացնելը հենց գույքի տնօրինման դրսևորում է, որը, գրավի պայմանագրերի համաձայն, կարող էր իրականացվել բացառապես գրավառուի համաձայնությամբ: Տվյալ դեպքում, անկախ այն հանգամանքից, որ հողամասերի սեփականատերերի կազմի փոփոխություն տեղի չի ունենալու, գույքերը մի դրությունից փոխվելու են այլ դրության՝ դառնալով երկու միավոր գույք, ձևափոխվելու են՝ նախկինի համեմատ այլ արտաքին ձև, սահմանագիծ և կազմ ստանալով: Այսինքն` ակնհայտ առկա են փոփոխության դրսևորումներ, որոնք վկայում են Վերաքննիչ դատարանի եզրահանգման անհիմն լինելու մասին: Բացի այդ, Դատարանի վճռի հիման վրա գույքերի բաժանումը հանգեցնելու է դրանց շուկայական գնի փոփոխությանը` նվազմանը, ուստի փաստացի վտանգ է առաջանում հիմնական պարտավորության ապահովվածության տեսանկյունից:

2) Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ, 28-րդ, 53-րդ, 62-րդ, 130-րդ, 219-րդ, 220-րդ հոդվածները: Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով. Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ փորձագիտական եզրակացությունը չի պարունակում դատատեխնիկական հետազոտության որևէ մեթոդ, ուստի եզրակացությունն իրականացվել է սահմանված դատավարական կարգի խախտմամբ:

Վերաքննիչ դատարանը խախտել է նաև փորձագիտական եզրակացության` որպես մեկ ամբողջական փաստաթղթի գնահատման վերաբերյալ պահանջը՝ առանձնացնելով եզրակացությունից ապրանքագիտական մասը և գտնելով, որ այն վճռի հիմքում չի դրվել, և

3

գնահատական տալով միայն եզրակացության դատատեխնիկական մասին: Վերաքննիչ դատարանը չի անդրադարձել նաև սույն գործով կրկնակի փորձաքննություն նշանակելու անհրաժեշտության վերաբերյալ վերաքննիչ բողոքում առկա հիմնավորումներին, չի գնահատել բողոքաբերի կողմից այդ կապակցությամբ ներկայացված փաստարկները: Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 22.12.2016 թվականի որոշումը և այն փոփոխել՝ հայցը մերժել, կամ գործն ուղարկել նոր քննության:

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի Արմավիր տարածքային ստորաբաժանման (այսուհետ՝ Կադաստր) կողմից 04.11.2011 թվականին տրված անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման թիվ 2850548 վկայականի համաձայն` ՀՀ Արմավիրի մարզի Շենավան գյուղում գտնվող 04-079-106-072 կադաստրային համարի տակ գրանցված 2,6849հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասն ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանում է Հայկ Միրզախանի Մալխասսյանին՝ 2/3 բաժին, և Ղուկաս Ավագյանին՝ 1/3 բաժին:

Կադաստրի կողմից 04.11.2011 թվականին տրված անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման թիվ 2850549 վկայականի համաձայն` ՀՀ Արմավիրի մարզի Շենավան գյուղում գտնվող 04-079-101-031 կադաստրային համարի տակ գրանցված 4,335հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասն ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանում է Հայկ Միրզախանի Մալխասսյանին՝ 2/3 բաժին, և Ղուկաս Ավագյանին՝ 1/3 բաժին:

Կադաստրի կողմից 07.11.2011 թվականին տրված անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման թիվ 2850547 վկայականի համաձայն` ՀՀ Արմավիրի մարզի Շենավան գյուղի 2-րդ փողոցի թիվ 53ա հասցեում գտնվող խորքային հորը և ջրաճնշման աշտարակը, ինչպես նաև 04-079-161-001-001 կադաստրային համարի տակ գրանցված 0,0303հա մակերեսով արդյունաբերական նշանակության հողամասն ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանում

են Հայկ Միրզախանի

Մալխասսյանին՝ 2/3 բաժին, և Ղուկաս Ավագյանին՝ 1/3 բաժին: Կադաստրի կողմից 07.11.2011 թվականին տրված անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման թիվ 2850550 վկայականի համաձայն` ՀՀ Արմավիրի մարզի Շենավան գյուղի 2-րդ փողոցի թիվ 52 հասցեում գտնվող 04-079-111-075 կադաստրային համարի տակ գրանցված 8,4439հա մակերեսով արդյունաբերական նշանակության հողամասը, ինչպես նաև 04-079-111-075-001: 002: 007 կադաստրային համարների տակ գրանցված 863,3քմ մակերեսով անասնաշենքերն ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանում են Հայկ Միրզախանի Մալխասսյանին՝ 2/3 բաժին, և Ղուկաս Ավագյանին՝ 1/3 բաժին (հատոր 1-ին, գ.թ. 7-18):

2) (ՓՄՁ ներդրումներե ՈՒՎԿ ՓԲԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն) և Ա/Ձ Ղուկաս Ավագյանի միջև 16.08.2012 թվականին կնքված թիվ 90977Վ վարկային պայմանագրի համաձայն՝ Ընկերությունը Ա/Ձ Ղուկաս Ավագյանին մինչև 60 ամիս մարման ժամկետով և տարեկան 11% տոկոսադրույքով տրամադրել է 39.000.000 ՀՀ դրամ վարկ (հատոր 2-րդ, գ.թ. 146-153):

4

3) Ընկերության՝ որպես գրավառուի և Ղուկաս Ավագյանի, Հայկ Միրզախանի Մալխասսյանի՝ որպես գրավատուների միջև 16.08.2012 թվականին կնքված թիվ 90977Գ/01 անշարժ գույքի գրավի (հիփոթեքի) պայմանագրի համաձայն՝ գրավատուները՝ որպես 16.08.2012 թվականին կնքված թիվ 90977Վ վարկային պայմանագրով Ղուկաս Ավագյանի ստանձնած պարտավորությունների կատարման ապահովման միջոց, գրավադրել են ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով իրենց պատկանող` ՀՀ Արմավիրի մարզի Շենավան գյուղում գտնվող 04-079-106-072 կադաստրային համարի (փոխվել է 04-079-0106-0072) տակ գրանցված 2,6849հա մակերեսով հողամասը (թիվ 2850548 անշարժ գույքի սեփականության իրավունքի վկայական):

Ընկերության՝ որպես գրավառուի և Ղուկաս Ավագյանի, Հայկ Միրզախանի Մալխասսյանի՝ որպես գրավատուների միջև 16.08.2012 թվականին կնքված թիվ 90977Գ/02 անշարժ գույքի գրավի (հիփոթեքի) պայմանագրի համաձայն՝ գրավատուները՝ որպես 16.08.2012 թվականին կնքված թիվ 90977Վ վարկային պայմանագրով Ղուկաս Ավագյանի ստանձնած պարտավորությունների կատարման ապահովման միջոց, գրավադրել են ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով իրենց պատկանող` ՀՀ Արմավիրի մարզի Շենավան գյուղում գտնվող 04-079-101-031 կադաստրային համարի (փոխվել է 04-079-0101-0031) տակ գրանցված 4,335հա մակերեսով հողամասը (թիվ 2850549 անշարժ գույքի սեփականության իրավունքի վկայական):

Ընկերության՝ որպես գրավառուի և Ղուկաս Ավագյանի, Հայկ Միրզախանի Մալխասսյանի՝ որպես գրավատուների միջև 16.08.2012 թվականին կնքված թիվ 90977Գ/03 անշարժ գույքի գրավի (հիփոթեքի) պայմանագրի համաձայն՝ գրավատուները՝ որպես 16.08.2012 թվականին կնքված թիվ 90977Վ վարկային պայմանագրով Ղուկաս Ավագյանի ստանձնած պարտավորությունների կատարման ապահովման միջոց, գրավադրել են ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով իրենց պատկանող` ՀՀ Արմավիրի մարզի Շենավան գյուղի 2-րդ փողոցի թիվ 52 անասնաշենքերի հասցեում գտնվող 04-079111-075 կադաստրային համարի (փոխվել է 04-079-0111-0094) տակ գրանցված 8,4439հա մակերեսով հողամասը, ինչպես նաև նշված հողամասի վրա գտնվող շինությունները (թիվ 2850550 անշարժ գույքի սեփականության իրավունքի վկայական): Նշված պայմանագրերի 3.17-րդ կետի համաձայն՝ գրավատուները պարտավորվում են առանց գրավառուի գրավոր համաձայնության գրավի առարկա հանդիսացող գույքը չօտարել, չհանձնել վարձակալության, ենթավարձակալության և անհատույց օգտագործման կամ չտնօրինել այլ կերպ: Նույն պայմանագրերի 3.19-րդ կետի համաձայն՝ գրավատուները պարտավորվում են գրավի առարկայի հետ կատարված ցանկացած փոփոխությունների դեպքում ստանալ գրավառուի համաձայնությունը, ողջամիտ ժամկետում ապահովել կատարված փոփոխությունների պետական գրանցում և պայմանագրերում կատարել համապատասխան փոփոխություններ (հատոր 2-րդ, գ.թ. 154-159):

4) Ընկերության և Հայկ Միրզախանի Մալխասսյանի միջև 03.06.2016 թվականին կնքված պահանջի զիջման մասին պայմանագրի համաձայն՝ Հայկ Միրզախանի Մալխասսյանն ամբողջությամբ կատարել է Ընկերության հանդեպ Ղուկաս Ավագյանի ստանձնած պարտավորությունը՝ 16.363.937,7 ՀՀ դրամ պարտքի գումարը վճարելով Ընկերությանը: Պայմանագրի 2.3-րդ կետի համաձայն՝ հիմք ընդունելով Հայկ Միրզախանի Մալխասսյանի կողմից Ընկերության հանդեպ Ղուկաս Ավագյանի ստանձնած պարտավորության ամբողջական կատարման փաստը, Ընկերության՝ վարկային պայմանագրով ծագած պահանջի իրավունքները և վարկային պայմանագրի կատարման ապահովման միջոց հանդիսացող գրավի պայմանագրերից ծագած գրավի իրավունքները ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով անցնում են Հայկ Միրզախանի Մալխասսյանին այն ծավալով, որով

5

վերջինս բավարարել է Ընկերության պահանջը: Նույն պայմանագրի 2.5-րդ կետի համաձայն՝ հաշվի առնելով, որ 2.3-րդ կետում նշված իրավունքները Հայկ Միրզախանի Մալխասսյանին անցնելու արդյունքում պարտատերը և երաշխավորության պայմանագրով երաշխավորը (Հայկ Միրզախանի Մալխասսյանը) համընկնում են, ուստի կողմերն ընդունում են, որ նույն պայմանագրի կնքմամբ երաշխավորության պայմանագրի գործողությունը դադարում է (հատոր 3-րդ, գ.թ. 74-75):

5) 07.06.2016 թվականին տրված անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 07062016-04-0032, թիվ 07062016-04-0030 և թիվ 07062016-04-0026 վկայականների համաձայն՝ համապատասխանաբար ՀՀ Արմավիրի մարզի Շենավան գյուղում գտնվող 04-079-0106-0072 կադաստրային ծածկագրով 2,6849հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի, նույն գյուղում գտնվող 04-079-0101-0031 կադաստրային ծածկագրով 4,335հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի, նույն գյուղի 2-րդ փողոցի թիվ 52 հասցեում գտնվող անասնաշենքի, ինչպես նաև 04-079-0111-0094 կադաստրային ծածկագրով 8,4439հա մակերեսով արդյունաբերական նշանակության հողամասի նկատմամբ գրանցվել է Հայկ Միրզախանի Մալխասսյանի գրավի իրավունքը (հատոր 3-րդ, գ.թ. 76-78):

6) (ՎԱՐՄՕՆ ՌԻԵԼԹԻե ՍՊԸ-ի կողմից կատարված դատատեխնիկական և դատաապրանքագիտական փորձաքննության արդյունքում 18.02.2016 թվականին կազմված թիվ

(013-01/Վ-016ե

փորձագետի

եզրակացությունը

չի

պարունակում

նշում

դատատեխնիկական փորձաքննության ընթացքում կիրառված մեթոդի վերաբերյալ (հատոր 2-րդ, գ.թ. 86-113):

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հիմքերի առկայությամբ, այն է`

1) բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ տվյալ դեպքում գրավ դրված և ընդհանուր սեփականություն հանդիսացող գույքը բաժանելու կամ դրանից բաժին առանձնացնելու հնարավորության հարցի վերաբերյալ արտահայտած իրավական դիրքորոշումները կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար,

2) ստորադաս դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ, 447-րդ հոդվածների, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածի խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և

որի առկայությունը հիմնավորվում

է ստորև

ներկայացված

պատճառաբանություններով:

Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրումներին.

- արդյո՞ք ընդհանուր սեփականություն հանդիսացող գույքը բաժանելը կամ դրանից բաժին առանձնացնելը համարվում է սեփականության իրավունքի տնօրինման իրավազորության դրսևորում, և հնարավո՞ր է արդյոք ընդհանուր գույքը բաժանելու կամ բաժինն առանձնացնելու պահանջ ներկայացնել այն դեպքում, երբ ընդհանուր սեփականություն հանդիսացող գույքի գրավի պայմանագրով նախատեսված է առանց գրավառուի համաձայնության գրավի առարկան տնօրինելու կամ դրա փոփոխությանը հանգեցնող ցանկացած գործողություն իրականացնելու արգելք,

6

- արդյո՞ք փորձագետի եզրակացությունը կարող է համարվել պատշաճ ապացույց այն դեպքում, երբ չի պարունակում նշում կիրառված մեթոդների մասին:

1) 2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի օրինական հիմքով ձեռք բերած սեփականությունն իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրավունք: (Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասինե եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ ունի իր գույքից անարգել օգտվելու իրավունք (...):

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացիական

օրենսդրությունը

հիմնվում

է

իր

կողմից

կարգավորվող

հարաբերությունների մասնակիցների հավասարության, կամքի ինքնավարության և գույքային ինքնուրույնության, սեփականության անձեռնմխելիության, պայմանագրի ազատության,

մասնավոր

գործերին

որևէ

մեկի

կամայական

միջամտության

անթույլատրելիության, քաղաքացիական իրավունքների անարգել իրականացման անհրաժեշտության, խախտված իրավունքների վերականգնման ապահովման, դրանց դատական պաշտպանության սկզբունքների վրա:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ սեփականության իրավունքը սուբյեկտի` օրենքով և այլ իրավական ակտերով ճանաչված ու պահպանվող իրավունքն է` իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրեն պատկանող գույքը: (...) Տնօրինման իրավունքը գույքի ճակատագիրը որոշելու իրավաբանորեն ապահովված հնարավորությունն է: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ սեփականատերն իրավունք ունի իրեն պատկանող գույքի նկատմամբ, իր հայեցողությամբ, կատարել օրենքին չհակասող և այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը չխախտող ցանկացած գործողություն, այդ թվում` իր գույքը որպես սեփականություն օտարել այլ անձանց, նրանց փոխանցել այդ գույքի օգտագործման, տիրապետման և տնօրինման իրավունքները, գույքը գրավ դնել կամ տնօրինել այլ եղանակով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ բաժնային սեփականության ներքո գտնվող գույքը կարող է դրա մասնակիցների միջև բաժանվել նրանց համաձայնությամբ, իսկ նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ բաժնային սեփականության մասնակիցն իրավունք ունի պահանջել առանձնացնելու իր բաժինն ընդհանուր գույքից: Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն` բաժնային սեփականության մասնակիցների միջև ընդհանուր գույքը բաժանելու կամ դրանից նրանցից մեկի բաժինն առանձնացնելու եղանակի և պայմանների մասին համաձայնության բացակայության դեպքում բաժնային սեփականության մասնակիցն իրավունք ունի դատական կարգով պահանջել ընդհանուր գույքից բնեղենով առանձնացնելու իր բաժինը:

Եթե բաժինը բնեղենով առանձնացնելը չի թույլատրվում օրենքով, կամ դա անհնար է առանց ընդհանուր սեփականության ներքո գտնվող գույքին անհամաչափ վնաս պատճառելու, առանձնացող սեփականատերը բաժնային սեփականության մյուս մասնակիցներից կարող է պահանջել վճարել իր բաժնի արժեքը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 260-րդ հոդվածի համաձայն՝ հիփոթեք է համարվում անշարժ գույքի գրավը, ինչպես նաև հողամասի կառուցապատման իրավունքի և կառուցվող բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքից անշարժ գույք գնելու իրավունքի գրավը:

7

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 226-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գրավի իրավունքը (...) գրավատուի գույքի նկատմամբ գրավառուի գույքային իրավունքն է, որը միաժամանակ միջոց է գրավառուի հանդեպ պարտապանի ունեցած դրամական կամ այլ պարտավորության կատարման ապահովման համար:

Նույն հոդվածի 5-րդ կետի համաձայն՝ [ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 15-րդ գլխի 1-ին] պարագրաֆում պարունակվող գրավի մասին ընդհանուր կանոնները կիրառվում են հիփոթեքի նկատմամբ, եթե այլ կանոններ չեն սահմանված [ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 15-րդ գլխի] հիփոթեքին վերաբերող պարագրաֆում:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 228-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գույքի գրավատու կարող է լինել միայն դրա սեփականատերը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 229-րդ հոդվածի համաձայն՝ գրավառուն այն անձն է, ով օրենքով կամ պայմանագրով սահմանված հիմքերով` գրավատուի գույքի նկատմամբ ունի գույքային իրավունք (գրավի իրավունք)` ի ապահովում իր հանդեպ պարտապանի դրամական կամ այլ պարտավորության կատարման:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 230-րդ հոդվածի համաձայն՝ գրավի առարկա կարող է լինել ցանկացած գույք, այդ թվում` գույքային իրավունք (պահանջ), բացառությամբ շրջանառությունից հանված գույքի, պարտատիրոջ անձի հետ անխզելիորեն կապված պահանջների` ներառյալ ալիմենտի, կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի հատուցման պահանջների, պետական (գանձապետական) անվանական այն արժեթղթերի, որոնց թողարկման պայմաններով կնախատեսվեն, որ այդ արժեթղթերը գրավադրման ենթակա չեն, և այն իրավունքների, որոնց զիջելն այլ անձի արգելված է օրենքով: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 231-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ ընդհանուր համատեղ սեփականության ներքո գտնվող գույքը կարող է գրավ դրվել միայն բոլոր սեփականատերերի գրավոր համաձայնությամբ, իսկ նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ ընդհանուր բաժնային սեփականության մասնակիցը կարող է ընդհանուր գույքի նկատմամբ իրավունքում իր բաժինը գրավ դնել առանց մյուս սեփականատերերի համաձայնության: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 192-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ բաժնային սեփականության ներքո գտնվող գույքը տնօրինվում է դրա բոլոր մասնակիցների համաձայնությամբ:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 238-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ գրավատուն իրավունք ունի գրավի առարկան օտարելու, այն տրամադրելու վարձակալության կամ անհատույց օգտագործման, կամ տնօրինելու այլ կերպ, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ անձի սահմանադրական իրավունք հանդիսացող սեփականության իրավունքի բովանդակությունը կազմող տնօրինման իրավազորությունը ենթադրում է սեփականատիրոջ կողմից սեփական կամքով և հայեցողությամբ գույքի իրավական և փաստացի ճակատագիրը որոշելու հնարավորություն: Գույքի տնօրինման իրավունքը ենթադրում է ինչպես օրենքով նախատեսված, այնպես էլ օրենքով չարգելված եղանակներով գույքի հետագա ճակատագիրը որոշելու իրավունք, այդ թվում նաև՝ գույքի փաստացի նկարագիրը փոփոխելու կամ գույքի տնօրինման գործարքներ կնքելու եղանակով: Ընդ որում, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ նշված կարգավորումը կիրառելի է ինչպես միանձնյա, այնպես էլ ընդհանուր սեփականություն հանդիսացող գույքի նկատմամբ:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ ընդհանուր սեփականություն հանդիսացող գույքի տնօրինման դրսևորում է հանդիսանում նաև գույքի բաժանումը և գույքից բաժին առանձնացնելը: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ընդհանուր

8

սեփականություն հանդիսացող գույքը բաժանելիս այն դադարում է ընդհանուր սեփականություն հանդիսանալ, և յուրաքանչյուր մասնակից դառնում է գույքի բաժանված մասի միակ սեփականատերը: Գույքից բաժին առանձնացնելիս առանձնացող սեփականատերը դառնում է միակ սեփականատեր առանձնացված բաժնի նկատմամբ, իսկ գույքի մնացած մասի նկատմամբ պահպանվում է չառանձնացած մասնակիցների ընդհանուր սեփականությունը: Հետևաբար, ընդհանուր գույքը բաժանելիս կամ դրանից բաժին առանձնացնելիս ոչ միայն փոփոխվում է գույքի փաստացի վիճակը (մասնավորապես` օբյեկտիվ իրականության մեջ այն շարունակում է գոյություն ունենալ այլ անհատականացնող տվյալներով, այլ մակերեսով, այլ արժեքով), այլ նաև իրավական վիճակը, քանի որ մասնավորապես փոփոխվում է սեփականության տեսակը և գույքային միավորների քանակը: Հետևաբար, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածի կարգավորումը ոչ այլ ինչ է, քան տնօրինման իրավազորության դրսևորում: ՀՀ վճռաբեկ դատարանը Դավիթ Ասատրյանն ընդդեմ Սվետլանա Ասատրյանի և Արթուր Գասիսյանի գործով անդրադարձել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածի

մեկնաբանությանը՝

մասնավորապես

արձանագրելով,

որ

բաժնային

սեփականության մասնակիցն իրավունք ունի պահանջելու ընդհանուր գույքից բնեղենով առանձնացնել իր բաժինը միայն այն դեպքում, երբ բաժնային սեփականության մասնակիցների միջև բացակայում է ընդհանուր գույքը բաժանելու կամ դրանից նրանցից մեկի բաժինն առանձնացնելու եղանակի և պայմանների մասին համաձայնություն (տեԲս,

թիվ ԵՄԴ/0199/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.07.2011 թվականի որոշումը):

Նելլի Հարությունյանն ընդդեմ Աղաջան և Հնազանդ Ավագյանների գործով զարգացնելով իր նախկին դիրքորոշումը՝ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ գոյություն ունեցող իրավակարգավորումը հնարավոր է համարում բաժնային սեփականության ներքո գտնվող գույքից բաժինն առանձնացնել ինչպես բնեղենով, այնպես էլ դրամական հատուցմամբ: Ընդ որում, նախապատվությունը տրվում է բաժինը բնեղենով առանձնացնելուն, քանի որ այս դեպքում անձը շարունակում է պահպանել իր սեփականության իրավունքը բնեղենով առանձնացված մասի նկատմամբ, մինչդեռ փոխհատուցման դեպքում անձի սեփականության իրավունքը բաժնեմասի նկատմամբ դադարում է: ՀՀ վճռաբեկ դատարանը նաև նշել է, որ օրենսդիրը նախատեսել է հետևանքներ այն դեպքերի համար, երբ կոնկրետ տեսակի գույքը բաժանելու հնարավորությունը սահմանափակված է օրենքով կամ անհնար է առանց այդ գույքին անհամաչափ վնաս պատճառելու: ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ յուրաքանչյուր դեպքում կոնկրետ գործի փաստերից ելնելով` դատարանները նշված պայմանների հաշվառմամբ պետք է գնահատեն գույքի բաժանման հնարավորությունը, ինչպես նաև նմանատիպ գործերի քննության ընթացքում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածի կիրառման համար անհրաժեշտ պայմաններին պետք է անդրադառնան առանձին-առանձին (տեԲս, թիվ ԵԷԴ/1661/02/09

քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.10.2013 թվականի որոշումը): Հետևաբար, գույքի տնօրինման իրավազորության դրսևորում հանդիսացող՝ գույքի բաժանման կամ առանձնացման իրավունքն իրացնելիս ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածով սահմանված պահանջները պահպանելը պարտադիր է: Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նաև նշել, որ գույքի տնօրինում է նաև գույքը գրավ դնելը:

(Սեյվրե ՍՊԸ-ն ընդդեմ Նշան Ալեքսանյանի գործով ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ գրավի իրավունքն առանձնահատուկ տեղ է զբաղեցնում իրային իրավունքների շարքում: Ի տարբերություն այլ իրային իրավունքների՝ գրավն առաջանում և

9

իրավական արժևորում է ստանում այնքանով, որքանով այն անհրաժեշտ է օգտագործել հիմնական պարտավորության կատարումն ապահովելու համար: Այդ իսկ պատճառով գրավը, որպես այդպիսին, ունի երկակի բնույթ. այն բնութագրվում է որպես պարտավորաիրավական բնույթի իրային-իրավական ապահովման միջոց: Գրավի իրավունքին

բնորոշ

են

իրային

իրավունքներին

ներհատուկ

հետևյալ

առանձնահատկությունները.

