Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ARLISԻրավական ակտAI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ Ազգային ժողովՀՕ-147-Ն26 հոկտեմբերի, 2010 թ.Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ARLIS Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգ Руский Պաշտոնական ինկորպորացիա ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2010 թվականի հոկտեմբերի 26-ին ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի Քրեական օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 158-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ` « Հոդված 158. Հեղինակային և հարակից իրավունքները խախտելը 1. Հեղինակային կամ հարակից իրավունքի օբյեկտն ապօրինի օգտագործելը կամ հեղինակությունը յուրացնելը, ինչպես նաև առանց հեղինակային իրավունքի կամ հարակից իրավունքների իրավատիրոջ համաձայնության նրա ստեղծագործությունը շահույթ ստանալու նպատակով տեսաձայնային մագնիսական կրիչի վրա ձայնագրելը, տարածելը և (կամ) վաճառելը` եթե այդ արարքը կատարվել է զգալի չափերով` պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ կալանքով` մեկից երկու ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով:

2. Նույն արարքը, որը կատարվել է` 1) պաշտպանիչ տեխնիկական միջոցների շրջանցմամբ, 2) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, 3) մեկից ավելի անգամ, 4) ստացված դրոշմապիտակները դրանց օգտագործման համար չնախատեսված ստեղծագործությունների կրիչների վրա փակցնելով, 5) խոշոր չափերով` պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հազարապատիկից երկուհազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով:

3. Սույն հոդվածում նախատեսված արարքը համարվում է կատարված զգալի չափերով, եթե այդ տեսաձայնային մագնիսական կրիչների օրինակների հեղինակային իրավունքի կամ հարակից իրավունքի օբյեկտն օգտագործելու թույլտվության իրավունքի (լիցենզիայի) ընդհանուր արժեքը (գինը), անկախ իրավատերերից, հեղինակի կամ այլ իրավատիրոջ մոտ նշված գներով (իսկ չնշված լինելու դեպքում` շուկայական մանրածախ գներով) կազմում է հանցագործության պահին գործող սահմանված նվազագույն աշխատավարձի հիսունապատիկից մինչև երկուհարյուրապատիկը:

4. Սույն հոդվածում նախատեսված արարքը համարվում է կատարված խոշոր չափերով, եթե այդ տեսաձայնային մագնիսական կրիչների օրինակների հեղինակային իրավունքի կամ հարակից իրավունքի օբյեկտն օգտագործելու թույլտվության իրավունքի (լիցենզիայի) ընդհանուր արժեքը (գինը), անկախ իրավատերերից, հեղինակի կամ այլ իրավատիրոջ մոտ նշված գներով (իսկ չնշված լինելու դեպքում` շուկայական մանրածախ գներով) գերազանցում է հանցագործության պահին գործող սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկը: Հոդված 2. Օրենսգրքի 208-211-րդ հոդվածները «Ակցիզային դրոշմանիշներով» բառերից (և դրանց համապատասխան հոլովաձևերից) հետո իր բոլոր հոլովաձևերով լրացնել «և հսկիչ նշաններ (դրոշմապիտակներ)» բառերով (և դրանց համապատասխան հոլովաձևերով): Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2011 թվականի մարտի 1-ից: Հայաստանի Հանրապետության Նախագահ Ս. Սարգսյան 2010 թ. նոյեմբերի 15 Երևան ՀՕ-147-Ն Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-147-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (01.03.2011-01.07.2022) Կարգավիճակ Գործողությունը դադարեցված է Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 2010.11.24/59(793) Հոդ.1309 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 26.10.2010 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 15.11.2010 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 01.03.2011 Ուժը կորցրել է 01.07.2022 Հիմնական ակտ 26.10.2010, ՀՕ-147-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 18.04.2003, ՀՕ-528-Ն 18.04.2003, ՀՕ-528-Ն Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
26 հոկտեմբերի, 2010 թ.
Գործի #:
ՀՕ-147-Ն
Դատարան:
ՀՀ Ազգային ժողով

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել