Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ՀԿԴ/0277/11/23
ՎճռաբեկԿոռուպցիոն քրեականAI Ինդեքսավորված

ՀԿԴ/0277/11/23

Վճռաբեկ դատարանՀԿԴ/0277/11/2315 օգոստոսի, 2025 թ.Բնօրինակ աղբյուր
Վճռաբեկ դատարանի որոշումների ցանկում՝ քարտը, թեմաներն ու հոդվածներըՀոդված 23. Դատական պաշտպանության ապահովումը · Հոդված 172. Ժամկետը բաց թողնելու հետևանքները և դրա վերականգնման կարգը
PDF

Ամփոփում

ՊԱՐԶԵՑ Վարույթի դատավարական նախապատմությունը. Լ Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի` 2023 թվականի սեպտեմբերի 29ի որոշմամբ Հաճատոննոուզ Աաաաաաաաաաաաաաա ւ "րկայացված բողոքի կապակցությամբ վարույթի հարուցումը մերժվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 301-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված պահանջը պահպանված չլինելու հիմքով: ՀՇ հակակոռուպցիոն դատարանի (այսուհետ նան` Առաջին ատյանի դատարան)՝ 2023 թվականի հոկտեմբերի 12ի զրրրրրրրրաաաաը աաա ց "երկայացված բողոքի հիման վրա մինչդատական ակտի վիճարկման վարույթի հարուցու

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

Հայաստանի Հանրապետության

հակակոռուպցիոն դատարան,

Նախագահող դատավոր՝ Ս.Խաչատրյան

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան,

Նախագահող դատավոր՝ Ա.Հովհաննիսյան

2025 թվականի օգոստոսի 15-ին

ՀԿԴ/0277/11/23

քաղաք Երևանում

ՀՀ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն

հանցագործությունների քննության դատական կազմը (այսուհետ նաև՝ Վճռաբեկ դատարան),

նախագահությամբ՝

մասնակցությամբ դատավորներ՝

Դ.ՎԵՔԻԼՅԱՆԻ

Ա.ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆԻ

Ս.ՉԻՉՈՅԱՆԻ

գրավոր ընթացակարգով քննության առնելով ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի (այսուհետ նաև՝ Վերաքննիչ դատարան) 2023 թվականի նոյեմբերի 13-ի որոշման դեմ

հատուկ

վերանայման բողոքը,

2

Դ Ա Դ Ա Ր Ձ

Վարույթի դատավարական նախապատմությունը.

1. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի՝ 2023 թվականի սեպտեմբերի 29-ի որոշմամբ

[անընթեռնելի] կողմից ներկայացված բողոքի կապակցությամբ

վարույթի հարուցումը մերժվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 301-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված պահանջը պահպանված չլինելու հիմքով։ ՀՀ հակակոռուպցիոն դատարանի (այսուհետ նաև՝ Առաջին ատյանի դատարան)՝ 2023 թվականի հոկտեմբերի 12-ի [անընթեռնելի] կողմից ներկայացված բողոքի հիման վրա միջդատական ակտի վերաքննիչ վարույթի հարուցումը մերժվել է։

2. [անընթեռնելի] հաստատել վերանայման բողոքի

քննության արդյունքում Վերաքննիչ դատարանի 2023 թվականի նոյեմբերի 13-ի որոշմամբ Առաջին ատյանի դատարանի որոշումը թողնվել է անփոփոխ։

3. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման

[անընթեռնելի] բերել է հասուկ վերանայման բողոք, որը Վճռաբեկ դատարանի՝ 2023 թվականի դեկտեմբերի 12-ի որոշմամբ ընդունվել է վարույթ, և սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ։

Հատուկ վերանայման բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը. Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

4. Բողոքաբերը գտել է, որ Վերաքննիչ դատարանի՝ 2023 թվականի նոյեմբերի 13-ի որոշմամբ թույլ է տրվել դատական սխալ և միաժամանակ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար։

Բողոքաբերը, փաստարկել է, որ Վերաքննիչ դատարանի կողմից չեն պահպանվել «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների

պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի և քրեադատավարական նորմերի պահանջները։

4.1 Բողոք բերած անձը Վճռաբեկ դատարանի առջև բարձրացրել է հետևյալ իրավական հարցը. արդյո՞ք արդար դատաքննության սկզբունքի խախտում չէ թեկուզև սխալ դատարանին բողոք հասցեագրելու դեպքում բողոքաբերին հնարավորություն չտալը պատշաճ ժամկետներում ուղղում կատարել և բողոքը համապատասխան դատարան հասցեագրել։

Բողոքաբերը նշել է, նաև որ ՀՀ գործող քրեական օրենսգրքով կարգավորված չէ դատական երաշխիքների վարույթի հակակոռուպցիոն դատարանին ընդդատյա լինելու հարցը։

Բողոքաբերը փաստել է, որ ՀՀ հակակոռուպցիոն դատարանի ստեղծումից հետո բոլոր տեսակի գործերը, որոնք գտնվում էին Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների վարույթում ուղարկվել են ըստ ընդդատության՝ ՀՀ հակակոռուպցիոն դատարան և գտել է, որ այս պարագայում ևս կարելի էր գործն ուղարկել ըստ ընդդատության և ոչ թե մերժել վարույթի հարուցումը։ Ինչպես նաև գտել է, որ բողոքում նշված պատճառաբանությունները հաշվի առնելով ՀՀ հակակոռուպցիոն դատարանը պետք է բաց թողնված ժամկետը հարգելի համարեր և միջնորդությունը բավարարեր, ինչը չի արվել։

5. Վերոշարադրյալի հիման վրա բողոքաբերը խնդրել է ամբողջությամբ բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2023 թվականի նոյեմբերի 13-ի որոշումը և կայացնել դրան փոխարինող դատական ակտ:

Հատուկ վերանայման բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

6. Առաջին ատյանի դատարանի 2023 թվականի հոկտեմբերի 12-ի որոշման համաձայն՝ «(…) Սույն բողոքի և դրան կից ներկայացված նյութերի ուսումնասիրության արդյունքում Դատարանն արձանագրում է, որ բողոքը ներկայացվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 300-301-րդ հոդվածներով սահմանված պահանջների խախտմամբ:

4

Այսպես, Վարույթի հանրային մասնակցի՝

կողմից միջնորդական ակտը կայացվել է 2023

թվականի օգոստոսի 24-ին:

Վերը նշված միջնորդական ակտի դեմ

կողմից իրավասու դատարանին բողոքը ներկայացվել է 2023

թվականի սեպտեմբերի 7-ին:

Իրավասու դատարանը՝

կողմից

բողոքը մերժելու մասին որոշումը կայացվել է 2023 թվականի սեպտեմբերի 7-ին: Վերը նշված որոշումը

ստացել է 2023 թվականի

սեպտեմբերի 12-ին: Բողոքաբեր

կողմից ներկայացված «2023 թվականի օգոստոսի 18-ին

կողմից ներկայացված հանցագործության մասին հաղորդման հիման վրա քրեական վարույթ չնախաձեռնելու մասին վարույթային ակտի և դրա բողոքարկման արդյունքում դատարանի կողմից 2023 թվականի սեպտեմբերի 7-ին կայացված որոշման դեմ» բողոքը ՀՀ հակակոռուպցիոն դատարան է ներկայացվել 2023 թվականի հոկտեմբերի 10-ին:

Այլ խոսքով, Դատարանն արձանագրում է, որ բողոքաբեր

ներկայացուցիչ

կողմից չի պահպանվել՝ իրավասու

դատարանի կողմից բողոքի մերժման որոշումը ստանալուց հետո միջնորդական ակտը դատարան բողոքարկելու տասնհինգօրյա ժամկետը:

Անդրադառնալով բաց թողնված ժամկետը հարգելի համարելու և

վերականգնելու վերաբերյալ բողոքաբեր

միջնորդությանը, Դատարանը հարկ է համարում արձանագրել, որ բողոքաբերի ներկայացուցիչը 2023 թվականի սեպտեմբերի 12-ից սկսած ձեռք է բերել իրական հնարավորություն իրացնելու վարույթի հանրային մասնակցի՝ միջնորդական ակտը դատարան բողոքարկելու իր իրավունքը, ինչը, սակայն, չի արել և չի ներկայացրել պաշտշան բողոքարկումը անհնար լինելու վերաբերյալ որևէ պատճառաբանություն:

5

Ինչ վերաբերում է վերը նշված բողոքը սխալմամբ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան ներկայացնելու բողոքաբերի ներկայացուցչի պնդումներին, այդ կապակցությամբ հարկ է արձանագրել, որ դրանք չեն կարող համարվել մինչդատական ակտը դատարան բողոքարկելու բաց թողնված ժամկետը հարգելի համարելու հիմք, քանզի բողոքաբերի ներկայացուցիչը, օգտվելով իր դատավարական իրավունքները սեփական հայեցողությամբ տնօրինելու իրավունքից, պատշաճ կարգով չի բողոքարկել վիճարկվող որոշումները, հետևաբար պարտավոր է կրել նաև դրա բացասական հետևանքները:

Նշվածի համատեքստում տեղին է նաև վկայակոչել Եվրոպական դատարանի այն իրավական դիրքորոշումը, ըստ որի՝ դատաքննության իրավունքը, որի մասնավոր տարր է հանդիսանում մատչելիության իրավունքը, չի հանդիսանում բացարձակ իրավունք և կարող է ենթարկվել որոշակի սահմանափակումների, հատկապես, բողոքի ընդունելիության պայմանների առնչությամբ, քանի որ այն իր էությամբ պահանջում է պետության կողմից կարգավորում, որը կարող է փոփոխվել՝ կախված ժամանակից և տեղից, ինչպես հասարակության, այնպես էլ կոնկրետ անձանց պահանջմունքներին և միջոցներին համապատասխան։

Վերոգրյալի հաշվառմամբ Դատարանը գտնում է, որ բողոքի հիման վրա մինչդատական ակտի վիճարկման վարույթի հարուցումը ենթակա է մերժման (...)»:

7. Վերաքննիչ դատարանի 2023 թվականի նոյեմբերի 13-ի որոշման համաձայն՝

«(…) Վերաքննիչ դատարանը փաստում է, որ ինչպես հետևում է

[անընթեռնելի] կողմից՝ Առաջին ատյանի դատարան ներկայացված` վերոնշյալ միջնորդության բովանդակության ուսումնասիրությունից, ներկայացուցիչը, հիմնվելով համապատասխան նորմերի վրա, իր միջնորդությունը պատճառաբանել է նրանով, որ բողոքն իսկզբանե Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանին հասցեագրելիս ինքը գործել է օրենքի շրջանակներում, իսկ հատուկ վերանայման բողոքում, ի թիվս այլնի, նշել է, որ եթե 1 Տե՛ս նյութեր, հատոր 1-ին, թերթեր 43-48։

6

դատարանները որոշել են ղեկավարվել ոչ թե օրենքով, այլ ԲԴԽ որոշմամբ, ապա պետք է գոնե բաց թողնված ժամկետը հարգելի համարվեր:

Բողոքաբերների այդ փաստարկումների կապակցությամբ Վերաքննիչ դատարանը հարկ է համարում նշել, որ Բարձրագույն դատական խորհուրդը, ղեկավարվելով, ի թիվս այլնի, «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասով, դեռևս 05.01.2023թ. թիվ ԲԴԽ-2-Ե-1 որոշմամբ փոփոխություններ և լրացումներ է կատարել 2021 թվականի մարտի 25-ի թիվ ԲԴԽ-16- Ն-6 որոշման մեջ, որի հավելված 1-ի 2.1-րդ կետում սահմանվել է, որ ՀՀ քրեական օրենսգրքի հավելված N 1-ով նախատեսված հակակոռուպցիոն դատարանին ընդդատյա կոռուպցիոն հանցանքների վերաբերյալ միջդատարանական վարույթի դատական երաշխիքների վարույթները և բողոքները բաշխվում են հակակոռուպցիոն դատարանի կոռուպցիոն հանցագործությունների քննության գործերով մասնագիտացման դատավորների միջև: Միևնույն ժամանակ, հարկ է փաստել, որ Հակակոռուպցիոն դատարանի դատական տարածքը Հայաստանի

Հանրապետության ողջ տարածքն է, և վերջինի դեպքում գործում են ոչ թե տարածքային, այլ առարկայական ընդդատության կանոնները, իսկ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 261-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանվել է տարածքային ընդդատության կանոն: Այլ կերպ` նշյալ նորմը վերաբերելի չէ Հակակոռուպցիոն դատարանին:

Վերոգրյալի հիման վրա Վերաքննիչ դատարանը գտնում է, որ ներկայացուցիչ, ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան [անընթեռնելի] կողմից` Առաջին ատյանի դատարան ներկայացված բողոքարկման բաց թողնված ժամկետը հարգելի համարելու վերաբերյալ միջնորդության հիմքում ընկած հիմնավորումները չեն կարող ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 59-րդ կետի իմաստով դիտարկվել որպես հարգելի պատճառ:

Ինչ վերաբերում է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր

իրավասության քրեական դատարանի համապատասխան որոշմանը վերաբերող` բողոքաբերի այն դիտարկմանը, որ այս պարագայում ևս կարելի էր գործն ուղարկել ըստ ընդդատության և ոչ թե վարույթ հարուցելը մերժվել, ապա Վերաքննիչ դատարանը փաստում է, որ իր ստուգման առարկայի շրջանակներից դուրս է գտնվում

7

մատնանշված այդ որոշման իրավաչափության գնահատումը: Միևնույն ժամանակ, հարկ է նկատել, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 302-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ վարույթի հարուցումը հիմնավորված մերժվում է, եթե պահպանված չէ սույն օրենսգրքի 299-301-րդ հոդվածներով սահմանված որևէ պահանջ, իսկ նույն օրենսգրքի 301-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը նախատեսում է, որ մինչդատական ակտի վերաբերյալ բողոքը պետք է պարունակի իրավասու դատարանի անվանումը։

Այսպիսով, հաշվի առնելով վերոգրյալը` Վերաքննիչ դատարանը գտնում է, որ առկա չեն հիմքեր չհամաձայնելու՝ բողոքարկման ժամկետը տվյալ դեպքում պահպանված չլինելու հիմքով վարույթի հարուցումը մերժելու մասին Հակակոռուպցիոն դատարանի հետևությանը:

Վերոգրյալի պայմաններում Վերաքննիչ դատարանն առարկայազուրկ է համարում ներկայացուցիչ [անընթեռնելի] կողմից՝ հատուկ վերանայման բողոքում բարձրացված մյուս փաստարկներին անդրադառնալը:

5.4. Ամփոփելով վերոշարադրյալը՝ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Հակակոռուպցիոն դատարանը համապատասխան հարցը լուծելիս թույլ չի տվել վարույթի ելքի վրա ազդեցություն ունեցող դատական սխալ, հետևաբար ներկայացուցիչ [անընթեռնելի] հատուկ վերանայման բողոքը պետք է մերժել, իսկ Առաջին ատյանի դատարանի վիճարկվող որոշումը՝ թողնել անփոփոխ՝ հիմք ընդունելով սույն որոշմամբ շարադրված հիմնավորումները: (…)»: Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

1

8. Սույն վարույթով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. իրավաչա՞փ են արդյոք Առաջին ատյանի դատարանի՝ [անընթեռնելի] բողոքը ժամկետանց լինելու

հիմքով մերժելու վերաբերյալ որոշումն անփոփոխ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի հետևությունները։

2 Տե՛ս նյութեր, հատոր 2-րդ, թերթեր 50-56։

8

9. ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք»:

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք»:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ նաև Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է. «Յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և

հրապարակային դատաքննության իրավունքը(...)»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 171-րդ հոդվածի համաձայն՝ « 1. Սույն օրենսգրքով սահմանված ժամկետները հաշվվում են ժամերով, օրերով, ամիսներով և տարիներով:

2. Ժամկետները հաշվելիս նկատի չի առնվում այն ժամը կամ օրը, որից սկսվում է ժամկետների ընթացքը:

3. Ժամկետն օրերով հաշվելիս ժամկետի ընթացքն սկսվում է առաջին օրվա գիշերվա զրո ժամից և վերջանում վերջին օրվա գիշերվա ժամը 24.00-ին: Ժամկետն ամիսներով կամ տարիներով հաշվելիս ժամկետը վերջանում է վերջին ամսվա համապատասխան օրը, իսկ եթե տվյալ ամիսը չունի համապատասխան ամսաթիվ, ապա ժամկետն ավարտվում է այդ ամսվա վերջին օրը: Եթե ժամկետը լրանալու օրը ոչ աշխատանքային է, ապա ժամկետի վերջին օր է համարվում դրան հաջորդող առաջին աշխատանքային օրը, սակայն այս կանոնը չի կիրառվում անձի ազատության սահմանափակման հետ կապված ժամկետները հաշվելիս (...)»: Նույն օրենսգրքի 172-րդ հոդվածի համաձայն՝ «(...) 3. Հարգելի պատճառով բաց թողնված ժամկետը վերականգնվում է վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ՝ շահագրգիռ անձի միջնորդությամբ: Ժամկետը վերականգնվում է միայն

9

միջնորդողի համար, եթե վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ այլ բան նախատեսված չէ։ (...)»:

Նույն օրենսգրքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 59-րդ կետի համաձայն՝ «(...) հարգելի պատճառ՝ հիվանդություն, մերձավոր ազգականի մահ կամ անձի կամքից անկախ այլ հատուկ և օբյեկտիվ հանգամանք. (...)»:

Նույն օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Դատական բողոքարկման ենթակա են հետևյալ մինչդատական ակտերը.