- (բացարձակ իրավունքըե. գրավի իրավունքին համապատասխանում է բոլորի և յուրաքանչյուրի պարտականությունը՝ ձեռնպահ մնալու այդ իրավունքի իրականացումը խախտող կամ խոչընդոտող արարքներից (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 241-րդ հոդված),

- (հետևելու իրավունքըե. գրավի իրավունքի կրողը պահպանում է իր իրավունքն անգամ այն դեպքում, երբ գրավի առարկան անցնում է այլ անձի սեփականության ներքո (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 242-րդ հոդվածի 1-ին կետ):

ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ գրավի իրավունքը պետք է դիտարկել որպես (գույքե՝ Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի իմաստով, քանի որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսդրության համաձայն՝ (1) գրավի իրավունքը հանդիսանում է գրավառուի սահմանափակ իրային իրավունքը, (2) գրավառուն ունի հիմնական պարտավորության չկատարման դեպքում նախապատվության իրավունքով գրավադրված գույքի արժեքից իր պահանջների բավարարում ստանալու (օրինական սպասելիքե:

Հետևաբար

սեփականության

իրավունքի

պաշտպանության

թե՛

սահմանադրաիրավական, թե՛ կոնվենցիոն ընթացակարգերը հավասարապես կիրառելի են նաև գրավի իրավունքի պաշտպանության նկատմամբ (տե՛ս, թիվ ԵԿԴ/0169/02/15

քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2016 թվականի որոշումը): Վճռաբեկ դատարանը հարկ է համարում հավելել, որ ոչ միայն գույքը գրավ դնելն է հանդիսանում սեփականության իրավունքի տնօրինման իրավազորության դրսևորում, այլ նաև գրավառուն գրավի իրավունք ձեռք բերելուց հետո օգտվում է սեփականության իրավունքի պաշտպանության համար սեփականատիրոջը տրված երաշխիքներից: Ընդ որում, եթե սեփականատիրոջը տրված երաշխիքները սահմանվում են օրենքով, գրավի պայմանագրով կողմերը կարող են նախատեսել նաև այլ երաշխիքներ: Մասնավորապես, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 238-րդ հոդվածի ուժով կողմերը կարող են սահմանափակել գրավատուի կողմից գույքի տնօրինման իրավունքը: Նման կարգավորման նպատակը սեփականատիրոջ և գրավառուի՝ որպես գրավ դրված գույքի նկատմամբ գույքային իրավունքներ ունեցող սուբյեկտների շահերի հավասարակշռումն է: Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գրավ դրված գույքի տնօրինման իրավունքը սահմանափակ չէ, այլ կարող է սահմանափակվել ինչպես օրենքով, այնպես էլ գրավի պայմանագրով: Ընդ որում, նշված հետևությունը կիրառելի է գրավի առարկա հանդիսացող ցանկացած գույքի, այդ թվում՝ ընդհանուր սեփականություն հանդիսացող գույքի նկատմամբ: Այս առումով Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում մեջբերել Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածով նախատեսված՝ գույքից անարգել օգտվելու իրավունքի նկատմամբ միջամտության թույլատրելի սահմանների վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ՝ Եվրոպական դատարան) կողմից ձևավորված կայուն նախադեպային իրավունքը, որի համաձայն՝ գույքից անարգել օգտվելու միջամտությունը կարող է թույլատրելի համարվել հետևյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում.

1) միջամտությունը նախատեսված է օրենքով,

2) միջամտությունը բխում է հանրային շահից,

3) միջամտությունը բավարարում է համաչափության պահանջներին:

10

Այսպես, ըստ Եվրոպական դատարանի` Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի առաջին և կարևորագույն պահանջն այն է, որ գույքից անարգել օգտվելու իրավունքի նկատմամբ հանրային իշխանության միջամտությունը պետք է հիմնված լինի օրենքի վրա. այս պահանջը բխում է ժողովրդավարական հասարակության հիմնարար սկզբունքներից մեկի՝ իրավունքի գերակայության էությունից (տե՛ս, The Former King of

Greece and others v. Greece գործով Եվրոպական դատարանի 23.11.2000 թվականի վճիռը, 79-րդ կետ): Հետևաբար առաջին պայմանը ենթադրում է ոչ միայն ներպետական օրենսդրության շրջանակներում սեփականության իրավունքի տվյալ սահմանափակումը նախատեսող օրենքի առկայությունը, այլ նաև այդ օրենքի համապատասխանությունը իրավունքի գերակայության սկզբունքից բխող որոշակի որակական հատկանիշների (տե՛ս,

James and Others v. The United Kingdom գործով Եվրոպական դատարանի 21.02.1986 թվականի վճիռը, 67-րդ կետ):

Սեփականության իրավունքի իրականացման միջամտության իրավաչափության երկրորդ պայմանի համաձայն՝ այդ միջամտությունը պետք է հետապնդի իրավաչափ նպատակ` ելնելով ընդհանուր, հանրային շահից, որի գնահատման հարցում հանրային իշխանության մարմիններն օժտված են որոշակի հայեցողությամբ (տե՛ս, James and Others v.

The United Kingdom գործով Եվրոպական դատարանի 21.02.1986 թվականի վճիռը, 46-րդ կետ):

Սեփականության իրավունքի նկատմամբ միջամտության իրավաչափության երրորդ պայմանը նախատեսում է, որ միջամտությունը պետք է ապահովի արդարացի հավասարակշռություն հանրության ընդհանուր շահի և մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության պահանջների միջև (տե՛ս, Sporrong and LՓnnroth v. Sweden գործով Եվրոպական դատարանի 23.09.1982 թվականի վճիռը, 69-րդ կետ): Մասնավորապես, գույքից անարգել օգտվելու իրավունքի ցանկացած միջամտության դեպքում կիրառվող միջոցների և հետապնդվող նպատակների միջև պետք է գոյություն ունենա համաչափության որոշակի ողջամիտ հարաբերակցություն (տե՛ս, Scollo v. Italy գործով Եվրոպական դատարանի 28.09.1995 թվականի վճիռը, 32-րդ կետ): Եվրոպական դատարանի գնահատմամբ նման բարենպաստ հավասարակշռության հնարավոր չէ հասնել այն դեպքերում, երբ սեփականության իրավունքի միջամտության պատճառով սեփականատերն ստիպված է կրել անհամաչափ, ավելորդ և չափազանց մեծ ծանրություն

(տե՛ս, The Former King of Greece and others v. Greece գործով Եվրոպական դատարանի 23.11.2000 թվականի վճիռը, 89-րդ կետ):

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 238-րդ հոդվածով նախատեսված տնօրինման իրավազորության սահմանափակումը նպատակ ունի ապահովելու հավասարակշռություն գույքային իրավունքի իրավատերեր հանդիսացող սեփականատիրոջ և գրավառուի շահերի միջև: Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նշված սահմանափակումը տեղավորվում է Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածով նախատեսված՝ գույքից անարգել օգտվելու իրավունքի նկատմամբ միջամտության թույլատրելի սահմաններում:

Ուստի

Վճռաբեկ

դատարանը,

կարևորելով

ընդհանուր

սեփականության

յուրաքանչյուր մասնակցի իրավունքը՝ ներկայացնել գույքից բնեղենով իր բաժինն առանձնացնելու պահանջ, հարկ է համարում արձանագրել, որ եթե տվյալ գույքը կրում է օրենքով սահմանված կամ կամովին ստանձնած ծանրաբեռնվածություններ, օրինակ՝ գրավ, որն արգելք է հանդիսանում գույքի տնօրինման համար, ապա գույքի տնօրինումը կարող է կատարվել համապատասխան ծանրաբեռնվածությունների վերացումից հետո: Հակառակ եզրահանգման պայմաններում գրավի առկայությունը որևէ կերպ չէր ապահովվի այն

11

պարտավորությունները, որոնցում առկա է ընդհանուր, չբաժանված սեփականություն, մինչդեռ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի` գրավը կարգավորող նորմերը կիրառելի են ինչպես միաձնյա, այնպես էլ ընդհանուր սեփականություն հանդիսացող գույքը գրավ դնելիս: Ուստի Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ գրավատուն, պայմանագրի ազատության սկզբունքից ելնելով գրավի պայմանագիր կնքելով, որում մասնավորապես նախատեսված է նման սահմանափակում, համաձայնում և ընդունում է, որ ժամանակավորապես

զրկվում

է

իր

որոշ

իրավունքներն

իրականացնելու

հնարավորությունից:

2) Սույն գործով Վճռաբեկ դատարանը, վերահաստատելով փորձագետի եզրակացության վերաբերյալ նախկինում արտահայտած իր իրավական դիրքորոշումները, հարկ է համարում անդրադառնալ փորձագետի եզրակացության բովանդակությանը` այդպիսով նպաստելով այդ հարցով իրավունքի զարգացմանը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գործով ապացույցներ են նույն օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված կարգով ձեռք բերված տեղեկությունները, որոնց հիման վրա դատարանը պարզում է գործին մասնակցող անձանց պահանջները և առարկությունները հիմնավորող, ինչպես նաև վեճի լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը: Այդ տեղեկությունները հաստատվում են՝ (...) փորձագետների եզրակացություններով (...): Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ օրենքի խախտմամբ ձեռք բերված ապացույցներն իրավաբանական ուժ չունեն և չեն կարող դրվել դատարանի վճռի հիմքում:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գործի քննության ժամանակ ծագող հատուկ գիտելիքներ պահանջող հարցերի պարզաբանման նպատակով` դատարանը կարող է կողմի (կողմերի) միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ փորձաքննություն նշանակել:

Նույն օրենսգրքի 62-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ փորձագետի եզրակացությունը կազմվում է գրավոր: Այն պետք է պարունակի`

1) նշում` կիրառված մեթոդների մասին.

2) կատարված հետազոտությունների մանրամասն նկարագրությունը.

3) հետազոտությունների արդյունքում արված հետևությունները.

4) առաջադրված հարցերի հիմնավորված պատասխանները:

Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ փորձագետի եզրակացությունը հետազոտվում է դատական նիստում և գնահատվում մյուս ապացույցների հետ:

Նույն հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ փորձագիտական եզրակացության պարզ կամ ամբողջական չլինելու դեպքերում դատարանը կարող է նշանակել լրացուցիչ փորձաքննություն` դրա կատարումը հանձնարարելով միևնույն կամ մեկ այլ փորձագետի (մասնագիտացված փորձագիտական հաստատության), իսկ նույն հոդվածի 5-րդ կետի համաձայն՝ եթե դատարանի կամ դատավարության մասնակիցների մեջ կասկածներ են առաջանում

փորձագիտական

եզրակացության

արժանահավատության

կամ

հիմնավորվածության վերաբերյալ, կամ առկա են հակասություններ մի քանի փորձագետների եզրակացություններում, ապա դատարանը միևնույն հարցերի վերաբերյալ

12

կարող է նշանակել կրկնակի փորձաքննություն, որի կատարումը հանձնարարվում է մեկ այլ փորձագետի (փորձագետների, մասնագիտացված փորձագիտական հաստատության): ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով վերը նշված դատավարական նորմերի վերլուծությանը, արձանագրել է, որ դատարանն իրավունք ունի գործի քննության ժամանակ ծագող հատուկ գիտելիքներ պահանջող հարցերի պարզաբանման նպատակով նշանակելու փորձաքննություն` իր որոշմամբ սահմանելով հարցերի ցանկը և բովանդակությունը: Փորձագետի եզրակացությունն ապացույցի տեսակ է, իսկ դատարանը գործին մասնակցող անձանց պահանջները և առարկությունները հիմնավորող, ինչպես նաև վեճի լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը պարզում է բացառապես ապացույցների հիման վրա, որոնք դատարանը պարտավոր է գնահատել գործում եղած մյուս բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ: Այսինքն` փորձաքննության նշանակումն ինքնանպատակ չէ և չի կարող կրել ձևական բնույթ (տեԲս, (Օրիենթ Սթոնե ՍՊԸ-ն ընդդեմ (Վագ քարե ՍՊԸ-ի և

մյուսների թիվ ԱՎԴ1/0074/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 24.05.2013 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշման շրջանակներում ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ դատարանի նախաձեռնությամբ

փորձաքննություն

նշանակելու

իրավասությունը

դատարանն

իրականացնում է դատական հայեցողության իրավունքով` ելնելով հատուկ գիտելիքներ պահանջող հարցերի պարզաբանման նպատակից (տե՛ս, Ռազմիկ Սարգսյանը և Լիդա

Սևոյանն ընդդեմ Ռաֆիկ Հախվերդյանի թիվ 3-259(ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 02.03.2007 թվականի որոշումը):

ՀՀ ֆինանսների նախարարության Շենգավիթի հարկային տեսչությունն ընդդեմ Ա/Ձ Գուրգեն Այվազյանի և մյուսների գործով ՀՀ վճռաբեկ դատարանն անդրադարձել է դատարանի հայեցողական լիազորությանը` իր նախաձեռնությամբ փորձաքննություն նշանակելու վերաբերյալ՝ մասնավորապես արձանագրելով, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգքրի 60-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանի նախաձեռնությամբ փորձաքննության նշանակումը թեև դատարանի հայեցողական լիազորությունն է, այնուամենայնիվ, դատարանն իր այդ լիազորությունն իրականացնելիս պարտավոր է ապահովել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված և երաշխավորված գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ ներքին համոզման հանգելու պարտականության լիարժեք իրականացումը` միաժամանակ երաշխավորելով կողմերի մրցակցության և իրավահավասարության դատավարական սկզբունքները,

անհրաժեշտության

դեպքում

հաշվի

առնելով

նաև

վիճելի

իրավահարաբերության բնույթը և կոնկրետ գործի փաստական հանգամանքները (տե՛ս, թիվ

ԵՇԴ/3780/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով ապացույցների

զանգվածում

ներառված

փորձագիտական

եզրակացությունների

գնահատման խնդրին, նշել է, որ փորձագիտական եզրակացությունների գնահատումը պետք է կատարել այնպես, որ ամբողջ եզրակացությունը, այլ ոչ թե այդ եզրակացության որոշակի բաժնում արտացոլված տվյալները գնահատվեն որպես մեկ ապացույց (տեԲս,

Ռաֆայել Ավետիսյանն ընդդեմ Սեյրան Վարդանյանի իրավահաջորդներ Արթուր և Անժելա Վարդանյանների թիվ ԿԴ3/0133/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.04.2013 թվականի որոշումը):

13

Վերահաստատելով նշված դիրքորոշումը` (Կանաչապատումե ՊՓԲԸ-ի սնանկության գործով կառավարիչ Հովհաննես Եղյանն ընդդեմ Կարեն Ախիկյանի և մյուսների գործով ՀՀ վճռաբեկ դատարանն անդրադարձել է փորձագետի եզրակացության` որպես ապացույցի գնահատման

առանձնահատկություններին`

առանձնացնելով

այն

հիմնական

չափորոշիչները, որոնք ենթակա են կիրառման վերոնշյալ ապացույցի գնահատումը վերաբերելիության,

թույլատրելիության

և

արժանահավատության

տեսանկյունից

իրա

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
20 հուլիսի, 2017 թ.
Գործի #:
ԱՐԴ/0303/02/15
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել