Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 168.1 — Դատական ակտերի բողոքարկումը 1.
ARLISՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 168.1AI Ինդեքսավորված

ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 168.1 — Դատական ակտերի բողոքարկումը 1.

arlis.am — current code articleԲնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 168.1. Դատական ակտերի բողոքարկումը 1. Սույն գլխով նախատեսված դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոք կարող է ներկայացվել համապատասխան դատական ակտն ստանալու օրվանից հետո՝ մեկամսյա ժամկետում: 2. Վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեն դատախազը, դատապարտյալը, նրա օրինական ներկայացուցիչը և փաստաբանը, ինչպես նաև տուժողը, տուժողի օրինական ներկայացուցիչը և փաստաբանը: 3. Բողոքի քննության արդյունքով վերաքննիչ դատարանի դատական ակտի դեմ վճռաբեկ բողոք կարող

Ամբողջ Տեքստ

Հոդված 168.1. Դատական ակտերի բողոքարկումը 1. Սույն գլխով նախատեսված դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոք կարող է ներկայացվել համապատասխան դատական ակտն ստանալու օրվանից հետո՝ մեկամսյա ժամկետում:

2. Վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեն դատախազը, դատապարտյալը, նրա օրինական ներկայացուցիչը և փաստաբանը, ինչպես նաև տուժողը, տուժողի օրինական ներկայացուցիչը և փաստաբանը:

3. Բողոքի քննության արդյունքով վերաքննիչ դատարանի դատական ակտի դեմ վճռաբեկ բողոք կարող է ներկայացվել համապատասխան դատական ակտն ստանալու օրվանից հետո՝ մեկամսյա ժամկետում:

4. Վճռաբեկ դատարան վերանայման բողոք բերելու իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը և նրա տեղակալները, դատապարտյալը, նրա օրինական ներկայացուցիչը և փաստաբանը, ինչպես նաև տուժողը, տուժողի օրինական ներկայացուցիչը և փաստաբանը:

5. Սույն գլխով նախատեսված դատական ակտերի դեմ ներկայացված բողոքի քննության կարգի նկատմամբ վերաբերելի մասով կիրառելի են Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 46-47-րդ գլուխները: (168.1-ին հոդվածը լրաց. 23.12.22 ՀՕ-582-Ն) ( 23.12.22 ՀՕ-582-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ) ԲԱԺԻՆ 8 ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ Գ Լ ՈՒ Խ 31 ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել