Հովսեփյան — ԼԴ/0193/01/10
Ամփոփում
ՊԱՐԶԵՑ Գործի դատավարական նախապատմությունը. 1. 2009 թվականի մարտի 19-ին ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է թիվ 53102509 քրեական գործը: 2009 թվականի ապրիլի 22-ին ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է թիվ 19200409 քրեական գործը: 2009 թվականի մայիսի 15-ին թիվ 53102509 քրեական գործը միացվել է թիվ 19200409 քրեական գործին, և նախաքննությունը շարունակվել է 19200409 համարով: 2009 թվականի հունիսի 30-ին Սամվել Անդրանիկի Հովսեփյանը ձերբակալվել է: Նախաքննության մ
Ամբողջ Տեքստ
ԼԴ/0193/01/10
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քրեական դատարանի որոշում
Գործ թիվ ԼԴ/0193/01/10
Նախագահող դատավոր Լ.Թադևոսյան
Դատավորներ
Ա.Խաչատրյան
Մ.Պետրոսյան
ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) նախագահությամբ
մասնակցությամբ դատավորներ
քարտուղարությամբ
մասնակցությամբ
պաշտպան
Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ
Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ
Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ
Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ
Ս.ՕՀԱՆՅԱՆԻ
Մ.ՊԵՏՐՈՍՅԱՆԻ
Ա.ՈՍԿԱՆՅԱՆԻ
2017 թվականի ապրիլի 12-ին
դռնբաց
դատական
նիստում,
քԵրևանում
քննության
առնելով
Սամվել
Անդրանիկի
Հովսեփյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2016 թվականի ապրիլի 21-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դ.Մելքոնյանի վճռաբեկ բողոքը,
2
ՊԱՐԶԵՑ
Գործի դատավարական նախապատմությունը.
1. 2009 թվականի մարտի 19-ին ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է թիվ 53102509 քրեական գործը:
2009 թվականի ապրիլի 22-ին ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է թիվ 19200409 քրեական գործը:
2009 թվականի մայիսի 15-ին թիվ 53102509 քրեական գործը միացվել է թիվ 19200409 քրեական գործին, և նախաքննությունը շարունակվել է 19200409 համարով:
2009 թվականի հունիսի 30-ին Սամվել Անդրանիկի Հովսեփյանը ձերբակալվել է: Նախաքննության մարմնի` 2009 թվականի հուլիսի 2-ի որոշմամբ Ս.Հովսեփյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2009 թվականի հուլիսի 3-ի որոշմամբ Ս.Հովսեփյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
1.1. 2009 թվականի հուլիսի 23-ին ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է թիվ 19120909 քրեական գործը: Նույն օրվա մեկ այլ որոշմամբ թիվ 19200409 քրեական գործը միացվել է թիվ 19120909 քրեական գործին, և նախաքննությունը շարունակվել է թիվ 19120909 համարով:
2009 թվականի օգոստոսի 29-ին ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է թիվ 19128009 քրեական գործը, որը նույն օրվա մեկ այլ որոշմամբ միացվել է թիվ 19120909 քրեական գործին, և նախաքննությունը շարունակվել է թիվ 19120909 համարով:
1.2. Նախաքննության մարմնի` 2009 թվականի հոկտեմբերի 20-ի որոշմամբ Ս.Հովսեփյանին առաջադրված մեղադրանքի ծավալը փոփոխվել է, և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-
3
ին կետով, 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ կետերով և 205-րդ հոդվածի 2-րդ մասով:
Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2010 թվականի մայիսի 24-ի որոշմամբ Ս.Հովսեփյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու միջնորդությունը մերժվել է, և 2010 թվականի հունիսի 1-ին վերջինիս նկատմամբ
որպես
խափանման
միջոց
է
ընտրվել
չհեռանալու
մասին
ստորագրությունը:
Նախաքննության
մարմնի`
2010
թվականի
հունիսի
9-ի
որոշմամբ
Ս.Հովսեփյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է, և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 178րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ կետերով և 205-րդ հոդվածի 2-րդ մասով: 2010
թվականի
մեղադրական
հուլիսի
եզրակացությամբ
13-ին
քրեական
ուղարկվել
է
գործը
(թիվ
ԼԴ/0193/01/10)
Լոռու
մարզի
ընդհանուր
իրավասության առաջին ատյանի դատարան:
2. 2011 թվականի մայիսի 11-ին ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է թիվ 61203011 քրեական գործը:
Նախաքննության
մարմնի`
2011
թվականի
հունիսի
16-ի
որոշմամբ
Ս.Հովսեփյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասով:
2011 թվականի հոկտեմբերի 19-ին Ս.Հովսեփյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է, և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 205րդ հոդվածի 2-րդ մասով: 2.1. 2011 թվականի հոկտեմբերի 28-ին թիվ 61203011 քրեական գործը մեղադրական
եզրակացությամբ
ուղարկվել
է
Լոռու
մարզի
ընդհանուր
իրավասության առաջին ատյանի դատարան (թիվ ԼԴ/0236/01/11): Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2011 թվականի նոյեմբերի 15-ի որոշմամբ թիվ ԼԴ/0193/01/10 քրեական գործը միացվել է թիվ ԼԴ/0236/01/11 քրեական գործին, և միացված քրեական գործերին շնորհվել է թիվ ԼԴ/0193/01/10 համարը:
3. 2012 թվականի մարտի 13-ին ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է թիվ 55102212 քրեական գործը:
2012 թվականի մայիսի 17-ին Ս.Հովսեփյանը ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով ներգրավվել է որպես մեղադրյալ, և 2012 թվականի
4
հունիսի 29-ին քրեական գործը (թիվ ԼԴ/0134/01/12) մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան):
Առաջին ատյանի դատարանի` 2012 թվականի հուլիսի 12-ին որոշմամբ թիվ ԼԴ/0134/01/12 քրեական գործը միացվել է թիվ ԼԴ/0193/01/10 քրեական գործին, և միացված քրեական գործերին շնորհվել է թիվ ԼԴ/0193/01/10 համարը: 2015 թվականի մայիսի 4-ին դատական քննության ընթացքում մեղադրողը որոշում է կայացրել Ս.Հովսեփյանին առաջադրված մեղադրանքը փոփոխելու մասին, և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3րդ մասի 1-ին կետով և 205-րդ հոդվածի 2-րդ մասով:
4. Առաջին ատյանի դատարանի` 2015 թվականի նոյեմբերի 3-ի դատավճռով Ս.Հովսեփյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով և 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
ՀՀ
քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով Ս.Հովսեփյանի
նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում 4 (չորս) տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման, և ՛Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին ՀՀ Ազգային ժողովի 2011 թվականի մայիսի 26-ի որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետի կիրառմամբ ազատվել է պատժից:
ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով Ս.Հովսեփյանի նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում 5 (հինգ) տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման, և ՀՀ քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի կիրառմամբ նրա նկատմամբ վերջնական պատիժ է սահմանվել ազատազրկում 4 (չորս) տարի 1 (մեկ) ամիս 2 (երկու) օր ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա Ս.Հովսեփյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել, և սահմանվել է փորձաշրջան` 2 (երկու) տարի ժամկետով:
Մեղադրողի կողմից ներկայացված քաղաքացիական հայցը բավարարվել է մասնակի, որոշվել է Ս.Հովսեփյանից հօգուտ ՀՀ պետական բյուջե բռնագանձել ընդհանուր 52.909.057 ՀՀ դրամ գումար, որից որպես չկատարած հարկային պարտավորությունների գումար` 27.281.100 ՀՀ դրամ, որպես յուրացրած գումար` 25.627.957 ՀՀ դրամ: Մնացած մասով քաղաքացիական հայցը թողնվել է առանց քննության
5. Մեղադրող Ա.Ասատրյանի և ամբաստանյալ Ս.Հովսեփյանի պաշտպան Ա.Ոսկանյանի վերաքննիչ բողոքների քննության արդյունքում
ՀՀ վերաքննիչ
քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2016 թվականի
5
ապրիլի 21-ի որոշմամբ բողոքները մերժել է` Առաջին ատյանի դատարանի` 2015 թվականի նոյեմբերի 3-ի դատավճիռը` թողել օրինական ուժի մեջ:
6. Վերաքննիչ դատարանի 2016 թվականի ապրիլի 21-ի որոշման դեմ վճռաբեկ բողոքներ
են
բերել
ՀՀ
գլխավոր
դատախազի
տեղակալ
Դ.Մելքոնյանը
և
ամբաստանյալ Ս.Հովսեփյանի պաշտպան Ա.Ոսկանյանը:
Վճռաբեկ դատարանի 2016 թվականի նոյեմբերի 4-ի որոշմամբ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դ.Մելքոնյանի վճռաբեկ բողոքն ընդունվել է վարույթ, իսկ նույն
օրվա
մեկ
այլ
որոշմամբ
ամբաստանյալ
Ս.Հովսեփյանի
պաշտպան
Ա.Ոսկանյանի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է: Դատավարության
մասնակիցները
վճռաբեկ
բողոքի
պատասխան
չեն
ներկայացրել:
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.
7. Ս.Հովսեփյանին ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 205-րդ հոդվածի 2-րդ մասով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար որ. ՛ (…) [Նա] աշխատելով ՀՀ կառավարության մշակույթի նախարարությանը
պատկանող, Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում գրանցված ՛Գուգարք պետական փակ բաժնետիրական ու իրեն պատկանող ՛Ջոջ ՍՊ ընկերություններում որպես տնօրեն, հանդիսանալով պաշտոնատար անձ, պաշտոնեական դիրքն օգտագործելով շարունակաբար յուրացման եղանակով հափշտակել է պետական միջոցներից առաջին ընկերությանը վստահված առանձնապես խոշոր չափերի հասնող գումարները և չարամտորեն խուսափել առանձնապես խոշոր չափերի հարկային պարտավորություններ կատարելուց:
Այսպես 2006թ մայիսի 29-ին ՛Համայնքային զարգացման խրախուսում ծրագրի գրասենյակից Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի ղեկավար Արսեն Մելիքյանի կողմից ներկայացված ծրագրի հիման վրա ՍՀովսեփյանին հատկացվել է 4500000
դրամ
խաղահրապարակ
հիշատակված
համայնքի
տարածքում
հանգստի
պուրակ
և
կառուցելու
համար:
ԱՄելիքյանը
2006թ
մայիսի
շինարարական
աշխատանքները
կատարելու
մանկական
30-ին
նպատակով
Ստեփանավան քաղաքի Սպարապետի 37 հասցեում գործող ՛Ջոջ ՍՊ ընկերության հիմնադիր տնօրեն Սամվել Հովսեփյանի հետ կնքել է պայմանագիր և նշված գումարն առձեռն տվել նրան: Սամվել Հովսեփյանն իրեն վստահված գումարն առանց ընկերության հաշվապահություն մուտքագրելու, նախապես նպատակ ունենալով սեփականաշնորհել Լոռի Բերդ համայնքի վարչական տարածքից դուրս Լեջան համայնքում գտնվող Ուռուտ գետի հարակից տարածքը, 2006թ ամռան ընթացքում
6
հիշյալ տարածքում կատարելով 5859200 դրամ ընդհանուր արժողությամբ շինարարական
աշխատանքներ,
2007թ
ապրիլին
հիշյալ
տարածքը
սեփականաշնորհել է, իսկ Լոռի Բերդ համայնքի ղեկավար Արսեն Մելիքյանին տվել ստացական 4500000 դրամ գումար պարտք լինելու վերաբերյալ և այդպիսով յուրացրել 4500000 դրամ գումարը:
Բացի այդ, նա, 2006-2008թթ. աշխատելով ՀՀ մշակույթի նախարարության ՛Գուգարք
ՊՓԲ
ընկերության
տնօրենի
պաշտոնում
և
հանդիսանալով
պաշտոնատար անձ, Քոբայրավանք վանական համալիրում վերականգնողական աշխատանքներ
իրականացնելու
համար
՛Հուշարձանների
վերականգնում
ծրագրով ՀՀ մշակույթի նախարարության հետ 2006թ ապրիլի 27-ին կնքել է թիվ ՀՀ ՄԵՀՆ-ԱՇՁԲ-18( 2007թ հունիսի 29-ին թիվ ՀՀ ԵՀՆ-ԱՇՁԲ-11, 2008թ հուլիսի 10-ին թիվ ՀՀ ՄԵՀՆ-ԱՇՁԲ-43 պայմանագրեր ընդհանուրը 107762000 դրամի( որի դիմաց փաստացի
ֆինանսավորումը
կազմել
է
124739500
դրամ,
կատարողական
ակտերում ընդունված աշխատանքների ծավալը կազմել է 76207400 դրամ, իսկ Հնեվանք
վանական
համալիրում
վերականգնողական
աշխատանքներ
իրականացնելու համար ՛Հուշարձանների վերականգնում ծրագրով 2006թ հունիսի 8-ին կնքել է թիվ ՀՀ ՄԵՀՆ-ԱՇՁԲ-25, 2007թ հունիսի 29-ին թիվ ՀՀ ՄԵՀՆ-ԱՇՁԲ–13( 2008թ հուլիսի 10-ի թիվ ՀՀ ՄԵՀՆ-ԱՇՁԲ-42 պայմանագրեր 106276800 դրամի, որոնց դիմաց փաստացի ֆինանսավորումը կազմել է 115669500 դրամ, իսկ կատարողական
ակտերում
ընդունված
աշխատանքների
ծավալը
կազմել
է
79700300 դրամ:
Այսպիսով,
հիշյալ
երկու
վանական
համալիրների
վերականգնողական
աշխատանքներ իրականացնելու համար ՛Գուգարք ՊՓԲ ընկերությանը փաստացի փոխանցվել է ընդհանուր 240409000 դրամ, կատարողական ակտերում ընդունված աշխատանքների ծավալը կազմել է 155907700 դրամ, փաստացի կատարված և կատարողականներում արտացոլված, սակայն պատվիրատուի կողմից չընդունված աշխատանքների ծավալը կազմել է 15139900 դրամ, իսկ փաստացի կատարված և կատարողականներում
արտահայտությամբ
չարտացոլված
կազմել
է
աշխատանքների
44109200
դրամ(
ծավալը
դրամական
այսինքն
կատարված
աշխատանքների ընդհանուր ծավալը կազմել է /155907700+15139900+44109200/ 215156800 դրամ( չկատարված աշխատանքների ծավալը կազմել է 25252200 դրամ:
Սամվել Հովսեփյանն ունենալով ավել ֆինանսավորված և իրեն վստահված գումարներ, 2006-2008թթ( պաշտոնեական դիրքն օգտագործելով, խախտելով ՛Դրամարկղային գործառույթների մասին ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 1-ին կետի
7
պահանջները, ՛Գուգարք ՊՓԲ ընկերության դրամարկղից ելքի դրամարկային օրդերներով առհաշիվ իր անվամբ վերցրել է ընդհանուր 38331800 դրամ գումար, որի մի մասը ծախսել է կատարողականներում չարտացոլված աշխատանքների կատարման համար, իսկ առանձնապես խոշոր չափերի հասնող 25252200 դրամ գումարը յուրացման միջոցով հափշտակել է:
Այդ թվում` 2006-2008թթ հիշյալ վանական համալիրների վերականգնողական աշխատանքներն իրականացնելու համար Սամվել Հովսեփյանը շահագործելով իր տնօրինած ՛Ջոջ ՍՊ ընկերության տրանսպորտային միջոցներն ու քարամշակման արտադրամասը, առանց որևէ հիմքի, առանց հաշվապահական ձևակերպման ՛Ջոջ ՍՊ ընկերությանն է տրամադրել 11914800 դրամ գումար, այդ թվում` 2008թ հունիսի 5-ին թիվ 95 հ/ֆ-ով ՛Գուգարք ՊՓԲ ընկերությունից ՛Ջոջ ՍՊ ընկերությանն է մատակարարել 385000 դրամ արժողությամբ 1425լ դիզ վառելիք, որից վանական համալիրների
վերականգնողական
աշխատանքներն
իրականացնելու
համար
ծախսել է 7095900 դրամ գումար, իսկ մնացած 4884200 դրամը յուրացման միջոցով հափշտակել է:
2008թ մայիսի 26-ին Ստեփանավան քաղաքում գրանցված ՛Տրիտոն ՍՊ ընկերությունից փոխարինաբար 30 օր անց վերադարձնելու պայմանով ՛Ջոջ ՍՊ ընկերության համար վերցրել է 2500000 դրամ, որից հետո հունիսի 5-ին պարտքը մարելու նպատակով, առանց որևէ հիմնավոր փաստաթղթի, փոխառությամբ ՛Գուգարք ՊՓԲ ընկերության հաշվեկշռից ՛Տրիտոն ՍՊ ընկերության հաշվեկշռին է փոխանցել 2500000 դրամ գումար և այդպիսով յուրացման միջոցով հափշտակել հիշյալ գումարը:
2008թ սեպտեմբեր ամսին Ա/Ձ ՛ՆՀակոբջանյան-ին պատկանող Երևան քաղաքի Աշտարակի խճուղի 13/1 հասցեում խանութից ՛Ջոջ ՍՊ ընկերության համար ձեռք է բերել 820400 դրամ գումարի շինանյութ, որից հետո պարտքը մարելու նպատակով ՛Գուգարք ՓԲ ընկերության հաշվեկշռից, առանց որևէ հիմնավոր փաստաթղթի, շինանյութ և անկյունակ ձեռք բերելու նպատակով 820400 դրամ գումար փոխանցել Ա/Ձ ՛ՆՀակոբջանյան-ի հաշվեկշռին և այդպիսով յուրացման եղանակով հափշտակել հիշյալ գումարը:
2008թ սեպտեմբերի 24-ին Ստեփանավան քաղաքում գրանցված Սուսաննա Հովսեփյանին պատկանող ՛Ստեպ Գրինտուր ՍՊ ընկերության հաշվեկշռին ՛Գուգարք ՊՓԲ ընկերության կողմից, առանց հիմնավոր փաստաթղթի, փոխանցել է 2100000 դրամ գումար որպես շինանյութի արժեքի կանխավճար, այնուհետև առձեռն վերցնելով հիշյալ ընկերության դրամարկղից, չի մուտքագրել ՛Գուգարք ՊՓԲ ընկերության հաշվեկշռին և յուրացման միջոցով հափշտակել է այդ գումարը:
8
Բացի այդ, նա, 2008թ մարտի 1-ից դեկտեմբերի 30-ը Թումանյան քաղաքի բնակիչ Ալվարդ Խլոպուզյանին ձևականորեն ձևակերպելով ՛Գուգարք ՊՓԲ ընկերությունում որպես գանձապահ, նրա անվամբ որպես աշխատավարձ դուրս է գրել 375757 դրամ գումար և յուրացման միջոցով հափշտակել այդ գումարը՝ Բացի այդ, Սամվել Հովսեփյանը 2008թ դեկտեմբեր ամսին ընկերության աշխատակիցներ Աշխարհիկ Նիազյանի 2007–2008թթ չվճարված 900000 դրամ աշխատավարձի դիմաց նրան է տվել իրեն պատկանող ՛Ջոջ ՍՊ ընկերության դատարկ բլանկ, իր ստորագրությամբ և կնիքված վիճակում, հայտնելով բլանկում Աշխարհիկ Նիազյանի կողմից պարտքի գումարի չափը նշելու իր համաձայնությունը, իսկ Լյոնիկ Կիրակոսյանի, Զավեն Շախվերդյանի, Շալիկո Ազարյանի, Վաչագան Մելքոնյանի, Երվանդ Շեկոյանի, Սամիկոն Գաբրիելյանի և Սեյրան Սակրչյանի 2008թ չվճարված համապատասխանաբար 325000 դրամ, 540000 դրամ, 120000 դրամ, 190000 դրամ, 160000 դրամ, 235000 դրամ և 235000 աշխատավարձի դիմաց նրանց է տվել ստացականներ հիշյալ գումարը պարտք լինելու վերաբերյալ՝ Որից հետո Աշխարհիկ Նիազյանը, Լյոնիկ Կիրակոսյանը, Զավեն Շահվերդյանը, Շալիկո Ազարյանը, Վաչագան Սելքոնյանը և Երվանդ Շեկոյանը Սամվել Հովսեփյանի պահանջով ստորագրել են ընկերության աշխատավարձի վճարման տեղեկագրում և այդպիսով վերջինս յուրացրել է իրեն վստահված, վերը նշված աշխատակիցներին վճարվելիք, խոշոր չափերի հասնող 2705000 դրամ գումարը:
Սամվել Հովսեփյանն աշխատելով տնօրեն և հանդիսանալով պաշտոնատար անձ, պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2006թ մայիսից 2009թ հունվարն ընկած ժամանակաշրջանում յուրացման եղանակով հափշտակել է ի պաշտոնե իրեն վստահված
՛Գուգարք
ՊՓԲ
ընկերության
առանձնապես
խոշոր
չափերով
11923141 դրամ ընդհանուր արժողությամբ շրջանառու միջոցները, արագամաշ առարկաները, շինանյութերը և վառելիքը:
Բացի այդ, նա, 2006–2008թթ աշխատելով ՛Գուգարք ՊՓԲ ընկերությունում տնօրենի պաշտոնում, ՛Հաշվապահական հաշվառման մասին ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն անմիջական պատասխանատվություն կրելով իրականացված գործունեությունից առաջացած հարկային պարտավորությունների համար, հարկային պարտավորություններից խուսափելու դիտավորությամբ, սկսած 2006թ խախտելով ՛Շահութահարկի, ՛Եկամտահարկի և ՛ԱԱՀ-ի մասին ՀՀ օրենքների պահանջները, ճիշտ չի կազմակերպել հաշվապահական հաշվառումը, ՀՀ հարկային
օրենսդրությամբ
գործունեության
Թումանյանի
վերաբերյալ
ՏՀՏ
չի
սահմանված
կարգով
հաշվապահական
ներկայացրել
հարկման
և
ժամկետներում
հաշվառում
չի
համար
հիմք
տարել,
իր
ՊԵԿ
հանդիսացող
9
շահութահարկի, եկամտահարկի, ԱԱՀ-ի հաշվարկներն ու հաշվետվությունները, ներկայացրել է ակնհայտ խեղաթյուրված տվյալներ և այդ եղանակով չարամտորեն խուսափել
առանձնապես
խոշոր
չափերով
20318500
դրամ
հարկային
պարտավորությունները կատարելուց:
Բացի այդ, նա, 1995թ մինչև 2007թ օգոստոսի 23-ը հանդիսանալով ՛Ջոջ ՍՊ ընկերության տնօրեն, անմիջական պատասխանատվություն կրելով իրականացված գործունեությունից
առաջացած
հարկային
պարտավորությունների
համար,
հարկային պարտավորություններից խուսափելու դիտավորությամբ, խախտելով ՛Շահութահարկի մասին ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի ժե կետի պահանջները 2006թ Լոռի Բերդ համայնքի ղեկավար ԱՍելիքյանից ստացած 4500000 դրամը որպես եկամուտ չի դիտել, խախտել է ՛Շահութահարկի, ՛Եկամտահարկի և ՛ԱԱՀ-ի մասին օրենքների պահանջները, ՀՀ հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում իր գործունեության վերաբերյալ հաշվապահական հաշվառում չի տարել, ՊԵԿ Տաշիրի ՏՀՏ չի ներկայացրել հարկման համար հիմք հանդիսացող
շահութահարկի,
եկամտահարկի,
ԱԱՀ-ի
հաշվարկներն
ու
հաշվետվությունները, ներկայացրել է ակնհայտ խեղաթյուրված տվյալներ և այդ եղանակով չարամտորեն խուսափել խոշոր չափերով 6962600 դրամ հարկային պարտավորություններ կատարելուց:
Բացի այդ, նա, հանդիսանալով ՛Ջոջ ՍՊ ընկերության տնօրենը, ՛Հարկերի մասին ՀՀ օրենքի 22 հոդվածի համաձայն լինելով պատասխանատու ընկերության հարկերը ճիշտ հաշվարկելու, ժամանակին վճարելու և հարկային օրենսդրության մյուս պահանջները պահպանելու համար, հարկերը և պարտադիր այլ վճարումները վճարելուց խուսափելու դիտավորությամբ 2007-2008թթ. ՀՀ ԿԱ ՊԵԿ Տաշիրի հարկային տեսչությանը ներկայացված, իր իսկ կողմից ստորագրված և կնիքված հաշվետվություններում
շրջանառության
հաշիվ-ապրանքագրերով,
ծավալները
չներառելու,
ակտերով
ֆիզիկական
անձանց
իրացման
վճարված
եկամուտները ցույց չտալու, ավելացված արժեքի հարկի դեբեդներն ավել հաշվանցելու,
բնապահպանական
վճար
ցույց
չտալու
միջոցով
հիշյալ
ժամանակահատվածում չարամտորեն խուսափել է առանձնապես խոշոր չափերով ընդհանուր 26319857 դրամի չափով հարկերը պետբյուջե վճարելուց: Այսպիսով
Սամվել
Հովսեփյանը
յուրացման
միջոցով
շարունակաբար
հափշտակել է առանձնապես խոշոր չափերի հասնող 44756098 դրամ գումար և չարամտորեն խուսափել առանձնապես խոշոր չափերի 53600957 դրամ հարկային պարտավորությունները կատարելուց (տե՛ս քրեական գործ, հատոր 13, թերթեր 238240):
10
8. Առաջին ատյանի դատարանի դատական ակտով արձանագրվել է հետևյալը.
՛(…) Սամվել Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել նաև այն բանի համար, որ նա, 2007-2008թթ. հանդիսանալով ՛Ջոջ ՍՊԸ տնօրեն, հարկերը և պարտադիր այլ վճարումները վճարելուց խուսափելու դիտավորությամբ 2007-2008թթ ՀՀ ԿԱ ՊԵԿ Տաշիրի հարկային տեսչությանը ներկայացված, իր իսկ կողմից ստորագրված և կնիքված հաշվետվություններում հաշիվ-ապրանքագրերով, ակտերով իրացման շրջանառության
ծավալները
չներառելու,
ֆիզիկական
անձանց
վճարված
եկամուտները ցույց չտալու, ավելացված արժեքի հարկի դեբեդներն ավել հաշվանցելու,
բնապահպանական
վճար
ցույց
չտալու
միջոցով
հիշյալ
ժամանակահատվածում չարամտորեն խուսափել է առանձնապես խոշոր չափերով ընդհանուր 26319857 դրամի չափով հարկերը պետբյուջե վճարելուց: Մինչդեռ դատաքննությամբ հաստատվեց, որ վերը նշված ժամանակահատվածում այդ ընկերության տնօրեն հանդիսացել է ոչ թե Սամվել Հովսեփյանը( այլ Անդրանիկ Հովսեփյանը:
(…)
Քանի որ 2007-2008թթ Սամվել Հովսեփյանը ՛Ջոջ ՍՊ ընկերության տնօրեն կամ հաշվապահ չի հանդիսացել, հետևաբար նա որևէ նորմատիվ իրավական ակտով պարտավորություն չուներ ապահովելու այդ ընկերության հարկերի տուրքերի կամ այլ պարտադիր վճարումների գանձման հիմք հանդիսացող փաստաթղթերի հավաստիությունը: Նման պարտավորություն այդ ժամանակահատվածում ուներ տնօրեն Անդրանիկ Հովսեփյանը:
Այս դրվագով [Սամվել] Հովսեփյանին առաջադրված մեղադրանքը հիմնավոր չէ: Եթե հանցակազմի տարրերից մեկը բացակայում է( դա վկայում է հանցակազմի բացակայության մասին: Հետևաբար Սամվել Հովսեփյանին ՀՀ քրեական օրենսգրքի 205 հոդվածի 2-րդ մասով առաջադրված մեղադրանքի ծավալից պետք է հանել 26319857 դրամը որպես չկատարած հարկային պարտավորությունների գումար: Արդյունքում պետք է հաստատված համարել( որ Սամվել Հովսեփյանը չարամտորեն խուսափել է առանձնապես խոշոր չափերի ընդամենը 27281100 դրամ հարկային պարտավորությունները կատարելուց:
(…)
Անդրադառնալով Սամվել Հովսեփյանին ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով առաջադրված մեղադրանքին, մասնավորապես Լոռի Բերդ համայնքին հատկացված 4500000 դրամը յուրացնելու մեղադրանքին, դատարանը դատաքննությամբ
հաստատված
է
համարում,
որ
2006թ
մայիսի
29-ին
՛Համայնքային զարգացման խրախուսում ծրագրի շրջանակներում Լոռու մարզի
11
Լոռի Բերդ համայնքի նախկին ղեկավար Արսեն Մելիքյանի կողմից ներկայացված ծրագրի
հիման
վրա
՛Գերմանական
տեխնիկական
համագործակցություն
կազմակերպության կողմից վերջինիս կանխիկ հատկացվել է 4500000 դրամ համայնքի
տարածքում
հանգստի
պուրակ
և
մանկական
խաղահրապարակ
կառուցելու համար: Արսեն Մելիքյանն այդ գումարը, առանց մուտքագրելու գյուղապետարանի հաշվին, առձեռն տվել է ՛Ջոջ ընկերության տնօրեն Սամվել Հովսեփյանին`
համայնքի
տարածքում
հանգստի
պուրակ
և
մանկական
խաղահրապարակ կառուցելու համար, նրա հետ պայմանագիր կնքելով: Սամվել Հովսեփյանն իրեն վստահված գումարն առանց ընկերության հաշվապահություն մուտքագրելու, Ուռուտ գետի հարակից տարածքում, որը մատնանշվել է վերը նշված կազմակերպության և համայնքի ղեկավարի կողմից, 2006թ ամռանը կատարել է( ըստ փորձաքննության
տվյալների,
շինարարական
աշխատանքներ:
ԱՄելիքյանի անտեղյակության
5859200
դրամ
Հետագայում
պատճառով
ընդհանուր
պարզվել
է,
արժողությամբ
որ
գյուղապետ
այդ աշխատանքները
փաստացի
կատարվել են ոչ թե Լոռի Բերդի տարածքում, այլ հարևան համայնքի Լեջանի( ինչի պատճառով փաստաթղթավորման խոչընդոտներ են առաջացել: Հետագայում Սամվել
Հովսեփյանը
մասնակցել
է
Լեջանի
գյուղապետարանի
կողմից
հայտարարված աճուրդին, և աճուրդով գնել 05 հա հողամաս, այն հողամասը, որի վրա կառուցվել էր հանգստյան գոտին: Սակայն վերը նշվածը չի կարող հիմք հանդիսանալ եզրահանգելու, որ Սամվել Հովսեփյանն ի սկզբանե դիտավորություն է ունեցել յուրացնելու այդ 4500000 դրամը, սեփականաշնորհել է այդ հանգստյան գոտին: Նա որպես շինարարական կազմակերպության ղեկավար իրեն տրամադրված գումարից որևէ յուրացում չի կատարել, որը հիմնավորվել է փորձաքննությամբ: Դատաքննության ընթացքում Լոռի Բերդ համայնքի ներկայիս ղեկավարը հայտնեց, որ համայնքը նյութական վնաս չի կրել, որպես պարտք 4500000 դրամ հաշվետվություններում առկա չէ և քաղաքացիական հայց չներկայացրեց: Բացի այդ, Սամվել Հովսեփյանը տեղեկանալով, որ հանգստյան գոտին կառուցվել է ոչ Լոռի Բերդի տարածքում, պարտավորագիր է գրել իրեն հողհատկացում կատարելու պարագայում համարժեք հանգստյան գոտի կառուցել նաև Լոռի Բերդի տարածքում: Մեղադրական եզրակացության մեջ նշված է, թե Սամվել Հովսեփյանը 4500000 դրամի պարտքի վերաբերյալ ստացական է տվել Արսեն Մելիքյանին, մինչդեռ քրեական գործում նման փաստաթուղթ չկա: Առկա է վերը նշված պարտավորագիրը: Ուստի Սամվել Հովսեփյանին ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով առաջադրված մեղադրանքի ծավալից պետք է հանել 4500000 դրամը:
12
Դատարանը հաստատված չի համարում նաև, որ Սամվել Հովսեփյանը յուրացրել
է
՛Գուգարք
ընկերության
նախկին
աշխատակիցներ
Աշխարհիկ
Նիազյանի և մյուսների 2007–2008թթ աշխատավարձը 2705000 դրամի չափով: Դատաքննությամբ հաստատվեց( որ վերջիններս 2008թ նոյեմբեր ամսին Սամվել Հովսեփյանի խնդրանքով նրան են տվել իրենց աշխատավարձները: Սամվել Հովսեփյանը գրավոր պարտավորվել է դրանք վերադարձնել կարճ ժամկետում: Դեկտեմբեր ամսին մինչ քրեական գործ հարուցելը, նրանցից յուրաքանչյուրին տվել է 100000 դրամ: Պարտքի վերաբերյալ նրանց տվել է ստացականներ: Այսինքն` Աշխարհիկ Նիազյանի և մյուս աշխատակիցների չստացած աշխատավարձի մնացորդի վերաբերյալ վեճը կրում է քաղաքացիաիրավական բնույթ և այն պետք է լուծվի
քաղաքացիաիրավակլան
դատավարության
կարգով:
Ուստի
Սամվել
Հովսեփյանին ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով առաջադրված մեղադրանքի ծավալից պետք է հանել 2705000 դրամը: Այսպիսով Սամվել Հովսեփյանն աշխատելով ՛Գուգարք ՊՓԲ ընկերության տնօրեն, 2006-2008թթ ընթացքում պետական բյուջեի միջոցներից յուրացրել է առանձնապես խոշոր չափերի ընդամենը 25627957 դրամ:
Բացի այդ( նա յուրացրել է ընկերության 11923141 դրամ արժեքով գույքը, հրաժարվելով ընդունում-հանձնում անելուց:
(…)
[Արդյունքում դ]ատարանը ապացուցված է համարում, որ Սամվել Հովսեփյանը կատարել է ՀՀ քրեական օրենսգրքի 205 հոդվածի 2-րդ մասով և 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված արարքներ, որոնց համար պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության և պատժի (տե՛ս քրեական գործ, հատոր 13, թերթեր 264-267):
8.1.
Առաջին
ատյանի
դատարանը,
անդրադառնալով
ամբաստանյալ
Ս.Հովսեփյանի նկատմամբ պատիժ նշանակելու հարցին, արձանագրել է. ՛ (…)
Ամբաստանյալի նկատմամբ պատիժ նշանակելիս դատարանը հաշվի է առնում նրա կատարած արարքի բնույթն ու հասարակական վտանգավորության աստիճանը, հանցավորի անձը, նրա պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքները: Սամվել
Հովսեփյանի
պատասխանատվությունը
և
պատիժը
մեղմացնող
հանգամանք է այն, որ նախկինում դատված չէ, բնութագրվել է դրական, վատառողջ է, տառապում է մի շարք հիվանդություններով: Միջգերատեսչական բժշկական հանձնաժողովի եզրակացության համաձայն Սամվել Հովսեփյանը տառապում է ձախ հայմորյան խոռոչի անցումաբջջային ադենոկարդինոմա մասնակի անցումով քթի ձախ խոռոչ և քիթըմպան, երկրորդային սինուսիտներով, առանց պարանոցի
13
ռեգիոնար
լինֆոհանգույցների
ախտահարման,
T3N0M0(
3-րդ
փուլ,
հետվիրահատական վիճակ, շաքարային դիաբետ 2-րդ տիպի, միջին ծանրության, դիաբետիկ պրոֆերատիվ անգիոռետինոպատիա, սրտի իշեմիկ հիվանդություն, կարդիոսկրելոզ, հիպերտոնիկ հիվանդություն 2-րդ աստիճան: Ներկա առողջական վիճակով Սամվել Հովսեփյանը կարիք ունի հետվիրահատական ռադիոթերապիայի, որը հնարավոր է կազմակերպել ուռուցքաբանական մասնագիտացված կլինիկայում: (…)
Սամվել Հովսեփյանը 2010թ հուլիսի 23-ից հանդիսանում է 2-րդ խմբի հաշմանդամ:
(…)
Ամբաստանյալի պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանք չկա:
(…)
Դատարանը( հաշվի առնելով Սամվել Հովսեփյանի կատարած հանցավոր արարքի
հանրության
համար
վտանգավորության
աստիճանը,
նրա
անձը,
պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքները, ինչպես նաև պատասխանատվությունն
ու
պատիժը
ծանրացնող
հանգամանքների
բացակայությունը, հանգում է հետևության, որ վերջինիս նկատմամբ պետք է պատիժ նշանակել ազատազրկման ձևով: Սակայն հաշվի առնելով, որ նա վատառողջ է, տառապում է մի շարք հիվանդություններով, գրեթե 11 ամիս գտնվել է նախնական կալանքի տակ, դատարանը գտնում է, որ նրա նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պետք է պայմանականորեն չկիրառել (տե՛ս քրեական գործ, հատոր 13, թերթեր 266-267):
8.2. Ս.Հովսեփյանի առողջական վիճակի վերաբերյալ գործի նյութերում առկա է միջգերատեսչական բժշկական հանձնաժողովի` 2010 թվականի մայիսի 10-ի եզրակացությունը,
ինչպես
նաև
Վերաքննիչ
դատարան
ներկայացված
2016
թվականի փետրվարի 2-ի N 4034/10 խորհրդատվական թերթիկը:
9. Վերաքննիչ դատարանի որոշման համաձայն` ՛(…) Առաջին ատյանի
դատարանը, ex officio կատարելով ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտություն և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի կարգով,
գործով
թույլատրելիության,
համակցությամբ`
ձեռք
բերված
յուրաքանչյուր
վերաբերելիության,
գործի
լուծման
իսկ
համար
ապացույց
ամբողջ
գնահատելով
ապացույցներն
բավարարության
իրենց
տեսանկյունից,
ղեկավարվելով օրենքով, ներքին համոզմամբ, հանգել է իրավաչափ հետևության այն մասին, որ Սամվել Հովսեփյանին առաջադրված մեղադրանքը հիմնավորված է ու
14
վերջինս
ենթակա
է
քրեական
պատասխանատվության`
արդյունքում
ճիշտ
կիրառելով նաև քրեական օրենքը: (…):
(...) Վերաքննիչ դատարանի գնահատմամբ( Առաջին ատյանի դատարանը վերջնական իրավաչափ հետևության է հանգել այն մասին, որ ամբաստանյալի ուղղվելը հնարավոր է առանց պատիժը կրելու պատիժը պայմանականորեն չկիրառելու պայմաններում` ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառման հարցում ըստ էության հանգելով ճիշտ եզրակացության:
Վերաքննիչ դատարանը նման հետևության է հանգում հաշվի առնելով ինչպես ամբաստանյալ Սամվել Հովսեփյանին վերագրվող հանցագործությունների բնույթն ու հանրային վտանգավորության աստիճանը, այնպես էլ նրա պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքները, որոնք արձանագրվել են վիճարկվող դատական ակտում ու հաշվի առնվել ամբաստանյալի նկատմամբ պատիժ նշանակելիս և այն կրելու նպատակահարմարության հարցը քննարկելիս: (...) (տե՛ս քրեական գործ, հատոր 16-րդ, թերթ 98-105):
Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
10. Բողոքաբերի պնդմամբ ստորադաս դատարանները խախտել են ՀՀ քրեական
դատավարության
օրենսգրքի
126-127-րդ,
360-րդ
հոդվածների
պահանջները, սխալ են գնահատել գործով ձեռք բերված ապացույցները, ճիշտ չեն կիրառել նյութական և դատավարական իրավունքի նորմերը, ինչի արդյունքում Ս.Հովսեփյանի` ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարքին տրվել է սխալ գնահատական, և կայացվել չհիմնավորված ու օրենքի պահանջներին չհամապատասխանող անարդարացի որոշում:
Այսպես` բողոք բերած անձի կարծիքով քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված և դատական քննությամբ հետազոտված ապացույցներով, այդ թվում` Ս.Հովսեփյանի ցուցմունքներով, հիմնավորվել է, որ հիմնադրման օրվանից ՛Ջոջ ՍՊ ընկերության գործունեությունը փաստացի ղեկավարել է ինքը, իսկ նրա որդին` Անդրանիկ Հովսեփյանը, ընդհանրապես առնչություն չի ունեցել հիշյալ ընկերության հետ, հետևաբար ստորադաս դատարանի եզրահանգումը` Ս.Հովսեփյանին ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով առաջադրված մեղադրանքի ծավալից 26.319.857 ՀՀ դրամը հանելու մասով, անհիմն է: Բողոքի հեղինակը նշել է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածով նախատեսված հանցագործության սուբյեկտ կարող են հանդիսանալ և որպես
15
կատարող դիտվել նաև տնօրենի կամ հաշվապահի լիազորությունները փաստացի իրականացրած անձինք, քանի որ նրանք, թեև օրենքով սահմանված կարգով գրանցված չեն եղել ընկերությունում, և իրավաբանորեն նրանց համապատասխան լիազորություններ ամրակցված չեն եղել, այնուամենայնիվ փաստացի իրականացրել են իրավական նշանակություն ունեցող գործառույթներ:
11. Բողոքաբերը, անդրադառնալով ամբաստանյալի նկատմամբ պատիժը պայմանականորեն չկիրառելու հարցին, նշել է, որ Վերաքննիչ դատարանն իր դատական ակտում, չմեկնաբանելով պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքերի վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի հետևությունները, պարզապես թվարկել է ամբաստանյալի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքները և գտել, որ դրանք ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառման հիմք կարող են հանդիսանալ: Բացի այդ, ամբաստանյալի պատիժը և պատասխանատվությունը
մեղմացնող
հանգամանքները
հիմնավորող
ապացույցները հաշվի են առնվել ինչպես պատժի տեսակը և չափը որոշելիս, այնպես էլ
պատիժը
պայմանականորեն
չկիրառելիս,
այսինքն`
դատական
ակտում
տարանջատված չեն պատիժ նշանակելու և այն պայմանականորեն չկիրառելու պատճառաբանությունները, ինչն իրավաչափ չէ:
Բողոք բերած անձն ընդգծել է, որ ստորադաս դատարանը չի անդրադարձել հանցագործությամբ պատճառված վնասն ամբողջությամբ չհատուցված լինելու պայմաններում
ՀՀ
քրեական
օրենսգրքի
70-րդ
հոդվածի
կիրառման
հնարավորության հարցին, ինչը հակասում է Վճռաբեկ դատարանի որոշումներով արտահայտած իրավական դիրքորոշումներին:
11.1. Բողոքի հեղինակը նշել է նաև, որ դատարանը Ս.Հովսեփյանի առողջական վիճակի մասին հետևության հանգելիս հիմնվել է միջգերատեսչական բժշկական հանձնաժողովի եզրակացության վրա, մինչդեռ չի պատճառաբանվել, թե այդ հանգամանքն ինչպես է վկայում դատապարտյալի` առանց պատիժը կրելու ուղղվելու, համապատասխանաբար նաև` ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածով նախատեսված պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքերի առկայության մասին:
12. Վերոգրյալի հիման վրա բողոքի հեղինակը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի 2016 թվականի ապրիլի 21-ի որոշումը, ամբաստանյալ Ս.Հովսեփյանի նկատմամբ պատիժը պայմանականորեն չկիրառելը ճանաչել անթույլատրելի և գործն ուղարկել ստորադաս դատարան` նոր քննության:
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
16
13. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածով նախատեսված հանցագործության սուբյեկտների շրջանակի, ինչպես նաև գույքային բնույթի հանցագործությունների դեպքում պատիժը պայմանականորեն չկիրառելիս հաշվի առնվող հանգամանքների կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման խնդիր: Ուստի անհրաժեշտ է համարում սույն գործով արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նման գործերով դատական պրակտիկայի ճիշտ ձևավորման համար:
I. ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածով նախատեսված հանցագործության սուբյեկտը.
14.
Սույն
գործով
Վճռաբեկ
դատարանի
առջև
բարձրացված
առաջին
իրավական հարցը հետևյալն է. հիմնավոր են արդյոք ամբաստանյալ Ս.Հովսեփյանին ՀՀ քրեական օրենսգրքի 205 հոդվածի 2-րդ մասով առաջադրված մեղադրանքի ծավալից
26319857
ՀՀ
դրամը
որպես
չկատարած
հարկային
պարտավորությունների գումար, հանելու վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները:
15. Մինչև ՛ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին 2017 թվականի փետրվարի 28-ի ՀՕ-44-Ն օրենքի ընդունումը գործող ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածը (10.06.09 ՀՕ-149-Ն խմբագրությամբ) շարադրված էր հետևյալ կերպ ՛Հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց
չարամտորեն խուսափելը
1. Հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելը օրենսդրությամբ նախատեսված հաշվետվություններ, հաշվարկներ կամ հարկման հիմք հանդիսացող պարտադիր այլ փաստաթղթեր չներկայացնելու կամ նշված փաստաթղթերի մեջ ակնհայտ խեղաթյուրված տվյալներ մտցնելու միջոցով, որը կատարվել է խոշոր չափերով (...):
2. Նույն արարքը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով (...):
3. Սույն հոդվածում խոշոր չափ է համարվում հանցագործության պահին սահմանված
նվազագույն
աշխատավարձի
երկուհազարապատիկից
տասնհինգհազարապատիկը չգերազանցող գումարը, իսկ առանձնապես խոշոր չափ է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի տասնհինգհազարապատիկը գերազանցող գումարը:
՛ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին 2017 թվականի փետրվարի 28-ի ՀՕ-44-Ն օրենքի ընդունումից հետո գործող ՀՀ քրեական
17
օրենսգրքի 205-րդ հոդվածի համաձայն ՛Հարկը, տուրքը կամ պարտադիր այլ
վճարը չվճարելը
1 Հարկը, տուրքը կամ պարտադիր այլ վճարը խոշոր չափերով չվճարելու նպատակով
1) օրենքով սահմանված հաշվետվությունում, հաշվարկում, հայտարարագրում կամ հարկման հիմք հանդիսացող հարկը, տուրքը, պարտադիր այլ վճարը հաշվարկելու կամ վճարելու պարտավորություն առաջացնող պարտադիր այլ փաստաթղթում ակնհայտ կեղծ տվյալ մտցնելը կամ
2) օրենքով սահմանված հաշվետվությունը, հաշվարկը, հայտարարագիրը կամ հարկման հիմք հանդիսացող հարկը, տուրքը, պարտադիր այլ վճարը հաշվարկելու կամ վճարելու պարտավորություն առաջացնող պարտադիր այլ փաստաթուղթը օրենքով սահմանված կարգով և ժամկետներում չներկայացնելը (…): 2 Նույն արարքը( որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով (…), 3 Սույն հոդվածի իմաստով խոշոր չափ է համարվում հանցագործության պահին
սահմանված
նվազագույն
աշխատավարձի
չորսհազարապատիկից
տասնհինգհազարապատիկը չգերազանցող գումարը( իսկ առանձնապես խոշոր չափ է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի տասնհինգհազարապատիկը գերազանցող գումարը:
ՀՀ
քրեական
օրենսգրքի
205-րդ
հոդվածի`
թե՛
նախկին,
թե՛
գործող
խմբագրությունների վերլուծությունը ցույց է տալիս, որ թեև հոդվածի օբյեկտիվ և սուբյեկտիվ
հատկանիշներն
էական
փոփոխությունների
են
ենթարկվել,
այնուամենայնիվ հանցագործությունը սուբյեկտային կազմի առումով փոփոխության չի ենթարկվել: Մասնավորապես, քննարկվող հանցակազմը դասվում է տնտեսական գործունեության դեմ ուղղված այն հանցագործությունների թվին, որոնք կարող են կատարվել միայն հատուկ սուբյեկտի կողմից:
15.1. ՀՀ սահմանադրական դատարանը, անդրադառնալով հանցագործության
հատուկ սուբյեկտի հասկացությանը և դրա որոշման հիմքում ընկած չափանիշներին, արձանագրել է. ՛(…) ՀՀ քրեական օրենսգրքի ուսումնասիրությունը վկայում է, որ
հատուկ
սուբյեկտի
որոշումն
հանցագործությունների
վտանգավորության
արտահայտում
է
առանձնահատկությունները,
աստիճանը:
Այս
կամ
այն
կոնկրետ
դրանց
անձին
տեսակի
հանրորեն
որպես
տվյալ
հանցագործության հատուկ սուբյեկտ ճանաչելը պայմանավորվում է նրանով, որ իրենց պաշտոնական կամ այլ դրության հիմքով նրանք կարող են կատարել հանցագործություններ, որոնք այլ անձինք կատարել չեն կարող: Այսինքն` տվյալ հանցագործության
բնույթը
և
այն
կատարելու
հնարավորությունն
են
այն
18
չափանիշները, որոնք օբյեկտիվորեն, անկախ օրենսդրի կամքից, կանխորոշում են հատուկ սուբյեկտի շրջանակը: Այս չափանիշները ենթադրում են, որ տվյալ հանցակազմի հատուկ սուբյեկտի շրջանակն անխուսափելիորեն պետք է համընկնի բոլոր այն անձանց շրջանակի հետ, ովքեր իրենց պաշտոնական կամ այլ դրության ուժով ունակ են կատարել
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 12 ապրիլի, 2017 թ.
- Գործի #:
- ԼԴ/0193/01/10
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