(...)

2) ենթադրյալ հանցագործության մասին հաղորդումն արձանագրելուց կամ քրեական վարույթ նախաձեռնելուց հրաժարվելը. . (…)»:

Նույն օրենսգրքի 300-րդ հոդվածի 3-ին մասի համաձայն՝ «(...) Սույն օրենսգրքի 299-րդ հոդվածով նախատեսված մինչդատական ակտերը դատարան կարող են բողոքարկվել տասնհինգօրյա ժամկետում. (...)»:

Նույն օրենսգրքի 356-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերի համաձայն՝ «(...) 4. Դատական վերանայման բողոք բերելու՝ սույն օրենսգրքով սահմանված ժամկետը բաց թողնելու դեպքում բողոք ներկայացնող անձն իրավունք ունի բողոքին կցելու բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդություն:

5. Բաց թողնված ժամկետը վերականգնվում է, եթե միջնորդության մեջ ներկայացված պատճառներով պատշաճ բողոքարկումը գործնականում անհնար էր:(...)»:

10. Արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մասը կազմող դատարանի մատչելիության իրավունքի վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն (այսուհետ՝ նաև Եվրոպական դատարան) արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումները.

- պետությունը դատարան դիմելու իրավունքից օգտվելու համար կարող է սահմանել որոշակի պայմաններ, պարզապես պետության կողմից կիրառված սահմանափակումները չպետք է այն կերպ կամ այն աստիճանի սահմանափակեն

10

անձի՝ դատարանի մատչելիության իրավունքը, որ վնաս հասցվի այդ իրավունքի բուն էությանը՚,

դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասին չի համապատասխանի, եթե այն իրավաչափ նպատակ չի հետապնդում, և եթե կիրառված միջոցների և հետապնդվող նպատակի միջև չկա համաչափության ողջամիտ հարաբերակցություն*,

ներպետական դատական ատյանները դատավարական կանոնները

կիրառելիս պետք է ձեռնահ մնան դրանց չափազանցված ձևականացումից, որն իր ազդեցությունը կունենա դատավարության արդարացիության վրա, դատարանի մատչելիության իրավունքը խախտվում է, երբ սահմանված կարգավորումները դադարում են ծառայել իրավական որոշակիության և արդարադատության պատշաճ կազմակերպման նպատակներին և վերածվում են իրավասու դատարանի կողմից գործն ըստ էության քննության առնելու խոչընդոտի:

11. Արդար դատաքննության իրավունքի համատեքստում կարևորելով անձի` դատարանի մատչելիության իրավունքի բացառիկ նշանակությունն անձի իրավունքների պաշտպանության իրավական համակարգում՝ Վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշումներ է ձևավորել այն մասին, որ դատավարական կանոնների, այդ թվում՝ բողոքարկման ժամկետների հաշվարկի վերաբերյալ նորմերի մեկնաբանությունը չպետք է հանգեցնի ձևական մոտեցման՝ անհամաչափորեն սահմանափակելով անձի դատական պաշտպանության և դատարանի մատչելիության իրավունքը։ Անձին պետք է ընձեռվի իր իրավունքներին և ազատություններին առնչվող դատական ակտը վիճարկելու հստակ և իրական 3 Տե'ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Luordo v. Italy գործով 2003 թվականի հոկտեմբերի 17-ի վճիռը, գանգատ թիվ 32190/96, 85-րդ կետ, Staroszczyk v. Poland գործով 2007 թվականի հուլիսի 9-ի վճիռը, գանգատ թիվ 59519/00, 124-րդ կետ, Stanev v. Bulgaria գործով 2012 թվականի հունվարի 17-ի վճիռը, գանգատ թիվ 36760/06, 230-րդ կետ։ 4 Տե'ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Khalfaoui v. France գործով 1999 թվականի դեկտեմբերի 14-ի վճիռը, գանգատ թիվ 34791/97, 36-րդ կետ, Hirschhorn v. Romania գործով 2007 թվականի հուլիսի 26-ի վճիռը, գանգատ թիվ 29294/02, 50-րդ կետ։ 5 Տե'ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Walchli v. France գործով 2007 թվականի հուլիսի 26-ի վճիռը, գանգատ թիվ 35787/03, 29-րդ կետ։ 6 Տե'ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Efstathiou and others v. Greece գործով 2006 թվականի հուլիսի 27-ի վճիռը, գանգատ թիվ 36998/02, 24-րդ կետ։

11

հնարավորություն, ինչն իր հերթին, ի թիվս այլոց, ենթադրում է, որ տվյալ դատական ակտը պետք է անձին հասանելի լինի կամ անձը պետք է հաստատապես տեղյակ լինի դրա առկայության մասին7:

11.1.Դատական պաշտպանության և դատարանի մատչելիության իրավունքի համատեքստում անդրադառնալով դատական վերանայման բողոք բերելու բաց թողնված ժամկետի վերականգնման խնդրին՝ Վճռաբեկ դատարանը փաստել է, որ տարբերակված է ժամկետը վերականգնելու երկու իրավական ընթացակարգեր։ Առաջինը ենթադրում է բողոքարկման ժամկետի բաց թողումն իրավունքի ուժով (ex jure) հարգելի համարելու հնարավորությունը, երբ վարույթն իրականացնող մարմնի գործողության կամ անգործության արդյունքում անձն օբյեկտիվորեն հնարավորություն չի ունեցել պատշաճ բողոքարկելու դատական ակտը: Երկրորդ ընթացակարգը ենթադրում է բաց թողնված ժամկետի

վերականգնումը վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ՝ շահագրգիռ անձի միջնորդությամբ, երբ պատշաճ բողոքարկումը գործնականում անհնար էր իրավական պաշտպանություն հայցողի կամքից անկախ այլ հատուկ և օբյեկտիվ հանգամանքով։ Նշված դեպքում բողոք բերելու բաց թողնված ժամկետը վերականգնելու միջնորդությունը պետք է ունենա որոշակի փաստական հիմք և կոնկրետ դրսևորում՝ հնարավորություն տալով վարույթն իրականացնող մարմնին ողջամտության սահմաններում գնահատելու բողոքարկման ժամկետը բաց թողնելու պատճառի և դատական ակտի վիճարկման հնարավորության

հարաբերակցությունը, այսինքն՝ արդյո՞ք առկա է բողոքն օրենքով սահմանված ժամկետում չներկայացնելու հարգելի պատճառ, թե ոչ։

12. Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ՝

- 2023 թվականի օգոստոսի 18-ին [անընթեռնելի] հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել [անընթեռնելի] որը

7 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի՝ Ռաֆայել Խաչատրյանի գործով 2020 թվականի մայիսի 26-ի որոշումը։

8 Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Սևակ Սարգսյանի գործով 2018 թվականի ապրիլի 18-ի թիվ ԿԴ/0089/12/17 որոշումը, կետ 14:

9 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի՝ Վերգինե Բեգանյանի գործով 2018 թվականի մարտի 20-ի թիվ ԱՐԴ1/0012/11/16 որոշումը, կետ 15:

քննարկվել է

12

կողմից

և 2023 թվականի օգոստոսի 24-ին կայացվել է քրեական վարույթ չնախաձեռնելու մասին որոշում։

Երևան քաղաքի

2023 թվականի սեպտեմբերի 7-ի

որոշմամբ մերժվել է

2023

թվականի օգոստոսի 24-ի որոշման դեմ

բողոքը"։

կողմից ներկայացված

2023 թվականի սեպտեմբերի 7-ի

որոշումը

ստացել է 2023 թվականի սեպտեմբերի 12-ին¹2 և 2023

թվականի սեպտեմբերի 26-ին վերոնշյալ որոշման դեմ

կողմից բողոք է ներկայացվել Երևան քաղաքի

առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան։

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի՝ 2023 թվականի սեպտեմբերի 29-ի որոշմամբ

կողմից ներկայացված բողոքի կապակցությամբ

վարույթի հարուցումը մերժվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 301-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված պահանջը պահպանված չլինելու հիմքով'4։

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի 2023 թվականի սեպտեմբերի 29-ի որոշումը

կողմից ստացվել է 2023 թվականի հոկտեմբերի 9-ին15 և նույն օրը 10 Տե՛ս նյութեր, հատոր 1-ին, թերթեր 16-20։

11 Տե՛ս նյութեր, հատոր 1-ին, թերթեր 22-28։

12 Տե՛ս նյութեր, հատոր 1-ին, թերթեր 29-30։

13 Տե՛ս նյութեր, հատոր 1-ին, թերթ 35։

14 Տե՛ս նյութեր, հատոր 1-ին, թերթեր 35-39։

15 Տե՛ս նյութեր, հատոր 1-ին, թերթ 31։

13

վերջինս բողոքը հասցեագրել է Առաջին ատյանի դատարան` կցելով բողոքարկման բաց թողնված ժամկետը վերականգնելու և հարգելի համարելու միջնորդություն“: Առաջին ատյանի դատարանի 2023 թվականի հոկտեմբերի 12-ի որոշմամբ կողմից ներկայացված բողոքի

հիման վրա մինչդատական ակտի վիճարկման վարույթի հարուցումը մերժվել է ներկայացուցիչ

կողմից իրավասու դատախազի կողմից բողոքի

մերժման որոշումը ստանալուց հետո մինչդատական ակտը դատարան բողոքարկելու տասնհինգօրյա ժամկետը չպահպանելու հիմքով"։

հատուկ վերանայման

բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը 2023 թվականի նոյեմբերի 13-ի որոշմամբ Առաջին ատյանի դատարանի որոշումը թողնվել է անփոփոխ¹8:

13. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 9-11-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը անփոփոխ թողնելով Առաջին ատյանի դատարանի որոշումը հանգել է սխալ եզրահանգման՝ միաժամանակ զրկելով

իր իրավունքների և ազատությունների ենթադրյալ խախտումները վիճարկելու իրական հնարավորությունից, ինչի արդյունքում չի ապահովվել անձի իրավունքների սահմանափակման

u

հետապնդվող նպատակի

միջև

արդարացի

հավասարակշռությունը։

Այսպես․

Վարույթի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ

2023 թվականի սեպտեմբերի 7-ի որոշումը

ստացել է 2023 թվականի սեպտեմբերի 12-ին։ 2023 թվականի

սեպտեմբերի 26-ին վերոնշյալ որոշման դեմ

կողմից բողոք է ներկայացվել Երևան քաղաքի առաջին ատյանի

16 Տե՛ս նյութեր, հատոր 1-ին, թերթեր 32-34։

17 Տե՛ս նյութեր, հատոր 1-ին, թերթեր 43-48։

18 Տե՛ս նյութեր, հատոր 2-րդ, թերթեր 50-56։

14

ընդհանուր իրավասության քրեական դատարան։ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի 2023 թվականի սեպտեմբերի 29-ի` բողոքի հիման վրա վարույթի հարուցումը մերժելու մասին որոշումը ստացել է 2023 թվականի հոկտեմբերի 9-ին և նույն

օրը բողոք է ներկայացրել Առաջին ատյանի դատարան՝ կցելով բողոքարկման բաց թողնված ժամկետը վերականգնելու և հարգելի համարելու միջնորդություն։ Վերոգրյալից ակնհայտ է դառնում, որ

2023

թվականի սեպտեմբերի 7-ի որոշումը պատշաճ դատարան բողոքարկվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 300-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված 15-օրյա ժամկետի խախտմամբ:

Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ուշադրություն հրավիրել այն հանգամանքի վրա, որ բողոքաբերը վիճարկվող մինչդատական ակտը, այն ստանալուց հետո՝ օրենքով սահմանված ժամկետում, բողոքարկել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան։ Նշված հանգամանքն ունի առանցքային նշանակություն սույն վարույթի շրջանակներում անձի կողմից բաց թողնված բողոքարկման ժամկետը հարգելի ճանաչելու հարցը լուծելիս, այնքանով, որքանով բողոքաբերը փաստացի իրականացրել է ակտիվ գործողություններ, որոնցով բացահայտել է իր կամահայտնությունը՝ վիճարկվող մինչդատական ակտը բողոքարկելու կապակցությամբ։ Սույն դեպքում բողոքաբերը օրենքով սահմանված ժամկետում ներկայացրել է բողոք, սակայն ոչ պատշաճ դատարան։ Բողոքը սխալմամբ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ուղարկելու վերաբերյալ տեղեկացվելուց անմիջապես հետո՝ նույն օրը, բողոքաբերը բողոքը ներկայացրել է ՀՀ հակակոռուպցիոն դատարան, միաժամանակ միջնորդելով բաց թողնված ժամկետը համարել հարգելի, որի պայմաններում բավարար հիմքեր չկան փաստելու, որ պաշտպանը, տվյալ դեպքում, անբարեխղճորեն է գործել և ըստ այդմ նրա բողոքարկման իրավունքը ենթակա է սահմանափակման։

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ քննարկվող իրավիճակում Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ներկայացված բողոքը փաստացի

15

հանդիսացել է այն հարգելի պատճառը, որի պայմաններում անձը բաց է թողել Առաջին ատյանի դատարան բողոք ներկայացնելու սահմանված ժամկետը։ Այլ կերպ` մինչև Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի` 2023 թվականի սեպտեմբերի 29-ի որոշման կայացումը՝ բողոքաբերը ողջամտորեն չի նախատեսել մինչդատական ակտը ՀՀ հակակոռուպցիոն դատարան ներկայացնելու անհրաժեշտությունը։

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ բողոքաբերի կողմից վիճարկվող ակտի բողոքարկման փաստի անտեսումը կհանգեցնի անձի արդար դատաքննության և դատական բողոքարկման իրավունքների անհարկի սահմանափակման, քանզի սույն պարագայում բողոքաբերի դատական պաշտպանության իրավունքի անխափան իրացումը գերակա է մինչդատական ակտի վիճարկման վարույթի հարուցումը՝ օրենքով սահմանված ժամկետի բացթողնման հիմքով մերժելու օրենսդրական պահանջից։

14. Վերոգրյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրելով, որ յուրաքանչյուր դեպքում դատարանի մատչելիության իրավունքը պետք է լինի իրական և ոչ պատրանքային, ինչը ենթադրում է, որ անձն իր իրավունքների ու ազատությունների խախտման յուրաքանչյուր դեպքում՝ ողջամիտ

սահմանափակումների պայմաններում, պետք է դատարան դիմելու, իր խախտված իրավունքները և ազատությունները վերականգնելու իրական հնարավորություն ունենա, և միաժամանակ առաջնորդվելով բողոքաբերի կողմից պատշաճ վարքագիծ դրսևորելու հանգամանքով, գտնում է, որ բողոքաբերի՝ դատական պաշտպանության արդյունավետ միջոցների և դատարանի մատչելիության սահմանադրական իրավունքի ապահովման հրամայականով պայմանավորված՝ Վերաքննիչ դատարանի հետևությունները՝ Առաջին ատյանի դատարանի՝

[անընթեռնելի] բողոքը ժամկետանց լինելու հիմքով վարույթի

հարուցումը մերժելու վերաբերյալ որոշումն անփոփոխ թողնելու մասին, իրավաչափ համարվել չեն կարող։

15. Այսպիսով, ընդհանրացնելով վերոգրյալը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ արդար դատաքննության իրավունքի մասնավոր տարրը համարվող դատարանի մատչելիության իրավունքի ապահովման տեսանկյունից, սույն վարույթի

փաստական հանգամանքների պայմաններում, Առաջին ատյանի դատարանի որոշումը՝

բողոքը ժամկետանց

լինելու հիմքով վարույթի հարուցումը մերժելու մասին չի կարող իրավաչափ համարվել, ուստի Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ

վերաքննիչ բողոքը մերժելու մասին Վերաքննիչ

դատարանի որոշումը ևս հիմնավոր չէ։

16. Ամփոփելով՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վարույթով ստորադաս դատարանները թույլ են տվել դատական սխալ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 172-րդ հոդվածի պահանջի խախտում, որն իր բնույթով էական է, քանի որ հանգեցրել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 23-րդ հոդվածով նախատեսված դատական պաշտպանության ապահովման սկզբունքի խախտման, ինչն ազդել է վարույթի ելքի վրա և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածի համաձայն՝ հիմք է ստորադաս դատարանների դատական ակտերը բեկանելու և վարույթն Առաջին ատյանի դատարան՝ նոր քննության փոխանցելու համար։ Նոր քննության ընթացքում, Առաջին ատյանի դատարանը պետք է մինչդատական ակտի վիճարկման վարույթի հարուցման հարցը քննարկի՝ գործող իրավակարգավորումների համատեքստում:

17. Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 33-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 352-րդ, 359-րդ, 361-363-րդ և 400-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1. ՀՀ հակակոռուպցիոն դատարանի՝ 2023 թվականի հոկտեմբերի 12-ի որոշումը և այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի՝ 19 Տե՛ս, Վճռաբեկ դատարանի` Հրայր Հովսեփյանի գործով 2020 թվականի մայիսի 25-ի թիվ ԵԴ/0426/11/18 և Ավաթ Ամինի գործով 2023 թվականի հունվարի 25-ի թիվ ԵԴ/0752/06/22 որոշումները։

17

2023 թվականի նոյեմբերի 13-ի որոշումը բեկանել և վարույթը փոխանցել ՀՀ հակակոռուպցիոն դատարան՝ նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը։

Նախագահող՝

Դ.ՎԵՔԻԼՅԱՆ

Դատավորներ՝

Ա.ԿՐԿՅԱՇԱՐՅԱՆ

Ս.ՉԻՉՈՅԱՆ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
15 օգոստոսի, 2025 թ.
Գործի #:
ՀԿԴ/0277/11/23
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել