Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ԳԱԼՈՒՍՏ ՔԱՐԱՄՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ԳԱԼՈՒՍՏ ՔԱՐԱՄՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ-4412 օգոստոսի, 2019 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-44)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 12 օգոստոսի 2019թ. ՍԴԴԿՈ - 44 | ԳԱԼՈՒՍՏ ՔԱՐԱՄՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան

12 օգոստոսի 2019 թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի

դատական կազմը`

Նախագահությամբ Ֆ. Թոխյանի

Անդամակցությամբ Ա. Դիլանյանի

Ա. Պետրոսյանի

Քննության առնելով Գալուստ Քարամյանի անհատական դիմումի

ընդունելիության հարցը,

ՊԱՐԶԵՑ.

1. Գալուստ Քարամյանը 2019 թվականի հուլիսի 25-ին դիմել է Սահմանադրական դատարան խնդրելով. «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի» 69-րդ հոդվածի 3-րդ մասը, իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանությամբ ճանաչել ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին հակասող և անվավեր»:

2. Դիմողը գտնում է, որ ՀՀ դատարանները վիճարկվող ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 69-րդ հոդվածի 3-րդ մասը իրավակիրառ պրակտիկայում կիրառում և մեկնաբանում են այնպես, որ ճանաչման հայցի դեպքում չի կարող ներկայացվել հետևանքները վերացնելու պահանջ (ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 71-րդ հոդված), քան այն, ինչը նախատեսված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 69-րդ հոդվածի 3-րդ մասով: Այսինքն, ըստ իրավակիրառ պրակտիկայի` ճանաչման հայցով հետևանքները բացառապես երեքն են, որը նախատեսված է վիճարկվող նորմում:

Դիմողը գտնում է, որ վիճարկվող օրենքի և դրան տրված մեկնաբանության արդյունքում ինքը զրկվել է արդյունավետ դատական պաշտպանությունից, քանի որ թեև ՀՀ դատարանները ապացուցված են համարել, որ իրեն պատկանող գույքը օտարվել է օրենքի խախտմամբ, այդուհանդերձ չեն վերականգնել իր խախտված իրավունքները, որի արդյունքում անուղղակի ձևով խախտվել է նաև իր` ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորված սեփականության իրավունքը: Միաժամանակ ինքը հնարավորություն չի ունեցել այլ հայցատեսակով հայց ներկայացնելու, քան այն, ինչը ներկայացրել է: Այսինքն` անհնար է եղել այլ հայցատեսակով դիմելու ՀՀ վարչական դատարան:

Դիմողի կարծիքով իր նկատմամբ վերջնական դատական ակտով կիրառվել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 69-րդ հոդվածի 3-րդ մասը, որը հանգեցրել է ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասով ամրագրված իրավունքի խախտման հաշվի առնելով նաև այդ դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:

Դիմողը գտնում է, որ «....վիճարկվող նորմը ակնհայտորեն հակասում է ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին, քանի որ թեև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 71-րդ հոդվածի վերաբերելի մասը սահմանում է ճանաչման հայցի հետ կարող է ներկայացվել պահանջ այն հետևանքները վերացնելու մասին, որոնք առաջացել են վիճարկվող գործողության հետևանքով, այդուհանդերձ այն կիրառվում է բոլորովին այլ մեկնաբանությամբ, ինչը անձանց զրկում է արդյունավետ դատական պաշտպանության իրավունքից»:

Դիմողը պնդում է, որ վիճարկվող օրենքը խաթարում է անձի արդյունավետ դատական պաշտպանության իրավունքն այն առումով, որ թույլ չի տալիս վիճարկվող գործողության հետևանքների վերացման պահանջ ներկայացնել:

3. Ելնելով դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունից, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի պահանջներով Սահմանադրական դատարանի դատական կազմը փաստում է, որ անհատական դիմումի հիման վրա գործի քննության ընդունումը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ:

Վիճարկվող դրույթը գրեթե ամբողջությամբ վերարտադրում է 2007 թվականի նոյեմբերի 28-ին Ազգային ժողովի կողմից ընդունված, 2008 թվականի հունվարի 1-ին ուժի մեջ մտած և 2014 թվականի հունվարի 7-ին ուժը կորցրած ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի 3-րդ մասը, որի վերաբերյալ առկա է Սահմանադրական դատարանի 2011 թվականի փետրվարի 22-ի ՍԴՈ-942 որոշումը, որով Սահմանադրական դատարանը վիճարկվող դրույթը ճանաչել է Սահմանադրությանը համապատասխանող: Միևնույն ժամանակ, Սահմանադրական դատարանն անդրադարձել է ճանաչման հայցի առանձնահատկությանը: Մասնավորապես նշված որոշմամբ Սահմանադրական դատարանը նշել է. «ՀՀ սահմանադրական դատարանը միաժամանակ հարկ է համարում արձանագրել, որ վարչական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի վիճարկվող 3-րդ մասով սահմանված ճանաչման հայցի առարկային բնորոշ է հետևյալ առանձնահատկությունը. ճանաչման հայցի առարկայի շրջանակներում օրենսդիրը հնարավորություն է ընձեռում վիճարկել այն միջամտող վարչական ակտերի կամ գործողությունների (անգործության) իրավաչափությունը, որոնք այլևս իրավաբանական ուժ և նշանակություն չունեն դրանց հասցեատիրոջ համար: Ընդ որում, նման հայց ներկայացնելու դեպքում հայցվորը պետք է հետապնդի օրենսգրքի 68-րդ հոդվածի 3-րդ մասի 1-3-րդ կետերում նշված խնդիրների լուծման նպատակ»:

«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին որոշում է ընդունում, եթե Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-5-րդ կետերում նշված գործերով ներկայացված որևէ դիմումում առաջադրված հարցի վերաբերյալ առկա է Սահմանադրական դատարանի որոշում:

Սահմանադրական դատարանն իր` 2011 թվականի փետրվարի 22-ի ՍԴՈ-942 որոշմամբ ճանաչել է 2007 թվականի նոյեմբերի 28-ին ընդունած Վարչական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի 3-րդ մասի սահմանադրականությունը: Իսկ նշված 68-րդ հոդվածի 3-րդ մասն իր նախատեսած հետևանքներով (ինչպես Սահմանադրական դատարանն է նշել առանձնահատկությամբ) ամբողջությամբ համընկնում է սույն անհատական դիմումով վիճարկվող կարգավորման հետ, հետևաբար, թեև Սահմանադրական դատարանը գործող Վարչական դատավարության օրենսգրքի 69-րդ հոդվածի 3-րդ մասին գնահատական չի տվել որևէ դիմումի հիման վրա, սակայն սույն անհատական դիմումում առաջադրված հարցի Վարչական դատավարության օրենսգրքի 69- րդ հոդվածի 3-րդ մասի կարգավորման վերաբերյալ որոշում արդեն կայացրել է, որն էլ 2011 թվականի փետրվարի 22-ի ՍԴՈ-942 որոշումն է:

Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով Սահմանադրական դատարանի դատական կազմը

ՈՐՈՇԵՑ.

Գալուստ Քարամյանի անհատական դիմումով գործի քննության ընդունումը մերժել: Նախագահող

Անդամներ

12 օգոստոսի 2019 թվականի

ՍԴԴԿՈ-44

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
12 օգոստոսի, 2019 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ-44
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել