Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Սարգսյան — ԵԴ/1290/02/19
ՎճռաբեկՔաղաքացիական իրավունքAI Ինդեքսավորված

Սարգսյան — ԵԴ/1290/02/19

Վճռաբեկ դատարանԵԴ/1290/02/1922 մարտի, 2024 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

քննելով Զարուհի Սարգսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 23.10.2020 թվականի որոշման դեմ՝ ըստ Զարուհի Սարգսյանի հայցի ընդդեմ «Համաշիննախագիծ» ՍՊԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն) ն երրորդ անձ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի՝ վնասը հատուցելու ու փաստաբանի խելամիտ վարձատրության գումար բռնագանձելու պահանջների մասին, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը Դիմելով դատարան՝ Զարուհի Սարգսյանը պահանջել է Ընկերությունից բռնագանձել 1.382.431 ՀՀ դրամ, որից 1.029.931 ՀՀ դրամը՝ որպես «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ին վճարված տուգանք, 52.500 ՀՀ դրամը՝ կապալի պայման

Ամբողջ Տեքստ

ՀՅԱե 225

ՐՑԱ (ի5՛ ի

կես Ն ե ))

ԼԱՅ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/1290/02/19 դատարանի որոշում 2024թ.

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/1290/02/19

Նախագահող դատավոր՝ Հ. Ենոքյան

Դատավորներ՝ Տ. Նազարյան

Ն. Բարսեղյան

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական

պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝

նախագահող Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

զեկուցող Ս. ՄԵՂՐՅԱՆ

Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

2024 թվականի մարտի 22-ին

գրավոր ընթացակարգով քննելով Զարուհի Սարգսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 23.10.2020 թվականի որոշման դեմ՝ ըստ Զարուհի Սարգսյանի հայցի ընդդեմ «Համաշիննախագիծ» ՍՊԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն) ն երրորդ անձ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի՝ վնասը հատուցելու ու փաստաբանի խելամիտ վարձատրության գումար բռնագանձելու պահանջների մասին,

ՊԱՐԶԵՑ

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Զարուհի Սարգսյանը պահանջել է Ընկերությունից բռնագանձել 1.382.431 ՀՀ դրամ, որից 1.029.931 ՀՀ դրամը՝ որպես «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ին վճարված տուգանք, 52.500 ՀՀ դրամը՝ կապալի պայմանագրով սահմանված ն վճարված գումար, 300.000 ՀՀ դրամը՝ փաստաբանի խելամիտ վարձատրության գումար:

2

Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ Դատարան) 27.05.2020 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն՝ վճռվել է «Զարուհի Ալեքսանի Սարգսյանի ընդդեմ ՀՀՀամաշիննախագիծ»- ՍՊ ընկերության, երրորդ անձ՝ ՀՀՎեոլիա Ջուր» ՓԲ ընկերություն պատճառված վնասի բռնագանձման պահանջի մասին հայցը բավարարել:

1.1 ՀՀՀամաշիննախագիծ»» ՍՊ ընկերությունից հօգուտ Զարուհի Ալեքսանի Սարգսյանի բռնագանձել 1.082.431 ՀՀ դրամ, որից 1.029.931 ՀՀ դրամ՝ ՀՀՎիոլիա Ջուր» ՓԲ ընկերության տուգանքը, 52.500 ՀՀ դրամ` կապալի պայմանագրի դիմաց վճարված գումարը:

2. Զարուհի Ալեքսանի Սարգսյանի ընդդեմ ՀՀՀամաշիննախագիծ»-»- ՍՊ ընկերության, երրորդ անձ՝ ՀՀՎեոլիա Ջուր» ՓԲ ընկերություն՝ փաստաբանի վարձատրության պահանջը բավարարել մասնակի.

2.1 ՀՀՀամաշիննախագիծ»» ՍՊ ընկերությունից հօգուտ Զարուհի Ալեքսանի Սարգսյանի բռնագանձել 200.000 ՀՀ դրամ՝ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար: 2.2 Հ«ՀամաշիննախագիծՀ-» ՍՊ ընկերությունից հօգուտ Զարուհի Ալեքսանի Սարգսյանի՝ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար բռնագանձելու պահանջը մնացած մասով մերժել»:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 23.10.2020 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ Դատարանի 27.05.2020 թվականի վճիռը բեկանվել ն փոփոխվել է՝ հայցը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Զարուհի Սարգսյանը (ներկայացուցիչ Էրիկ Հայրապետյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Ընկերությունը (ներկայացուցիչ Լիլիթ Մանյան):

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները ն պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ հոդվածի 10-րդ կետը, 17-րդ հոդվածը, 447-րդ հոդվածի Էին ն 2-րդ կետերը, 714-րդ հոդվածնե ու 1058-րդ հոդվածի 1-ին կետը:

Բողոք բերած անձը որպես վճռաբեկ բողոքի հիմեավորումներ վկայակոչել է հետնյալը.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Երնանի Ն. Զարյան փողոցի թիվ 52/2 հասցեում «արտաքին ջրամատակարարում» շինարարական աշխատանքներն Ընկերության կողմից կատարվել են ՀՀ օրենսդրությամբ սահմանված ստանդարտների, շինարարական նորմերի ն կանոնների ու 13.09.2018 թվականին կնքված կապալի պայմանագրի 1.2 ն 3.3.1 կետերի խախտմամբ, իսկ Ընկերության կողմից նշանակված աշխղեկը ցուցաբերել է անգործություն ու չի կանխել դրանք: Բացի այդ, Ընկերությունը, չունենալով շրջանցող

Յ

ջրագծի ձնափոխման տեխնիկական պայման, ջրագիծը ձնափոխել է առանց դրա՝ թույլ տալով ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 30.11.2016 թվականի թիվ 378-Ն որոշմամբ սահմանված «Խմելու ջրի մատակարարման ն ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման կանոններ»-ի 49-րդ կետի պահանջների խախտում:

Վերաքննիչ դատարանի այն հիմնավորումը, որ ինքն Ընկերությանը տեխնիկական պայմանն ստանալու լիազորություն չի տվել, ա կապալի պայմանագրով վերջինիս վրա նման պարտավորություն չի դրվել, հիմնավոր չէ, քանի որ գործում առկա չէ որնէ ապացույց, ինչը կարող էր վկայել, որ պատասխանող Ընկերությունը դիմել է իրեն, իսկ ինքը հրաժարվել է համապատասխան լիազորագիր տրամադրելուց: Բողոքաբերը նշել է, որ, իր կողմից ծրագրված շինարարական աշխատանքները վստահելով լիցենզավորված Ընկերությանը՝ բավարար հիմքեր է ունեցել ենթադրելու, որ աշխատանքները վերջինիս կողմից իրականացվում են պայմանագրով նախատեսված ն ՀՀ օրենսդրությամբ սահմանված ստանդարտներին, շինարարական նորմերին ու կանոններին, աշխատանքի նախագծին համապատասխան, հատկապես որ այդ նպատակով կապալառուի կողմից ներգրավված է եղել հատուկ մասնագետ: Տվյալ դեպքում Ընկերությունը դրսնորել է ոչ օրինաչափ վարքագիծ, այն է՝ չի զգուշացրել առանց տեխնիկական պայմանի շինարարություն կատարելու դեպքում հնարավոր անբարենպաստ հետնանքների մասին, որի արդյունքում «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից 29.10.2018 թվականին կազմված արձանագրությամբ իրեն առաջադրվել է 1.029.931 ՀՀ դրամի չափով լրացուցիչ պարտավորություն, որն իր կողմից ամբողջությամբ վճարվել է:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 23.10.2020 թվականի որոշումը Ա օրինական ուժ տալ Դատարանի 27.05.2020 թվականի վճռին:

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Վերաքննիչ դատարանը բողոքարկվող որոշումը կայացրել է նյութական ն դատավարական իրավունքի նորմերի պահպանմամբ:

Անհիմն է բողոքաբերի փաստարկն առ այն, որ Ընկերության կողմից աշխատանքների թերի կատարման արդյունքում է 29.10.2018 թվականին «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից կազմված թիվ ՎՏՕ00596 արձանագրության շրջանակներում Զարուհի Սարգսյանին առաջադրվել 1.029.931 ՀՀ դրամի չափով պարտավորություն, ինչը վերջինիս կողմից վճարվել է Ա դիտվել որպես վնաս:

Տվյալ դեպքում հայցվորի կողմից դատարան ներկայացված որնէ ապացույցով չի հիմնավորվել վնաս հասցնողի մեղքի առկայությունը ե պատճառահետնանքային կապը ոչ օրինաչափ վարքագծի ու վնասի միջն:

4

Հայցվորի կողմից Ընկերությանը չի տրվել լիազորագիր՝ երրորդ անձ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ին դիմում ներկայացնելու համար: Անհիմն է հայցվորի պնդումն այն մասին, որ կողմերի միջն կնքված պայմանագրում անդրադարձ է կատարվել նան լիազորմանը:

Արդյունքում, Ընկերությունը կատարել է իր պայմանագրային պարտավորությունները, ինչը հաստատվել է հանձնման-ընդունման թիվ 01 արձանագրությամբ, որի համաձայն՝ կապալառուի կողմից կատարվել է Երնանի Ն. Զարյան փողոցի թիվ 52/2 հասցեում արտաքին ջրամատակարարման ապահովումը, իսկ պատվիրատուն 19.09.2018 թվականին ընդունել է այն ն դրա դիմաց նույն օրը կատարել 52.500 ՀՀ դրամի չափով վճարում:

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը.

1) Երնան համայնքի կողմից Զարուհի Սարգսյանին 29.05.2018 թվականին տրվել է շինարարության թիվ 01/18-Ս-2741-563 թույլտվությունը՝ «Արաբկիր վարչական շրջան, Ն. Զարյան փողոց հ. 72/10 հասցեում» հասարակական նշանակության օբյեկտի կառուցման շինարարական աշխատանքների կատարման, այդ թվում` կառուցապատվող հողամասի գլխավոր հատակագծի վրա նշված ոչ հիմնական կառույցների տեղադրման համար (հատոր 1-ին, գ.թ. 56).

2) Զարուհի Սարգսյանի 08.08.2018 թվականի դիմումի հիման վրա «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն 17.08.2018 թվականին վերջինիս տրամադրել է Երնանի Ն. Զարյան փողոցի թիվ 52/2 հասցեով անցնող ջրագիծը շրջանցող ջրագծով ջրամիացման ն ջրահեռացման նախագծման թիվ ԷՀ2979 տեխնիկական պայմանը, որի համաձայն՝ ջրագծի շրջանցման նախագծումն իրականացնելու պայմաններն են՝

- Ջրագծի տրամագիծ, ճնշում, տեսակ՝ ժ-150մմ, Ք-1.5մթն, պողպատ.

- Ջրամատակարարման գրաֆիկ՝ շուրջօրյա.

- Միացման կետ` տարածքով անցնող ժ-150 մմ ջրագիծը շրջանցել համաձայն նախագծի.

- Շրջանցման սկիզբը ն շրջանցման վերջը՝ համաձայն նախագծի.

- Այլ պահանջներ՝ գործող ջրագծից առկա բոլոր միացումները տեղափոխել շրջանցվող հատվածից.

- Կառուցման աշխատանքները կատարելու համար անհրաժեշտ է պատվիրել նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմումը տվյալ ոլորտում լիցենզավորված կազմակերպությանը ն այն համաձայնեցնել «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի հետ.

- Կառուցման աշխատանքների տեխնիկական հսկողությունը դիմողի հայեցողությամբ իրականացնում է «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն կամ վերջինիս պաշտոնական կայքում հրապարակված ցանկում ընդգրկված կազմակերպությունը՝ դիմող անձի հաշվին.

- Կառուցված նոր համակարգի միացումը ջրամատակարարման ն ջրահեռացման համակարգին իրականացնում է «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն՝ դիմող անձի հաշվին.

5

- Ջրամատակարարման ն ջրահեռացման ծառայությունները մատուցվում են «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի հետ ջրամատակարարման ն ջրահեռացման ծառայությունների մատուցման պայմանագիր կնքելուց հետո.

- Նույն տեխնիկական պայմանն ուժի մեջ է 1 (մեկ) տարի ժամկետով՝ գրանցման օրվանից սկսած, հակառակ դեպքում՝ դրանք ենթակա են վերանայման.

- Կառուցման ընթացքում հողային աշխատանքներն իրականացնելիս անհրաժեշտ է ձեռք բերել տվյալ համայնքի ղեկավարի, այլ իրավասու ն/կամ շահագրգիռ մարմինների կամ անձանց թույլտվությունները (համաձայնությունները) (հատոր 1-ին, գ.թ. 75-77).

3) Զարուհի Սարգսյանը «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի 24.08.2018 թվականի գրությամբ, ի թիվս այլնի, տեղեկացվել է, որ ջրագծի կառուցման աշխատանքներն ավարտելուց հետո անհրաժեշտ է «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ին ներկայացնել կառուցված օբյեկտի վերաբերյալ կից ցանկում նշված փաստաթղթերը՝ վերջինիս կողմից միացման աշխատանքներ կատարելու, առնտրային հաշվառքի սարք տեղակայելու, խմելու ջրի մատակարարման ն ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման պայմանագիր կնքելու համար: Նույն գրությամբ Զարուհի Սարգսյանը տեղեկացվել է, որ կառուցված նոր համակարգի սեփականության իրավունքի՝ Հայաստանի Հանրապետությանն անհատույց հանձնումն իրականացվելու է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով (հատոր 1-ին, գ.թ. 75, 77).

4)«Հաբշին Նախագիծ» ՍՊԸ-ի կողմից կազմվել են նախագծանախահաշվային փաստաթղթեր, որոնք 30.08.2018 թվականին համաձայնեցվել են «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի հետ (հատոր 2-րդ, գ.թ. 58).

5) Զարուհի Սարգսյանի ն Ընկերության (այսուհետ նան՝ Կապալառու) միջն 13.09.2018 թվականին կնքվել է կապալային աշխատանքների կատարման պայմանագիր (այսուհետ՝ Պայմանագիր):

Պայմանագրի 11 կետի համաձայն Կապալառուն պարտավորվում է նույն պայմանագրով սահմանված կարգով, ձնով ն ժամկետներում կատարել Երնանի Ն. Զարյան փողոցի թիվ 52/2 հասցեում «արտաքին ջրամատակարարում» շինարարական աշխատանքները՝ (այսուհետ՝ Աշխատանք) աշխղեկի՝ աշխատանքներին ներգրավմամբ, իսկ պատվիրատուն պարտավորվում է ընդունել կատարած աշխատանքը ն վարձատրել դրա համար:

Պայմանագրի 1.2 կետի համաձայն` աշխղեկը (Կապալառուի մասնագետ) պետք է հետնի, որպեսզի նույն պայմանագրով նախատեսված Աշխատանքները կատարվեն ՀՀ օրենսդրությամբ սահմանված ստանդարտներին, շինարարական նորմերին ն կանոններին, Աշխատանքի նախագծին համապատասխան:

Պայմանագրի 3.13 կետի համաձայն պատվիրատուն իրավունք ունի չընդունել աշխատանքի արդյունքը՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված դրույթներին, Պայմանագրի 1.2 կետով նախատեսված փաստաթղթերի պահանջներին չհամապատասխանելու դեպքում (...):

6

Պայմանագրի 3.31 կետի համաձայն Կապալառուն պարտավոր է ապահովել շինմոնտաժային աշխատանքների կատարումը շինարարական նորմերին, կանոններին ու տեխնիկական պայմաններին համապատասխան (հատոր 1-ին, գ.թ. 68, 69).

6) Զարուհի Սարգսյանի ու «Սարգիս ն Մարիաննա» ՍՊԸ-ի միջն 13.09.2018 թվականին կնքվել է տեխնիկական հսկողության ծառայությունների մատուցման պայմանագիր, որի 1-ին կետի համաձայն՝ «Սարգիս ն Մարիաննա» ՍՊԸ-ն ստանձնել է կատարել Երնանի Ն. Զարյան փողոցի թիվ 52/2 հասցեում արտաքին ջրամատակարարման աշխատանքների տեխնիկական հսկողությունը 13.09.2018 թվականից մինչն շինարարական աշխատանքների ավարտը ժամկետով (հատոր 2-րդ, գ.թ. 58).

719.09.2018 թվականին կազմվել են՝ Ծածկված (միջանկյալ) աշխատանքների ընդունման, Ջրամատակարարման խողովակաշարի ամրության ն հերմետիկության հիդրավլիկ փորձարկման ընդունման, Արտաքին ջրամատակարարման համակարգի փորձարկման, ինչպես նան Ավարտված շինարարական օբյեկտը շահագործման ընդունող հանձնաժողովի ակտեր՝ ստորագրված Ընկերության, «Սարգիս ն Մարիաննա» ՍՊԸ-ի լիազոր ներկայացուցիչների ու Զարուհի Սարգսյանի կողմից, որոնցով չի արձանագրվել աշխատանքների որնէ անհամապատասխանություն Պայմանագրին, ՀՀ օրենսդրությամբ սահմանված ստանդարտներին, շինարարական նորմերին ն կանոններին ու Աշխատանքի նախագծին (հատոր 2-րդ, գ.թ. 58).

8)19.09.2018 թվականին կազմված Ա Ընկերության տնօրեն Հ. Մեսրոպյանի ու Զարուհի (Սարգսյանի կողմից ստորագրված 6Հանձնման-ընդուման թիվ 01 արձանագրության համաձայն հիմք ընդունելով Պայմանագրով նախատեսված ծառայությունների համապատասխանությունը Պայմանագրով նախատեսված տեխնիկական բնութագրերին ն գնման ժամանակացույցին՝ Ընկերության տնօրենը հանձնել է, իսկ Զարուհի Սարգսյանն ընդունել է Երնանի Ն. Զարյան փողոցի թիվ 52/2 հասցեում կատարված շինարարական աշխատանքները (հատոր 1-ին, գ.թ. 70).

9) ի պատասխան Զարուհի Սարգսյանի 28.09.2018 թվականի դիմումի, «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն 03.10.2018 թվականի գրությամբ վերջինիս ներկայացրել է Երնանի Ն. Զարյան փողոցի թիվ 52/2 հասցեում կառուցված ջրամատակարարման համակարգը «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի ջրամատակարարման համակարգին միացնելու աշխատանքների կատարման նախահաշիվը՝ առաջարկելով նախահաշվով հաշվարկված գումարը վճարել «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի բանկային հաշվին ն ներկայացնել կից ցանկում նշված փաստաթղթերը՝ միացման աշխատանքներ (կատարելու առնտրային հաշվառքի սարք տեղակայելու ն ծառայությունների մատուցման պայմանագիր կնքելու համար: Նույն գրությամբ Զարուհի Սարգսյանը տեղեկացվել է, որ կառուցված նոր համակարգի սեփականության իրավունքի՝ Հայաստանի Հանրապետությանն անհատույց հանձնումն իրականացվելու է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով (հատոր 1-ին, գ.թ. 65-67).

10) «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն Զարուհի Սարգսյանին հասցեագրված 20.11.2018 թվականի ծանուցմամբ հայտնել է, որ 29.10.2018 թվականին «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի աշխատակիցների կողմից կատարված այցի ժամանակ Երնանի Ն. Զարյան փողոցի թիվ 52/2 հասցեում

7

հայտնաբերվել է նրա կողմից կատարված՝ «Խմելու ջրի մատակարարման ն ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման կանոններ»-ի (այսուհետ նան՝ Կանոններ) խախտում, որի վերաբերյալ կազմվել է թիվ ՎՏՕ00596 արձանագրությունը:

Թիվ ՎՏՕ00596 արձանագրության հաշվարկ-ծանուցման համաձայն՝ ջրագծի շրջանցման կարգը խախտելու համար Զարուհի Սարգսյանի կողմից վճարման ենթակա գումարը կազմել է 1.029.931 ՀՀ դրամ, որը հաշվարկվել է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 30.11.2016 թվականի թիվ 378-Ն որոշմամբ սահմանված՝ «Խմելու ջրի մատակարարման ն ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման կանոններ»-ի 49-րդ կետի պահանջներին համապատասխան (հատոր 1-ին, գ.թ. 79, 80).

11) «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի 29.10.2018 թվականի թիվ ՎՏՕ00596 արձանագրությունը չի վիճարկվել:

12) «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի ն Զարուհի Սարգսյանի միջն 22.11.2018 թվականին կնքվել է պարտքերի մարման ժամանակացույց սահմանելու մասին համաձայնություն, որով կողմերն արձանագրել են, որ մատուցված ջրամատակարարման ն ջրահեռացման ծառայությունների դիմաց պարտքը կազմում է 1.080.691,20 ՀՀ դրամ, որը, ինչպես նան վճարման ենթակա ամսական գումարը պետք է մարվեն նույն համաձայնությամբ սահմանված ժամկետներում (հատոր 1-ին, գ.թ. 52).

13) Զարուհի Սարգսյանն ամբողջությամբ մարել է 29.10.2018 թվականի թիվ ՎՏՕ00596 արձանագրության հաշվարկ-ծանուցմամբ իրեն առաջադրված պարտքի գումարը (հատոր 2-րդ, գ.թ. 17, 18, 2Ն 22):

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է եղել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքով՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերնույթ առկա է մարդու իրավունքների ն ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ հոդվածի 10-րդ կետի, 17-րդ հոդվածի, 447-րդ հոդվածի 1-ին ու 2-րդ կետերի, 714-րդ հոդվածի ն 1058-րդ հոդվածի 1-ին կետի կխախտում, որի առկայությունը հերքվում է ստոր, ներկայացված պատճառաբանություններով:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ՝` վեասի հատուցման հիմքերին վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 10-րդ հոդվածի 1ին կետի համաձայն՝ քաղաքացիական իրավունքները ն. պարտականությունները ծագում են օրենքով ու այլ իրավական ակտերով նախատեսված հիմքերից, ինչպես նան քաղաքացիների ն

8

իրավաբանական անձանց այն գործողություններից, որոնք թեն օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված չեն, սակայն, ըստ քաղաքացիական օրենսդրության սկզբունքների՝ առաջացնում են քաղաքացիական իրավունքներ ե պարտականություններ: (..):

Նույն հոդվածի նուն կետի 6-րդ ենթակետի համաձայն՝ (...) քաղաքացիական իրավունքները ն պարտականությունները ծագում են այլ անձին վնաս պատճառելու հետնանքով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ հոդվածի 10-րդ կետի -:համաձայն՝ քաղաքացիական իրավունքների ,.պլաշտպանությունն իրականացվում է վնասներ հատուցելով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ անձը, ում իրավունքը խախտվել է, կարող է պահանջել իրեն պատճառված վնասների լրիվ հատուցում, եթե վնասների հատուցման ավելի պակաս չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ վնասներ են իրավունքը խախտված անձի ծախսերը, որ նա կատարել է կամ պետք է կատարի խախտված իրավունքը վերակաեգնելու համար, նրա գույքի կորուստը կամ վնասվածքը (իրական վնաս), չստացված եկամուտները, որոնք այդ անձը կստանար քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում, եթե նրա իրավունքը չխախտվեր (բաց թողնված օգուտ), ինչպես նան ոչ նյութական վնասը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ քաղաքացու անձին կամ գույքին, ինչպես նան իրավաբանական անձի գույքին պատճառված վնասը լրիվ ծավալով ենթակա է հատուցման այն պատճառած անձի կողմից: (...):

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` վնաս պատճառած անձն ազատվում է այն հատուցելուց, եթե ապացուցում է, որ վնասն իր մեղքով չի պատճառվել: (...):

ՀՀ վճռաբեկ դատարանը բազմիցս անդրադարձել է վնաս պատճառելու հետնանքով հարաբերությունների ծագման համար անհրաժեշտ պայմանների առկայության հարցին: Մասնավորապես, ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին ն 2-րդ կետերի ու 1058-րդ հոդվածի 1-ին կետի վերլուծությունից հետնում է, որ վնասի հատուցման համար պարտադիր պայման է իրավունքը խախտած անձի ոչ օրինաչափ վարքագծի, վնասների, վնասների ն ոչ օրինաչափ գործողության միջե սպատճառահետնանքային կապի ու պարտապանի մեղքի միաժամանակյա առկայությունը Ընդ որում, նշված պայմաններից որնէ մեկի բացակայության դեպքում վնասը ենթակա չէ հատուցման, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի (տես, օրինակ, Նատալյա Հակոբյանն ընդդեմ Վարդան Հայրապետյանի թիվ ՀՔԴ3Յ/0016/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 13.02.2009 թվականի որոշումը):

Վերահաստատելով նշված իրավական դիրքորոշումը՝ ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ անհրաժեշտ է համարել առավել մանրամասնորեն անդրադառնալ

9

պատճառված վնասի համար պատասխանատվության պայմաններին՝ արտահայտելով իրավական դիրքորոշում առ այն, որ՝

- վնասը քաղաքացիական շրջանառության մասնակցի` օրենքով պահպանվող իրավունքների խախտման դեպքում վրա հասնող անբարենպաստ, բացասական հետնանքն է: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածից հետնում է, որ վնասը կարող է արտահայտվել չնախատեսված լրացուցիչ ծախսեր կատարելով կամ այդպիսի ծախսերի կատարման անհրաժեշտությամբ, գույքի կորստով կամ վնասվածքով, եկամուտների չստացմամբ (բաց թողնված օգուտ),

-` հակաիրավական, ոչ օրինաչափ վարքագիծն այն գործողությունը կամ անգործությունն է, որը խախտում է օրենքի, այլ իրավական ակտերի պահանջները, ինչպես նան անձի սուբյեկտիվ իրավունքը: Գործողությունն անձի նպատակաուղղված, կամային արարքն է, իսկ անգործությունն արտահայտվում է անհրաժեշտ ն պարտադիր վարքագիծ դրսնորելուց ձեռնպահ մնալով,

- ոչ օրինաչափ վարքագծի ն վնասի միջն պատճառահետնանքային կապը ենթադրում է, որ վնասը պետք է հանդիսանա ոչ օրինաչափ վարքագծի ուղղակի, անմիջական հետնանք: Այն դեպքում, երբ վնասն անհրաժեշտաբար թելադրված չէ ոչ օրինաչափ գործողությամբ (անգործությամբ), կամ գործողության (անգործության) ն վնասի մին կապն անուղակի է, վնասի հատուցման համար անհրաժեշտ

պատճառահետնանքային կապի պայմանն առկա չէ,

- վնաս պատճառող անձի մեղքը նրա սուբյեկտիվ վերաբերմունքն է իր ոչ օրինաչափ գործողության (անգործության) ն առաջացած հետնանքի՝ վնասի նկատմամբ, ինչը կարող է դրսնորվել թե' դիտավորության ն թե' անզգուշության ձնով: Ընդ որում, վնասի հատուցման հարաբերություններում գործում է վնաս պատճառած անձի մեղավորության կանխավարկածը, քանի դեռ վերջինս չի ապացուցել վնաս պատճառելու հարցում իր մեղքի բացակայությունը: Օրենքով նախատեսված դեպքերում պատճառված վնասի համար պատասխանատվությունը կարող է վրա հասնել նան վնաս պատճառող անձի մեղքի բացակայության պարագայում (տե՛ս Նելլի Մկրտչյանն ընդդեմ «Երնան հյուրանոց» ԲԲԸ-ի թիվ ԵԿԴ/2600/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.10.2013 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով պատճառված վնասի հատուցմանը վերաբերող գործերով ապացուցման առարկայի ճիշտ որոշման հարցին, գտել է, որ դատարանները նախնառաջ պետք է որոշեն այն իրավաբանական փաստերի շրջանակը, որոնք էական նշանակություն ունեն քաղաքացիական գործի լուծման համար ն ենթակա են պարզման գործի քննության ընթացքում: Իրավաբանական նշանակություն ունեցող հենց այդ փաստերի համակցությունն էլ կկազմի ապացուցման առարկան: Ապացուցման առարկան որոշելուց հետո միայն դատարանները, գնահատելով գործով ձեռք բերված ապացույցները, որոշում են ապացուցման առարկան կազմող իրավական փաստերի հաստատվելը կամ ժխտվելը ն դրանից հետո միայն որոշում հայցը բավարարելու կամ մերժելու հարցը: Վնասի հատուցման գործերով փաստերի իրավաբանական նշանակություն

10

ունենալու հարցը լուծելիս դատարանները պետք է ղեկավարվեն տվյալ իրավահարաբերությունը կարգավորող նյութական ն դատավարական իրավունքի նորմերով, որոնցում նշված են տվյալ իրավահարաբերությունը ն կողմերի իրավունքներն ու պարտականությունները պայմանավորող իրավաբանական փաստերը: Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ կետի ն 1058-րդ հոդվածի 1-ին կետի կանոնակարգումներից հետնում է, որ նմանատիպ գործերով ապացուցման առարկան են կազմում իրավական նշանակություն ունեցող հետնյալ փաստերը.

- ոչ օրինաչափ վարքագիծը (գործողություն կամ անգործություն),

- վնաս պատճառող անձի առկայությունը,

- պատճառված վնասի առկայությունը,

- վնաս պատճառող անձի մեղքի առկայությունը,

- պատճառահետնանքային կապը ոչ օրինաչափ գործողության կամ անգործության ն պատճառված վնասի միջն (տես ՀՀ գլխավոր դատախազությունն ընդդեմ Արթուր Մարդանյանի թիվ ՏԴ/0041/02/1 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.04.2013 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած մեկ այլ որոշմամբ արձանագրել է, որ վնաս կրած անձի մոտ իրական կամ բաց թողնված օգուտի տեսքով վնասների առկայության, վնաս պատճառողի մոտ ոչ օրինաչափ վարքագծի առկայության, վնասների ն ենթադրյալ վնաս պատճառող անձի ոչ օրինաչափ գործողության միջն պատճառահետնանքային կապի առկայության հանգամանքների ապացուցման բեռը կրում է վնաս կրած անձը, իսկ պատճառված վնասի հարցում իր մեղքի բացակայության հանգամանքի ապացուցման պարտականությունը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի կանխավարկածի հիմքով կրում է ենթադրյալ վնաս պատճառած անձը (տես «էքսոլթ» սահմանափակ

պատասխանատվությամբ ընկերությունն ընդդեմ «Արմենտել» փակ բաժնետիրական ընկերության թիվ ԵՔԴ/0036/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 13.03.2009 թվականի որոշումը):

Վերոնշյալ իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործի փաստերի համաձայն՝ Երնանի Ն. Զարյան փողոցի թիվ 52/2 հասցեով անցնող ջրագիծը շրջանցող ջրագծի շինարարական աշխատանքները կատարվել են Երնան համայնքի կողմից 29.05.2018 թվականին տրված՝ շինարարության թիվ 01/18-Ս-2741-563 թույլտվության, «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից Զարուհի Սարգսյանին 17.08.2018 թվականին տրամադրված Ջրամիացման ն ջրահեռացման նախագծման թիվ ԷՀ2979 տեխնիկական պայմանի ն Ընկերության կողմից կազմված ու «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի հետ 30.08.2018 թվականին համաձայնեցված նախագծանախահաշվային փաստաթղթերի հիման վրա:

Զարուհի Սարգսյանի ն Ընկերության միջն 13.09.2018 թվականին կնքված Պայմանագրի 1.1 կետի համաձայն՝ Կապալառուն պարտավորվել է նույն պայմանագրով սահմանված կարգով, ձնով ն ժամկետներում կատարել Երնանի Ն. Զարյան փողոցի թիվ

11

52/2 հասցեում «արտաքին ջրամատակարարում» շինարարական աշխատանքները՝ աշխղեկի՝ աշխատանքներին ներգրավմամբ, իսկ պատվիրատուն պարտավորվել է ընդունել կատարած աշխատանքը ու վարձատրել դրա համար: Պայմանագրի 1.2 կետի համաձայն՝ աշխղեկը (Կապալառուի մասնագետ) պետք է հետնի, որպեսզի նույն պայմանագրով նախատեսված աշխատանքներ` կատարվեն ՀՀ օրենսդրությամբ սահմանված ստանդարտներին, շինարարական նորմերին ն կանոններին, Աշխատանքի նախագծին համապատասխան: Պայմանագրի 3.1.3 կետի համաձայն՝ պատվիրատուն իրավունք ունի չընդունել աշխատանքի արդյունքը ՀՀ օրենսդրությամբ սահմանված դրույթներին, Պայմանագրի 1.2 կետվ նախատեսված փաստաթղթերի պահանջներին

չհամապատասխանելու դեպքում (...): Պայմանագրի 3.3.1 կետի համաձայն՝ Կապալառուն պարտավոր է ապահովել շինմոնտաժային աշխատանքների կատարումը շինարարական նորմերին, կանոններին ու տեխնիկական պայմաններին համապատասխան: Զարուհի Սարգսյանի ու «Սարգիս ն Մարիաննա» ՍՊԸ-ի միջն 13.09.2018 թվականին կնքվել է տեխնիկական հսկողության ծառայությունների մատուցման պայմանագիր, որի 1-ին կետի համաձայն՝ «Սարգիս ն Մարիաննա» ՍՊԸ-ն ստանձնել է կատարել Երնանի Ն. Զարյան փողոցի թիվ 52/2 հասցեում արտաքին ջրամատակարարման աշխատանքների տեխնիկական հսկողությունը 13.09.2018 թվականից մինչն շինարարական աշխատանքների ավարտը ժամկետով:

Գործի նյութերով հաստատվում է, որ Ընկերությունը կատարել է Պայմանագրով նախատեսված աշխատանքները ն դրանց արդյունքները հանձնել է Զարուհի Սարգսյանին, ինչի վերաբերյալ 19.09.2018 թվականին կազմվել են Ծածկված (միջանկյալ) աշխատանքների ընդունման, Ջրամատակարարման խողովակաշարի ամրության ն հերմետիկության հիդրավլիկ փորձարկման ընդունման, Արտաքին ջրամատակարարման համակարգի փորձարկման, ինչպե նան Ավարտված շինարարական օբյեկտը շահագործման ընդունող հանձնաժողովի ակտեր՝ ստորագրված Ընկերության, «Սարգիս ն Մարիաննա» ՍՊԸ-ի լիազոր ներկայացուցիչների ու Զարուհի Սարգսյանի կողմից, որոնցով չի արձանագրվել աշխատանքների որնէ անհամապատասխանություն Պայմանագրին, ՀՀ օրենսդրությամբ սահմանված ստանդարտներին, շինարարական նորմերին ն կանոններին, ու Աշխատանքի նախագծին: Նույն օրը կազմված ն Ընկերության տնօրեն Հ. Մեսրոպյանի ու Զարուհի Սարգսյանի կողմից ստորագրված 0Հանձնման-ընդուման թիվ 01 արձանագրության համաձայն հիմք ընդունելով Պայմանագրով նախատեսված ծառայությունների համապատասխանությունը Պայմանագրով նախատեսված տեխնիկական բնութագրերին ն գնման ժամանակացույցին՝ Ընկերության տնօրենը հանձնել է, իսկ Զարուհի Սարգսյանն ընդունել է Երնանի Ն. Զարյան փողոցի թիվ 52/2 հասցեում կատարված շինարարական աշխատանքները:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից 17.08.2018 թվականին Զարուհի Սարգսյանին տրամադրված Ջրամիացման ն ջրահեռացման նախագծման թիվ ԷՀ2979 տեխնիկական պայմանով, ի թիվս այլ պահանջների, նախատեսված է, որ կառուցված նոր համակարգի միացումը

12

ջրամատակարարման ն ջրահեռացման համակարգին իրականացնում է «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն՝ դիմող անձի հաշվին, ինչպես նան այն, որ ջրամատակարարման ն ջրահեռացման ծառայությունները մատուցվում են «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի հետ ջրամատակարարման ն ջրահեռացման ծառայությունների մատուցման պայմանագիր կնքելուց հետո: Բացի այդ, Զարուհի Սարգսյանը «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից գրավոր տեղեկացվել է, որ ջրագծի կառուցման աշխատանքներն ավարտելուց հետո անհրաժեշտ է «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ին ներկայացնել կառուցված օբյեկտի վերաբերյալ կից ցանկում նշված փաստաթղթերը՝ վերջինիս կողմից միացման աշխատանքներ կատարելու, առնտրային հաշվառքի սարք տեղակայելու, խմելու ջրի մատակարարման ն ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման պայմանագիր կնքելու համար:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ շինարարական աշխատանքների ավարտից հետո, ի պատասխան Զարուհի Սարգսյանի 28.09.2018 թվականի դիմումի, «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն 03.10.2018 թվականի գրությամբ վերջինիս ներկայացրել է Երնանի Ն. Զարյան փողոցի թիվ 52/2 հասցեում կառուցված ջրամատակարարման համակարգը «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի ջրամատակարարման համակարգին միացնելու աշխատանքների կատարման նախահաշիվը՝ առաջարկելով նախահաշվով հաշվարկված գումարը վճարել «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի բանկային հաշվին ն ներկայացնել կից ցանկում նշված փաստաթղթերը՝ միացման աշխատանքներ կատարելու, առնտրային հաշվառքի սարք տեղակայելու ն ծառայությունների մատուցման պայմանագիր կնքելու համար: Հիմք ընդունելով գործի նյութերում «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի առաջարկությամբ նախատեսված նախահաշվի վճարման փաստը հավաստող Ա մյուս պահանջվող փաստաթղթերի բացակայությունը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Զարուհի Սարգսյանը չի կատարել Ջրամիացման ն ջրահեռացման նախագծման թիվ ԷՀ2979 տեխնիկական պայմանով նախատեսված համապատասխան պահանջի կատարմանն ուղղված ն «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի 03.10.2018 թվականի գրությամբ ծանուցված անհրաժեշտ գործողությունները՝ կառուցված շրջանցող ջրագիծը «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի համակարգին միացնելու աշխատանքները վերջինիս կողմից կատարելու, սահմանված կարգով առնտրային հաշվառքի սարք տեղակայելու, ծառայությունների մատուցման պայմանագիր կնքելու, ինչպես նան կառուցված նոր համակարգի սեփականության իրավունքի Հայաստանի Հանրապետությանն անհատույց հանձնումն իրականացնելու համար:

«Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն Զարուհի Սարգսյանին հասցեագրված 20.11.2018 թվականի ծանուցմամբ հայտնել է, որ 29.10.2018 թվականին «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի աշխատակիցների կողմից կատարված այցի ժամանակ Երնանի Ն. Զարյան փողոցի թիվ 52/2 հասցեում հայտնաբերվել է նրա կողմից կատարված՝ «Խմելու ջրի մատակարարման ն ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման կանոններ»-ի խախտում, որի վերաբերալ կազմվլ է թիվ -ՎՏՕ00596 արձանագրությունը: Վերջինիս հաշվարկ-ծանուցման համաձայն՝ ջրագծի շրջանցման կարգը խախտելու համար Զարուհի Սարգսյանի կողմից վճարման ենթակա գումարը կազմել է 1.029.931 ՀՀ դրամ, որը հաշվարկվել է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող

13

հանձնաժողովի 30.11.2016 թվականի թիվ 378-Ն որոշմամբ սահմանված` «Խմելու ջրի մատակարարման ն ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման կանոեններ»-ի 49-րդ կետի պահանջներին համապատասխան: (Ժիվ ՎՏՕ00596 արձանագրությունը չի վիճարկվել: Զարուհի Սարգսյանն ամբողջությամբ մարել է 29.10.2018 թվականի թիվ ՎՏՕ00596 արձանագրության հաշվարկ-ծանուցմամբ իրեն առաջադրված պարտքի գումարը:

Դիմելով դատարան՝ Զարուհի Սարգսյանը պահանջել է Ընկերությունից բռնագանձել 1.382.431 ՀՀ դրամ, որից 1.029.931 ՀՀ դրամը՝ որպես «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ին վճարված տուգանք, 52.500 ՀՀ դրամը՝ կապալի պայմանագրով սահմանված ն վճարված գումար, 300.000 ՀՀ դրամը՝ փաստաբանի խելամիտ վարձատրության գումար:

Դատարանը բավարարել է հայցն այն պատճառաբանությամբ, որ գործի փաստերի հաշվառմամբ ապացուցվում է պատասխանող Ընկերության ոչ օրինաչափ արարքի (գործողության կամ անգործության) առկայությունը, քաղաքացիաիրավական իմաստով մեղքի առկայությունը, ինչպես եան պատճառահետնանքային կապը ոչ օրինաչափ վարքագծի ն պատճառված վնասի միջն: Դատարանն արձանագրել է, որ շինարարական աշխատանքները կատարելով տեխնիկական պայմանի խախպտմամբ' Ընկերությունը չի պահպանել ինչպես Պայմանագրով սահմանված, այնպես էլ Կանոններով նախատեսված պահանջները, որը Դատարանի գնահատմամբ հանդիսանում է ոչ իրավաչափ վարքագիծ, ն քանի որ տվյալ պարագայում շինարարական աշխատանքները կատարվել են Ըեկերության կողմից' կապալի պայմանագրի հիման վրա, Ընկերությունն է այն սուբյեկտը, որը կրում է պատասխանատվություն շինարարական աշխատանքների պատճառով առաջացած վեասի համար:

Վերաքննիչ դատարանը բավարարել է Ընկերության վերաքննիչ բողոքը՝ բեկանել է Դատարանի 27.05.2020 թվականի վճիռը ն հայցը մերժել է այն պատճառաբանությամբ, որ «(...) Զարուհի Սարգսյանը «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ին առհասարակ դիմում չի եերկայացրել համապատասխան տեխնիկական պայմանն ստանալու համար: Ավելին, վերջինս չի ներկայացրել նան լիազորագիր, որից կհետներ, որ լիազորել է պատասխանողին իր անունից դիմում ներկայացնելու լիազորությամբ: (...)կապալի պայմանագրով ըստ էության նախատեսվել է շինարարական աշխատանքի իրականացումը ն աշխղեկի' այդ աշխատանքի" ՀՀ օրենսդրությամբ սահմանված ստանդարտներին, շինարարական նորմերին ն կանոններին համապատասխանելու նկատմամբ հսկողություն իրականացնելու պարտականությունը ն ոչ թե տեխեիկական պայմաններ ստանալու համար մատակարարին դիմելու պարտականությունը:

Վերաքննիչ դատարանը հարկ է համարում ընդգծել նան, որ պատասխանողը շինարարական աշխատանքները կատարել է ժամանակին ն աշխատանքի արդյունքը հանձնել հայցվորին՝ հանձեման-ըեդունման ակտին համապատասխան: Ակտը կազմելու ժամանակ պայմանագրի դրույթների խախտում արձանագրվածչի եղել, իսկ ինչ վերաբերում է տեխեիկական պայմանը նախապես ստանալու պարտականություն ունենալուն, ապա ինչպես վերը նշվեց, եման պարտականություն կրում է բացառապես բաժանորդը, ով

14

իրավասու է իր անունից ստանալ կամ լիազորել այլ անձի դիմելու ն ստանալու տեխնիկական պայմանը: Մինչդեռ, տվյալ դեպքում այդ կանոնները չեն պահպանվել, իսկ կողմերի միջն կեքված կապալի պայմանագիրը կապալառուի վրա նման պարտականություն չի դրել, հետնաբար Վերաքենիչ դատարաեը բողոքաբերի փաստարկներն այս մասով համարում է հիմնավոր:

Վերոգրյալի հիման վրա Վերաքննիչ դատարանը հանգում է հետնության, որ պատասխանողը թույլ չի տվել որնէ նորմի կամ պայմանագրի որնէ դրույթի խախտում, իր պարպտականություններն իրականացրել է ՀՀ օրենսդրության ն կողմերի միջն կեքված պայմանագրի պահանջներին համապատասխան, ուստի բացակայում է վերջինիս կողմից դիսնորած ոչ օրինաչափ վարքագիծը:

(:-.) Տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ բացակայում է վնասի հատուցման պայմաններից հիմեականը՝ պատասխանողի ոչ օրինաչափ վարքագիծը, համապատասխանաբար բացակայում են եան մյուս պայմանները' վնասները, վնասների ն ոչ օրինաչափ գործողության միջն պատճառահետնանքային կապը ու վնաս պատճառող անձի մեղքը: Հեփտնաբար տվյալ դեպքում բացակայում է նան վնասը հատուցելու պահանջի իրավաչափ հիմքը»:

Անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգման հիմնավորվածությանը՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել հետնյալը:

Սույն վեճին իրավաչափ լուծում տալու տեսանկյունից անհրաժեշտ է պատասխանել այն հարցադրմանը, թե արդյոք Զարուհի Սարգսյանի մոտ վերը նշված ծախսը` Կանոնների 49-րդ կետով սահմանված կարգով հաշվարկված ն «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ին վճարված տուգանքը ծագել է պատասխանողի (կապալառու Ընկերության ոչ իրավաչափ գործողության արդյունքում, այսինքն՝ առկա՞ է արդյոք պատասխանողի ոչ իրավաչափ վարքագիծ, պատճառահետնանքային կապ այդ վարքագծի ն վնասի միջն, ինչպես նան՝ քննարկվող իրավիճակում առկա է արդյոք պատասխանողի՝ կապալառու Ընկերության մեղքը:

Սույն գործի փաստերից հետնում է, որ Զարուհի Սարգսյանի ն Ընկերության միջն, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 37-րդ գլխի դրույթներին համապատասխան, կնքվել է շինարարական կապալի պայմանագիր:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 700-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ կապալի պայմանագրով մի կողմը (կապալառուն) պարտավորվում է մյուս կողմի (պատվիրատուի) առաջադրանքով կատարել որոշակի աշխատանք ն դրա արդյունքը սահմանված ժամկետում հանձնել պատվիրատուին, իսկ պատվիրատուն պարտավորվում է ընդունել աշխատանքի արդյունքը ն վարձատրել դրա համար:

Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ կապալի պայմանագրի առանձին տեսակների (կենցաղային կապալ, շինարարական կապալ, նախագծային նե հետազոտական աշխատանքների կապալ, պետական կարիքների համար կապալային աշխատանքներ) նկատմամբ կիրառվում են նույն պարագրաֆի |8 1. Ընդհանուր դրույթներ կապալի մասին|

15

դրույթները, եթե այլ բան սահմանված չէ նույն օրենսգրքի կապալի պայմանագրի համապատասխան տեսակների մասին կանոններով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 738-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ կապալառուն, շինարարական կապալի պայմանագրով, պարտավորվում է պայմանագրում սահմանված ժամկետում պատվիրատուի առաջադրանքով կառուցել որոշակի օբյեկտ կամ կատարել շինարարական այլ աշխատանքներ, իսկ պատվիրատուն պարտավորվում է կապալառուի համար ստեղծել աշխատանքը կատարելու համար անհրաժեշտ պայմաններ, ընդունել դրա արդյունքը Ա վճարել պայմանավորված գինը:

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ շինարարական կապալի պայմանագիրը կնքվում է շենքի (ներառյալ՝ բնակելի տան), շինության կամ այլ օբյեկտի շինարարության, ինչպես նան կառուցվող օբյեկտի հետ անխզելիորեն կապված մոնտաժման, գործարկման, կարգավորիչ ն այ աշխատանքներ կատարելու համար: Շինարարական կապալի պայմանագրի կանոնները կիրառվում են նան շենքերի ն շինությունների հիմնական վերանորոգման աշխատանքների նկատմամբ, եթե այ՝ բան նախատեսված չէ պայմանագրով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 719-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ կապալառուի կատարած աշխատանքի որակը պետք է համապատասխանի կապալի պայմանագրի պայմաններին, իսկ պայմանագրում նման պայմանների բացակայության կամ դրանց թերի լինելու դեպքում՝ համապատասխան տեսակի աշխատանքներին սովորաբար ներկայացվող պահանջներին: Կատարված աշխատանքի արդյունքը պատվիրատուին հանձնելու պահին պետք է ունենա պայմանագրում նշված կամ սովորաբար առաջադրվող պահանջներով որոշվող հատկություններ նե ողջամիտ ժամկետի սահմաններում պիտանի լինի պայմանագրով սահմանված օգտագործման համար, իսկ եթե նման օգտագործում չի նախատեսվել պայմանագրով, ապա՝ նման տեսակի աշխատանքի արդյունքի սովորական օգտագործման համար, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով, այլ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
22 մարտի, 2024 թ.
Գործի #:
ԵԴ/1290/02/19
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել