Պատասխանող — ՎԴ/6308/05/22
Ամփոփում
քննելով Հուսիկ Միլիտոսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 22.10.2024 թվականի որոշման դեմ՝ վարչական գործով ըստ հայցի Հուսիկ Միլիտոսյանի ընդդեմ Երնանի քաղաքապետարանի՝ ընդունված համարվող բարենպաստ վարչական ակտը՝ քաղաք Երնան, Մինսկի փողոց թիվ 17-19 հասցեում գտնվող շինությունն օրինականացնելու վերաբերյալ՝։ փաստաթղթերը, տրամադրելուն պատասխանողին պարտավորեցնելու պահանջի մասին, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը. Դիմելով դատարան՝ Հուսիկ Միլիտոսյան, պահանջել լ թէ պարտավորեցնել պատասխանողին տրամադրել ընդունված համարվող բարենպաստ վ
Ամբողջ Տեքստ
Աա 27
ԱՏԵՆ
1
ՀՊԱՀ 22
ՊԱ)
ՀՅՈԲՆ ԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ վարչական Վարչական գործ թիվ ՎԴ/6308/05/22
դատարանի որոշում 2025թ.
Վարչական գործ թիվ ՎԴ/6308/05/22
Նախագահող դատավոր՝ Գ. Սոսյան
Դատավորներ՝ Կ. Գնորգյան
Ա. Առաքելյան
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝
նախագահող Հ. ԲԵԴԵՎՅԱՆ
զեկուցող Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ
Ա. ԹՈՎՄԱՍՅԱՆ
Լ. ՀԱԿՈԲՅԱՆ
Ք. ՄԿՈՅԱՆ
2025 թվականի հունիսի 12-ին
գրավոր ընթացակարգով քննելով Հուսիկ Միլիտոսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 22.10.2024 թվականի որոշման դեմ՝ վարչական գործով ըստ հայցի Հուսիկ Միլիտոսյանի ընդդեմ Երնանի քաղաքապետարանի՝ ընդունված համարվող բարենպաստ վարչական ակտը՝ քաղաք Երնան, Մինսկի փողոց թիվ 17-19 հասցեում գտնվող շինությունն օրինականացնելու վերաբերյալ՝։ փաստաթղթերը, տրամադրելուն պատասխանողին պարտավորեցնելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան՝ Հուսիկ Միլիտոսյան, պահանջել լ թէ պարտավորեցնել պատասխանողին տրամադրել ընդունված համարվող բարենպաստ վարչական ակտը՝ քաղաք Երնան, Մինսկի փողոց թիվ 17-19 հասցեում գտնվող շինությունն օրինականացնելու վերաբերյալ փաստաթղթերը:
2
ՀՀ վարչական դատարանի (դատավոր՝ Ա. Ավագյան) (այսուհետ՝ Դատարան) 08.05.2023 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 22.10.2024 թվականի որոշմամբ Երնանի քաղաքապետարանի վերաքննիչ բողոքն ամբողջությամբ բավարարվել է՝ Դատարանի 08.05.2023 թվականի վճիոն ամբողջությամբ բեկանվել ն փոփոխվել է՝ հայցը մերժվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Հուսիկ Միլիտոսյանը (ներկայացուցիչ՝ Հայկ Սարգսյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները ն պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածը, 62-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածը, ՀՀ կառավարության 18.05.2006 թվականի «Ինքնակամ կառույցների օրինականացման ն տեօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 91/2Ն որոշում, ՀՀ կառավարության 19.03.2015 թվականի «Հայաստանի Հանրապետությունում կառուցապատման նպատակով թույլրվություների ն այ փաստաթղթերի տրամադրման կարգը հաստատելու ն Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 596-Ն որոշումը:
Բողոք բերած անձը եշված պնդումը պատճառաբանել է հետնյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը կիրառել է ՀՀ կառավարության 19.03.2015 թվականի «Հայաստանի Հանրապետությունում կառուցապատման նպատակով թույլտվությունների ն այլ փաստաթղթերի տրամադրման կարգը հաստատելու ն Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 596-Ն որոշումը, որը չպետք է կիրառեր, ն դա հանգեցրել է գործի սխալ լուծման: Նշված որոշումն ամբողջությամբ վերաբերում է օրինական կարգով կառուցապատում իրականացնելու համար թույլտվությունների ն այլ փաստաթղթերի տրամադրման կարգին: Այդ որոշմամբ ինքնակամ շինություններին Ա հատկապես դրանց օրինականացմանը վերաբերող որնէ դրույթ նախատեսված չէ:
Սույն դեպքում վիճելի իրավահարաբերությունը վերաբերում է ք. Երնան, Մինսկի փողոց թիվ 1719 հասցեում ինքնակամ կառուցված շինությունն օրինականացնելու վերաբերյալ փաստաթղթերը տրամադրելուն: Ինքնակամ կառույցների օրինականացման ն տնօրինման հետ կապված -իրավահարաբերությունները կարգավորվում են ՀՀ կառավարության 18.05.2006 թվականի թիվ 912-Ն որոշմամբ, որում էլ իր հերթին ինքնակամ շինությունների օրինականացման գործընթացում ՀՀ կառավարության 19.03.2015 թվականի թիվ 596-Ն որոշման որնէ նորմի կիրառելիության մասին խոսք չկա:
ՀՀ կառավարության 18.05.2006 թվականի թիվ 912-Ն որոշմամբ ինքնակամ շինության օրինականացման համար, անկախ դրա ռիսկայնության աստիճանից, համալիր
3
փորձաքննության իրականացում չի պահանջվում: Ինքնակամ շինությունն օրինականացնելիս կարող է առաջանալ քաղաքաշինական բնութի տեխնիկական եզրակացության անհրաժեշտություն, որպիսի եզրակացությունն էլ հայցվորը 25.07.2022 թվականի դիմումին կից ներկայացրել է վարչական մարմնին («ՀԱԲՇԻՆ ՆԱԽԱԳԻԾ» ՍՊԸ-ի 25.07.2022 թվականի տեխնիկական եզրակացությունը):
Համալիր փորձաքննության իրականացում նախատեսված է ՀՀ կառավարության 19.03.2015 թվականի թիվ 596-Ն որոշմամբ հաստատված կարգով, սակայն նույնիսկ այդ կարգով ավարտված շինության փաստագրման կամ առհասարակ արդեն իսկ կառուցված շինութան համալիրի փորձաքննության իրականացում նախատեսված չէ ՀՀ կառավարության 19.03.2015 թվականի թիվ 596-Ն որոշմամբ հաստատված կարգի համաձայն՝ համալիր փորձաքննության ենթակա են բարձր ռիսկայնության աստիճանի շինարարական օբյեկտների նախագծային փաստաթղթերը` օրինական կառուցապատում իրականացնելու շինարարության թույլտվություն ստանալու համար:
Սույն գործով հայցվորի կողմից վարչական մարմնին ուղղված պահանջը վերաբերել է ինքնակամ կառուցի «օրինականացմանը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի՝ իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 188-րդ հոդվածի 5-րդ կետի ն ՀՀ կառավարության 18.05.2006 թվականի թիվ 912-Ն որոշման 2-րդ կետի համաձայն` օրինականացման ենթակա չեն այն ինքնակամ կառույցները, որոնց պահպանումը խախտում է այլ անձանց իրավունքները ն օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ է սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը կամ որոնք կառուցված են ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, ինչպես նան ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված են քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով ն առաջացնում են հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք: Նշված հանգամանքների ստուգման համար պահանջվում է օրենքով սահմանված հատուկ ընթացակարգով վարչական ակտի իրավաչափության ստուգում, ուստի իրավաբանական ֆիկցիայի հիմքով հայցվող վարչական ակտով հայցվորին տրամադրվող իրավունքը չի կարող համարվել ակնհայտ, առերնույթ ոջ իրավաչափ:
Նշված հանգամանքները կարող են վկայակոչվել որպես հայցվող բարենպաստ վարչական ակտի ոչ իրավաչափության, սակայն ոչ ակնհայտ ոչ իրավաչափ իրավունք տրամադրելու հիմք, ն նշված հանգամանքները կարող են քննարկման առարկա դառնալ այլ, բայց ոչ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված գործողության կատարման հայցի շրջանակներում` իրավաբանական ֆիկցիայի գործողությունը պարզելիս:
Բացի այդ, Վերաքննիչ դատարանի կողմից «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածին ն 62-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետին տրված մեկնաբանությունները հակասում են թիվ -՝ՎԴ/5353/05/20, թիվ ՎԴ/9652/05/16, թիվ ՎԴ/0528/05/16 ն թիվ ՎԴ/0562/05/09 վարչական գործերով ՀՀ վճռաբեկ դատարանի համապատասխանաբար 22.12.2023 թյվականի, 22.04.2021 թվականի, 25.04.2017 թվականի ն 12.03.2010 թվականի որոշումների մեջ տվյալ նորմերին տրված մեկնաբանություններին:
4
Մասնավորապես՝ ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ հայցվող վարչական ակտի իրավաչափությունը «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածով սահմանված իրավաբանական ֆիկցիայի գործողության պայման չէ: Օրենքով սահմանված ժամկետում վարչական մարմնի կողմից չընդունված վարչական ակտի՝ օրենքի ուժով ընդունված համարվելու ֆիկցիայի գործողությունը պարզելիս դատական վերահսկողությունը սահմանափակվում է «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետով նախատեսված վարչական ակտի առոչնչության հիմքի առկայությունը (բացակայությունը) գնահատելով: Ինչ վերաբերում է հայցվող վարչական ակտի հնարավոր անվավերության հիմքերին, ինչպես նան հնարավոր առոչնչությաան մյուս հիմքերին, ապա քննարկվող իրավաբանական ֆիկցիայի գործողություսւը պարզելիս դրանց առկայությունը (բացակայությունը) պետք է դատարանի կողմից ենթակա չլինի գնահատման:
Վերոգրյալի հիման վրա՝ բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 22.10.2024 թվականի որոշումը Ա օրինական ուժ տալ Դատարանի 08.05.2023 թվականի վճռին:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը՝
7 Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 14072022-01- 0324 վկայականի համաձայն՝ քաղաք Երնան, Նոր-Նորք, Մինսկի փողոց թիվ 17-19 հողամասի նկատմամբ 14.07.2022 թվականին գրանցվել լէ Հուսիկ Միլիտոսյանի սեփականության իրավունքը (հատոր 1-ին, գ.թ. 20).
2) Հուսիկ Միլիտոսյանը Երնանի քաղաքապետին ուղղված 25.07.2022 թվականի դիմումով, որը Երեանի քաղաքապետարան է մուտքագրվել 25.07.2022 թվականին, խնդրել է ՀՀ կառավարության 18.05.2006 թվականի թիվ 912Ն որոշման համաձայն օրինականացնել Նոր-Նորք, Մինսկի փողոց թիվ 1719 հասցեում սեփականության իրավունքով պատկանող հողամասում կառուցված շինությունը, որպիսի դիմումը պարունակում է նշում կից ներկայացվող փաստաթղթերի մասին, ըստ որի` դրանք են. անձնագրի պատճեն, լուսանկար, տեղագրական հանույթ, տեղեկանք՝ կառույցն իրականացնող անձի մասին (հատոր 1-ին, գ.թ. 11-12).
Յ վերը նշված դիմումի հիմքով հարուցված վարչական վարույթն օրենքով սահմանված 30-օրյա ժամկետում եզրափակված լինելու Ա հայցվող բարենպաստ վարչական ակտի ընդունումը մերժելու վերաբերյալ վարչական ակտ ընդունված լինելու մասին որնէ ապացույց գործում առկա չէ (անվիճելի փաստ).
4) Հուսիկ Միլիտոսյանը, Երնանի քաղաքապետին ուղղված 28.09.2022 թվականի դիմումով վկայակոչելով «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածը, խնդրել է տրամադրել քաղաք Երնան, Մինսկի փողոց թիվ 17-19 հասցեում կառուցված շինության օրինականացման վերաբերյալ փաստաթղթերը (հատոր 1-ին, գ.թ. 37):
5
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումը.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի իմաստով, այն է՝ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի Ա այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, քանի որ բողոքարկվող որոշմամբ ն թիվ ՎԴ/5353/05/20 ու թիվ ՎԴ/9652/05/16 վարչական գործերով ՀՀ վճռաբեկ դատարանի՝ համապատասխանաբար 22.12.2023 թվականի ն 22.04.2021 թվականի որոշումների մեջ «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածը ն 62-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետը կիրառվել են հակասող մեկնաբանությամբ, ն գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները՝ իրավաբանական ֆիկցիայի գործողության կիառումը բացառող ակնհայտ ոչ իրավաչափ իրավունք տրամադրվելու հանգամանքը գնահատելու վերաբերյալ, կարող են էական նշանակություն ունենալ նմանատիպ գործերով միասնական ն կանխատեսելի դատական պրակտիկա ձնավորելու համար, ինչպես նան ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ նույն հոդվածի 93-րդ մասի 1ին կետի իմաստով, այն է առերնույթ առկա է մարդու իրավունքների ն ազատությունների հիմնարար խախտում, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից «Վարչարարության հիմունքների Ա վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածի, 62-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետի, ՀՀ կառավարության 18.05.2006 թվականի «Ինքնակամ կառույցների օրինականացման ն տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն որոշման, ՀՀ կառավարության 19.03.2015 թվականի «Հայաստանի Հանրապետությունում կառուցապատման նպատակով թույլտվությունների Ա այլ փաստաթղթերի տրամադրման կարգը հաստատելու ն Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 596-Ն որոշման խախտման հետնանքով թույլ է տրվել դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, ն որի առկայությունը հիմնավորվում է ստորն ներկայացված պատճառաբանություններով.
Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ ֆիկցիայի ուժով վարչական ակտն ընդունված համարվելու պայմաններին' վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները:
Միննույն ժամանակ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառեալ ինքեակամ կառույցեերի օրինականացման գործընթացի նկատմամբ ՀՀ կառավարության 19.03.2015 թվականի «Հայաստանի Հանրապետությունում կառուցապատման նպատակով թույլտվությունների ե այլ փաստաթղթերի տրամադրման կարգը հաստատելու ն Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 596-Ն որոշման կիրառելիության հարցին:
Վարչական մարմինների հետ հարաբերություններում ֆիզիկական ու իրավաբանական անձանց՝ ՀՀ Սահմանադրությամբ ն օրենքներով սահմանված
6
իրավունքների ու օրինական շահերի պաշտպանության պատշաճ երաշխիք ապահովելու նպատակով ՀՀ Ազգային ժողովի կողմից 18.02.2004 թվականին ընդունվել է «Վարչարարության հիմունքների Ա վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքը (այսուհետ նան՝ Օրենք), որի 1-ին հոդվածում ամրագրվել է, որ նուն օրենքը սահմանում է վարչարարության հիմունքները, կարգավորում է վարչական ակտեր ընդունելու, վարչական ակտերը, վարչական մարմինների գործողությունները ն անգործությունը բողոքարկելու, վարչական ակտի կատարման, վարչական ծախսերի, ինչպես նան վարչարարությամբ հասցված վնասի հատուցման հետ կապված` վարչական մարմինների ն ֆիզիկական կամ իրավաբանական անձանց միջն ծագած հարաբերությունները:
Անձի պատշաճ վարչարարության իրավունքը՝ որպես սահմանադրական իրավունք, իր ամրագրումն է ստացել ՀՀ Սահմանադրության 50-րդ հոդվածում, որը պարունակում է այդ իրավունքի երեք հիմնական բաղադրիչ, այն է՝
- վարչական մարմինների կողմից իրեն առնչվող գործերի անաչառ, արդարացի ն ողջամիտ ժամկետում քննության իրավունք (50-րդ հոդվածի 1-ին մաս),
- վարչական վարույթի ընթացքում իրեն վերաբերող բոլոր փաստաթղթերին ծանոթանալու իրավունք, բացառությամբ օրենքով պահպանվող գաղտնիքների (50-րդ հոդվածի 2-րդ մաս),
- վարչական վարույթում լսված լինելու իրավունք (50-րդ հոդվածի 3-րդ մաս):
ՀՀ Սահմանադրության 50-րդ հոդվածով սահմանված վարչական մարմինների կողմից անձին առնչվող գործերի ողջամիտ ժամկետում քննության իրավունքի իրացումը գործնականում երաշխավորելու նպատակով օրենսդիրը նախնառաջ «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածով ամրագրել է վարչական մարմնի արագ գործելու պարտականությունը: Այդ նպատակով օրենսդիրը նան «ողջամիտ ժամկետ» հասկացությանը կոնկրետ բովանդակություն է հաղորդել՝ սահմանելով վարչական վարույթի առավելագույն ժամկետ. Օրենքի 46-րդ հոդվածով նախատեսվել է վարչական վարույթի առավելագույն ժամկետը՝ 30 օր՝ օրենքով 30 օրից կարճ կամ ավելի երկար ժամկետներ սահմանելու հնարավորության սահմանմամբ:
Միաժամանակ ելնելով այն իրողությունից, որ ողջամիտ ժամկետում վարչարարության իրավունքը կլիներ երնակայական՝ առանց այդ իրավունքի իրացումն ապահովող իրավական երաշխիքների՝ օրենսդիրը «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածով սահմանել է օրենքով սահմանված ժամկետում հայցվող բարենպաստ վարչական ակտը չընդունելու իրավական հետնանքները՝ որպես վարչական մարմինների անգործությունից ֆիզիկական ու իրավաբանական անձանց իրավունքներն ու օրինական շահերը պաշտպանելու գործուն միջոց:
«Վարչարարության հիմունքների Ա վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածի վերաբերյալ իրավական դիրքորոշում արտահայտելով այն մասին, որ քննարկվող իրավաբանական ֆիկցիայի նպատակն է ապահովել վարչարարության իրականացումը ողջամիտ ժամկետում, բարձրացնել վարչական մարմինների պատասխանատվությունը Ա բացառել այնպիսի դեպքերը, երբ իրավասու վարչական մարմինը, խախտելով օրենքով իր վրա դրված պարտականությունները, սահմանված ժամկետում չի քննարկում անձի դիմումը
7
ն դրա վերաբերյալ որնէ վարչական ակտ չի ընդունում ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախկին որոշումներում արձանագրել է հետնյալը.
ՀՀ նախագահի 30.06.2012 թվականի թիվ ՆԿ-96-Ա կարգադրությամբ հաստատված Հայաստանի Հանրապետության իրավական ն դատական բարեփոխումների 2012-2017 թվականների ռազմավարական ծրագրով վարչական արդարադատության ն վարչական վարույթի արդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումների շարքում ներառվել է նան «Վարչարարության հիմունքների Ա վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածի ուժով ընդունված վարչական ակտերով տրամադրվող իրավունքների իրացման գործնականում ապահովումը (5.4-րդ կետ): Մասնավորապես՝ այդ ծրագրի 5.4.1-րդ կետով արձանագրվել է, որ «(..) գործնականում առկա է ընդունված համարվող վարչական ակտերով մասնավոր անձին փրամադրված իրավունքի իրացման խեդիր: Մասնավոր անձը գործեականում ոչ միշտ է օգտվում այդ իրավունքից: Դատական մի շարք ակտերի ուսումեասիրությունը վկայում է, որ դատական պրակտիկայում նման վարչական ակտերին երբեմն ներկայացվում են պահանջներ, որոնք սահմանված չեն օրենքով. օրինակ. մինչն վարչական ակտով ստացված իրավունքից օգտվելը այդ ակտի իրավաչափության հաստատումը: Օրենքով սահմանված չէ այնպիսի ընթացակարգ, որով անհրաժեշտ է հաստատել 48-րդ հոդվածով ստացված վարչական ակտի իրավաչափությունը: Ուստի պետք է կատարվի համապատասխան ուսումեասիրություն՝ նշված ինստիտուտն այնպես կարգավորելու համար. որ մի կողմից չխաթարվի 48-րդ հոդվածում ամրագրված այս կարնոր ինստիտուտի բուն էությունը, մյուս կողմից պպաշրպանվի հասարակական շահը» (տես, Գարեգին Խաչատրյանն ընդդեմ Երնան համայնքի թիվ ՎԴ/9652/05/16 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.04.2021 թվականի որոշմումը):
ՀՀ կառավարությունը, հիմք ընդունելով վերը նշված կարգադրությունը, ՀՀ Ազգային ժողով է ներկայացրել ««Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ՝ «Վարչարարության հիմունքների Աե վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի նան 48-րդ հոդվածում փոփոխություն կատարելու վերաբերյալ, որին կից ներկայացրել է նան այդ իրավական ակտի ընդունման հիմնավորումը՝ դրանում նշելով, որ ««Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 48-րդ հոդվածի ներկայիս կարգավորմամբ՝ դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթի արդյունքում օրենքով սահմանված ժամկետում վարչական ակտ ընդունելու իրավասություն ունեցող վարչական մարմնի կողմից այդ ակտը չընդունվելու դեպքում վարչական ակտը համարվում է ընդունված, ն դիմողը կարող է ձեռնամուխ լինել համապատասխան իրավունքի իրականացմանը: Նշված նորմի հիմնական նպատակն է վարչական վարույթի շրջանակներում բարձրացնել վարչական մարմինների պատասխանատվությունը: Այս դրույթի կիրառումը կարող է կանխել կամ նվազեցնել այն դեպքերը, երբ մասնավոր անձինք դիմում են իրավասու վարչական մարմնին՝ բարենպաստ վարչական ակտ ստանալու ակնկալիքով, իսկ վարչական մարմինը սահմանված ժամկետում որնէ կերպ չի արձագանքում դիմումին: Սակայն գործնականում առկա է ընդունված համարվող վարչական ակտերով մասնավոր անձին տրամադրված իրավունքի իրացման խնդիր:
8
Մասնավոր անձը գործնականում ոչ միշտ է օգտվում այդ իրավունքից: Դատական պրակտիկայի ուսումնասիրությունը վկայում է, որ նման վարչական ակտերին երբեմն ներկայացվում են պահանջներ, որոնք սահմանված չեն օրենքով, օրինակ, մինչն վարչական ակտով ստացված իրավունքից օգտվելը այդ ակտի իրավաչափության հաստատումը: Ուստի՝ անհրաժեշտ է հստակեցնել Օրենքի 48-րդ հոդվածը՝ ապահովելով այդ հոդվածի գործնական կիրառելիությունը: Մասնավորապես պետք է կարգավորվեն այն դեպքերը ն դրանից բխող հետնանքները, երբ օրենքով սահմանված ժամկետում դիմումով հայցվող վարչական ակտն այն ընդունելու իրավասություն ունեցող վարչական մարմնի կողմից չի ընդունվում: Անհրաժեշտ է սահմանել, որ այդ դեպքում վարչական ակտը համարվում է ընդունված, ն դիմողը կարող է ձեռնամուխ լինել համապատասխան իրավունքի իրականացմանը: Սակայն անգամ այդ դեպքում վարչական ակտը չի կարող համարվել ընդունված, եթե դրանով ակտի հասցեատիրոջը տրամադրվում է ակնհայտ ոչ իրավաչափ իրավունք կամ ներկայացված դիմումը չի համապատասխանում օրենքով սահմանված որոշակի պահանջների: Դիմումը պետք է պարունակի դիմողի անունը, ազգանունը, իրավաբանական անձի դեպքում՝ նրա լրիվ անվանումը, դիմումով ներկայացվող պահանջը (դիմումի առարկա) ն դիմումին կցվող փաստաթղթերի ցանկը (եթե այդպիսիք ներկայացվում են): (...) Նշված փոփոխությունների անհրաժեշտությունը անմիջականորեն բխում է ՀՀ Նախագահի 2012 թվականի հունիսի 20-ի ՆԿ-96-Ա կարգադրությամբ հաստատված Հայաստանի Հանրապետության իրավական Ա դատական բարեփոխումների 2012-2016 թվականների ռազմավարական ծրագրի 5.2րդ ն 5.4րդ ն միջոցառումների ցանկի 3.2-րդ ն 3.4-րդ կետերից»:
Դրանից հետո ՀՀ Ազգային ժողովը 25.10.2017 թվականին ընդունել է ««Վարչարարության հիմունքնեի ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» թիվ ՀՕ-193-Ն օրենքը, որի 2-րդ հոդվածով «Վարչարարության հիմունքների Ա վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածի 1-ին ն 2-րդ մասերը շարադրվել են նոր՝ ներկայումս գործող հետնյալ խմբագրությամբ.
«Լ. Եթե վարչական ակտ ընդունելու իրավասություն ունեցող վարչական մարմինը սույն օրենքի 31րդ հոդվածի 1-ին մասի «ա», «դ» ն «ե» կետերի պահանջների պահպանմամբ ներկայացված դիմումի հիման վրա հարուցված վարույթի արդյունքում օրենքով սահմանված ժամկետում որնէ որոշում չի կայացնում, ապա վարչական ակտը համարվում է ընդունված, ն դիմողը կարող է ձեռնամուխ լինել համապատասխան իրավունքի իրականացմանը, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված վարչական ակտը չի կարող ընդունված համարվել, եթե դա սույն օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետի համաձայն առ ոչինչ է»:
ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախկին որոշումներից մեկում արձանագրել է, որ Հայաստանի Հանրապետությունը՝ ի դեմս իր օրենսդիր մարմնի, հիմք ընդունելով ՀՀ Նախագահի 30.06.2012 թվականի թիվ ՆԿ-96-Ա կարգադրությամբ հաստատված Հայաստանի Հանրապետության իրավական ն դատական բարեփոխումների 2012-2017 թվականների ռազմավարական ծրագրի 5.4-րդ ն 5.4.1-րդ կետերը, ու դրանց հիման վրա
9
նախաձեռնված օրենսդրական փոփոխությունների հիմնավորումը, օրենքի ուժով վարչական ակտի ընդունված համարվելու իրավական կառուցակարգի առումով որդեգրել է այն քաղաքականությունը, որով այդ կառուցակարգի գործողությունը տարածել է բոլոր այն դեպքերի վրա, երբ «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի «ա», «դ» ն «ե» կետերի պահանջների պահպանմամբ ներկայացված դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթի արդյունքում իրավասու վարչական մարմինն օրենքով սահմանված ժամկետում որնէ որոշում չի կայացնում: Նշված կանոնից բացառություն է սահմանված միայն այն դեպքի համար, երբ հայցվող վարչական ակտը կլինի առ ոչինչ ակտով դրա հասցեատիրոջը ակնհայտ ոչ իրավաչափ իրավունք տրամադրվելու հիմքով: Կատարված օրենսդրական փոփոխությունները վկայում են այն մասին, որ օրենսդրի կամքն ուղղված է վարչական մարմիններին առավե խիստ պահանջներ ներկայացնելուն: 6Դրանց ուժով «Վարչարարության հիմունքների Ա վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածով սահմանված իրավաբանական ֆիկցիայի գործողությունը պայմանավորված չէ հայցվող վարչական ակտի իրավաչափությամբ, ն նույնիսկ ոչ իրավաչափ վարչական ակտը, նշված իրավադրույթի համաձայն, կարող է համարվել ընդունված, բացառությամբ՝ եթե այդ ակտով դրա հասցեատիրոջը տրամադրվում է ակնհայտ ոչ իրավաչափ իրավունք:
Ամբողջ վերոգրյալի հաշվառմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը եզրահանգել է, որ հայցվող վարչական ակտի իրավաչափությունը «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածով սահմանված իրավաբանական ֆիկցիայի գործողության պայման չէ: Նշվածից բացառություն է «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետով նախատեսված վարչական ակտի առոչնչության հիմքի առկայությունը, այն է՝ ակտով դրա հասցեատիրոջը տրամադրվում է ակնհայտ ոչ իրավաչափ իրավունք: Այսինքն՝ օրենքով սահմանված ժամկետում վարչական մարմնի կողմից չընդունված վարչական ակտի՝ օրենքի ուժով ընդունված համարվելու ֆիկցիայի գործողությունը պարզելիս դատական վերահսկողությունը սահմանափակվում է «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետով նախատեսված վարչական ակտի առոչնչության հիմքի առկայությունը (բացակայությունը) գնահատելով: Ինչ վերաբերում է հայցվող վարչական ակտի հնարավոր անվավերության հիմքերին, ինչպես նան հնարավոր առոչնչությաան մյուս հիմքերին, ապա քննարկվող իրավաբանական ֆիկցիայի գործողությունը պարզելիս դրանց առկայությունը (բացակայությունը) պետք է ենթակա չլինի դատարանի կողմից գնահատման:
Միննույն ժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարել անդրադառնալ այն հարցին, թե ինչ պահանջների պետք է համապատասխանի վարչական մարմնին ներկայացվող դիմումը:
ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ քննարկվող իրավաբանական ֆիկցիան գործում է, եթե վարչական մարմնին ներկայացվող դիմումը համապատասխանում է «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի «ա», «դ» ն «ե» կետերի պահանջներին:
10
«Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածով նախատեսված՝ օրենքի ուժով վարչական ակտի ընդունված համարվելու իրավական կառուցակարգը գործում է հետնյա՝։ :պայմանների միաժամանակյա առկայության դեպքում.
1) անձը դիմել է վարչական մարմնին՝ հայցելով որոշակի բարենպաստ վարչական ակտի ընդունում, այսինքն՝ վարչական վարույթը հարուցվել է անձի դիմումի հիման վրա, ն դիմումը համապատասխանում է «Վարչարարության հիմունքների Ա վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի «ա», «դ» ն «ե» կետերի պահանջներին,
2) բացակայում է վարչական ակտի՝ «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետով նախատեսված առոչնչության հիմքը,
3) տվյալ վարչական ակտի ընդունմանն ուղղված վարչական վարույթն իրականացնող վարչական մարմինն օժտված է այդ վարչական ակտն ընդունելու իրավասությամբ,
4) վարչական վարույթն իրականացնող վարչական մարմինն օրենքով սահմանված ժամկետում ցուցաբերել է անգործություն՝ չի ընդունել հայցվող բարենպաստ վարչական ակտը կամ չի կայացրել անձի դիմումը մերժելու մասին որոշում կամ վարչական վարույթը եզրափակող օրենքով նախատեսված որնէ այլ անհատական իրավական ակտ (տե'ս, Գարեգին Խաչատրյանն ըեդդեմ Երնան համայեքի թիվ ՎԴ/9652/05/16 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.04.2021 թվականի որոշմումը):
Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը վերահաստատել է վերոգրյալ իրավական դիրքորոշումները՝ արձանագրելով, որ «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածը նախատեսում է օրենքով սահմանված ժամկետում վարչական մարմնի կողմից չընդունված վարչական ակտի՝ օրենքի ուժով ընդունված համարվելու իրավական հետնանք: Այսինքն վարչական մարմնի կողմից չընդունված բարենպաստ վարչական ակտը, վերոգրյալ իրավանորմի ուժով, համարվում է ընդունված ն առաջացնում է այդ վարչական ակտին բնորոշ բոլոր իրավաբանական հետնանքներն այն բոլոր դեպքերում, երբ օրենքով սահմանված ժամկետի ընթացքում վարչական վարույթը եզրափակելու փոխարեն վարչական մարմինը դրսնորում է անգործություն ն բացակայում է վարչական ակտի առոչնչության «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետով նախատեսված հիմքը, այն է՝ վարչական ակտով դրա հասցեատիրոջը չի տրամադրվում ակնհայտ ոչ իրավաչափ իրավունք, կամ նրա վրա չի դրվում ակնհայտ ոչ իրավաչափ պարտականություն:
ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ իրավաբանական ֆիկցիայի նպատակն է ապահովել|Ս լ թողջամիտ ժամկետում վարչարարության իրականացումը, բարձրացնել վարչական մարմինների պատասխանատվությունը ն բացառել այնպիսի դեպքերը, երբ իրավասու վարչական մարմինը, խախտելով օրենքով իր վրա դրված պարտականությունները, սահմանված ժամկետում չի քննարկում անձի դիմումը ն դրա վերաբերյալ որնէ վարչական ակտ չի ընդունում (տես, Արսենիկ Մուշկամբարյանը ն Դարիկո Մուշկամբարյանն ըեդդեմ Երեանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/5353/05/20 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.12.2023 թվականի որոշմումը):
11
«Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական մարմին դիմումը ներկայացվում է գրավոր ն պետք է պարունակի՝
ա) դիմողի անունը, ազգանունը, իրավաբանական անձի դեպքում՝ նրա լրիվ անվանումը.
Ը)
դ) դիմումով ներկայացվող պահանջը (դիմումի առարկա).
ե) դիմումին կցվող փաստաթղթերի ցանկը (եթե այդպիսիք ներկայացվում են).
2)
«Վարչարարության հիմունքների Ա վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետի համաձայն՝ առ ոչինչ է այն վարչական ակտը, որում առկա են, մասնավորապես՝ հետնյալ ակնառու կոպիտ սխալները՝ ակտով դրա հասցեատիրոջը (..) տրամադրվում է ակնհայտ ոչ իրավաչափ իրավունք:
ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ արձանագրել է, որ «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածն ամրագրել է վարչական մարմնի «պոզիտիվ լռության» դոկտրինը, ըստ որի՝ այն դեպքում, երբ վարչական մարմինն օրենքով սահմանված կարգով ն ժամկետում անձի դիմումի վերաբերյալ որոշում չի կայացնում, ապա հայցվող բարենպաստ վարչական ակտը 46 )սո6 համարվում է ընդունված: Այլ կերպ՝ օրենքով սահմանված ժամկետում վարչական մարմնի դիրքորոշման բացակայության դեպքում կատարվում է ենթադրություն հայցվող վարչական ակտի ընդունման վերաբերյալ, այսինքն՝ գործում է հայցվող բարենպաստ վարչական ակտի ընդունված լինելու կանխավարկածը:
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածով սահմանված՝ իրավական նորմերի մեկնաբանության կանոններին համապատասխան մեկնաբանելով Օրենքի 48-րդ հոդվածում ամրագրված նորմերը՝ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ օրենքի ուժով վարչական ակտն ընդունված է համարվում հետնյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում.
Դ բարենպաստ. վարչական ակտ հայցելու վերաբերյալ անձի դիմումը համապատասխանում է Օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի «ա», «դ» ն «ե» կետերի պահանջներին, այն է՝ դիմումը՝ պարունակում է դիմողի անունը, ազգանունը, իրավաբանական անձի դեպքում՝ նրա լրիվ անվանումը, դիմումով ներկայացվող պահանջը (դիմումի առարկա), դիմումին կցվող փաստաթղթերի ցանկը (եթե այդպիսիք ներկայացվում են). այս պայմանի օրենսդրական ամրագրումը համակարգային առումով փոխկապակցված է Օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետի հետ, ըստ որի՝ առ ոչինչ է այն վարչական ակտը, որից պարզ չէ, թե դա որոշակիորեն ում է հասցեագրված, կամ հայտնի չէ, թե ինչ հարց է կարգավորում: Նշված պայմանի սահմանումը նպատակ է հետապնդում բացառել օրենքի ուժով ընդունված առ ոչինչ վարչական ակտի գոյությունը, տվյալ դեպքում՝ այնպիսի վարչական ակտի գոյությունը, որից պարզ չէ, թե որոշակիորեն ում է հասցեագրված ն (կամ) ինչ հարց է կարգավորում,
2) անձի դիմումը հասցեագրված է հայցվող բարենպաստ վարչական ակտն ընդունելու իրավասությամբ օժտված վարչական մարմնին. այս պայմանը համակարգային առումով
12
փոխկապակցված է Օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի հետ, ըստ որի՝ առ ոչինչ է այն վարչական ակտը, որն ընդունել է ոչ իրավասու վարչական մարմինը: Նշված պայմանի սահմանումը նս նպատակ է հետապնդում բացառել օրենքի ուժով ընդունված առ ոչինչ վարչական ակտի գոյությունը, տվյալ դեպքում՝ այնպիսի վարչական ակտի գոյությունը, որն ընդունել է ոչ իրավասու մարմինը,
3) վարչական վարույթն իրականացնող վարչական մարմինն Օրենքի 46-րդ հոդվածով սահմանված 30-օրյա կամ օրենքով սահմանված այլ հատուկ ժամկետում դրսնորում է անգործություն՝ չընդունելով դիմումը բավարարելու կամ մերժելու վերաբերյալ որոշում,
4) բացակայում է վարչական ակտի՝ Օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետով նախատեսված առոչնչության հիմքը:
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վերը նշված պայմաններից որնէ մեկի բացակայությունը բացառում է օրենքի ուժով ընդունված վարչական ակտի գոյությունը:
Օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետի համաձայն՝ առ ոչինչ է այն վարչական ակտը, որով դրա հասցեատիրոջ վրա դրվում է ակնհայտ ոչ իրավաչափ պարտականություն, կամ նրան տրամադրվում է ակնհայտ ոչ իրավաչափ իրավունք: Նույն հոդվածի 2-րդ ն 3-րդ մասերի համաձայն՝ առ ոչինչ վարչական ակտն ընդունման պահից իրավաբանական ուժ չունի ն ենթակա չէ կատարման կամ կիրառման: Առ ոչինչ վարչական ակտը չկատարելը չի կարող առաջացնել որնէ պատասխանատվություն այն անձանց համար, ում հասցեագրված է: Առ ոչինչ վարչական ակտի կատարումը կամ կիրառումն առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն:
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նան, որ Օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետում «ակնհայտ ոչ իրավաչափ պարտականություն» ն «ակնհայտ ոչ իրավաչափ իրավունք» եզրույթների բովանդակությունը հարկ է ընկալել Ա բացահայտել նույն հոդվածի 3-րդ մասով սահմանված այն կարգավորումների համատեքստում, որոնք թույլ են տալիս չկատարել առ ոչինչ վարչական ակտը, իսկ կատարելու կամ կիրառելու համար նախատեսում են համապատասխան իրավական հետնանքներ՝ օրենքով սահմանված պատասխանատվության տեսքով (տես, «Մոլիբդենի աշխարհ» ՍՊԸ-ն ընդդեմ ՀՀ փարածքային կառավարման ն ենթակառուցվածքեերի նախարարության թիվ ՎԴ/13512/05/21 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 11.06.2024 թվականի որոշմումը):
Առ ոչինչ վարչական ակտին բնորոշ հատկանիշների վերաբերյալ իրավական դիրքորոշումներ է արտահայտել նան ՀՀ սահմանադրական դատարանը: Մասնավորապես, ի տարբերություն վարչական ակտի անվավերության, վարչական ակտի առ ոչինչ լինելու հանգամանքը պայմանավորված է ակնառու կոպիտ սխալներով, որոնք ի հայտ են գալիս առանց տվյալ վարչական ակտի իրավաչափությունը հատուկ ընթացակարգով ստուգելու ն գնահատելու անհրաժեշտության ն բացառում են տվյալ ակտի առ ոչինչ լինելու վերաբերյալ հնարավոր վեճերը: Ի տարբերություն առ ոչինչ չհանդիսացող մյուս ոչ իրավաչափ վարչական ակտերի, առ ոչինչ վարչական ակտերն այդպիսին են հանդիսանում հենց օրենքի ուժով, ինչն իրավունքի սուբյեկտին չի պարտադրում բողոքարկել նման վարչական ակտերը ն դրա արդյունքում ունենալ վարչական ակտի առ ոչինչ լինելու հանգամանքի հաստատման վերաբերյալ իրավասու մարմինների կողմից կայացված որոշում, հաշվի
13
առնելով նան այն հանգամանքը, որ «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով առ ոչինչ վարչական ակտի կատարումը կամ կիրառումն առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն (տե'ս, ՀՀ սահմանադրական դատարանի 04.02.2014 թվականի թիվ ՍԴՌ-1137 որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներում հավելել է նան, որ վարչական ակտի առ ոչինչ լինելու համար էական ն անհրաժեշտ պայման է անձի վրա ակնհայտ ոչ իրավաչափ պարտականություն դնելը, կամ անձին ակնհայտ ոչ իրավաչափ իրավունք տրամադրելը: Այսինքն՝ անձի վրա դրվող պարտականությունը կամ անձին տրամադրվող իրավունքը պարտադիր կերպով պետք է լինի ակնհայտ ոչ իրավաչափ: Հետնաբար վարչական ակտով անձի վրա նույնիսկ «ոչ իրավաչափ» պարտականություն դնելը կամ անձին «ոչ իրավաչափ» իրավունք տրամադրելը, որը կարող է պարզվել այդ վարչական ակտի վիճարկման վարույթում, դեռնս բավարար չէ վարչական ակտն առ ոչինչ դիտելու համար: Այսինքն՝ վարչական ակտի առ ոչինչ լինելը հաստատված համարելու համար անհրաժեշտ է, որ դրանով տրամադրված իրավունքը կամ դրված պարտականությունը առերնույթ ոչ իրավաչափ լինի, իսկ բոլոր այն դեպքերում, երբ վիճարկվում է վարչական ակտի հիմքում դրված հանգամանքների հավաստիությունը կամ կիրառված նորմերի սխալ կիրառելիությունը կամ մեկնաբանությունը, ապա նման վարչական ակտը չի կարող դիտվել առ ոչինչ, այլ այն կարող է ճանաչվել անվավեր (տե՛ս, ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Սպանդարյանի 1 հարկային տեսչությունն ընդդեմ «Նովռոսինվեստ» ՍՊԸ-ի թիվ ՎԴ/0562/05/09 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 12.03.2010 թվականի որոշումը, «Տավրոս-66» ֆիրմա ՍՊԸ-ն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Մաշտոցի հարկային տեսչության ն ՀՀ ֆինանսների նախարարության թիվ ՎԴ/7157/05/08 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 12.03.2010 թվականի որոշումը, Ժիրայր Զոհրաբյանն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի Արարատի մարզային ստորաբաժանման, Աննա Զոհրաբյանի թիվ ՎԴՅ/0233/05/12 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.12.2017 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նան, որ առ ոչինչ վարչական ակտի պարագայում վերջինիս ոչ իրավաչափությունն անվիճելի է այն աստիճանի, որ նման ոչ իրավաչափությունը տեսանելի ն ընկալելի է յուրաքանչյուրի ու ցանկացած վարչական մարմնի համար, ն վերջիններս պարտավոր են ձեռնպահ մնալ այն կիրառելուց կամ կատարելուց:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի 2-րդ մասով ամրագրվել է այն դատավարական կառուցակարգը, որի միջոցով անձը կարող է Օրենքի 48-րդ հոդվածով նախատեսված իրավաբանական ֆիկցիայի կիրառմամբ իրականացնել իր դատական պաշտպանությունն Օ այն դեպքում, երբ վարչական մարմինն օրենքով սահմանված ընդհանուր կամ հատուկ ժամկետում վարչական ակտ չի ընդունել: ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «գործողության կատարման հայցով հայցվորը կարող է պահանջել նան օրենքով սահմանված ժամկետում վարչական ակտ չընդունվելու հետնանքով վարչական ակտն
14
ընդունված համարվելու դեպքում տրամադրել օրենքով նախատեսված համապատասխան փաստաթուղթը»:
Հիմք ընդունելով օրենքի ուժով վարչական ակտի ընդունված համարվելու իրավական կառուցակարգի գործողության համար անհրաժեշտ պայմանների համակցությունը ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի
68-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով ներկայացված գործողության կատարման հայցի քննության շրջանակներում անհրաժեշտ է պարզել՝ արդյոք.
- բարենպաստ վարչական ակտ հայցելու վերաբերյալ անձի դիմումը պարունակում է դիմողի անունը, ազգանունը, իրավաբանական անձի դեպքում` նրա լրիվ անվանումը, դիմումով ներկայացվող պահանջը (դիմումի առարկա), դիմումին կցվող փաստաթղթերի ցանկը (եթե այդպիսիք ներկայացվում են),
- վարչական մարմինը, ում հասցեագրված է տվյալ դիմումը, իրավասու է ընդունել հայցվող բարենպաստ վարչական ակտը,
- վարչական վարույթն իրականացնող վարչական մարմինն Օրենքի 46-րդ հոդվածով սահմանված 30-օրյա կամ օրենքով սահմանված այլ հատուկ ժամկետում չի ընդունել որոշում
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 12 հունիսի, 2025 թ.
- Գործի #:
- ՎԴ/6308/05/22
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
