Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ARLISԻրավական ակտAI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ Ազգային ժողովՀՕ-269-Ն12 հունիսի, 2024 թ.Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2024 թվականի հունիսի 12-ին ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 4-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 80-րդ կետով. «80) խոշոր շահում՝ «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքով սահմանված՝ միանվագ 5 միլիոն դրամ կամ ավելի չափով ստացվող շահում:»։ Հոդված 2. Օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասում՝ 1) 29-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

2) 30-րդ կետի «շահումով խաղերի (այդ թվում՝ ինտերնետ շահումով խաղերի), տոտալիզատորի և ինտերնետ տոտալիզատորի կազմակերպումը» բառերը փոխարինել «շահումով խաղի, ինտերնետ շահումով խաղի և բուքմեյքերային գործունեության կազմակերպումը» բառերով։ Հոդված 3. Օրենսգրքի 145-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ և 4-րդ կետերով. «3) խաղային հաշվի միջոցով ստացվող շահումից (բացառությամբ խոշոր շահումից, գովազդային վիճակախաղից ստացվող շահումից, ինչպես նաև «Լիցենզավորման մասին» օրենքի համաձայն խաղային գործունեության կազմակերպման լիցենզիա չունեցող անձից ստացվող շահումից) եկամուտը հաշվարկվում է որպես հաշվետու տարվա ընթացքում ստացված շահումների (բացառությամբ խոշոր շահման) և կատարված խաղադրույքների կամ մասնակցության վճարների (բացառությամբ խոշոր շահման հետ անմիջականորեն կապված խաղադրույքի կամ մասնակցության վճարի) դրական տարբերություն. 4) խաղային հաշվի միջոցով ստացվող խոշոր շահումից եկամուտը հաշվարկվում է որպես խոշոր շահման և անմիջականորեն դրա ստացման հետ կապված խաղադրույքի կամ մասնակցության վճարի դրական տարբերություն։»։ Հոդված 4. Օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետից հանել «, խաղարկությունով, ոչ խաղարկությունով և համակցված վիճակախաղերի, ինչպես նաև տոտալիզատորի մասնակիցների դրամական և իրային շահումները կամ խաղատներում, շահումով խաղերում և (կամ) ինտերնետ շահումով խաղերում ստացված շահումները» բառերը։ Հոդված 5. Օրենսգրքի 150-րդ հոդվածում` 1) 1-ին մասի «2-15-րդ մասերով» բառերը փոխարինել «2-18-րդ մասերով» բառերով. 2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 16-18-րդ մասերով. «16. «Լիցենզավորման մասին» օրենքի համաձայն խաղային գործունեության կազմակերպման լիցենզիա ունեցող անձից ստացված շահումների (բացառությամբ սույն հոդվածի 17-րդ մասով սահմանված դեպքերի) մասով եկամտային հարկը հաշվարկվում է հինգ տոկոս դրույքաչափով։

17. Հարկային գործակալից ստացված խոշոր շահումների մասով եկամտային հարկը հաշվարկվում է 10 տոկոս դրույքաչափով:

18. Սույն հոդվածի 16-րդ և 17-րդ մասերով սահմանված դեպքերից տարբերվող դեպքերում ստացվող շահումների մասով եկամտային հարկը հաշվարկվում է 20 տոկոս դրույքաչափով:»։ Հոդված 6. Օրենսգրքի 153-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ կետով․ «4) ֆիզիկական անձանց վճարվող եկամուտները վերաբերում են շահումներին, բացառությամբ խոշոր շահումների և գովազդային վիճակախաղից ստացվող շահումների:»։ Հոդված 7. Օրենսգրքի 254-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետում «խաղատների, շահումով խաղերի, տոտալիզատորի և ինտերնետ տոտալիզատորի կազմակերպման գործունեություն իրականացնողները» բառերը փոխարինել «շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի, բուքմեյքերային գործունեության կազմակերպիչները, խաղային ոլորտի կարգավորման օպերատորը» բառերով: Հոդված 8. Օրենսգրքի 267-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետում «խաղատների, շահումով խաղերի կամ վիճակախաղերի կազմակերպման գործունեություն իրականացնողները» բառերը փոխարինել «շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի, բուքմեյքերային գործունեության կամ վիճակախաղերի կազմակերպիչները, խաղային ոլորտի կարգավորման օպերատորը» բառերով: Հոդված 9. Օրենսգրքի 380-րդ հոդվածի 3-րդ մասի 7-րդ կետում «խաղատների և (կամ) շահումով խաղերի» բառերը փոխարինել «շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և բուքմեյքերային գործունեության» բառերով: (9-րդ հոդվածը խմբ. 06.03.25 ՀՕ-51-Ն) Հոդված 10. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքն ամբողջությամբ գործողության մեջ դրվելու օրվանից։ Հանրապետության նախագահ Վ. Խաչատուրյան 2024 թ. հունիսի 26 Երևան ՀՕ-269-Ն Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 հունիսի 2024 թվական: Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-269-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Պաշտոնական Ինկորպորացիա (28.03.2025-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր Միասնական կայք 2024.06.24-2024.07.07 Պաշտոնական հրապարակման օրը 28.06.2024 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 12.06.2024 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 26.06.2024 Հիմնական ակտ 12.06.2024, ՀՕ-269-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա 06.03.2025, ՀՕ-51-Ն 12.06.2024, ՀՕ-269-Ն Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր 12.06.2024, ՀՕ-263-Ն ՀՀ ՕՐԵՆՔԸ ԽԱՂԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
12 հունիսի, 2024 թ.
Գործի #:
ՀՕ-269-Ն
Դատարան:
ՀՀ Ազգային ժողով

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել