Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Թոսունյան — ՍԴ/0319/01/10
ՎճռաբեկՔրեական իրավունքAI Ինդեքսավորված

Թոսունյան — ՍԴ/0319/01/10

Վճռաբեկ դատարանՍԴ/0319/01/1030 մարտի, 2016 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

ՊԱՐԶԵՑ Գործի դատավարական նախապատմությունը. 1. 2010 թվականի օգոստոսի 29-ին ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Սյունիքի մարզի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով հարուցվել է թիվ 41101412 քրեական գործը: 2010 թվականի օգոստոսի 30-ին Սահակ Սամսոնի Սահակյանը ձերբակալվել է Գրիգոր Պապյանի սպանության կասկածանքով: 2010 թվականի դեկտեմբերի 9-ին վերջինիս մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 104-րդ հոդվածի 1-ին մասով և 188-րդ հոդվածի 1-ին մասով: 2010 թվականի դեկտեմբեր

Ամբողջ Տեքստ

ՍԴ/0319/01/10

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Քրեական գործ թիվ ՍԴ/0319/01/10

Նախագահող դատավոր Կ.Ղազարյան

Դատավորներ` Մ.Պապոյան

Վ.Ռշտունի

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) նախագահությամբ

մասնակցությամբ դատավորներ

Դ.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ

Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ

Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ

Ս.ՕՀԱՆՅԱՆԻ

քարտուղարությամբ

Հ.ՊԵՏՐՈՍՅԱՆԻ

մասնակցությամբ դատախազ

Ա.ՀԱԿՈԲՅԱՆԻ

պաշտպաններ

Կ.ՍԱՐՅԱՆԻ

Թ.ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ

2016 թվականի մարտի 30-ին

ք.Երևանում

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ամբաստանյալներ Սահակ Սամսոնի Սահակյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 14-րդ կետերով և 258-րդ հոդվածի 4-րդ մասով, Գևորգ Հակոբի Թոսունյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 14-րդ կետերով և 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, Վիլեն Սեյրանի Գրիգորյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 14-րդ կետերով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2015 թվականի ապրիլի 27-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հր.Բադալյանի վճռաբեկ բողոքը,

2

ՊԱՐԶԵՑ

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2010 թվականի օգոստոսի 29-ին ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Սյունիքի մարզի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով հարուցվել է թիվ 41101412 քրեական գործը: 2010 թվականի օգոստոսի 30-ին Սահակ Սամսոնի Սահակյանը ձերբակալվել է Գրիգոր Պապյանի սպանության կասկածանքով: 2010 թվականի դեկտեմբերի 9-ին վերջինիս մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 104-րդ հոդվածի 1-ին մասով և 188-րդ հոդվածի 1-ին մասով: 2010 թվականի դեկտեմբերի 22-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան: Դատարանի` 2011 թվականի մարտի 4-ի դատավճռով Ս.Սահակյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 104-րդ հոդվածի 1-ին մասով և 188-րդ հոդվածի 1-ին մասով ու դատապարտվել ազատազրկման` 11 (տասնմեկ) տարի 6 (վեց) ամիս ժամկետով: ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2011 թվականի հունիսի 27-ի որոշմամբ վերոնշյալ դատավճիռը բեկանվել և քրեական գործն ուղարկվել է նույն դատարան` այլ կազմով նոր քննության:

1.1. Դատաքննությամբ նոր ի հայտ եկած հանգամանքներով Սյունիքի մարզի դատախազի տեղակալի 2012 թվականի փետրվարի 20-ի որոշմամբ Գևորգ Հակոբի Թոսունյանի և մյուսների կողմից խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցվել է քրեական գործ, և նախաքննության կատարումը հանձնարարվել ՀՀ ոստիկանության ՔԳՎ Սյունիքի մարզի քննչական բաժնին:

2012 թվականի մարտի 7-ին որոշում է կայացվել Գ.Թոսունյանին ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով որպես մեղադրյալ ներգրավելու, նրա նկատմամբ

որպես

խափանման

միջոց

կալանավորում

ընտրելու

և

հետախուզում

հայտարարելու մասին:

2012

թվականի

ապրիլի

20-ին

քրեական

գործով

վարույթը

ՀՀ

քրեական

դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով կասեցվել է: 2012 թվականի օգոստոսի 21-ին հետախուզվող Գ.Թոսունյանը ներկայացել է վարույթն իրականացնող մարմին, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

3

2012 թվականի օգոստոսի 22-ին Գ.Թոսունյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոփոխվել է, և վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

2012 թվականի սեպտեմբերի 6-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված հիմքերով Ս.Սահակյանի վերաբերյալ թիվ ՍԴ/0319/01/10 քրեական գործի դատաքննությունը` ըստ մեղադրանքի ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով և 104-րդ հոդվածի 1-ին մասով, հետաձգվել է` Գ.Պապյանի սպանության հանգամանքները պարզելու նպատակով անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ կատարելու համար: Արդյունքում Ս.Սահակյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով և 258-րդ հոդվածի 4-րդ մասով, ձեռք բերված նյութերն առանձնացվել են առանձին վարույթում և ուղարկվել ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:

2. 2012 թվականի սեպտեմբերի 8-ին Գ.Թոսունյանին ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով առաջադրված մեղադրանքը փոփոխվել է, և նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 258-րդ հոդվածի 4-րդ մասով: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

2013 թվականի փետրվարի 8-ին Գ.Թոսունյանին ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 258-րդ հոդվածի 4-րդ մասով առաջադրված մեղադրանքը լրացվել է, և նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով և 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: 2013 թվականի մայիսի 2-ին Գ.Թոսունյանին ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով և 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով առաջադրված մեղադրանքը լրացվել է, և նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով, 258-րդ հոդվածի 4-րդ մասով և 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

2.1. 2012 թվականի սեպտեմբերի 9-ին Վիլեն Սեյրանի Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը:

2013 թվականի փետրվարի 6-ին Վ.Գրիգորյանին ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով առաջադրված մեղադրանքը լրացվել է, և նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով և 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

4

3. 2013 թվականի հունիսի 20-ին քրեական գործը ըստ մեղադրանքի Գ.Թոսունյանի` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով, 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 258-րդ հոդվածի 4-րդ մասով, Վ.Գրիգորյանի` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով և 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, Ջորջ Թոսունյանի` ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և Կարապետ Թոսունյանի` ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև Առաջին ատյանի դատարան): Առաջին

ատյանի

դատարանի

2013

թվականի

հուլիսի

4-ի

որոշմամբ

թիվ

ՍԴ3/0068/01/13 և ՍԴ/0319/01/10 քրեական գործերը միացվել են մեկ վարույթում: Առաջին ատյանի դատարանի` 2014 թվականի դեկտեմբերի 22-ի որոշմամբ Կարապետ Թոսունյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով քրեական հետապնդումը դադարեցվել է` ՀՀ Ազգային ժողովի կողմից 2013 թվականի հոկտեմբերի 3-ին ընդունված ՛Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին որոշման 5-րդ կետի 3-րդ ենթակետի հիմքով:

3.1. Առաջին ատյանի դատարանի` 2014 թվականի դեկտեմբերի 22-ի դատավճռով Գ.Թոսունյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7րդ կետով և 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով դատապարտվել է ազատազրկման` 11 (տասնմեկ) տարի ժամկետով, 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` ազատազրկման` 2 (երկու) տարի ժամկետով,

ՀՀ

քրեական

օրենսգրքի

66-րդ

հոդվածի

կիրառմամբ`

պատիժները

մասնակիորեն գումարելու միջոցով, վերջնական դատապարտվել է ազատազրկման` 12 (տասներկու) տարի ժամկետով:

ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով ճանաչվել և հռչակվել է Գ.Թոսունյանի անմեղությունը, և նա այդ մեղադրանքով արդարացվել է հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:

Ս.Սահակյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով և 258-րդ հոդվածի 4-րդ մասով: ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով դատապարտվել է ազատազրկման` 11 (տասնմեկ) տարի ժամկետով, 258-րդ հոդվածի 4-րդ մասով` ազատազրկման` 4 (չորս) տարի ժամկետով, ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի կիրառմամբ` պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով,

վերջնական

դատապարտվել

է

ազատազրկման`

13

(տասներեք)

տարի

ժամկետով:

Վ.Գրիգորյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով և դատապարտվել ազատազրկման` 10 (տասը) տարի ժամկետով:

5

ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով ճանաչվել և հռչակվել է Վ.Գրիգորյանի անմեղությունը, և նա այդ մեղադրանքով արդարացվել է հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:

Դատավճռով ճանաչվել և հռչակվել է ամբաստանյալ Ջորջ Թոսունյանի անմեղությունը ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցանքը կատարելու մեջ, և նա այդ մեղադրանքով արդարացվել է` հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:

4. Ամբաստանյալներ Գ.Թոսունյանի, Ս.Սահակյանի և Վ.Գրիգորյանի պաշտպանների վերաքննիչ բողոքների քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2015 թվականի ապրիլի 27-ի որոշմամբ վերաքննիչ բողոքները բավարարել է մասնակիորեն և Առաջին ատյանի դատարանի դատավճիռը ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով բեկանել է: Ս.Սահակյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 14-րդ կետերով և դատապարտվել ազատազրկման` 9 (ինը) տարի ժամկետով, ՀՀ քրեական օրենսգքրի 66-րդ հոդվածով սահմանված կարգով ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով նշանակված պատժից գումարվել է 1 (մեկ) տարի ժամկետով ազատազրկումը, և վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում` 10 (տասը) տարի ժամկետով:

Գ.Թոսունյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 14-րդ կետերով և դատապարտվել ազատազրկման` 8 (ութ) տարի ժամկետով, ՀՀ քրեական օրենսգքրի 66-րդ հոդվածով սահմանված կարգով ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նշանակված պատժից գումարվել է 1 (մեկ) տարի ժամկետով ազատազրկումը, և վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում` 9 (ինը) տարի ժամկետով:

Վ.Գրիգորյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 14-րդ կետերով և դատապարտվել ազատազրկման` 8 (ութ) տարի ժամկետով: Դատավճիռը մնացած մասով թողնվել է անփոփոխ:

5. Վերաքննիչ դատարանի` 2015 թվականի ապրիլի 27-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հր.Բադալյանը, որը Վճռաբեկ դատարանի` 2015 թվականի օգոստոսի 20-ի որոշմամբ ընդունվել է վարույթ: Դատավարության

մասնակիցների

կողմից

վճռաբեկ

բողոքի

պատասխան

չի

ներկայացվել:

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

6. Ս.Սահակյանին ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով և 258-րդ հոդվածի 4-րդ մասով, Գ.Թոսունյանին ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-

6

րդ մասի 7-րդ կետով, 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 258-րդ հոդվածի 4-րդ մասով, Վ.Գրիգորյանին ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով և 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով մեղադրանքներ են առաջադրվել այն բանի համար, որ Ս.Սահակյանը և Գ.Թոսունյանը մյուսների հետ 2010 թվականի օգոստոսի 28-ին` ժամը

20:00-ի սահմաններում, հասարակական վայր հանդիսացող Սյունիքի մարզի Քաջարան քաղաքի մշակույթի տան մոտ գործող սրճարանի բացօթյա հատվածում, վրդովվելով նույն սրճարանի հաճախորդ Գ.Պապյանի անհասցե հայհոյանքներից, դրանք վերագրել են իրենց` սեփական անձը գերադասելով և արհամարհական վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, վիճաբանել են Գ.Պապյանի հետ և դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, սրճարանի հաճախորդների և զբոսայգում գտնվող անձանց նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով տևական ժամանակ փոխադարձ հայհոյանքներ են տվել միմյանց նկատմամբ, դուրս գալով փողոցի բանուկ մաս` խոչընդոտել են երթևեկության բնականոն ընթացքը, որի ժամանակ Գ.Պապյանի նկատմամբ գործադրելով բռնություն` ձեռքերով և ոտքերով, իսկ Ս.Սահակյանը նաև որպես զենք օգտագործվող առարկայով` բանալիով, հարվածներ են հասցրել նրան: Այնուհետև

Գ.Պապյանը

Ս.Սահակյանից

և

Գ.Թոսունյանից

պարզաբանումներ

ստանալու նպատակով նույն օրը` ժամը 22:30-ի սահմաններում, վերադարձել է հասարակական վայր հանդիսացող Քաջարանի կենտրոնում բազմաբնակարան շենքերի հարևանությամբ գտնվող, քաջարանցիների հիմնական զբոսանքի վայր հանդիսացող այգի, որտեղ Գ.Թոսունյանի, Ս.Սահակյանի, Վ.Գրիգորյանի և մյուսների ու Գ.Պապյանի միջև առաջացել է վիճաբանություն, որի ժամանակ վիճաբանության կողմերը, իրենց անձը գերադասելով և արհամարհական վերաբերմունք դրսևորելով հասարակության այգում իրենց հանգիստն անցկացնող բազմաթիվ համաքաղաքացիների նկատմամբ, ինչպես նաև դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, միմյանց նկատմամբ բռնություն գործադրելով, տևական ժամանակ կռվել և տվել են փոխադարձ հայհոյանքներ: Այգում տեղի ունեցած խուլիգանության ընթացքում Ս.Սահակյանը, Գ.Թոսունյանն ու Վ.Գրիգորյանը Գ.Պապյանին սպանելու դիտավորությամբ, գիտակցելով վերջինիս կյանքի համար իրենց գործողությունների վտանգավոր բնույթը, նախատեսելով դրա հետևանքը, միաժամանակ

գիտակցելով

մեկը

մյուսի

գործողությունները

և

մեկը

մյուսի

գործողությունները լրացնելով, ընդհանուր միասնական դիտավորությամբ, Ս.Սահակյանը որպես զենք օգտագործող առարկայով` դանակի բռնակով, ձեռքերով և ոտքերով, իսկ Գ.Թոսունյանը և՛ ձեռքերով, և՛ ոտքերով բազմաթիվ հարվածներ են հասցրել Գ.Պապյանի կյանքի համար կենսական նշանակություն ունեցող օրգանին` գլխին: Այդ ընթացքում Գ.Թոսունյանը, վերը նշված սրճարանից վերցրած դանակը թափահարելով, տվել է Գ.Պապյանին հարվածելու սպառնալիքներ, ինչը կանխվել է եղբոր` Ջորջ Թոսունյանի կողմից` դանակը ձեռքից վերցնելու եղանակով: Վ.Գրիգորյանն էլ, գիտակցելով Գ.Պապյանի

7

կյանքի համար ինչպես Ս.Սահակյանի և Գ.Թոսունյանի, այնպես էլ իր գործողությունների վտանգավոր բնույթը, և լրացնելով վերջիններիս գործողությունները, բռունցքներով ուժգին հարվածել է գլխի շրջանում արդեն իսկ բազմաթիվ ծանր վնասվածքներ ստացած Գ.Պապյանի դեմքին, ինչի հետևանքով վերջինս վայր է ընկել` զրկվելով դիմադրելու և պաշտպանվելու հնարավորությունից, իսկ Գ.Թոսունյանն ու Ս.Սահակյանը շարունակել են ձեռքերով և ոտքերով հարվածել վերջինիս կյանքի համար կենսական նշանակություն ունեցող օրգան հանդիսացող գլխին, ինչը կանխվել է միայն ներկաների միջամտությամբ: Գ.Պապյանի սպանության հանցավոր մտադրությունը մինչև վերջ իրագործելու դիտավորությամբ Ս.Սահակյանն արգելել է օգնություն ցույց տալ անգիտակից վիճակում գետնին ընկած տուժողին` բղավելով ՛թողեք թող մեռնի, իսկ այնուհետև խոչընդոտել, կանգնեցրել է Գ.Պապյանին հիվանդանոց տեղափոխող ավտոմեքենայի ընթացքը: Այնուամենայնիվ, ներկաներին հաջողվել է Ս.Սահակյանին մի կողմ հեռացնել և Գ.Պապյանին ավտոմեքենայով տեղափոխել հիվանդանոց, որտեղ ժամեր անց վերջինս, գիտակցության չգալով, մահացել է Ս.Սահակյանի, Գ.Թոսունյանի և Վ.Գրիգորյանի հարվածների հետևանքով ստացած, կյանքի համար վտանգավոր բազմաթիվ ծանր վնասվածքներից (տե՛ս քրեական գործ, հատոր 33, թերթ 59, հատոր 27, թերթեր 231-234): 6.1. Կրկնակի դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննության եզրակացության համաձայն` Գ.Պապյանի մոտ եղել են հետևյալ մարմնական վնասվածքները. ՛[Ծ]անր բաց

բութ գանգուղեղային վնասվածք գլխի աջ ճակատ-գագաթային շրջանի, ճակատի վերին միջին հատվածի, ձախից ճակատային մազածածկ շրջանի մեկական սալջարդ վերքերի, աջից ճակատային թմբկության պրոյեկցիայով մաշկի ամբողջականության ոչ լրիվ խախտումով սալջարդ վերքի, աջից ծոծրակագագաթային շրջանի արյունահավաքի, ձախից

ճակատ-գագաթային

շրջանի

արյունազեղման,

նշված

շրջաններում

գլխի

ծածկույթային հյուսվածքների տակ արյունազեղումների, աջ ակնակապճի դրսային անկյան շրջանի սալջարդ վերքի` շրջակա արյունազեղման, ձախ ստորակնակապճային շրջանի միջային կեսի և քթի ձախ կողմնային շրջանի արյունազեղման, ձախից քիթ-այտային ծալքի շրջանի ծակած վերքի, զույգ ակնագնդերի սպիտակուցաթաղանթի արյունազեղումների, ձախ

աչքի

ցանցաթաղանթի

տրավմատիկ

շերտազատման,

աջ

քունքամկանի

արյունազեղման, գանգի թաղի ոսկրերի աջից գագաթոսկրի հետին կեսի շրջանի պատուհանաձև կլորավուն ներհրված կոտրվածքի, վերջինիս կենտրոնից կոտրվածքի գծի դեպի վար շարունակմամբ ծոծրակոսկրի վրա, անցումով գանգի հիմ` աջից հետին գանգափոս, աջից գագաթ-ծոծրակային կարանի անջատմամբ և ևս մեկ կոտրվածքի գծի շարունակմամբ աջից հետին գանգափոս, քունքոսկրի ապառաժի հետին հատվածով մինչև թրքական թամբի աջակողմյան շրջան, գանգի թաղի ոսկրերի` աջից ճակատ-գագաթային շրջանի գծային կոտրվածքի աջից անցումով գանգի հիմ առաջային գանգափոս, շարունակվելով լայնաձիգ մաղոսկրի հետին հատվածով դեպի ձախից առաջային

8

գանգափոս, աջից քունքոսկրի խրթեշի առաջային և վերին հատվածների հարակից ոսկրերի հետ կարանի անջատման, աջից ճակատային թմբկության շրջանի անկանոն օվալ ձևի ներհրված կոտրվածքի, ձախից ճակատոսկրի արտաքին թիթեղի անկյունաձև գծային կոտրվածքի, կոտրվածքների եզրագծերով և դրանց շրջակա արյունազեղումների, գլխուղեղի

ծանր

աստիճանի

սալջարդի

ենթակարծրենային

տարածուն

արյունահավաքների, աջ ծոծրակային և գագաթային շրջաններում փափուկ թաղանթի արյունազեղումների,

ծոծրակային

և

գագաթային

շրջաններում

ուղեղանյութի

արյունազեղումների ձևով ներգանգային արյունահավաքների, արյան մակարդուկների, գլխուղեղի ծոցերում և հավելյալ խոռոչներում արյունալեցումների առաջացմամբ, որոնք պատճառվել են հիմնականում սահմանափակ ազդեցության մակերեսներ ունեցող բութ կոշտ առարկաների ներգործություններով (...): Գլխի շրջանի թվարկված վնասվածքների ծանրության աստիճանը միմյանցից տարանջատել հնարավոր չէ, քանի որ դրանք առաջացրած բոլոր վնասող ներգործությունները կարող էին բերել Գրիգոր Պապյանի գլխուղեղի ծանր վնասման, ուստի նշված բոլոր վնասվածքները նրա առողջությանը պատճառել են ծանր վնաս կյանքի համար վտանգավորության հատկանիշով, որոնք էլ տվյալ դեպքում առաջացնելով գլխուղեղի կենսական կարևոր ֆունկցիաների սուր խանգարում՝ հանգեցրել են մահվան (...) (տե՛ս քրեական գործ, հատոր 33, թերթեր 126127):

7. Առաջին ատյանի դատարանն իր դատավճռում արձանագրել է. ՛(...) [Հ]ետազոտված

ապացույցներով հիմնավորվել է, որ ծեծկռտուքի ընթացքում Սահակ Սահակյանը ձեռքերով, ոտքերով և դանակի բռնակով, իսկ Գևորգ Թոսունյանը և Վիլեն Գրիգորյանը ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ են Գրիգոր Պապյանի կենսականորեն կարևոր օրգան հանդիսացող գլխի շրջանին, նույնիսկ հիշյալ գործողությունները շարունակել են Գ.Պապյանի կողմից վայր ընկնելուց և անօգնական վիճակում (գլխով եզրաքարին հարվածվելուց) գետնին հայտնվելուց հետո, իսկ նրանց գործողությունները դադարել են Նվեր Նիկողոսյանի և մյուսների միջամտության արդյունքում, ապա Ս.Սահակյանը շուրջ երկու րոպե խոչընդոտել է Գ.Պապյանին հիվանդանոց տեղափոխող մեքենային, թույլ չի տվել, որ այն տեղից շարժվի միաժամանակ բառացիորեն ասել է. ՛ավտոն թող մնա, թողեք թող մեռնի, որից հետո հայհոյել և վարորդին իջեցրել է մեքենայից: Բացի

այդ,

կրկնակի

դատաբժշկական

հանձնաժողովային

փորձաքննության

եզրակացության համաձայն Գրիգոր Պապյանի մահը վրա է հասել պատճառված գլխի շրջանի եզրակացությամբ թվարկված 15 մարմնական վնասվածքների հանրագումարից, այսինքն տվյալ բոլոր մարմնական վնասվածքները, անմիջական պատճառական կապի մեջ են գտնվում Գրիգոր Պապյանի մահվան հետ:

Այսպիսով, (...) Դատարանը հաստատված է համարում, որ Սահակ Սահակյանը, Գևորգ Թոսունյանն և Վիլեն Գրիգորյանը Գրիգոր Պապյանին սպանելու դիտավորությամբ

9

գիտակցելով վերջինիս կյանքի համար իրենց գործողությունների վտանգավոր բնույթը, նախատեսելով նրա մահը վրա հասնելու հնարավորությունը, միաժամանակ գիտակցելով մեկը

մյուսի

գործողությունները

և

մեկը

մյուսի

գործողությունները

լրացնելով,

գիտակցաբար թույլ են տվել դրանք և ընդհանուր միասնական դիտավորությամբ Գ.Պապյանին ապօրինաբար զրկել են կյանքից (…) (տե՛ս քրեական գործ, հատոր 33, թերթեր 143-144):

8. Վերաքննիչ դատարանն իր որոշման շրջանակներում փաստել է. ՛(...)

[Գ]ործի

փաստական հանգամանքները չեն համապատասխանում դատական ակտում շարադրված հետևություններին, ամբաստանյալների կողմից` ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2րդ մասի 7-րդ կետով կատարված արարքին տրվել է սխալ քրեաիրավական գնահատական, նրանց արարքն ըստ գործով ձեռք բերված փաստական հանգամանքների ճիշտ չի որակված, այն համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 6րդ և 14-րդ կետերով նախատեսված հանցակազմին: (...)

Վերաքննիչ

վերաբերյալ

դատարանը

հետևության

հանցագործության

է

ամբաստանյալների

գալիս

հանգամանքները,

հիմք

դիտավորության

ընդունելով

գնահատելով

նրանց

տվյալ

ուղղվածության

կողմից

գործով

կատարած

ձեռք

բերված

ապացույցները, մասնավորապես այն հանգամանքը, որ դեպքի օրը երկու միջադեպերի առաջացման պատճառը հանդիսացել է տուժողը, նրա վարքագիծը:

Առաջին միջադեպն ավարտվելուց հետ, երբ բոլորը հեռացել են դեպքի վայրից, ժամեր անց գտնվելով ոգելից խմիչքի ազդեցության տակ նա վերադարձել է պարզաբանում ստանալու և ճշտելու իրեն հարված հասցնողի ինքնությունը, որից հետո առաջացել է երկկողմանի քաշքշուկ, փոխադարձ հայհոյանքներ և դրա արդյունքում ամբաստանյալները ծեծի են ենթարկել Գ.Պապյանին:

Ընդ որում Սահակ Սահակյանը, նրա գլխին հարվածել է նաև իր դանակի բռնակով, այն դեպքում, երբ սպանելու դիտավորություն ունենալով կարող էր հարվածել դանակի շեղբով, որը չի արել:

Դեպքի պահին ամբաստանյալներ Գ.Թոսունյանի և Վ.Գրիգորյանի կատարված գործողությունները`

տուժողին

ծեծի

ենթարկելու

պահին

բավարար

չեն

գալու

եզրահանգման, որ նրանք սպանության դիտավորություն են ունեցել, Դատարանը վերլուծելով ամբաստանյալների ցուցմունքները չի մատնանաշել և արձանագրել նրանց կողմից սպանություն կատարելու դրդապատճառը, նման դիտավորության ծագման հիմքը և ժամանակը: Գործով ձեռք չեն բերվել տվյալներ հիմնավորելու, որ մինչև դեպքի օրը տուժողը և ամբաստանյալները գտնվել են այնպիսի հարաբերությունների մեջ, որը կարող էր հանգեցնել սպանությանը: Ավելին` գործով ձեռք բերված տվյալներով հիմնավորված է, որ առաջին միջադեպի ժամանակ ամբաստանյալները ծեծի են ենթարկել տուժողին, ինչից

10

հետո տուժողը ժամեր անց վերադարձել է, ինչը նույնպես բերում է այն հետևության, որ ամբաստանյալները սպանելու նախատրամադրվածություն չեն ունեցել: Անդրադառնալով բուն դեպքի ժամանակ ամբաստանյալների դրսևորած վարքագծին, հարկ է նկատել, որ Սահակ Սահակյանը տուժողին հարվածել է դանակի բռնակով: Ընդ որում` ըստ գործով ձեռք բերված տվյալների` Սահակ Սահակյանն իր մոտ մշտապես դանակ է պահել: Այսինքն` դանակը վերցված չի եղել հատուկ տուժողին վնաս պատճառելու համար: Իսկ Սահակ Սահակյանն ազատ գործելու հնարավորություն ունեցել է, և, սպանության դիտավորություն ունենալու պարագայում, կարող էր հանգիստ բացել դանակը և հարվածներ հասցներ ոչ թե դանակի բռնակով, այլ` շեղբով:

Տվյալ դեպքում հարկ է հիշատակել նաև գործով հիմնական վկա Նվեր Նիկողոսյանի ցուցմունքն այն մասին, որ Սահակ Սահակյանը Գրիգոր Պապյանի գլխին դանակով հարվածել է կռվի սկզբում, երբ նա դեռ եղել է կանգնած, իսկ երբ վերջինը Վիլենի հարվածից ընկել է, Սահակը ևս մեկ կամ երկու անգամ է հարվածել: Ինչ վերաբերվում է Սահակ Սահակյանի կողմից մեքենայի ընթացքը խոչընդոտելուն և արտահայտությանը, որ թողեք մահանա, ապա հարկ է նկատել, որ այդ ժամանակ, եթե Սահակ Սահակյանը կարողացել է մեքենան կանգնեցնել, ապա հնարավորություն է ունեցել նաև տուժողին մոտենալու իր սպանության դիտավորությունը իրագործելու համար, սակայն այդ ուղղությամբ որևէ իրական գործողություն չի իրականացրել, այդ թվում` օգնություն ցուցաբերողներին վնաս տալու ձևով: Ավելին` ՛թողեք մահանա արտահայտությունը վկայում է այն մասին, որ Սահակ Սահակյանը գիտակցել է, որ տուժողը կենդանի է: Ուստի Դատարանի գնահատմամբ Սահակ Սահակյանի նշված գործողությունը և արտահայտությունը ոչ այլ ինչ են, քան կռվով պայմանավորված չարդարացված վրդովմունքի

դրսևորումներ,

որոնք

վերը

նշված

հանգամանքերի

համատեքստում

բավարար չեն սպանության դիտավորության մասին միանշանակ հետևության գալու համար:

Հարկ է նկատել նաև, որ ՛մեռավ, չի դիմացել արտահայտությունից հետո տուժողին ոչ ոք չի հարվածել, իսկ տուժողի ընկերները հնարավորություն են ունեցել նրան օգնություն ցույց տալու` վրան ջուր շփելու, մեքենան նստեցնելու, իսկ այնուհետև նաև հիվանդանոց տեղափոխելու միջոցով:

Ինչ վերաբերում է տուժողի վնասվածքներին, ապա պետք է փաստել, որ տեղի է ունեցել փոխադարձ կռիվ, որի ժամանակ տուժողը և նրա ընկերները նույնպես հարվածներ են հասցրել և քաշքշել են ՛հակառակ կողմին, ուստի վնասվածքների մի մասը տուժողը կարող էր ստանալ ոչ թե ընկած, այլ

կանգնած վիճակում: Իսկ սպանության

դիտավորության մասին իրատեսական կլիներ խոսել, եթե տուժողն այդ վնասվածքները ստանար ընկած` անօգնական վիճակում:

11

Սպանության

դիտավորության

բացակայության

մասին

է

վկայում

նաև

ամբաստանյալների հետագա վարքագիծը, որ դեպքից հետո անմիջապես փախուստի չեն դիմել կամ չեն հեռացել: Այսինքն ամբաստանյալների գիտակցմամբ եղել է կռիվ, որի ժամանակ նրանք մյուս կողմին ծեծի են ենթարկել: Հակառակ արհամարհական, պատասխանատվության

ենթարկվելու

վախ

չունենալու

մոտեցումը

հատկապես

սպանության դիտավորություն ունենալու պարագայում, քիչ իրատեսական է: Միաժամանակ

քիչ

իրատեսական

է,

որ

ամբաստանյալները,

ապանության

դիտավորությամբ մարմնական վնասվածքներ հասցնելուց անմիջապես հետո, իմանալով, գիտակցելով, որ տուժողը կենդանի է, իրենց դիտավորությունն ավարտին չեն հասցրել (ընդ որում`

գործով

ձեռք

չի

բերվել

հիմնավոր

տվյալ,

որ

ամբաստանյալներն

այդ

հնարավորությունը չեն ունեցել) (...) (տե՛ս քրեական գործ, հատոր 35, թերթեր 93, 97-98): Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

9. Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Բողոքաբերի կարծիքով Առաջին ատյանի դատարանի` 2014 թվականի դեկտեմբերի 22-ի դատավճռի դեմ ներկայացված բողոքները մասնակիորեն բավարարելով և դատական ակտը ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով բեկանելով ու ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ ու 14-րդ կետերով վերաորակելով` Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ, որն ազդել է գործի ելքի վրա, այն է` կիրառվել է քրեական օրենսգրքի այն հոդվածը, որը ենթակա չէր կիրառման: Բացի այդ, Վերաքննիչ դատարանի կողմից խախտվել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները, մասնավորապես` գործով ապացույցները գնահատվել են թերի և միակողմանի:

Այսպես`

բողոքի

հեղինակը

Վերաքննիչ

դատարանի

այն

փաստարկների

կապակցությամբ, որ դատավճռում չեն մատնանշվել և արձանագրվել ամբաստանյալներ Ս.Սահակյանի,

Գ.Թոսունյանի

և

Վ.Գրիգորյանի

կողմից

սպանություն

կատարելու

դրդապատճառները, նման դիտավորության ծագման հիմքը և ժամանակը, արձանագրել է, որ Առաջին ատյանի դատարանում հետազոտված ապացույցներով հաստատվել է, որ սպանության

դրդապատճառը

Գ.Պապյանի

կողմից

դրսևորված

անհարգալից

վերաբերմունքի հետևանքով առաջացած վրեժի շարժառիթն է եղել: Ինչ վերաբերում է Վերաքննիչ

դատարանի

դատական

ակտում

առկա

այն

դատողություններին,

որ

Ս.Սահակյանն իր մոտ մշտապես դանակ է պահել, այն հատուկ տուժողին վնաս պատճառելու համար չի վերցրել, ունեցել է ազատ գործելու հնարավորություն, հետևաբար տուժողին սպանելու դիտավորություն ունենալու պարագայում կարող էր հանգիստ հարվածել ոչ թե դանակի բռնակով, այլ շեղբով, իսկ նրա կողմից վիճաբանությունից հետո

12

տուժողին տեղափոխող մեքենայի ընթացքը խոչընդոտելը և հնչեցված ՛թողե՛ք, թող մեռնի արտահայտությունը ոչ այլ ինչ են, քան կռվով պայմանավորված չարդարացված վրդովմունքի դրսևորումներ, ապա բողոքաբերն ընդգծել է, որ Ս.Սահակյանը, համատեղ գործելով Վ.Գրիգորյանի և Գ.Թոսունյանի հետ, ընկալելով նրանցից յուրաքանչյուրի կողմից կատարվող գործողությունների բնույթը, գիտակցել և նախատեսել է, որ դանակի շեղբով չհարվածելու դեպքում էլ, միևնույն է, իրենց հարվածների արդյունքում տուժողի մահն առաջանալու է:

Վերաքննիչ դատարանն իր դատական ակտում արձանագրել է նաև, որ տեղի ունեցած փոխադարձ կռվի ընթացքում տուժողը և նրա ընկերները նույնպես հարվածներ են հասցրել և քաշքշել ՛հակառակ կողմին, հետևաբար վնասվածքների մի մասը Գ.Պապյանը կարող էր ստանալ ոչ թե ընկած, այլ կանգնած վիճակում, մինչդեռ սպանության դիտավորության մասին իրատեսական կլիներ խոսել այն պարագայում, երբ տուժողն այդ վնասվածքները ստանար ընկած` անօգնական վիճակում: Վերոնշյալի կապակցությամբ բողոքի հեղինակը նշել է, որ մարմնական վնասվածքներ ստանալու դիրքը որևէ նշանակություն չունի հանցավորների

մոտ

Գ.Պապյանին

սպանելու

դիտավորության

առկայությունը

կամ

բացակայությունը փաստելու հարցում, թեպետ դատաքննության ընթացքում հաստատվել է, որ գլխի շրջանում ստացած և մահվան հետ անմիջական պատճառական կապի մեջ գտնվող շատ վնասվածքներ տուժողը ստացել է հենց ընկած վիճակում:

10. Վերոշարադրյալ փաստերը գնահատելով Վճռաբեկ դատարանի` Ս.Հունիկյանի գործով

արտահայտված

իրավական

դիրքորոշումների

լույսի

ներքո`

բողոքաբերն

արձանագրել է, որ Առաջին ատյանի դատարանում տեղի ունեցած դատաքննությամբ հիմնավորվել է, որ Գ.Պապյանի մահը վրա է հասել գլխի շրջանում ստացած բազմաթիվ մարմնական վնասվածքների հանրագումարից, որոնցից յուրաքանչյուրն անմիջական պատճառական կապի մեջ է գտնվել վերջինիս մահվան հետ: Հետևաբար Գ.Պապյանի մահվան

նկատմամբ

ամբաստանյալների

մեղքը

չէր

կարող

անզգուշությամբ

արտահայտվել, քանի որ տուժողի գլխին բազմաթիվ հարվածներ հասցնելով և վերը նշված վնասվածքները պատճառելով` ամբաստանյալները չէին կարող չնախատեսել իրենց գործողությունների արդյունքում Գ.Պապյանին կյանքից զրկելու անխուսափելիությունը կամ իրական հնարավորությունը:

11. Վերոշարադրյալի հիման վրա բողոքի հեղինակը խնդրել է բողոքն ընդունել վարույթ, բեկանել Վերաքննիչ դատարանի` 2015 թվականի ապրիլի 27-ի որոշումը և օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի` 2014 թվականի դեկտեմբերի 22-ի դատավճռին:

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

13

12. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ անուղղակի դիտավորությամբ սպանության (ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդված) և հանցավոր ինքնավստահությամբ տուժողի մահն առաջացրած ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով նախատեսված

հանցակազմերի

մեկնաբանման

կապակցությամբ

առկա

է

օրենքի

միատեսակ կիրառություն ապահովելու խնդիր: Ուստի Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նման գործերով դատական պրակտիկան ճիշտ ձևավորելու համար:

13. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավոր են արդյոք Ս.Սահակյանի, Գ.Թոսունյանի և Վ.Գրիգորյանի արարքներում սպանության հանցակազմի բացակայության և ՀՀ քրեական օրենսգրքի 112րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով նախատեսված հանցակազմի առկայության վերաբերյալ Վերաքննիչ դատարանի հետևությունները:

14. ՀՀ քրեական օրենսգրքի 29-րդ հոդվածի համաձայն` ՛1. Դիտավորությամբ

կատարված հանցանքը կարող է դրսևորվել ուղղակի կամ անուղղակի դիտավորությամբ:

2. Հանցանքը համարվում է ուղղակի դիտավորությամբ կատարված, եթե անձը գիտակցել է իր գործողության (անգործության) հանրության համար վտանգավոր բնույթը, նախատեսել է հանրության համար դրա վտանգավոր հետևանքները և ցանկացել է դրանց վրա հասնելը:

3. Հանցանքը համարվում է անուղղակի դիտավորությամբ կատարված, եթե անձը գիտակցել է իր գործողության (անգործության)` հանրության համար վտանգավոր բնույթը, նախատեսել

է

հանրության

համար

վտանգավոր

հետևանքների

առաջացման

հնարավորությունը, չի ցանկացել այդ հետևանքները, բայց գիտակցաբար թույլ է տվել դրանք:

(...):

Դիտավորության ուղղակի և անուղղակի տեսակները միմյանցից սահմանազատվում են գիտակցական (ինտելեկտուալ) և կամային չափանիշներով: Ընդ որում, թե՛ ուղղակի, թե՛ անուղղակի դիտավորության դեպքում գիտակցական չափանիշն օրենքում բնութագրվում է

՛գիտակցել և ՛նախատեսել արտահայտություններով: Այսպես` մեղքի դիտավորյալ ձևն առկա է, եթե հանցավորը գիտակցում է իր արարքի հանրային վտանգավորությունը, այսինքն` դրա ունակությունը վնաս պատճառելու գոյություն ունեցող հասարակական հարաբերություններին,

նախատեսում

է

հետևանքների

առաջացման

՛անխուսափելիությունը կամ ՛իրական հնարավորությունը ուղղակի դիտավորության, և ՛իրական հնարավորությունը անուղղակի դիտավորության դեպքում: Ակնհայտ է, որ ուղղակի

դիտավորության

պարագայում

հանրորեն

վտանգավոր

հետևանքները

14

նախատեսելու հավանականության աստիճանը շատ ավելի բարձր է, քան անուղղակի դիտավորության դեպքում:

Ուղղակի և անուղղակի դիտավորություններն առավել հստակ տարբերակվում են կամային չափանիշով: Մասնավորապես, եթե ուղղակի դիտավորության պարագայում հանցավորը

ցանկանում

է

համապատասխան

հետևանքների

առաջացումը,

ապա

անուղղակի դիտավորության դեպքում թեև չի ցանկանում, սակայն գիտակցաբար թույլ է տալիս` հույսը դնելով կա՛մ պատահականության` վերացական, գոյություն չունեցող հանգամանքների վրա, որոնք իբրև կարող են կանխել հետևանքների առաջացումը, կա՛մ դրսևորելով անտարբերություն դրանց առաջացման նկատմամբ: Այսինքն անուղղակի դիտավորության դեպքում հանցավորը թեպետ չի ցանկանում հետևանքների առաջացումը, սակայն միևնույն ժամանակ դա թույլ չտալու համար չի դիմում ակտիվ գործողությունների:

15. ՀՀ քրեական օրենսգրքի 30-րդ հոդվածի համաձայն` ՛1. Անզգուշությամբ

կատարված հանցանքը կարող է դրսևորվել ինքնավստահությամբ կամ անփութությամբ:

2. Հանցանքը համարվում է ինքնավստահությամբ կատարված, եթե անձը նախատեսել է իր գործողության (անգործության)` հանրության համար վտանգավոր հետևանքների առաջացման հնարավորությունը, սակայն առանց բավարար հիմքերի ինքնավստահորեն հույս է ունեցել, որ դրանք կկանխվեն:

3. Հանցանքը համարվում է անփութությամբ կատարված, եթե անձը չի նախատեսել իր գործողության

(անգործության)

հանրության

համար

վտանգավոր

հետևանքների

առաջացման հնարավորությունը, թեև տվյալ իրադրությունում պարտավոր էր և կարող էր նախատեսել դրանք:

Մեջբերված նորմերի վերլուծությունը ցույց է տալիս, որ անզգուշության տեսակների տարբերակման հիմքում ընկած է վտանգավոր հետևանքները նախատեսելու հանգամանքը: Մասնավորապես,

հանցավոր

ինքնավստահության

դեպքում

անձը

նախատեսում

է

հետևանքների առաջացման հնարավորությունը, սակայն հույսը դնելով իր հմտությունների, այլ անձանց, սարքավորումների և այլնի վրա առանց բավարար հիմքերի հույս է ունենում, որ դրանք կկանխվեն: Հարկ է նկատել, որ հանցավոր ինքնավստահության դեպքում անձը նախատեսում

է

հետևանքների

առաջացման

ոչ

թե

իրական,

այլ

վերացական

հնարավորությունը, գիտակցում է, որ նման արարքներն ընդհանրապես կարող են վտանգավոր հետևանքներ առաջացնել, սակայն համոզված է` ոչ տվյալ դեպքում և իրադրության մեջ: Կամային չափանիշով հանցավոր ինքնավստահությունը բնութագրվում է ոչ միայն համապատասխան հետևանքների առաջանալը չցանկանալով, այլև դրանք կանխելու ձգտումով` դրսևորելով ակտիվ վարքագիծ:

Հանցավոր

անփութության

օրենսդրական

բնորոշումը

ցույց

է

տալիս,

որ

անզգուշության այս տեսակը բնութագրվում է վտանգավոր հետևանքների առաջացման հնարավորությունը չնախատեսելով: Այլ խոսքով անփութությամբ գործող անձը, իրական

15

հնարավորություն

հետևանքների

և

պարտավորվածություն

առաջացման

ունենալով

հնարավորությունը,

նախատեսելու

բավարար

վտանգավոր

շրջահայացություն,

ուշադրություն և հոգատարություն չի ցուցաբերում այդ հետևանքների առաջացումը թույլ չտալու համար (անզգույշ մեղքի վերաբերյալ տե՛ս, mutatis mutandis, Է.Ասատրյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2012 թվականի օգոստոսի 24-ի թիվ ԵԷԴ/0201/01/11 որոշման 16-րդ կետը):

16. ՀՀ քրեական օրենսգրքի 32-րդ հոդվածի համաձայն` ՛Եթե օրենքն ավելի խիստ

պատասխանատվություն է նախատեսում անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացրած դիտավորյալ

հանցագործության

համար,

ապա

անձն

այդ

հետևանքների

համար

պատասխանատվություն է կրում միայն այն դեպքում, եթե նա նախատեսել է իր գործողության

(անգործության)`

հանրության

համար

վտանգավոր

հետևանքների

առաջացման հնարավորությունը, սակայն առանց բավարար հիմքերի` ինքնավստահորեն հույս է ունեցել, որ դրանք կկանխվեն, կամ չի նախատեսել իր գործողության (անգործության)`

հանրության

համար

վտանգավոր

հետևանքների

առաջացման

հնարավորությունը, թեև տվյալ իրադրությունում պարտավոր էր և կարող էր նախատեսել դրանք: Այդպիսի հանցանքը համարվում է դիտավորությամբ կատարված: ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի համաձայն` ՛1. Դիտավորությամբ մեկ

ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը, որը վտանգավոր է կյանքի համար կամ առաջացրել է տեսողության, խոսքի, լսողության կամ որևէ օրգանի կամ օրգանի ֆունկցիայի կորուստ կամ արտահայտվել է դեմքի անջնջելի այլանդակմամբ, ինչպես նաև կյանքի համար վտանգավոր այլ վնաս է պատճառել առողջությանը կամ առաջացրել է դրա քայքայում` զուգորդված ընդհանուր աշխատունակության ոչ պակաս, քան մեկ երրորդի կայուն կորստով կամ հանցավորի համար ակնհայտ մասնագիտական աշխատունակության լրիվ կորստով կամ առաջացրել է հղիության ընդհատում, հոգեկան հիվանդություն, թմրամոլությամբ կամ թունամոլությամբ հիվանդացում`

պատժվում է ազատազրկմամբ` երեքից յոթ տարի ժամկետով:

2. Նույն արարքը, որը կատարվել է`

(...)

14) անզգուշությամբ առաջացնելով տուժողի մահ`

պատժվում է ազատազրկմամբ` հինգից տասը տարի ժամկետով:

Մեղքի երկու ձևով կատարվող հանցագործությունների առանձնահատկությունն այն է, որ հանցավորի դիտավորության մեջ ընդգրկված և նրա համար ցանկալի հանցանքի նկատմամբ դրսևորվում է դիտավորություն (ուղղակի կամ անուղղակի), մինչդեռ դրա արդյունքում

առաջացող

ոչ

անմիջական,

առավել

ծանր

հետևանքի

նկատմամբ`

անզգուշություն` հանցավոր ինքնավստահության կամ անփութության տեսքով, որն էլ

16

հիմնական հանցակազմը վեր է ածում ծանրացնող հանգամանքով հանցակազմի: Հետևաբար հետևանքի նկատմամբ անձի սուբյեկտիվ վերաբերմունքի բացահայտումն էական նշանակություն ունի մեղքի երկու ձևով կատարվող հանցանքները բացառապես դիտավորությամբ կամ բացառապես անզգուշությամբ կատարվող հանցագործություններից սահմանազատելու և արարքը ճիշտ որակելու հարցում:

Մեղքի

երկու

ձևով

կատարվող

հանցագործություններից

է

դիտավորությամբ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
30 մարտի, 2016 թ.
Գործի #:
ՍԴ/0319/01/10
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել