ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 188 — Հետաքննություն կատարելու հիմքը, սկիզբն ու ավարտը 1.
Ամփոփում
Հոդված 188. Հետաքննություն կատարելու հիմքը, սկիզբն ու ավարտը 1. Հետաքննությունը կատարվում է նախաձեռնված քրեական վարույթի մասին հետաքննության մարմնի կողմից պատշաճորեն տեղեկանալու հիմքով: Հետաքննությունն սկսվում է միայն նախաքննությունը սկսելուց հետո: 2. Հետաքննության շրջանակներում գաղտնի քննչական գործողությունները կարող են կատարվել բացառապես քննիչի հանձնարարության հիման վրա: 3. Հետաքննության շրջանակներում օպերատիվ-հետախուզական միջոցառումները կարող
Ամբողջ Տեքստ
Հոդված 188. Հետաքննություն կատարելու հիմքը, սկիզբն ու ավարտը 1. Հետաքննությունը կատարվում է նախաձեռնված քրեական վարույթի մասին հետաքննության մարմնի կողմից պատշաճորեն տեղեկանալու հիմքով: Հետաքննությունն սկսվում է միայն նախաքննությունը սկսելուց հետո:
2. Հետաքննության շրջանակներում գաղտնի քննչական գործողությունները կարող են կատարվել բացառապես քննիչի հանձնարարության հիման վրա:
3. Հետաքննության շրջանակներում օպերատիվ-հետախուզական միջոցառումները կարող են կատարվել քննիչի հանձնարարությամբ կամ հետաքննության մարմնի նախաձեռնությամբ:
4. Հետաքննության շրջանակներում կատարված գաղտնի քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները անհապաղ ներկայացվում են քննիչին:
5. Հետաքննությունն ավարտվում է նախաքննության հետ միաժամանակ: Նախաքննության ավարտման պահին շարունակվող գաղտնի քննչական գործողությունները և օպերատիվ-հետախուզական միջոցառումները դադարեցվում են: Գ Լ ՈՒ Խ 26 ՀԱՆՐԱՅԻՆ ՔՐԵԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄԸ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
