Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 317 — Գույքային պատասխանող ճանաչելու հարցի քննարկումը 1.
ARLISՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 317AI Ինդեքսավորված

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 317 — Գույքային պատասխանող ճանաչելու հարցի քննարկումը 1.

arlis.am — current code articleԲնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 317. Գույքային պատասխանող ճանաչելու հարցի քննարկումը 1. Սույն օրենսգրքի 20-րդ գլխով նախատեսված կարգով հարուցված գույքային հայցի հիման վրա նախնական դատալսումների ընթացքում դատարանը լուծում է անձին գույքային պատասխանող ճանաչելու հարցը: 2. Հայցի ապահովման միջոց կիրառելու անհրաժեշտության դեպքում այդ հարցը լուծվում է գույքային պատասխանող ճանաչելու մասին որոշմամբ: 3. Անձին գույքային պատասխանող ճանաչելու դեպքում դատարանը նրան ուղարկում է հայցի և

Ամբողջ Տեքստ

Հոդված 317. Գույքային պատասխանող ճանաչելու հարցի քննարկումը 1. Սույն օրենսգրքի 20-րդ գլխով նախատեսված կարգով հարուցված գույքային հայցի հիման վրա նախնական դատալսումների ընթացքում դատարանը լուծում է անձին գույքային պատասխանող ճանաչելու հարցը:

2. Հայցի ապահովման միջոց կիրառելու անհրաժեշտության դեպքում այդ հարցը լուծվում է գույքային պատասխանող ճանաչելու մասին որոշմամբ:

3. Անձին գույքային պատասխանող ճանաչելու դեպքում դատարանը նրան ուղարկում է հայցի և դրան կից նյութերի պատճենները, ինչպես նաև գույքային պատասխանող ճանաչելու մասին որոշման պատճենը և գույքային պատասխանողի իրավունքների և պարտականությունների վերաբերյալ սահմանված ձևի հուշաթերթ: Հուշաթերթը ներառում է նաև սույն օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հարցերի ցանկը և դրանց կապակցությամբ միջնորդություններ ներկայացնելու իրավունքի մասին պարզաբանում:

4. Անձին գույքային պատասխանող ճանաչելու դեպքում դատալսումները հետաձգվում են ողջամիտ ժամկետով` գույքային պատասխանողին հնարավորություն տալով իրականացնելու սույն օրենսգրքով նախատեսված իրավունքները: Միաժամանակ դատարանը որոշում է հաջորդ դատական նիստի օրը և ժամը` այդ մասին պատշաճ ձևով տեղեկացնելով կողմերին, այդ թվում` գույքային պատասխանողին:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել