ՀՀ ՕՐԵՆՔԸ ««ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՕՐԵՆՔԸ ««ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2021 թվականի փետրվարի 3 - ին « « ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ » ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ » ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. « «Սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» 2020 թվականի մարտի 4-ի ՀՕ-97-Ն օրենքը շարադրել հետևյալ խմբագրությամբ. « « ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ » ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Սոցիալական աջակցության մասին» 2014 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-231-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետում «և տարածքային կառավարման պետական մարմնի տարածքային ստորաբաժանումներ, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմնի աշխատակազմի առանձնացված ստորաբաժանում» բառերը փոխարինել «ենթակա մարմնի ստորաբաժանումներ» բառերով: Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի «և տեղական ինքնակառավարման մարմինը», «և տեղական ինքնակառավարման մարմինների իրավական ակտերով» և «կամ համայնքային ծառայության» բառերը հանել, իսկ «են» բառը փոխարինել «է» բառով: Հոդված 3. Օրենքի ամբողջ տեքստից հանել «լիազորած պետական մարմնում չընդգրկված և կառավարման ոլորտից դուրս գործող» բառերը: Հոդված 4. Օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «4) ապահովում է ինտեգրված սոցիալական ծառայությունների տրամադրումը և կազմակերպում է դիմումների ընդունումը, հաշվառումը և փաստաթղթաշրջանառությունը.»: Հոդված 5. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 22.1-ին հոդվածով. « Հոդված 22.1. Միասնական սոցիալական ծառայության լիազորությունները և կազմավորման կարգը 1. Միասնական սոցիալական ծառայությունը՝ 1) իրականացնում է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված ընտանիքի (անձի) սոցիալական գնահատում (սոցիալական կարիքների գնահատում) և կազմակերպում սոցիալական աջակցության տրամադրումը. 2) կազմակերպում է ինտեգրված սոցիալական ծառայությունների տրամադրումը սոցիալական դեպքի վարման միջոցով. 3) կազմակերպում է հաշմանդամություն ունեցող անձանց, երեխաների, կանանց, տարեցների, կյանքի դժվարին իրավիճակում հայտնված և օրենսդրությամբ սահմանված առանձին կատեգորիայի անձանց սոցիալական պաշտպանության պետական ծրագրերի իրականացումը. 4) կազմակերպում է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված ընտանիքների (անձանց) համար նախատեսված՝ գնահատված սոցիալական կարիքների վրա հիմնված սոցիալական աջակցության հասցեական ծրագրերի իրականացումը. 5) կազմակերպում է անձին (ընտանիքին) տրամադրվող սոցիալական ծառայությունների հասանելիությունը և մատչելիությունը բարելավելու ուղղությամբ պետական ծրագրերի իրականացումը. 6) կազմակերպում է որոշակի բնակության վայր չունեցող, անօթևան, սոցիալապես անապահով և (կամ) հատուկ խմբերին դասված անձանց կացարանով ապահովելու (այդ թվում՝ ժամանակավոր) պետական ծրագրերի իրականացումը. 7) կազմակերպում է սոցիալական համագործակցության համաձայնագրերի ընդունումը տարածքային մակարդակում. 8) գործատուներից, պետական այլ մարմիններից և կազմակերպություններից, ֆիզիկական անձանցից պահանջում է կենսաթոշակներ, նպաստներ և այլ դրամական վճարներ նշանակելու և վճարելու համար անհրաժեշտ փաստաթղթեր, իսկ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած դեպքում ստուգում է դրանց հավաստիությունը. 9) հարկային մարմնից ստանում է պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանը (այսուհետ՝ շտեմարան) ձևավորելու համար անհրաժեշտ տվյալներ, Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած դեպքերում և կարգով ստուգում դրանց հավաստիությունը. 10) օրենսդրությամբ սահմանված կարգով նշանակում, վերահաշվարկում է կենսաթոշակները, նպաստները և այլ դրամական վճարներ, ապահովում կենսաթոշակների, նպաստների և այլ դրամական վճարների վճարումը կամ մերժում կենսաթոշակներ, նպաստներ և այլ դրամական վճարներ նշանակելու, նշանակված կենսաթոշակները, նպաստները և այլ դրամական վճարները վերահաշվարկելու դիմումները. 11) վարում է շտեմարանը, շտեմարանից տվյալներ տրամադրում գործատուներին, ֆիզիկական անձանց և պետական մարմիններին ու կազմակերպություններին. 12) սոցիալական աջակցությանն առնչվող հարցերով դիմող անձանց ապահովում է խորհրդատվությամբ, իսկ անհրաժեշտության դեպքում աջակցում նրանց պահանջվող փաստաթղթեր ստանալու գործում. 13) ապահովում է զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրի իրականացումը. 14) իրականացնում է աշխատանք փնտրող անձի զբաղվածության կարիքների գնահատում, կազմում է զբաղվածության ապահովման անհատական ծրագիր և կնքում երկկողմ պայմանագիր զբաղվածության ապահովման անհատական ծրագրի իրականացման մասին. 15) հաշվառում և հաշվառումից հանում է աշխատանք փնտրող անձանց, տրամադրում է գործազուրկի կարգավիճակ, կասեցնում, վերականգնում և դադարեցնում է այդ կարգավիճակը. 16) իրականացնում է անձի՝ մասնագիտության գիտակցված ընտրությանն ու կարիերայի արդյունավետ պլանավորմանն ուղղված ծառայությունների ապահովում մրցունակ մարդկային կապիտալի ձևավորման նպատակով. 17) տեղեկատվություն է հավաքում նոր ստեղծվող և թափուր աշխատատեղերի վերաբերյալ, թարմացնում է այդ տեղեկատվությունը և ապահովում հասանելիությունը. 18) իրականացնում է աշխատանքի տեղավորման միջնորդություն աշխատանք փնտրողի և գործատուի միջև, աշխատանք փնտրողին տրամադրում խորհրդատվություն և ուղեգրում գործատուի մոտ. 19) ապահովում է զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրին հատկացված ֆինանսական միջոցների նպատակային և արդյունավետ օգտագործումը. 20) տեղաբաշխում է զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագիրը՝ ըստ տարածքների և աշխատանք փնտրող անձանց առանձին խմբերի (շահառուների), որի հիմքում դրվում են շահառուների ներգրավման առաջնահերթությունները, առանձին տարածաշրջանների աշխատաշուկաների հիմնական բնութագրիչները, ինչպես նաև սոցիալ-ժողովրդագրական իրավիճակի առանձնահատկությունները. 21) կազմակերպում է օտարերկրացի աշխատողի համար գործատուին աշխատանքի թույլտվություն տրամադրելու, մերժելու, կասեցնելու կամ դադարեցնելու գործընթացները.
22) Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով տրամադրում է զբաղվածության այլ ծառայություններ. 23) կազմում և ամփոփում է սոցիալական աջակցության բնագավառի, ինչպես նաև Միասնական սոցիալական ծառայության գործառույթներին առնչվող այլ վիճակագրական ու ֆինանսական հաշվետվությունները, դրանք սահմանված կարգով ներկայացնում է լիազորված պետական մարմին, իսկ օրենսդրությամբ սահմանված դեպքերում՝ այլ կազմակերպություններ. 24) համագործակցում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, իրավաբանական և ֆիզիկական անձանց, հասարակական կազմակերպությունների, սոցիալական գործընկերների, գործատուների, աշխատանքի տեղավորման ոչ պետական, միջազգային և այլ շահագրգիռ կազմակերպությունների հետ՝ օրենսդրությամբ սահմանված կարգով.
25) Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով մատուցում է ծառայություններ բժշկասոցիալական փորձաքննության բնագավառում. 26) կազմակերպում և ապահովում է բժշկասոցիալական փորձաքննության (վերափորձաքննության) գործընթացը. 27) կազմակերպում և ապահովում է աջակցող միջոցների տրամադրման գործընթացը. 28) ապահովում է Օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասով տարածքային մարմիններին վերապահված լիազորությունների իրականացումը. 29) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված այլ լիազորություններ:
2. Միասնական սոցիալական ծառայության կազմավորման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»: Հոդված 6. Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետը, 6-րդ հոդվածի 5-րդ մասը, 22-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 13-րդ, 23-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 24-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետերը, 33-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետը և 43-րդ հոդվածի 2-րդ մասը և 46-րդ հոդվածի 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել: Հոդված 7. Օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասից հանել «կամ համայնքային» բառերը: Հոդված 8. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ 1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2021 թվականի ապրիլի 1-ից:
2. Սույն օրենքի ընդունմամբ պայմանավորված՝ համապատասխան ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են մինչև 2021 թվականի ապրիլի 1-ը:
3. Սույն օրենքի ընդունումից հետո աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համապատասխան գործառույթները և Հայաստանի Հանրապետության մարզպետարանների աշխատակազմերի առանձնացված ստորաբաժանում՝ սոցիալական աջակցության տարածքային գործակալությունների համապատասխան գործառույթները Միասնական սոցիալական ծառայությանը վերապահելու դեպքում այդ գործառույթներն իրականացնող քաղաքացիական ծառայողները շարունակում են պաշտոնավարել մինչև Միասնական սոցիալական ծառայության անվանացանկի և քաղաքացիական ծառայության նոր պաշտոնների անձնագրերի հաստատումը: Անվանացանկի և քաղաքացիական ծառայության նոր պաշտոնների անձնագրերի հաստատումից հետո աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում համապատասխան գործառույթներ և Հայաստանի Հանրապետության մարզպետարանների աշխատակազմերի առանձնացված ստորաբաժանում՝ սոցիալական աջակցության տարածքային գործակալություններում համապատասխան գործառույթներ իրականացնող քաղաքացիական ծառայողներին Միասնական սոցիալական ծառայությունում կարող են առաջարկվել քաղաքացիական ծառայության հավասարազոր կամ ավելի ցածր պաշտոններ: Իրենց գրավոր համաձայնության դեպքում մրցույթի արդյունքով պաշտոն զբաղեցնող քաղաքացիական ծառայողները վերանշանակվում են առաջարկվող պաշտոններին, իսկ ժամկետային աշխատանքային պայմանագրով պաշտոն զբաղեցնող քաղաքացիական ծառայողների ժամկետային աշխատանքային պայմանագրերում կատարվում են համապատասխան փոփոխություններ:
4. Օրենսդրությամբ սահմանված ժամկետում առաջարկությունը մերժելու կամ առաջարկությանը չպատասխանելու դեպքում մրցույթի արդյունքով պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողներն օրենքով սահմանված կարգով ազատվում են զբաղեցրած պաշտոններից և իրենց դիմումի համաձայն կարող են գրանցվել քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվում, իսկ ժամկետային աշխատանքային պայմանագրով պաշտոն զբաղեցնող քաղաքացիական ծառայողների ժամկետային աշխատանքային պայմանագրերը օրենսդրությամբ սահմանված կարգով լուծվում են:
5. Սույն օրենքի ընդունմամբ պայմանավորված՝ Միասնական սոցիալական ծառայության անվանացանկում կատարված լրացումների և փոփոխությունների հետևանքով առաջացած քաղաքացիական ծառայության նոր պաշտոնները, որոնք չեն զբաղեցվում սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով, կարող են զբաղեցվել ժամկետային աշխատանքային պայմանագրով մինչև օրենքով սահմանված մրցութային կարգով զբաղեցնելը:»: Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: Հանրապետության նախագահ Ա. Սարգսյան 2021 թ. փետրվարի 16 Երևան ՀՕ-70-Ն Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 փետրվարի 2021 թվական: Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ ««ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-70-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (17.02.2021-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր Միասնական կայք 2021.02.08-2021.02.21 Պաշտոնական հրապարակման օրը 16.02.2021 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 03.02.2021 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 16.02.2021 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 17.02.2021 Հիմնական ակտ 03.02.2021, ՀՕ-70-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 04.03.2020, ՀՕ-97-Ն 04.03.2020, ՀՕ-97-Ն Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 3 փետրվարի, 2021 թ.
- Գործի #:
- ՀՕ-70-Ն
- Դատարան:
- ՀՀ Ազգային ժողով
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
