Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ — Հոդված 96 — Գնդի շտաբի պետը պարտավոր է` - կազմակերպել գնդի շտաբի աշխատանքը և ամեն օր ղեկավարել այն, համաձայնեցնել զորատեսակների և ծառայությունների պետերի աշխատանքը.
ARLISՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ — Հոդված 96AI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ — Հոդված 96 — Գնդի շտաբի պետը պարտավոր է` - կազմակերպել գնդի շտաբի աշխատանքը և ամեն օր ղեկավարել այն, համաձայնեցնել զորատեսակների և ծառայությունների պետերի աշխատանքը.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 96. Գնդի շտաբի պետը պարտավոր է` - կազմակերպել գնդի շտաբի աշխատանքը և ամեն օր ղեկավարել այն, համաձայնեցնել զորատեսակների և ծառայությունների պետերի աշխատանքը. - մշտապես իմանալ գնդի ստորաբաժանումների իրական վիճակը և դրությունը, ինչպես նաև վերահսկել առաջադրված խնդիրների լուծման ընթացքը. - պարապմունքներ անցկացնել գնդի շտաբի սպաների հետ, ղեկավարել գնդի կառավարումն ապահովող գումարտակների և ստորաբաժանումների շտաբների պատրաստությունը. - մշակել և կե

Ամբողջ Տեքստ

Հոդված 96. Գնդի շտաբի պետը պարտավոր է` - կազմակերպել գնդի շտաբի աշխատանքը և ամեն օր ղեկավարել այն, համաձայնեցնել զորատեսակների և ծառայությունների պետերի աշխատանքը. - մշտապես իմանալ գնդի ստորաբաժանումների իրական վիճակը և դրությունը, ինչպես նաև վերահսկել առաջադրված խնդիրների լուծման ընթացքը. - պարապմունքներ անցկացնել գնդի շտաբի սպաների հետ, ղեկավարել գնդի կառավարումն ապահովող գումարտակների և ստորաբաժանումների շտաբների պատրաստությունը. - մշակել և կենսագործել գնդի մարտական և զորահավաքային պատրաստականության պլան և գունդը զանգվածային ոչնչացման զենքից պաշտպանելու միջոցառումներ, գնդում ղեկավարել զորահավաքային աշխատանքները. - մշակել գնդի մարտական պատրաստության պլան, գնդի տեղաբաշխման վայրի պահպանության և պաշտպանության պլան, վերահսկել դրանց կատարումը, կազմել օրվա վերակարգի (ներքին պահակախմբերի) բաշխման տեղեկագիրը, վերակարգերում ընդգրկվող սպաների և ենթասպաների հերթապահության ամենամսյա ժամանակացույցը, ինչպես նաև գնդի պայմանագրային զինվորական ծառայության սպայական և ենթասպայական կազմերի զինծառայողների արձակուրդների ժամանակացույցը, վերահսկել արձակուրդների տրման գործընթացը. - գիտենալ յուրաքանչյուր սպայի և ենթասպայի, ինչպես նաև շտաբի և անմիջականորեն իրեն ենթակա ստորաբաժանումների բոլոր սերժանտների գործնական ու բարոյահոգեբանական հատկանիշները, մշտական աշխատանք տանել սպաների հետ զինվորական դաստիարակության և մասնագիտական որակավորման բարձրացման ուղղությամբ. - ըստ ստորաբաժանումների բաշխել գունդ ժամանած համալրումը. - կազմակերպել կապը գնդում, ստուգել կապի միջոցների վիճակը և մարտական պատրաստականությունը, ներդնել ավտոմատ կառավարման միջոցներ և վերահսկողություն իրականացնել դրանց կատարման նկատմամբ. - կազմակերպել գնդի հրամանատարի և ավագ հրամանատարների (պետերի) բոլոր հրամանները ժամանակին և ճիշտ կերպով հասցնելու ստորաբաժանումներին ու ծառայություններին, ինչպես նաև դրանց կատարումը, անձամբ հաղորդել կարևորագույն հրամանները, ստուգել դրանց կատարումը. - կազմակերպել գնդի մարտական դրոշի և շքանշանների, ինչպես նաև պատվավոր դրոշների, նշանների, վիմպելների և դրանց փաստաթղթերի ճիշտ պահպանությունը և խնամքը. - կազմակերպել և ոչ պակաս, քան շաբաթական մեկ անգամ ստուգել պահակային և ներքին ծառայությունների պատրաստությունը և կատարումը գնդում. -վերակարգի անցնելուց առաջ հրահանգավորել գնդի հերթապահին, նրա օգնականին, հսկիչ-անցագրային կետի հերթապահին, պահակապետին, հերթապահ ստորաբաժանման հրամանատարին և գնդի շտաբի հերթապահին, ինչպես նաև գործուղման մեկնող ստորաբաժանումների (անձնախմբերի) հրամանատարներին` ստուգելով նրանց ստորաբաժանումների (անձնախմբերի) ապահովվածությունն անհրաժեշտ իրերով. - մշտապես գիտենալ մարդկանց առկայությունը, զինամթերքի, ռազմական տեխնիկայի և նյութական այլ միջոցների առկայությունը և վիճակը, ինչպես նաև ամենօրյա ղեկավարություն իրականացնել դրանց հաշվառման նկատմամբ. - կատարել մարտական պատրաստության, ինչպես նաև հանցագործությունների, պատահարների և կարգապահական զանցանքների հաշվառում. - վարել գնդի պատմական տեղեկամատյանը (ֆորմուլյարը). - կազմակերպել և տարեկան առնվազն երկու անգամ ստուգել սպառազինության, ռազմական տեխնիկայի և նյութական այդ միջոցների առկայությունն ու վիճակը, ինչպես նաև դրանց պահպանության կարգը իրեն անմիջականորեն ենթակա ստորաբաժանումներում, մասնակցել գնդում զինվորական ծառայության անվտանգության ապահովման միջոցառումների մշակմանն ու իրականացմանը, հսկել պարապմունքների և աշխատանքների ընթացքում անվտանգության կանոնների պահպանության վերաբերյալ զինծառայողների հետ անցկացվող պարապմունքների որակը. - ժամանակին վերադաս շտաբ ներկայացնել անհրաժեշտ զեկուցագրեր: (96-րդ հոդվածը խմբ. 01.06.06 ՀՕ-127-Ն, փոփ.

19.03.13 ՀՕ-20-Ն, խմբ., լրաց., փոփ.

01.03.17 ՀՕ-52-Ն) Գ ՆԴԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԻ ՏԵՂԱԿԱԼԸ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ՀԵՏ ՏԱՐՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԳԾՈՎ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել