ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2021 թվականի մարտի 25 - ին « ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ » ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» 2005 թվականի հուլիսի 8-ի ՀՕ-176-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասը 12-րդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով. « ռ ադիոհաճախականություն ` էլեկտրամագնիսական տատանումների հաճախականություն, որը սահմանվում է ռադիոհաճախականության սպեկտրի միավոր բաղադրիչը նշելու համար. ռ ադիոհաճախականությունների տիրույթ ` հաճախականությունների միջակայք, որը սահմանափակված է ստորին և վերին եզրային հաճախականություններով. ռ ադիոհաճախականությունների սպեկտր ` Հեռահաղորդակցության միջազգային միության հաստատած ռադիոհաճախականությունների տիրույթների համախումբ, որը կարող է օգտագործվել ռադիոէլեկտրոնային միջոցների կամ բարձր հաճախականության սարքերի գործունեության համար. ռ ադիոհաճախականությունն ե րի տիրույթի որոշակի հատված ` ռադիոհաճախականությունների տիրույթից օգտագործման որոշակի նպատակների համար առանձնացված՝ ստորին և վերին եզրային հաճախականություններով սահմանափակված հաճախականությունների միջակայք. կ առավարական նշանակության ռադիոհաճախականությունների սպեկտր ` ռադիոհաճախականությունների և ռադիոհաճախականությունների տիրույթների համախումբ, որը նախատեսված է միայն պետական (կառավարական) մարմինների, այդ թվում` կառավարական կապի, Հայաստանի Հանրապետության պաշտպանության, պետական անվտանգության և հասարակական կարգի պահպանման կարիքների համար.»: Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «գ» ենթակետով. «գ) պետական (կառավարական) մարմինների, այդ թվում` կառավարական կապի, Հայաստանի Հանրապետության պաշտպանության, պետական անվտանգության և հասարակական կարգի պահպանման կարիքների համար իրականացնել կառավարական նշանակության ռադիոհաճախականությունների սպեկտրի կառավարում: Կառավարական նշանակության ռադիոհաճախականությունների սպեկտրից ռադիոհաճախականությունների տիրույթների օգտագործման իրավասություն ունեցող սուբյեկտների ցանկը և կառավարական նշանակության ռադիոհաճախականությունների սպեկտրից ռադիոհաճախականությունների տիրույթների հատկացման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.»: Հոդված 3.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Սույն օրենքի 2-րդ հոդվածից բխող իրավական ակտը Կառավարությունն ընդունում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` վեց ամսվա ընթացքում: Հանրապետության նախագահ Ա. Սարգսյան 2021 թ. ապրիլի 7 Երևան ՀՕ-145-Ն Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 ապրիլի 2021 թվական: Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-145-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (18.04.2021-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր Միասնական կայք 2021.04.05-2021.04.18 Պաշտոնական հրապարակման օրը 08.04.2021 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 25.03.2021 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 07.04.2021 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 18.04.2021 Հիմնական ակտ 25.03.2021, ՀՕ-145-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 08.07.2005, ՀՕ-176-Ն 08.07.2005, ՀՕ-176-Ն Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 25 մարտի, 2021 թ.
- Գործի #:
- ՀՕ-145-Ն
- Դատարան:
- ՀՀ Ազգային ժողով
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
