ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐՏԱՔԻՆ ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐՏԱՔԻՆ ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ — Հոդված 22 — Ծառայության ուսումնական կենտրոնը 1.
Ամփոփում
Հոդված 22. Ծառայության ուսումնական կենտրոնը 1. Ծառայության համակարգում գործում է ուսումնական կենտրոն: 2. Ծառայության ուսումնական կենտրոնի գործունեությունը կարգավորվում է սույն օրենքով, իր կանոնադրությամբ և այլ իրավական ակտերով: 3․ Հայաստանի Հանրապետությունում կամ օտարերկրյա պետությունում Ծառայության ծառայողների պատրաստման, վերապատրաստման կամ այլ մասնագիտացված դասընթացների և կրթական ծրագրերի իրականացման համար համապատասխան պայմանագիր կնքելու, պատրա
Ամբողջ Տեքստ
Հոդված 22. Ծառայության ուսումնական կենտրոնը 1. Ծառայության համակարգում գործում է ուսումնական կենտրոն:
2. Ծառայության ուսումնական կենտրոնի գործունեությունը կարգավորվում է սույն օրենքով, իր կանոնադրությամբ և այլ իրավական ակտերով: 3․ Հայաստանի Հանրապետությունում կամ օտարերկրյա պետությունում Ծառայության ծառայողների պատրաստման, վերապատրաստման կամ այլ մասնագիտացված դասընթացների և կրթական ծրագրերի իրականացման համար համապատասխան պայմանագիր կնքելու, պատրաստումը կամ վերապատրաստումը կամ մասնագիտացված դասընթացները և կրթական ծրագրերն ավարտելուց հետո հետագա ծառայության նվազագույն ժամկետի և ժամկետից շուտ ծառայությունն ավարտելու դեպքերում Ծառայության ծառայողի կողմից պետական բյուջեի միջոցներից կատարված ծախսերի փոխհատուցման կարգը, դեպքերը և առանձնահատկությունները կարգավորվում են վարչապետի որոշմամբ սահմանված կարգով։
4. Ուսումնական կենտրոնը, սույն օրենքին և իր կանոնադրության նպատակներին համապատասխան, կազմակերպում է՝ 1) Ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց մասնագիտական վերապատրաստումը (այդ թվում՝ առաջխաղացման նպատակով վերապատրաստումը).
2) Ծառայության պաշտոններ զբաղեցնելու նպատակով Ծառայության ծառայողների պատրաստումը. 3) այլ մասնագիտացված դասընթացներ և կրթական ծրագրեր:
5. Ուսումնական կենտրոնը ֆինանսավորվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից: (22-րդ հոդվածը խմբ. 07.05.26 ՀՕ-223-Ն ) (07.05.26 ՀՕ-223-Ն օրենքն ունի ե զրափակիչ մաս և անցումային դրույթներ ) Գ Լ ՈՒ Խ 8 (գլուխը խմբ. 07.05.26 ՀՕ-223-Ն ) (07.05.26 ՀՕ-223-Ն օրենքն ունի ե զրափակիչ մաս և անցումային դրույթներ ) ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԴԱՍԱՅԻՆ ԱՍՏԻՃԱՆՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ՇՆՈՐՀՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
