ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 125 — Գործն ըստ էության լուծող դատական ակտի տեսակները 1.
Ամփոփում
Հոդված 125. Գործն ըստ էության լուծող դատական ակտի տեսակները 1. Վարչական դատարանը հայցը բավարարելու դեպքում կայացնում է գործն ըստ էության լուծող դատական ակտ՝ 1) վարչական ակտն ամբողջությամբ կամ մասնակիորեն անվավեր ճանաչելու մասին. 2) վարչական մարմնի կողմից հայցվող վարչական ակտն ընդունելը մերժելու վերաբերյալ որոշումն անվավեր ճանաչելու և վարչական մարմնին այդ վարչական ակտի ընդունմանը պարտավորեցնելու մասին. 3) դատավարության մասնակիցներին և այլ անձանց ո
Ամբողջ Տեքստ
Հոդված 125. Գործն ըստ էության լուծող դատական ակտի տեսակները 1. Վարչական դատարանը հայցը բավարարելու դեպքում կայացնում է գործն ըստ էության լուծող դատական ակտ՝ 1) վարչական ակտն ամբողջությամբ կամ մասնակիորեն անվավեր ճանաչելու մասին. 2) վարչական մարմնի կողմից հայցվող վարչական ակտն ընդունելը մերժելու վերաբերյալ որոշումն անվավեր ճանաչելու և վարչական մարմնին այդ վարչական ակտի ընդունմանը պարտավորեցնելու մասին. 3) դատավարության մասնակիցներին և այլ անձանց որոշակի գործողություններ կատարելուն կամ դրանց կատարումից ձեռնպահ մնալուն պարտավորեցնելու մասին. 4) իրավահարաբերությունների առկայության կամ բացակայության կամ վարչական ակտի՝ ամբողջությամբ կամ մասնակիորեն առ ոչինչ լինելու մասին. 5) այլևս իրավաբանական ուժ չունեցող միջամտող վարչական ակտը կամ իրեն սպառած գործողությունը կամ անգործությունը ոչ իրավաչափ ճանաչելու մասին. 6) ֆիզիկական կամ իրավաբանական անձին որոշակի իրավունքներից զրկելու կամ նրա վրա որոշակի պարտականություններ դնելու մասին. 7) այն մասին, թե որ վարչական մարմնի իրավասությանն է վերապահված տվյալ հարցը:
2. Վարչական դատարանը հայցը մերժելու դեպքում վճիռ է կայացնում այդ մասին:
3. Սույն օրենսգրքի 5-րդ բաժնով նախատեսված հատուկ վարույթներով դատական ակտի այլ տեսակների դեպքում դատարանը կայացնում է համապատասխան դատական ակտը:
4. Վարչական դատարանը դատական ակտ կայացնելիս պարտավոր է լուծել նաև հետևանքների վերացման հարցը՝ սույն օրենսգրքի 71-րդ հոդվածով նախատեսված պահանջ լինելու դեպքում:
5. Այն դեպքում, երբ վարչական մարմինն իրավասու է եղել գործելու իր հայեցողությամբ, վարչական դատարանը ստուգում է նաև, թե արդյոք վարչական ակտն ընդունելը կամ այն ընդունելը մերժելը, գործողությունը կատարելը կամ անգործություն դրսևորելը եղել են իրավաչափ։ Եթե վարչական մարմինն իրավասու է եղել գործելու իր հայեցողությամբ, և դատարանը հանգում է այն հետևության, որ վարչական մարմինը հայեցողական լիազորություններն իրականացրել է ոչ իրավաչափորեն, ապա վճռի եզրափակիչ մասով սահմանում է իրավասու վարչական մարմնի պարտականությունը` ընդունել վարչական ակտ կամ կատարել գործողություն կամ ձեռնպահ մնալ գործողություն կատարելուց` հիմք ընդունելով դատարանի իրավական դիրքորոշումները։
6. Կողմերի հաշտության համաձայնությունը հաստատելու դեպքում վարչական դատարանը վճիռ է կայացնում գործի վարույթը հաշտության համաձայնությամբ ավարտելու մասին, որը բովանդակում է հաշտության համաձայնության բառացի շարադրանքը: ⚖
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
