Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ՍՈՒՍԱՆՆԱ ՀՈՎՍԵՓՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ՍՈՒՍԱՆՆԱ ՀՈՎՍԵՓՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարան2 դեկտեմբերի, 2008 թ.Բնօրինակ աղբյուր

Ամփոփում

Ընդ.՝ 2 դեկտեմբերի 2008թ. ՍԴԴԿՈ - | ՍՈՒՍԱՆՆԱ ՀՈՎՍԵՓՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՈՐՈՇՈՒՄ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

քաղ. Երեւան

2 դեկտեմբերի 2008թ.

Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի 2-րդ դատական կազմը Նախագահությամբ` Ռ. Պապայանի

Անդամակցությամբ՝ Հ. Նազարյանի

Հ. Դանիելյանի

Քննության առնելով ՀՀ քաղաքացի Սուսաննա Հովսեփյանի դիմումի ընդունելիության հարցը

ՊԱՐԶԵՑ

Քաղ. Սուսաննա Հովսեփյանը դիմել է Սահմանադրական դատարան, վիճարկելով ՀՀ Վարչական դատավարության օրենսգրքի 8 հոդվածի 1-ին մասի սահմանադրականությունը։ 2-րդ դատական կազմը գտավ, որ դիմումը համապատասխանում է ՀՀ Սահմանադրության 101 հոդվածի 1-ին մասի 6 կետի, Սահմանադրական դատարանի մասին օրենքի 27, 28 հոդվածների եւ 69 հոդվածի 1, 2, 4, 5 կետերի, ինչպես նաև ՀՀ Սահմանադրական դատարանի Կանոնակարգի պահանջներին։ Պահպանվել է Սահմանադրական դատարան դիմելու՝ օրենքով նախատեսված ժամկետը և մուծվել է պետական տուրքը: Դիմողը սպառել է դատական պաշտպանության բոլոր միջոցները և գտնում է, որ իր նկատմամբ կիրառված օրենքի դրույթը հակասում է ՀՀ Վարչական դատավարության օրենսգրքի 8 հոդվածի 1-ին մասի Սահմանադրությանը։

Ղեկավարվելով Սահմանադրական դատարանի մասին օրենքի 69 հոդվածի 6 կետով, Սահմանադրական դատարանի 2-րդ կազմը

ՈՐՈՇԵՑ

Քաղ. Սուսաննա Հովսեփյանի դիմումը` ՀՀ Վարչական դատավարության օրենսգրքի 8 հոդվածի 1-ին մասի սահմանադրականությունը վիճարկելու մասին, ընդունել քննության, կազմել գործ, որով պատասխանող ճանաչել ՀՀ Ազգային Ժողովին։

Նախագահող՝

Անդամներ՝

ԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ZZ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱ

ՔԱՐՏՈՒՂԱ

ՐՈՒԹՅՈՒՆ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2 դեկտեմբերի, 2008 թ.
Գործի #:
—
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել