Դալլաքյան — ԼԴ1/1286/02/19
Ամփոփում
քննելով Արմեն Դալլաքյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 06.05.2022 թվականի որոշման դեմ՝ ըստ Արմեն Դալլաքյանի հայցի ընդդեմ Աշոտ Գալստյանի, Մխիթար Մաթնոսյանի, երրորդ անձ «Սարջոն» ՍՊԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն) առոչինչ գործարքի անվավերության հետնանքներ կիրառելու պահանջի մասին, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը Դիմելով դատարան՝ Արմեն Դալլաքյանը պահանջել է իր ն Աշոտ Գալստյանի միջն 23.02.2015 թվականին կնքված` Ընկերության կանոնադրական կապիտալում 50 տոկոս բաժնեմասերի նվիրատվության պայմանագրի նկատմամբ կիրառել առոչինչ՝ կեղծ
Ամբողջ Տեքստ
ՀԱՏ ՏԱ ՈԱԱՒՆԻ, ն
ՆՈ Ա74 ՛
ՀԲՃ ՀՇ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ԼԴԼ/1286/02/19 դատարանի որոշում 2025թ.
Քաղաքացիական գործ թիվ ԼԴԼ/286/02/19
Նախագահող դատավոր՝ Ն. Գաբրիելյան
Հ. Ենոքյան
Կ. Համբարձումյան
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական
պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝
նախագահող Գ. ՀԱԿՈԲՅԱՆ
զեկուցող Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ
Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ
Ս. ՄԵՂՐՅԱՆ
Ա. ՄԿՐՏՉՅԱՆ
Վ. ՔՈՉԱՐՅԱՆ
2025 թվականի ապրիլի 04-ին
գրավոր ընթացակարգով քննելով Արմեն Դալլաքյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 06.05.2022 թվականի որոշման դեմ՝ ըստ Արմեն Դալլաքյանի հայցի ընդդեմ Աշոտ Գալստյանի, Մխիթար Մաթնոսյանի, երրորդ անձ «Սարջոն» ՍՊԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն) առոչինչ գործարքի անվավերության հետնանքներ կիրառելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ Արմեն Դալլաքյանը պահանջել է իր ն Աշոտ Գալստյանի միջն 23.02.2015 թվականին կնքված` Ընկերության կանոնադրական կապիտալում 50 տոկոս բաժնեմասերի նվիրատվության պայմանագրի նկատմամբ կիրառել առոչինչ՝ կեղծ
2
գործարքի անվավերության հետնանքներ՝ անվավեր ճանաչե Ընկերության կանոնադրական կապիտալում 50 տոկոս բաժնեմասերի նկատմամբ Աշոտ Գալստյանի սեփականության իրավունքի պետական գրանցումը՝ վերականգնելով նույն բաժնեմասերի նկատմամբ իր սեփականության իրավունքի պետական գրանցումը, անվավեր ճանաչել իր ու Աշոտ Գալստյանի միջն 24.02.2015 թվականին նոտարական վավերացմամբ կնքված պայմանագիրը (գրանցված սեղանամատյանում թիվ 1028-ով), ինչպես նան՝ Աշոտ Գալստյանի ն Մխիթար Մաթնոսյանի միջն 24.02.2016 թվականին կնքված բաժնեմասերի առուվաճառքի պայմանագիրն ու Ընկերության կանոնադրական կապիտալում 50 տոկոս բաժնեմասերի նկատմամբ Մխիթար Մաթնոսյանի սեփականության իրավունքի պետական գրանցումը՝ վերականգնելով նուն բաժնեմասերի նկատմամբ իր սեփականության իրավունքի պետական գրանցումը:
Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ Դատարան) 29.07.2020 թվականի վճռով հայցը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 06.05.2022 թվականի որոշմամբ Արմեն Դալլաքյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն` Դատարանի 29.07.2020 թվականի վճիռը մասնակիորեն բեկանվել ն փոփոխվել է՝ Արմեն Դալլաքյանի հայցը մասնակիորեն բավարարվել է՝ անվավեր է ճանաչվել Արմեն Դալլաքյանի ու Աշոտ Գալստյանի միջն 23.02.2015 թվականին կնքված բաժնեմասերի նվիրատվության պայմանագիրը ն դրա հիման վրա Աշոտ Գալստյանի անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը: Հայցը մնացած մասով մերժվել է:
Դատավոր Կ. Համբարձումյանը հայտնել է հատուկ կարծիք:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Արմեն Դալլաքյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել|էիՐ 3ֆՄխիթար :Մաթնոսյանը (ներկայացուցիչ Արմեն Պողոսյան):
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները ն պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքենիչ դատարանը խախտել է Սահմանադրության 60-րդ հոդվածի Լին ն 4-րդ մասերը, 63րդ հոդվածի ԷԼիե մասը, «Մարդու իրավունքերի ն հիմեարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 1-րդ արձանագրության Լին հոդվածը, ՀՀ քաղաքացիական օրեեսգրքի 163-րդ հոդվածը, 304- րդ հոդվածի 1-ին ու 2-րդ կետերը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրեեսգրքի 6-րդ, 7-րդ ն 9-րդ հոդվածները, 20-րդ հոդվածի 2-րդ մասը:
Բողոք բերած անձը նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետնյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 9-րդ հոդվածին համապատասխան չի պատճառաբանել, թե ինչու Աշոտ Գալստյանի ն Մխիթար Մաթնոսյանի միջն 24.02.2016 թվականին կնքված բաժնեմասերի առուվաճառքի
Յ
պայմանագիրը չի հանդիսանում կեղծ ճանաչված գործարքից բխող հետնանք: Ընդհակառակը, Աշոտ Գալստյանի ն Մխիթար Մաթնոսյանի միջն 24.02.2016 թվականին կնքված Ընկերության 50 տոկոս բաժնեմասի առուվաճառքի պայմանագիրն ուղղակիորեն պատճառահետնանքային կապի մեջ է գտնվում Վերաքննիչ դատարանի կողմից առոչինչ ճանաչված գործարքի ու դրա հետնանք հանդիսացող Աշոտ Գալստյանի անվամբ կատարված իրավունքի պետական գրանցման հետ:
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ օրենսդիրն առնվազն մեկ հետնանք արդեն իսկ նախատեսել է, որը պետք է առկա լինի գործարքն անվավեր ճանաձելու պարագայում, այն է՝ վերադարձնել գործարքի մյուս կողմին գործարքի արդյունքում ամբողջ ստացածը: Տվյալ դեպքում Աշոտ Գալստյանի հետ կնքված է եղել նվիրատվության պայմանագիր, որով նրա ստացածը հանդիսացել է Ընկերության 50 տոկոս բաժնեմասը:
Վերաքննիչ դատարանը, պատճառաբանելով, որ անվավեր գործարքը չի հանգեցնում դրան հաջորդող բոլոր գործարքների նկատմամբ անվավերության հետնանքի մեխանիկական կիրառմանը, անտեսել է այն փաստը, որ Աշոտ Գալստյանի կողմից 50 տոկոս բաժնեմասի նկատմամբ իրավունքը ձեռք է բերվել կեղծ գործարքի արդյունքում, այսինքն՝ այն գործարքի, որը կողմերը կնքել են՝ չցանկանալով առաջացնել որնէ իրավական հետնանք, ուստի տվյալ բաժնեմասը փաստացի օտարելու իրավունքը պատկանել է իրեն: Վերաքննիչ դատարանն իր ն Աշոտ Գալստյանի միջն 23.02.2015 թվականին կնքված բաժնեմասերի նվիրատվության պայմանագիրը կեղծ գործարք ճանաձելու դեպքում պետք է անվավեր ճանաչեր նան Աշոտ Գալստյանի ու Մխիթար Մաթնոսյանի միջն 24.02.2016 թվականին կնքված բաժնեմասերի առուվաճառքի պայմանագիրը ն Ընկերության կանոնադրական կապիտալում 50 տոկոս բաժնեմասերի նկատմամբ Մխիթար Մաթնոսյանի սեփականության իրավունքի պետական գրանցումը, քանի որ հիշյալ պայմանագիրը կնքվել է կեղծ գործարքի արդյունքում ձեռք բերված իրավունքի հիման վրա ու հանդիսանում է դրա հետնանքը, իսկ կատարված գրանցումն էլ բխում է այդ պայմանագրից ն այդ գործարքի փաստի ամրագրումն է:
Բացի այդ, Վերաքննիչ դատարանն իր նե Աշոտ Գալստյանի միջն կնքված նվիրատվության պայմանագրի հետնանք է դիտարկել Աշոտ Գալստյանի անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումն ու այն ճանաչել անվավեր: Սուն քաղաքացիական գործով նշված պահանջները քննվել են որպես ածանցյալ պահանջներ, այսինքն՝ ի սկզբանե ակնհայտ է եղել, որ հիմնական պահանջի ելքով կանխորոշված են եղել ածանցյալ պահանջների լուծումները, հետնաբար առոչնչության արդյունքում պետք է բավարարվեին բոլոր ածանցյալ պահանջները:
Վերոգրյալը հիմնավորվում է նան նախկինում քննված թիվ ԼԴԼ/415/02/16 քաղաքացիական գործով Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 27.02.2018 թվականի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով հաստատված փաստերով, որոնք ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 61-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով այլես ապացուցման կարիք չունեն: Մասնավորապես՝ վերը նշված դատական ակտով հաստատված փաստերը վկայում են այն մասին, որ սույն քաղաքացիական գործով Աշոտ Գալստյանի ն Մխիթար Մաթնոսյանի միջե կնքված Ընկերության 50 տոկոս
4
բաժնեմասի առուվաճառքի պայմանագիրը հանդիսացել է Վերաքննիչ դատարանի կողմից առոչինչ որակված գործարքում նս մեկ շղթա:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է մասնակիորեն բեկանել Վերաքննիչ դատարանի 06.05.2022 թվականի որոշումը ն փոփոխել այն՝ հայցը մերժելու մասով բավարարել, կամ գործն ուղարկել ստորադաս դատարան նոր քննության:
2.. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները
Վճռաբեկ բողոքն անհիմն է Ա ենթակա է մերժման հետնյալ պատճառաբանությամբ:
Նվիրատվության պայմանագրի ն նոտարական կարգով վավերացված պայմանագրի բովանդակության համեմատական ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ երկու պայմանագրերում էլ կողմերը, այդ թվում՝ հայցվորը, արտահայտել են նույն կամքը, որն ուղղված էր Ընկերության կանոնադրական կապիտալում բաժնեմասերի 50 տոկոսի նկատմամբ սեփականության իրավունքի օտարմանն Աշոտ Գալստյանին: Վերաքննիչ դատարանը վիճարկվող գործարքի կեղծ լինելու մասին իր դատողությունները կառուցել է բացառապես երկու պայմանագրերի` նվիրատվության պայմանագրի ն նոտարական կարգով վավերացված պայմանագրի վերլուծության հիման վրա: Ընդ որում, Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունը բխում է նրանից, որ նվիրատվության պայմանագրի կեղծ լինելը պետք է որոշել նոտարական կարգով վավերացված պայմանագրով:
Եթե Վճռաբեկ դատարանը գտնի, որ վճռաբեկ բողոքը հիմնավոր է ն տվյալ դեպքում պետք է կիրառվեն նվիրատվության պայմանագրի անվավերության բոլոր հետնանքները, ապա պետք է հաշվի առնել, որ անվավերության բոլոր հետնանքների կիրառումը ենթադրում է նան իր կատարած բոլոր վճարումների վերադարձ:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը՝
1) Ընկերության մասնակցի 22.10.2012 (թվականի որոշմամբ Ընկերության կանոնադրության մեջ կատարված ն 24.10.2012 թվականին գրանցված փոփոխության համաձայն` Ընկերության բաժնեմասերի 100 տոկոսը պատկանել է Արմեն Դալլաքյանին (հատոր 2-րդ, գ.թ. 22, 23).
2) Արմեն Դալլաքյանի (Նվիրատու) ն Աշոտ Գալստյանի (Նվիրառու) միջն 23.02.2015 թվականին հասարակ գրավոր ձնով կնքվել է բաժնեմասերի նվիրատվության պայմանագիր, որով Արմեն Դալլաքյանն Աշոտ Գալստյանի սեփականությանն է անհատույց հանձնել Ընկերության կանոնադրական կապիտալում սեփականության իրավունքով իրեն պատկանող 50 բաժնեմասերից (100 տոկոս) 25 բաժնեմասը (50 տոկոս) (հատոր 1-ին, գ.թ. 42).
3) Արմեն Դալլաքյանի (Կողմ-1) ն Աշոտ Գալստյանի (Կողմ-2) միջն 24.02.2015 թվականին կնքվել ու նոտարական կարգով վավերացվել է պայմանագիր, որով Արմեն Դալլաքյանն Աշոտ Գալստյանին է փոխանցել իրեն պատկանող Ընկերության՝ իր ունեցած 100 տոկոս բաժնեմասից 50 տոկոս բաժնեմասը:
5
Նույն պայմանագրի 4-րդ կետի համաձայն՝ բաժնեմասը սեփականության իրավունքով պատկանում է Կողմ-1-ին՝ համաձայն Ընկերության կանոնադրութամբ ն ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի կայքից 2015-02-24 բեռնված էլեկտրոնային տեղեկանքով, ն համաձայն նվիրատուի հայտարարության՝ այն ազատ է երրորդ անձանց իրավունքներից (այլ անձանց վաճառված, նվիրված կամ գրավ դրված չէ, արգելանքի տակ չի գտնվում) (հատոր 1-ին, գ.թ. 43, 44).
4) Ընկերության մասնակիցների 24.02.2015 թվականի արտահերթ ընդհանուր ժողովի որոշմամբ կանոնադրության մեջ կատարված ն 27.02.2015 թվականին գրանցված փոփոխության համաձայն՝ Ընկերության բաժնեմասերի 50 տոկոսը պատկանել է Արմեն Դալլաքյանին, իսկ մյուս 50 տոկոսը՝ Աշոտ Գալստյանին: Ընկերության մասնակիցների կազմի փոփոխության պետական գրանցման հիմք է հանդիսացել Ընկերության տնօրեն Սարգիս Դալլաքյանի 25.02.2015 թվականի թիվ 309804 դիմումը, 23.02.2015 թվականին Արմեն Դալլաքյանի ն Աշոտ Գալստյանի միջն կնքված բաժնեմասերի նվիրատվության պայմանագիրն ու Ընկերության մասնակիցների 24.02.2015 թվականի արտահերթ ընդհանուր ժողովի որոշումը (հատոր 2-րդ, գւթ. 24, 25, 56, 61-66).
5) Արմեն Դալլաքյանի ն Աշոտ Գալստյանի միջն 24.02.2015 թվականին կնքված ու նոտարական կարգով վավերացված պայմանագրի հիմքով Ընկերության մասնակիցների փոփոխության պետական գրանցում չի իրականացվել (անվիճելի փաստ).
6) Աշոտ Գալստյանի (Վաճառող) ն Մխիթար Մաթնոսյանի (Գնորդ) միջն 24.02.2016 թվականին հասարակ գրավոր ձնով կնքվել է բաժնեմասերի առուվաճառքի պայմանագիր, որով Աշոտ Գալստյանը վաճառել է Ընկերության կանոնադրական կապիտալում սեփականության իրավունքով իրեն պատկանող 50 տոկոս բաժնեմասերն ամբողջությամբ, իսկ Մխիթար Մաթնոսյանը գնել է նշված բաժնեմասերը (հատոր 1-ին, գ.թ. 45).
7) Ընկերության մասնակիցների 24.02.2016 թվականի արտահերթ ընդհանուր ժողովի որոշմամբ կանոնադրության մեջ կատարված ն 26.02.2016 թվականին գրանցված նոր խմբագրությամբ կանոնադրության համաձայն՝ Ընկերության բաժնեմասերի 50 տոկոսը պատկանել է Արմեն Դալլաքյանին, իսկ մյուս 50 տոկոսը՝ Մխիթար Մաթնոսյանին (հատոր 2-րդ, գթ. 26-33): Ընկերության մասնակիցների կազմի փոփոխության պետական գրանցման հիմք է հանդիսացել Ընկերության տնօրեն Սարգիս Դալլաքյանի 24.02.2016 թվականի թիվ 370553 դիմումը, 24.02.2016 թվականին Աշոտ Գալստյանի ն Մխիթար Մաթնոսյանի միջն կնքված բաժնեմասերի առուվաճառքի պայմանագիրն ու Ընկերության մասնակիցների 24.02.2016 թվականի արտահերթ ընդհանուր ժողովի որոշումը (հատոր 2- րդ, գ.թ. 34-41)
8) Արմեն Դալլաքյանի (Վաճառող) ն Մխիթար Մաթնոսյանի (Գնորդ) միջն 27.04.2016 թվականին հասարակ գրավոր ձնով կնքվել է բաժնեմասերի առուվաճառքի պայմանագիր, որով Արմեն Դալլաքյանը վաճառել է Ընկերության կանոնադրական կապիտալում սեփականության իրավունքով իրեն պատկանող 50 տոկոս բաժնեմասերն ամբողջությամբ, իսկ Մխիթար Մաթնոսյանը գնել է նշված բաժնեմասերը (հատոր 1-ին, գ.թ. 46).
9) թիվ ԼԴԼ/1415/02/16 քաղաքացիական գործով 27.02.2018 թվականին կայացված վճռի համաձայն՝ Արմեն Դալլաքյանը ն Մխիթար Մաթնոսյանը 27.04.2016 թվականին կնքել են նան «Հայտարարություն» վերտառությամբ փաստաթուղթ, որի համաձայն՝
6
«Արմեն Դալլաքյանը Մխիթար Մաթնոսյանին տրամադրում է «Սարջոն» ՍՊ ըեկերության բաժնեմասերի 10024-ը, որի դիմաց Մխիթար Մաթնոսյանը ներ է դնում «Սարջոն» ՍՊ ընկերությունում 400.000 ԱՄՆ դոլար, որն իր մեջ ներառում է 139.000 ԱՄՆ դոլար Կոնվերս բանկի ընդհանուր վարկը, 100.000 ԱՄՆ դոլարի մուծվել է մինչն փետրվարի 28-ը լույսի, գազի ն վարկի մուծումները: Եվս 55.000 ԱՄՆ դոլար տրվում է Սարգիս Դալլաքյանին, որպեսզի վճարի Յունիբանկի վարկային պարտավորությունները: 26.000 ԱՄՆ դոլար վճարվել է մարտ, փետրվար ամիսների վարկը: 21500 ԱՄՆ դոլար տրվել է Արմեն Դալլաքյանին ն 15.000 ԱՄՆ դոլարի մեքենա: Եվս 33.000 ԱՄՆ դոլար փրվել է հայտարարության կազմման պահին Արմեն Դալլաքյանին: Մխիթար Մաթնոսյանն Արմեն Դալլաքյանին մեում է պարտք 10.000 ԱՄՆ դոլար, որը պարտավորվում է վճարել մինչն 2016 թվականի օգոստոսի 05-ը: Մխիթար Մաթնոսյանը պարտավորվում է նան չօտարել հիմեարկի գույքը ն ժամանակին կատարել հիմեարկի բոլոր մուծումները: Մինեչն 2019 թվականի դեկտեմբերի 3-ը սկսած 28.04.2016 թվականից Մխիթար Մաթնոսյանը իր ներդրած գումարը Արմեն Դալլաքյանից ստանալու դեպքում պարտավորվում է վերադարձնել հիմեարկության 1004 բաժնեմասը» (հիմք' ճուտ դատական տեղեկատվական համակարգ).
10) Ընկերության մասնակցի 27.04.2016 թվականի որոշմամբ կանոնադրության մեջ կատարված ն 29.04.2016 թվականին գրանցված փոփոխության համաձայն՝ Ընկերության բաժնեմասերի 100 տոկոսը պատկանել է Մխիթար Մաթնոսյանին: Ընկերության մասնակիցների կազմի փոփոխության պետական գրանցման հիմք է հանդիսացել Ընկերության տնօրեն Արամ Մաթնոսյանի 27.04.2016 թվականի թիվ 381903 դիմումը, 27.04.2016 թվականին Արմեն Դալլաքյանի ն Մխիթար Մաթնոսյանի միջն կնքված բաժնեմասերի առուվաճառքի պայմանագիրն ու Ընկերության մասնակցի 27.04.2016 թվականի որոշումը (հատոր 2-րդ, գթ. 49, 50 45-54).
11) թիվ ԼԴԼ/1415/02/16 քաղաքացիական գործով Արմեն Դալլաքյանը, 21.06.2016 թվականին դիմելով դատարան ընդդեմ Աշոտ Գալստյանի ն Մխիթար Մաթնոսյանի, պահանջել է՝
- առոչինչ ճանաչել իր ն Աշոտ Գալստյանի միջն 23.02.2015 թվականին կնքված բաժնեմասերի նվիրատվության պայմանագիրը, որպես դրա անվավերության հետնանք՝
-անվավեր ճանաչել Աշոտ Գալստյանի ն Մխիթար Մաթնոսյանի միջն 24.02.2016 թվականին կնքված բաժնեմասերի առուվաճառքի պայմանագիրը,
- առոչինչ ճանաչել 27.04.2016 թվականին իր ն Մխիթար Մաթնոսյանի միջն կնքված բաժնեմասերի առուվաճառքի պայմանագիրն ու որպես հետնանք՝
- անվավեր ճանաչել վերը նշված գործարքների պետական գրանցումները:
Որպես գործարքների անվավերության իրավական հիմք վկայակոչվել են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 303-րդ, 304-րդ ն 306-րդ հոդվածները:
Որպես հայցի փաստական հիմք նշվել է, որ Արմեն Դալլաքյանի ն Աշոտ Գալստյանի միջն 23.02.2015 թվականին կնքված բաժնեմասերի նվիրատվության պայմանագիրը կեղծ գործարք է, քանի որ նվիրատուի ն նվիրառուի միջն չկա որնէ ազգակցական, արյունակցական կապ, միննույն ժամանակ նվիրատվության հաջորդ օրը՝ 24.02.2015 թվականին Արմեն Դալլաքյանի ու Աշոտ Գալստյանի միջե կնքված բաժնեմասերի
7
օտարման պայմանագիրը, իր հերթին, վկայում է այն մասին, որ բաժնեմասերի նվիրատվությունը կնքվել է առանց իրավական հետնանքներ առաջացնելու մտադրության: Ինչ վերաբերում է Արմեն Դալլաքյանի ն Մխիթար Մաթնոսյանի միջն 27.04.2016 թվականին կնքված բաժնեմասերի առուվաճառքի պայմանագրին, ապա վերջինս, հաշվի առնելով նույն օրը՝ 27.04:2016 թվականին կազմված «Հայտարարություն» վերնագրված փաստաթղթի բովանդակությունը, շինծու գործարք է, քանի որ դրանով քողարկվում են կողմերի միջն իրականում առկա փոխառության ու գրավի իրավահարաբերությունները:
Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի 27.02.2018 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն՝ Արմեն Դալլաքյանի ն Մխիթար Մաթնոսյանի միջն 27.04.2016 թվականին կնքված բաժնեմասերի առուվաճառքի պայմանագրի նկատմամբ կիրառվել են առոչինչ՝ շինծու գործարքի անվավերության հետնանքներ՝ անվավեր է ճանաչվել տվյալ պայմանագրի առարկա հանդիսացած ն Ընկերության կանոնադրական կապիտալում 50 տոկոս բաժնեմասերի նկատմամբ Մխիթար 0Մաթնոսյանի սեփականության իրավունքի պետական գրանցումը՝ վերակաեգնելով նույն բաժնեմասերի նկատմամբ Արմեն Դալլաքյանի սեփականության իրավունքի պետական գրանցումը, Ընկերության կանոնադրական կապիտալում Արմեն Դալլաքյանին սեփականության իրավունքով պատկանող բաժնեմասերի նկատմամբ ճանաչվել է Մխիթար Մաթնոսյանի՝ որպես գրավառուի իրավունքը, ինչպես նան 27.04.2016 թվականին Ընկերության մասնակից Արմեն Դալլաքյանի միջն ծագած փոխառության պարտավորություններով՝ փոխատուի իրավունքը. հայցը մնացած՝ Արմեն Դալլաքյանի ն Աշոտ Գալստյանի միջն 23.02.2015 թվականին կնքված բաժնեմասերի նվիրատվության պայմանագիրը շինծու ճանաչելու ու առոչինչ գործարքի անվավերության հետնանքներ կիրառելու մասով, մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 17.10.2018 թվականի որոշմամբ Մխիթար Մաթնոսյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, ն Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի 27.02.2018 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ: ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական ն վարչական պալատի 30.01.2019 թվականի որոշմամբ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 17.10.2018 թվականի որոշման դեմ Մխիթար Մաթնոսյանի բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է, ն Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի 27.02.2018 թվականի վճիռը մտել է օրինական ուժի մեջ (հիմք' մ. է.Լ6:.ռտ դատական տեղեկատվական համակարգ):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումը
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է եղել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերնույթ առկա է մարդու իրավունքների ն ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 304-րդ հոդվածի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, ն որի առկայությունը հերքվում է ստորն ներկայացված պատճառաբանություններով:
8
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ կեղծ (առոչինչ) գործարքի անվավերության հետնանքների կիրառման առանձեահատկություններին' վերահաստատելով նախկինում արտահայտած դիրքորոշումները:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի համաձայն՝ քաղաքացիական իրավունքները ն պարտականությունները ծագում են օրենքով ու այլ իրավական ակտերով նախատեսված հիմքերից, ինչպես նան քաղաքացիների ն իրավաբանական անձանց այն գործողություններից, որոնք թեն օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված չեն, սակայն, ըստ քաղաքացիական օրենսդրության սկզբունքների՝ առաջացնում են քաղաքացիական իրավունքներ ն պարտականություններ:
Դրան համապատասխան, քաղաքացիական իրավունքները ն
պարտականությունները ծագում են օրենքով նախատեսված պայմանագրերից ն այլ գործարքներից, ինչպես նան այն պայմանագրերից ու գործարքներից, որոնք թեն օրենքով նախատեսված չեն, սակայն դրան չեն հակասում:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 289-րդ հոդվածի համաձայն՝ գործարքները քաղաքացիների ն իրավաբանական անձանց այն գործողություններն են, որոնք ուղղված են քաղաքացիական իրավունքներ ն պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն կամ դրանց դադարելուն:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին կետի հ համաձայն՝ գործարքները կարող են լինել երկկողմ կամ բազմակողմ (պայմանագիր), ինչպես նան՝ միակողմ:
Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ պայմանագիր կնքելու համար անհրաժեշտ է երկու կողմի (երկկողմ գործարք) կամ երեք ու ավելի կողմերի (բազմակողմ գործարք) համաձայնեցված կամքի արտահայտությունը:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 303-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գործարքն անվավեր է նույն օրենսգրքով սահմանված հիմքերով դատարանի կողմից այն այդպիսին ճանաչելու ուժով (վիճահարույց գործարք) կամ անկախ նման ճանաչումից (առոչինչ գործարք):
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 304-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ անվավեր գործարքը չի հանգեցնում իրավաբանական հետնանքների, բացառությամբ այն հետնանքների, որոնք կապված են գործարքի անվավերության հետ: Նման գործարքն անվավեր է կնքելու պահից:
Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ գործարքի անվավերության դեպքում կողմերից յուրաքանչյուրը պարտավոր է մյուս կողմին վերադարձնել գործարքով ամբողջ ստացածը, իսկ ստացածը բնեղենով վերադարձնելու անհնարինության դեպքում (ներառյալ, երբ ստացածն արտահայտվում է գույքից օգտվելու, կատարված աշխատանքի կամ մատուցված ծառայության մեջ)՝ հատուցել դրա արժեքը դրամով, եթե գործարքի անվավերության այլ հետնանքներ նախատեսված չեն օրենքով:
9
Վերոգրյալ իրավանորմերի վերլուծության արդյունքում ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ ցանկացած քաղաքացիաիրավական գործարք կարող է դրա մասնակիցների համար առաջացնել ցանկալի իրավական հետնանքներ, եթե այն վավեր է, այսինքն՝ համապատասխանում է օրենքից բխող որոշակի պահանջների ու պայմանների: Այն դեպքում, երբ գործարքը չի համապատասխանում այդ պահանջներին, ապա այն համարվում է անվավեր կա՛մ օրենքով սահմանված հիմքերով դատարանի կողմից անվավեր ճանաչվելու դեպքում (վիճահարույց գործարք), կա՛մ անկախ նման ճանաչումից (առոչինչ գործարք):
Միննույն ժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ գործարքն անվավեր ճանաչլը նե դրա անվավերության հետնանքները կիրառելը քաղաքացիական իրավունքների պաշտպանության եղանակներից մեկն է, քանի որ այդպիսի գործարքն անվավեր ճանաչվելու դեպքում տեղի է ունենում երկկողմանի ռեստիտուցիա, այսինքն՝ անվավեր ճանաչված գործարքի կողմերից յուրաքանչյուրը պարտավոր է մյուս կողմին վերադարձնել գործարքով իր ամբողջ ստացածը, իսկ ստացածը բնեղենով վերադարձնելու անհնարինության դեպքում՝ հատուցել դրա արժեքը դրամով, եթե գործարքի անվավերության այլ հետնանքներ օրենքով նախատեսված չեն (տես «Վահագն Կապլանյանեն ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության ն ՀՀ ֆինանսների նախարարության թիվ ԼԴ/0435/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 28.12.2015 թվականի որոշումը):
Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 303-րդ հոդվածը նախատեսում է գործարքների անվավերության երկու տեսակ՝ վիճահարույց (հարաբերական անվավեր) ն առոչինչ (բացարձակ անվավեր) (ւրե՛ս Սեդրակ Բարսեղյանն ընդդեմ Գագիկ Բարսեղյանի ն Կարինե Բաղդասարյանի թիվ ԱՐԱԴ2/0077/022/6 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 08.04.2022 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանը փաստում է, որ առոչինչ (բացարձակ անվավեր) են այն գործարքները, որոնք գործարքի սուբյեկտին, նրա կամքին ն կամահայտնությանը, գործարքի ձնին կամ բովանդակությանը ներկայացվող պահանջներին համապատասխանելու առումով օրենքով հստակ կանխորոշված արատն ունենալու պատճառով օրենքի ուժով ակնկալվող իրավական հետնանքները չեն առաջացնում՝ անկախ ՀՀ քաղաքացիական օրենսգրքով նախատեսված հիմքերից որնէ մեկով դատական կարգով անվավեր ճանաչվելուց: Վիճահարույց (հարաբերական անվավեր) են այն գործարքները, որոնք թեն պարունակում են գործարքի վավերության պահանջներին համապատասխանելու առումով որոշակի արատ, այդուհանդերձ վավեր են (առաջացնում են ակնկալվող իրավական հետնանքներ) այնքան ժամանակ, քանի դեռ ՀՀ քաղաքացիական օրենսգրքով նախատեսված իրավասու անձի հայցով համապատասխան հիմքով անվավեր չեն ճանաչվել դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտով:
Նախկինում կայացված որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ օրենսդիրը թե. վիճահարույց, ն թե առոչինչ գործարքների համար նախատեսել է անվավերության միննուն իրավական հետնանքները, այն է՝ ՀՀ քաղաքացիական
10
օրենսգրքի 304-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ անվավեր գործարքը չի հանգեցնում իրավաբանական հետնանքների, բացառությամբ այն հետնանքների, որոնք կապված են գործարքի անվավերության հետ: Նման գործարքն անվավեր է կնքելու պահից: Նշված հոդվածի 2-րդ կետն ամրագրում է անվավեր գործարքի հետնանքները: Ըստ այդմ, անվավեր գործարքի կողմերը պարտավոր են վերադարձնել գործարքով ստացվածը (երկկողմանի կամ միակողմանի ռեստիտուցիա): (.) երբ հնարավոր չէ բնեղենով վերադարձնել գործարքով ձեռք բերվածը, ապա պետք է տրվի դրա դրամական փոխհատուցումը (տես Սեդրակ Բարսեղյանն ընդդեմ Գագիկ Բարսեղյանի ն Կարինե Բաղդասարյանի թիվ ԱՐԱԴԶՉ/0077/02/6 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 08.04.2022 թվականի որոշումը):
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 306-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` կեղծ գործարքը, այսինքն՝ առերնույթ, առանց համապատասխան իրավական հետնանքներ առաջացնելու մտադրության կնքված գործարքը, առոչինչ է:
Վերը նշված նորմի վերլուծության հիման վրա ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ օրենսդիրը կեղծ գործարքների անվավերության հատուկ հետնանքներ չի նախատեսել: Հետնաբար, ըստ էության, պետք է կիրառելի լինեն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 304-րդ հոդվածով նախատեսված հետնանքները: Այդուհանդերձ, հաշվի առնելով, որ կեղծ գործարքի դեպքում գործարքի փաստացի կատարում, որպես կանոն, տեղի չի ունենում, նմանատիպ դեպքերում վերոգրյալ նորմի կիրառումն ունի առանձնահատկություններ, մասնավորապես՝ որպես անվավերության հետնանք կարող է լինել նախկին սեփականատիրոջ տիտղոսի վերականգնումը, դատական ակտով գործարքի կեղծ լինելու հանգամանքը հաստատելը, որը կարող է հանգեցնել որպես անվավերության հետնանք այլ ածանցյալ պահանջներ ներկայացնելուն, օրինակ՝ իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելը (տես Ալբերր Պետրոսսյանի սնանկության գործով կառավարիչ Արսեն Չիտչյանե ըեդդեմ «Նորովի» ՍՊԸ-փիթիվ . ԿԴԼՕ935/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.07.2016 թվականի որոշումը):
Վերահաստատելով նախկինում արտահայտված դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վավեր գործարքն իրավաբանական փաստ է, որի հետ օրենքը կապում է քաղաքացիական իրավահարաբերության ծագումը, փոփոխումը կամ դադարումը: Ինչ վերաբերում է առոչինչ գործարքին, ապա օրենսդիրը հստակ նշել է, որ առոչինչ գործարքն անվավեր է ի սկզբանե, այսինքն՝ կատարման պահից չի առաջացնում ակնկալվող իրավական հետնանքները, որպիսի պայմաններում կարելի է փաստել գործարքի բացակայության մասին: Նշվածի համատեքստում գործարքի՝ որպես իրավաբանական փաստի մասին որնէ խոսք լինել չի կարող, քանզի դրա գոյությունն իրավաբանորեն չի ճանաչվում, հետնաբար դրանով ակնկալվող սուբյեկտիվ իրավունքների իրականացումը ն պարտականությունների կատարումը չեն երաշխավորվում պետության կողմից: Այլ կերպ ասած՝ առոչինչ գործարքն օրենսդրի կողմից չի ճանաչվում որպես իրավաբանական փաստ Աե դրանով պայմանավորված չի կարող հանգեցնել այն քաղաքացիաիրավական հետնանքներին, որոնք կողմերն ակնկալում էին:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 304-րդ հոդվածի վերլուծությունից բխում է, որ առոչինչ գործարքի կնքման փաստի հետ օրենքը կապում է բացառապես ռեստիտուցիոն
11
բնույթի պարտավորությունների ծագում, որոնք կարող են կապված լինել ինչպես տվյալ գործարքի կնքման ն կատարման փաստական հետնանքները վերացնելու՝ գործարքով կողմերից յուրաքանչյուրի ստացածը մյուս կողմին վերադարձնելու, նման գործարքի կնքմամբ պատճառված վնասն օրենքով նախատեսված դեպքերում ու չափով հատուցելու հետ, այնպես էլ այդ գործարքից անմիջականորեն բխող իրավական հետնանքները՝ դրա հիման վրա կատարված սեփականության կամ այլ իրավական տիտղոսի փոփոխությունը վերացնելու, նախկին իրավական վիճակը վերականգնելու հետ: Այլ կերպ ասած՝ դատարանի կողմից առոչինչ գործարքի կնքման փաստը հաստատված համարելու դեպքում պետք է կիրառվի նման գործարքներից բխող ոչ միայն փաստական հետնանքները վերացնելու, այլ նան իրավական հետնանքներն անվավեր ճանաչելու կառուցակարգը՝ ապահովելով մինչն իրավունքի խախտումը եղած դրության վերականգնումը:
Միննույն ժամանակ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում փաստել, որ գործարքի անվավերությունն ունի սուբյեկտիվ ն օբյեկտիվ սահմաններ:
Գործարքի անվավերության սուբյեկտիվ սահմանները ներառում են գործարքի մասնակիցներին (այն անձանց, որոնք կնքել (կատարել) են անվավեր գործարքը, կամ հօգուտ որոնց կնքվել է այդ գործարքը), ինչպես նան՝ այն անձանց ու մարմիններին, որոնք օրինական ուժի մեջ մտած դատական ակտի հիման վրա իրենց իրավասության սահմաններում օրենքի ուժով պարտավոր են ապահովել գործարքի կողմի սեփականության կամ այլ իրավական տիտղոսի վերականգնումը:
Գործարքի անվավերության օբյեկտիվ սահմանները ներառում են փաստական Ա իրավական այն հետնանքները, որոնք անմիջականորեն առաջացել են անվավեր գործարքի կնքմամբ, ուղղակի պատճառահետնանքային կապի մեջ են գտնվում կնքված գործարքի հետ, անմիջականորեն բխել են դրանից ու ենթակա են վերացման՝ մինչն իրավունքի խախտումը եղած դրություն, հնարավորինս վերականգնելու համար («ղօտեխեօ |ո /ուծցոսո»):
Նշվածի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գործարքի անվավերության ընդհանուր հետնանքը երկկողմանի ռեստիտուցիայի կիրառումն է, որի ուժով գործարքի կողմերից յուրաքանչյուրը պարտավոր է մյուս կողմին վերադարձնել գործարքով ամբողջ ստացածը, իսկ ստացածը բնեղենով վերադարձնելու անհնարինության դեպքում (ներառյալ, երբ ստացածն արտահայտվում է գույքից օգտվելու, կատարված աշխատանքի կամ մատուցված ծառայության մեջ)՝ հատուցել դրա արժեքը դրամով, եթե գործարքի անվավերության այլ հետնանքներ նախատեսված չեն օրենքով: Ընդ որում, ռեստիտուցիայի շրջանակներում պետք է դիտարկել ոչ միայն գործարքով ստացածը փաստացի վերադարձնելու կողմի պարտականությունը, ինչով վերացվում են անվավեր գործարքի կնքման (կատարման) փաստական հետնանքները, այլ նան տվյալ գործարքի հիմքով այդ գործարքից բխող իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելը, սեփականության կամ այլ իրավական տիտղոսի փոփոխությունը վերացնելը` այդպիսով վերականգնելով մինչն տվյալ անվավեր գործարքի կնքումը եղած դրությունը:
Նախկինում կայացված որոշմամբ անդրադառնալով անվավեր գործարքի փաստական հետնանքների կիրառման հարցին՝ ՀՀ վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում է արտահայտել, որ անվավեր գործարքի արդյունքում ձեռք բերված գույքի
12
վերադարձին վերաբերող առանձնահատկությունները կարող են ունենալ հետնյալ դրսնորումները՝
ա.երբ վերադարձման ենթակա գուքը պահպանե է իր ֆիզիկական
ամբողջականությունը,
բ.երբ վերադարձման ենթակա գույքի ֆիզիկական 0ամբողջականությունը պահպանված Հէ:
ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ եթե առաջին դեպքում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 304-րդ հոդվածի կիրառումը որնէ բարդություն առաջ չի բերում, ն յուրաքանչյուր կողմ բնեղենով վերադարձնում է գործարքով ձեռք բերվածը, ապա այն բոլոր դեպքերում, երբ վերադարձման ենթակա գույքը չի պահպանել իր ֆիզիկական ամբողջականությունը, կարող են ի հայտ գալ հետնյալ իրավիճակները.
1. վերադարձման ենթակա գույքը ֆիզիկապես դադարել է գոյություն ունենալ,
2. վերադարձման ենթակա գույքի ֆիզիկական ամբողջականությունը նվազել է,
3. վերադարձման ենթակա գույքի վրա կատարվել են բաժանելի բարելավումներ,
4. վերադարձման ենթակա գույքի վրա կատարվել են անբաժանելի բարելավումներ:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 304-րդ հոդվածի 2-րդ կետը սահմանում է, որ երբ հնարավոր չէ բնեղենով վերադարձնել գործարքով ձեռք բերվածը, ապա պետք է տրվի դրա դրամական փոխհատուցումը: ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ նույն կանոնը ենթակա է կիրառման այն դեպքում, երբ գույքի ֆիզիկական ամբողջականությունը նվազում է: Նման դեպքում գույքի այն հատվածի փոխարեն, որը բնեղենով վերադարձնելն անհնար է, պետք է տրվի դրա դրամական հատուցումը (ւրե՛ս Սեդրակ Բարսեղյանն ընդդեմ Գագիկ Բարսեղյանի ն Կարինե Բաղդասարյանի թիվ ԱՐԱԴ2/0077/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 08.04.2022 թվականի որոշումը):
Վերահաստատելով նախկինում արտահայտված իրավական դիրքորոշումը՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ անվավեր գործարքով ստացածը բնեղենով վերադարձնելու անհնարինություն ն որպես հետնանք դրա արժեքը դրամով հատուցելու պարտականություն, կարող է առաջանալ նան այն դեպքերում, երբ անվավեր գործարքին հաջորդել է մեկ կամ մի քանի այլ գործարք, որոնց արդյունքում անվավեր գործարքով ստացածի նկատմամբ սեփականության տիտղոս է ձեռք բերել այլ՝ անվավեր գործարքի մասնակից չհանդիսացող անձ:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ անվավեր գործարքին հաջորդող բոլոր գործարքները ն դրանցից բխող իրավունքների պետական գրանցումներն անվերապահորեն («Ճ թոլօոլ») անվավեր ճանաչվել չեն կարող: Նշվածը հավասարապես վերաբերում է նան դատարանի կողմից կեղծ ճանաչված գործարքներին հաջորդող գործարքներին, որոնք, որպես օտարելու իրավունք չունեցող անձի կողմից կնքված, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 305-րդ հոդվածի իմաստով վիճահարույց են, այսինքն՝ վավեր են (առաջացնում են ակնկալվող իրավական հետնանքները) այնքան ժամանակ, քանի դեռ համապատասխան անձի պահանջով անվավեր չեն ճանաչվել դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտով: Հետնաբար առոչինչ (կեղծ) գործարքին հաջորդող վիճահարույց գործարքն անվավեր կարող է ճանաչվել ոչ թե որպես անվավեր գործարքի հետնանք, այ համապատասխան հիմքով վիճարկվելու նե դատարանի վճռով
13
համապատասխան հիմքով անվավեր ճանաչվելու դեպքում: Համապատասխանաբար, գործարքը կեղծ ճանաձելն ինքնին չի կարող անվերապահորեն հանգեցնել դրան հաջորդող գործարքն անվավեր ճանաչելուն:
Ամփոփելով վերը շարադրվածը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գործարքի անվավերության հետնանքներ կիրառելիս դատարանները պետք է հաշվի առնեն, որ երկկողմանի ռեստիտուցիան չի կարող կիրառվել որպես հետնանք այն դեպքերում, երբ դատարանը հաստատված է համարել, որ անվավեր (առաջին) գործարքի կատարման արդյունքում վիճելի գույքը կրկին օտարվել է նոր ձեռքբերողներին հաջորդող (երկրորդ, երրորդ) գործարքներով: Նման իրավիճակներում, հաշվի առնելով հայցի առարկան ն հիմքը, դատարանները պետք է քննարկման առարկա դարձնեն կա՛մ անվավեր գործարքով ստացածը բնեղենով վերադարձնելու անհնարինությամբ պայմանավորված դրա արժեքը դրամով հատուցելու հարցը, կա'մ հաջորդող վիճահարույց գործարքների անվավերությունն ու դրանց նկատմամբ անվավերության հետնանքներ կիրառելու հնարավորությունը, կա՛մ գույքն ուրիշի ապօրինի տիրապետությունից հետ պահանջելու (վինդիկացիայի) վերաբերյալ հայցապահանջը՝ բոլոր դեպքերում նկատի ունենալով, որ կաշկանդված են դատարան ներկայացված հայցի առարկայով ն հիմքերով:
Ընդ որում, եթե անվավեր ճանաչված գործարքին հաջորդող գործարքով գույքի օտարումը կատարվել է այն անձի կողմից, որն այն կնքելու իրավունք չուներ (քանի որ գույքը «ձեռք էր բերել» անվավեր գործարքով), սեփականատիրոջ կողմից գույքն ուրիշի ապօրինի տիրապետությունից հետ պահանջելու (վինդիկացիայի) կանոնները պետք է պահպանվեն, մասնավորապես՝ դատական մանրակրկիտ քննության առարկա պետք է դառնան հաջորդող գործարքով գույքը ձեռք բերողի բարեխղճության, գույքը հատուցմամբ կամ անհատույց ձեռք բերելու ն վինդիկացիայի ինստիտուտի հետ կապված այլ հարցերը:
Վերոնշյալ իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Սույն գործի փաստերի համաձայն՝ Արմեն Դալլաքյանի ն Աշոտ Գալստյանի միջն 23.02.2015 թվականին հասարակ գրավոր ձնով կնքվել է բաժնեմասերի նվիրատվության պայմանագիր, որով Աշոտ Գալստյանի սեփականությանն է անհատույց հանձնվել Ընկերության կանոնադրական կապիտալում սեփականության իրավունքով Արմեն Դալլաքյանին պատկանող 50 բաժնեմասերից (100 տոկոս) 25 բաժնեմասը (50 տոկոս):
Արմեն Դալլաքյանի ն Աշոտ Գալստյանի միջն 24.02.2015 թվականին կնքվել ու նոտարական կարգով վավերացվել է պայմանագիր, որով Արմեն Դալլաքյանն Աշոտ Գալստյանին է փոխանցել Ընկերության՝ իր ունեցած 100 տոկոս բաժնեմասից 50 տոկոս բաժնեմասը:
Աշոտ Գալստյանի ն Մխիթար Մաթնոսյանի միջն 24.02.2016 թվականին հասարակ գրավոր ձնով կնքվել է բաժնեմասերի առուվաճառքի պայմանագիր, որով Աշոտ Գալստյանը վաճառել է Ընկերության կանոնադրական կապիտալում սեփականության իրավունքով իրեն պատկանող 50 տոկոս բաժնեմասերն ամբողջությամբ, իսկ Մխիթար Մաթնոսյանը գնել է նշված բաժնեմասերը:
14
Այժմ դիմելով դատարան՝ Արմեն Դալլաքյանը պահանջել է իր ն Աշոտ Գալստյանի միջն 23.02.2015 թվականին կնքված՝ Ընկերության կանոնադրական կապիտալում 50 տոկոս բաժնեմասերի նվիրատվության պայմանագրի նկատմամբ կիրառել առոչինչ՝ կեղծ գործարքի անվավերության հետնանքներ.
- անվավեր ճանաչել տվյալ պայմանագրի առարկա հանդիսացած ն Ընկերության կանոնադրական կապիտալում 50 տոկոս բաժնեմասերի նկատմամբ Աշոտ Գալստյանի սեփականության իրավունքի պետական գրանցումը՝ վերականգնելով նույն բաժնեմասերի նկատմամբ իր սեփականության իրավունքի պետական գրանցումը,
- անվավեր ճանաչել իր ն Աշոտ Գալստյանի միջն 24.02.2015 թվականին կնքված նոտարական վավերացմամբ պայմանագիրը (գրանցված սեղանամատյանում թիվ 1028-ով),
- անվավեր ճանաչել Աշոտ Գալստյանի ն Մխիթար Մաթնոսյանի միջն 24.02.2016 թվականին կնքված բաժնեմասերի առուվաճառքի պայմանագիրը,
- անվավեր ճանաչել տվյալ պայմանագրի առարկա հանդիսացած ն Ընկերության կանոնադրական կապիտալում 50 տոկոս բաժնեմասերի նկատմամբ Մխիթար Մաթնոսյանի սեփականության իրավունքի պետական գրանցումը՝ վերականգնելով նույն բաժնեմասերի նկատմամբ իր սեփականության իրավունքի պետական գրանցումը:
Դատարանը 29.07.2020 թվականի վճռով հայցը մերժել է՝ պատճառաբանելով, որ «Դատարանը գտնում է, որ Աշոր Գալստյանի կողմից, որպես բաժնեմասերի սեփականատիրոջ իրավազորությունից օգտվելն այն պարագայում, երբ տվյալ գույքի տեօրինման սահմանափակում չի եղել, չի կարող ինքնին հիմեավորել կեղծ գործարքի առկայությունը: Ավելին' ինչպես արդեն եշվել է, գործարքի մի կողմի դիտավորության առկայությունը բավարար չէ գործարքը կեղծ ճանաչելու համար: Մինչդեռ գործում առկա չէ որնէ ապացույց գործարքի մյուս կողմի' Աշուր Գալստյանի՝ իրավահարաբերության ծագման տպավորություն ստեղծելու դիտավորության վերաբերյալ: Վերոգրյալի հիման վրա Դատարանը գփտեում է, որ Հայցվորի փաստարկն այն մասին, որ Աշոտ Գալստյանը, ձեռք բերելով Ընկերության բաժնեմասերը, նպատակ չի ունեցել այդ գուքի նկատմամբ իրականացնելու սեփականատիրո
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 4 ապրիլի, 2025 թ.
- Գործի #:
- ԼԴ1/1286/02/19
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
