ՍնԴ/0719/04/22
Ամփոփում
քննելով ըստ Երնան համայնքի (այսուհետ՝ Համայնք) դիմումի՝ «Արվեստի այբուբեն» մշակութային հիմնադրամին (այսուհետ՝ Հիմնադրամ) սնանկ ճանաչելու պահանջի մասին, սնանկության գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 05.09.2023 թվականի որոշման դեմ Համայնքի բերած վճռաբեկ բողոքը, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը Դիմելով դատարան՝ Համայնքը պահանջել է Հիմնադրամին ճանաչել սնանկ: Սնանկության դատարանի 18.05.2022 թվականի վճռով դիմումը բավարարվել է: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 22.09.2022 թվականի որոշմամբ Հիմնադրամի վերաքննիչ բողոքը բավարարվել է՝
Ամբողջ Տեքստ
փ մեն Հ-/ /
էս 22)
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Սնանկության գործ թիվ ՍնԴ/0719/04/22 դատարանի որոշում 2026թ.
Սնանկության գործ թիվ ՍնԴ/0719/04/22
Նախագահող դատավոր՝ Ն. Մարգարյան
Դատավորներ՝ Ս. Թորոսյան
Կ. Համբարձումյան
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական
պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝
նախագահող Գ. ՀԱԿՈԲՅԱՆ
զեկուցող Ս. ՄԵՂՐՅԱՆ
Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ
Ա. ՄԿՐՏՉՅԱՆ
Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ
Վ. ՔՈՉԱՐՅԱՆ
2026 թվականի հունիսի 19-ին
գրավոր ընթացակարգով քննելով ըստ Երնան համայնքի (այսուհետ՝ Համայնք) դիմումի՝ «Արվեստի այբուբեն» մշակութային հիմնադրամին (այսուհետ՝ Հիմնադրամ) սնանկ ճանաչելու պահանջի մասին, սնանկության գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 05.09.2023 թվականի որոշման դեմ Համայնքի բերած վճռաբեկ բողոքը,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ Համայնքը պահանջել է Հիմնադրամին ճանաչել սնանկ: Սնանկության դատարանի 18.05.2022 թվականի վճռով դիմումը բավարարվել է: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 22.09.2022 թվականի որոշմամբ Հիմնադրամի վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ Սնանկության դատարանի 18.05.2022 թվականի վճիռը բեկանվել է, ն գործն ուղարկվել է նոր քննության:
2
Սնանկության դատարանի (այսուհետ` Դատարան) 14.03.2023 թվականի վճռով դիմումը բավարարվել է:
Դատարանի 26.05.2023 թվականի որոշմամբ պարտատերերի պահանջների նախնական ցուցակը փոփոխվել ն հաստատվել է որպես վերջնական, ու նշանակվել է պարտատերերի առաջին ժողով:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 05.09.2023 թվականի որոշմամբ Համայնքի վերաքննիչ բողոքը մերժվել է, ու Դատարանի 26.05.2023 թվականի «Պարտատերերի պահանջների նախնական ցուցակը որպես վերջնական ցուցակ հաստատելու ն պարտատերերի առաջին ժողով նշանակելու մասին» որոշումը թողեվել է օրինական ուժի մեջ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Համայնքը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքը. հիմնավորումները ն պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրեեսգրքի 372-րդ հոդվածը:
Բողոք բերած անձը նշված հիմքի առկայությունը պատճառաբանել է հետնյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը չի պարզել, թե որ սպարտավորություններն են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 372-րդ հոդվածով սահմանված դրույթների կարգավորման առարկան, քանի որ տվյալ դեպքում գույքի անհատույց օգտագործման պայմանագիրը չի կարող ներառված լինել նշված նորմի կարգավորման տիրույթում:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Հիմնադրամի կողմից բաց է թողնվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 317-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված՝ գործարքն անվավեր ճանաչելու հայցապահանջով դատարան դիմելու համար օրենսդրի կողմից նախատեսված մեկ տարվա ժամկետը, հետնաբար՝ վիճահարույց պայմանագիրը Հիմնադրամին սնանկ ճանաչելու վերաբերյալ դիմում ներկայացնելու օրվա դրությամբ արդեն իսկ ենթակա չի եղել դատական կարգով վիճարկման: Ավելին, պայմանագրի անվավեր լինելու կամ չլինելու հանգամանքը չէր կարող քննարկման առարկա դառնալ սույն սնանկության գործի շրջանակներում, քանի որ պայմանագիրն անվավեր ճանաձելու ընթացակարգը սահմանված է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 317-րդ հոդվածի 2-րդ կետի դրույթներով:
Վերաքննիչ դատարանը չի անդրադարձել Համայնքի կողմից ներկայացված բողոքում վկայակոչված փաստարկներին ն չի գնահատել դրանց -լիրավաչափությունն ու վերաբերելիությունը:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 05.09.2023 թվականի որոշումը ն կայացնել նոր դատական ակտ:
3
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը՝
1) Համայնքի (Փոխատու) ն Հիմնադրամի (Փոխառու) միջն 25.01.2018 թվականին կնքվել է գույքի անհատույց օգտագործման պայմանագիր (այսուհետ նան՝ Պայմանագիր), որի 1.1-ին կետի համաձայն՝ նույն պայմանագրով Փոխատուն պարտավորվում է Փոխառուի անհատույց օգտագործմանը հանձնել """"""" (հասցեում գտնվող մշակույթի կենտրոնի 3100.7 քմ մակերեսով տարածքը (...)՝ մշակութային գործունեություն ծավալելու ու գույքի վերանորոգման ծրագիր իրականացնելու նպատակով:
Պայմանագրի 2.4.16-րդ կետի համաձայն՝ Փոխառուն պարտավորվում է սահմանված ժամկետում (10 տարի) ապահովել Երնան քաղաքի ավագանու 31.10.2017 թվականի թիվ 53-Ա որոշմամբ հավանության արժանացած՝ "5" 2 հասցեում գտնվող մշակույթի կենտրոնի մշակութային գործունեության Ա վերանորոգման ներդրումային ծրագիրն ու ներդրումային ծրագրով նախատեսված ներդրումների կատարումը, մասնավորապես՝ 2018 թվականին՝ 35 մլն ՀՀ դրամ, 2019 թվականին՝ 45 մլն ՀՀ դրամ, 2020 թվականին՝ 50 մլն ՀՀ դրամ, 2021 թվականին՝ 50 մլն ՀՀ դրամ, 2022 թվականին՝ 50 մլն ՀՀ դրամ, 2023 թվականին՝ 50 մլն ՀՀ դրամ, 2024 թվականին՝ 50 մլն ՀՀ դրամ, 2025 թվականին՝ 50 մլն ՀՀ դրամ, 2026 թվականին՝ 50 մլն ՀՀ դրամ, 2027 թվականին՝ 50 մլն ՀՀ դրամ, ընդամենը՝ 480 մլն ՀՀ դրամ, (...):
Պայմանագրի 4.1-ին կետի համաձայն՝ Փոխառուն նույն պայմանագրի 2.4.16-րդ կետով նախատեսված ներդրումային պարտավորությունները սահմանված ժամկետում չկատարելու դեպքում յուրաքանչյուր ուշացրած օրվա համար Փոխատուին վճարում է տույժ՝ չկատարված պարտավորության 0.15 տոկոսի չափով: Տույժի մուծումը կողմերին չի ազատում պայմանագրով նրանց վրա դրված պարտավորությունները կատարելուց (հավելված 1-ին, գ.թ. 25-29).
2) Համայնքի դիմումը բավարարելու արդյունքում Դատարանի 14.03.2023 թվականի վճռով Հիմնադրամը ճանաչվել է սնանկ (հավելված 3-րդ, գ.թ. 8-22).
3) պարտատեր Համայնքը պահանջել է սնանկ ճանաչված պարտապան Հիմնադրամի նկատմամբ գրանցել իր պահանջը՝ 1.000.000 ՀՀ դրամի չափով՝ որպես «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի «դ» հերթի պահանջ, ն 487.992.500 ՀՀ դրամի չափով՝ որպես համապատասխան հերթի պահանջ:
Նշված պահանջի հիմքում դրվել է նան այն փաստը, որ Հիմնադրամը չի կատարել Պայմանագրով նախատեսված պարտավորությունները, որի արդյունքում վերջինիս 90-օրյա ժամկետը գերազանցող կետանցով դրամական պարտավորությունները Համայնքի նկատմամբ կազմում են 487.992.500 ՀՀ դրամ, որից 230.000.000 ՀՀ դրամը՝ որպես կողմերի միջն կնքված Պայմանագրով ստանձնած պարտավորությունների կատարման պարտք, իսկ 257.992.500 ՀՀ դրամը՝ որպես 2018-2022 թվականներն ընկած ժամանակահատվածում ներդրումային պարտավորությունները սահմանված ժամկետում չկատարելու արդյունքում 01.01.2019-14.03.2023 թվականներն ընկած 2 Առկա է անձնական տվյալ
4
ժամանակահատվածի համար հաշվարկված տույժ (հավելված 3-րդ, գ.թ. 26-28).
4) Հիմնադրամի սնանկության գործով կառավարիչ Հ. Եղյանի կողմից ներկայացվել է սնանկ ճանաչված Հիմնադրամի պարտատերերի պահանջների նախնական ցուցակ, որում ներառվել են Համայնքի 1.000.000 ՀՀ դրամի չափով պահանջը՝ որպես «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի «դ» հերթի չապահովված պահանջ, ն 487.992.500 ՀՀ դրամի չափով պահանջը՝ որպես «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի «է» հերթի չապահովված պահանջ (հավելված 3-րդ, գ.թ. 33):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումները
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերնույթ առկա է մարդու իրավունքների ն ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 372-րդ հոդվածի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:
Սույն բողոքի քենության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի քառապատիկը գերազանցող տուժանքի տարեկան առավելագույն չափ նախատեսող կամ պայմանագրով որոշված բոլոր տուժանքների հանրագումարի չափը տվյալ պահին առկա պարտքի հիմեական գումարը գերազաեցելուն հանգեցնող պայմաններ պարունակող համաձայնության առոչեչության հարցին:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 368-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ պարտավորությունների կատարումը կարող է ապահովվել (...) տուժանքով (...) ն օրենքով կամ պայմանագրով նախատեսված այլ եղանակներով:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 369-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ տուժանք (տուգանք, տույժ) է համարվում օրենքով կամ պայմանագրով որոշված այն դրամական գումարը, որը պարտապանը պարտավոր է վճարել պարտատիրոջը՝ պարտավորությունը չկատարելու կամ անպատշաճ կատարելու դեպքում՝ ներառյալ կատարման կետանցի դեպքում: Տուժանք վճարելու պահանջով պարտատերը պարտավոր չէ ապացուցել, որ իրեն վնաս է պատճառվել:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ պայմանագրով որոշված տուժանքի տարեկան առավելագույն չափը չի կարող գերազանցել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի քառապատիկը, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով: Պայմանագրով որոշված բոլոր տուժանքների հանրագումարի չափը չի կարող գերազանցել տվյալ պահին առկա պարտքի հիմնական գումարը:
Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ նույն հոդվածի 1-ին կետով սահմանված
5
պայմանը խախտող համաձայնությունն առոչինչ է:
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 09.11.2010 թվականի թիվ 283-Ն որոշման համաձայն` բանկային տոկոսի հաշվարկային դրույքը սահմանվել է տարեկան 12 տոկոս:
Նախկինում կայացրած որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ տուժանքը պարտավորությունների կատարումն ապահովող երաշխիք է: Այն նպատակաուղղված է ապահովելու պարտապանի կողմից պարտավորության կատարումը, իսկ դրա չկատարման կամ անպատշաճ կատարման դեպքում նրա համար նախատեսել գույքային անբարենպաստ հետնանքներ՝ դրամական պատասխանատվություն, իսկ դատարանը կոչված է ապահովելու սահմանված տուժանքի չափի ն պարտավորության խախտման հետնանքների ողջամիտ հարաբերակցությունը (տես «( Թամամ» արտադրական կոոպերատիվե ընդդեմ «ԱՍ-ԿԱ» ՍՊԸ-ի թիվ 3-27(Տ5Դ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.02.2008 թվականի որոշումը):
Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ տուժանքը (տուգանքը, տույժը) ունի երկակի իրավական բնույթ. մի կողմից՝ այն հանդես է գալիս որպես պարտավորության ապահովման միջոց այնքանով, որքանով ապահովում է պարտապանի կողմից իր ստանձնած պարտավորության (պայմանագրային սուբյեկտիվ պարտականության) կատարումը, մյուս կողմից՝ տուժանքը քաղաքացիաիրավական գույքային պատասխանատվության միջոց է, որն օրենքով կամ պայմանագրով նախատեսված դեպքերում կիրառվում է իր պարտավորությունը (պայմանագրային սուբյեկտիվ պարտականությունը) խախտած պարտապանի նկատմամբ: Նշվածից բխում է, որ տուժանքի կիրառման պարտադիր նախապայման է պարտապանի կողմից ստանձնած պարտավորության՝ պայմանագրային սուբյեկտիվ պարտականության խախտումը (այն չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը):
Փաստելով, որ օրենքով կամ պայմանագրով տուժանք կարող է սահմանվել պարտապանի թե դրամական, թե նման բովանդակություն չունեցող ոչ դրամական պարտավորության (պայմանագրային սուբյեկտիվ ապարտականության) կատարումն ապահովելու համար ն արձանագրելով, որ օրենսդիրը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 369-րդ հոդվածի 1-ին կետում տուժանքի հասկացությունը ձնակերպելիս այն բացահայտելու համար փակագծերում օգտագործել է նան «տուգանք» ն «տույժ» եզրույթները՝ չբացահայտելով վերջիններիս բովանդակությունը, սակայն, ըստ էության, դրանք դիտարկելով որպես տուժանքի տեսակներ՝ ՀՀ վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում է հայտնել, որ տուգանք է համարվում օրենքով կամ պայմանագրով որոշված այն կայուն դրամական գումարը, որը պարտապանը պարտավոր է միանվագ վճարել պարտատիրոջը՝ պարտավորությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում: Ընդ որում, այն կարող է սահմանվել ն' դրամական, ն' ոչ դրամական պարտավորությունների ապահովման համար: Տուգանքի չափը կարող է հստակ սահմանվել պայմանագրում կամ որոշվել հետագայում` պայմանագրով սահմանված կարգով: Տույժ է համարվում օրենքով կամ պայմանագրով որոշված այն աճողական դրամական գումարը, որը գանձվում է կատարման կետանց թույլ տված պարտապանից կետանցի տնողության պայմանագրով
6
որոշված յուրաքանչյուր կոնկրետ ժամանակահատվածի (որպես կանոն՝ օրվա) համար: Ընդ որում, տույժը՝ որպես դրամական պարտավորությունների կատարումն ապահովող միջոց, սահմանվում է պարտքի գումարի նկատմամբ տոկոսային արտահայտությամբ, իսկ ոչ դրամական պարտավորությունների ապահովման դեպքում` կետանցի տնողության պայմանագրով որոշված յուրաքանչյուր կոնկրետ ժամանակահատվածի համար կայուն դրամական գումարով:
ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով նան ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին կետի քաղաքացիաիրավական բովանդակությանը, արձանագրել է, որ օրենսդիրը սահմանել է տուժանքի մասին համաձայնության երկու ինքնուրույն նշանակություն ունեցող հատուկ վավերության պայմաններ, որոնցից յուրաքանչյուրի խախտումն օրենքի ուժով հանգեցնում է նման համաձայնության առոչնչության, այն է՝
1) պայմանագրով որոշված տուժանքի տարեկան առավելագույն չափը չի կարող գերազանցել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի քառապատիկը, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով,
2) պայմանագրով որոշված բոլոր տուժանքների հանրագումարի չափը չի կարող գերազանցել տվյալ պահին առկա պարտքի հիմնական գումարը:
ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ նշված վավերության պայմաններից առաջինը կիրառելի է բացառապես դրամական պարտավորություն ապահովող տույժի մասին համաձայնության նկատմամբ՝ նկատի ունենալով, որ «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի քառապատիկ» ն վերը շարադրված իրավաընկալմամբ «տուգանք» («պարտքի գումարի նկատմամբ տոկոսային արտահայտությամբ չարտահայտված գումար») .հասկացությունները (մեծությունները) համեմատելի չեն. առաջինն ունի դրամական պարտավորության նկատմամբ տոկոսային արտահայտություն, իսկ երկրորդը ն երրորդը որոշվում են կայուն դրամական մեծությամբ: Ինչ վերաբերում է տուժանքի մասին համաձայնության վավերության երկրորդ պայմանին, ապա այն կիրառելի է միայն այնպիսի համաձայնության նկատմամբ, որով նախատեսված տույժերը ն տուգանքները վերաբերելի են դրանով ապահովված դրամական պարտավորությանը (հիմնական պարտքին): Այլ կերպ ասած՝ համեմատվող մեծություններ են, մի կողմից, պայմանագրից բխող տվյալ պահին առկա պարտքի հիմնական գումարը ն, մյուս կողմից, տվյալ պայմանագրի հիման վրա դրամական պարտավորության խախտման համար պայմանագրով որոշված (հաշվարկված) բոլոր տուժանքների (տուգանքների ն տույժերի) հանրագումարը: Համապատասխանաբար, քննարկվող սահմանափակման շրջանակներից դուրս պետք է դիտարկվի այն տուժանքը (տույժը, տուգանքը), որով ապահովվել է դրամական պարտավորության (պարտքի) հետ ուղղակիորեն չկապված պայմանագրային այլ պարտավորության կատարումը:
Ամփոփելով վերլուծությունը՝ ՀՀ վճռաբեկ դատարանն արտահայտել է իրավական դիրքորոշում, որ տուժանքի մասին համաձայնությունն առոչինչ կարող է համարվել բացառապես այն դեպքերում, երբ՝
1) պայմանագրով որոշված տույժի տարեկան առավելագույն չափը գերազանցում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի
7
հաշվարկային դրույքի քառապատիկը, ն տույժի մասին համաձայնությամբ ապահովված է պարտապանի դրամական պարտավորությունը.
2) դրամական պարտավորության (հիմնական պարտքի) նկատմամբ պայմանագրով որոշված (հաշվարկված) բոլոր տուժանքների հանրագումարի չափը գերազանցում է տվյալ պահին առկա պարտքի հիմնական գումարը: Ընդ որում, եթե պայմանագրով որոշված են նան ալլ՝ դրամական պարտավորության հետ ուղղակիորեն չկապված պարտավորությունները խախտելու համար տուժանքներ (տույժեր, տուգանքներ), ապա տուժանքի մասին համաձայնության վավերությունը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված կանոնների համատեքստում որոշելիս դրանց չափը հաշվի առնվել չի կարող (տես «Վիրուս Նետ» ՍՊԸ-ն ընդդեմ Աննա Մկրտչյանի թիվ ԱՎԴ/4466/02/23 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 19.05.2026 թվականի որոշումը):
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 303-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գործարքն անվավեր է նույն օրենսգրքով սահմանված հիմքերով դատարանի կողմից այն այդպիսին ճանաչելու ուժով (վիճահարույց գործարք) կամ անկախ նման ճանաչումից (առոչինչ գործարք):
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 304-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ անվավեր գործարքը չի հանգեցնում իրավաբանական հետնանքների, բացառությամբ այն հետնանքների, որոնք կապված են գործարքի անվավերության հետ: Նման գործարքն անվավեր է կնքելու պահից:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 305-րդ հոդվածի համաձայն՝ օրենքի կամ այլ իրավական ակտերի պահանջներին չհամապատասխանող գործարքն անվավեր է, եթե օրենքը չի սահմանում, որ նման գործարքն առոչինչ է կամ չի նախատեսում խախտման այլ հետնանքներ:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 316-րդ հոդվածի համաձայն` գործարքի մասի անվավերությունը չի հանգեցնում դրա մյուս մասերի անվավերության, եթե գործարքը կարող էր կնքվել նան առանց անվավեր մասը նրա մեջ ներառելու:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ ցանկացած քաղաքացիաիրավական գործարք կարող է դրա մասնակիցների համար առաջացնել ցանկալի իրավական հետնանքներ, եթե այն վավեր է, -այսինքն՝ համապատասխանում է օրենքից բխող որոշակի պահանջների ու պայմանների: Այն դեպքում, երբ գործարքը չի համապատասխանում այդ պահանջներին, ապա այն համարվում է անվավեր կա՛մ օրենքով սահմանված հիմքերով դատարանի կողմից անվավեր ճանաչվելու դեպքում (վիճահարույց գործարք), կա՛մ անկախ նման ճանաչումից (առոչինչ գործարք) (րես Վահագե Կապլանյանն ըեդդեմ Արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության ն Ֆինաեսների նախարարության թիվ ԼԴ/0435/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 28.12.2015 թվականի որոշումը):
Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 303-րդ հոդվածը նախատեսում է գործարքների անվավերության երկու տեսակ՝
8
վիճահարույց (հարաբերական անվավեր) ն առոչինչ (բացարձակ անվավեր) (տե՛ս Սեդրակ Բարսեղյանն ընդդեմ Գագիկ Բարսեղյանի ն Կարինե Բաղդասարյանի թիվ ԱՐԱԴ2/0077/02//6 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 08.04.2022 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ առոչինչ (բացարձակ անվավեր) են այն գործարքները, որոնք գործարքի սուբյեկտին, նրա կամքին ն կամահայտնությանը, գործարքի ձնին կամ բովանդակությանը ներկայացվող պահանջներին համապատասխանելու առումով օրենքով հստակ կանխորոշված արատն ունենալու պատճառով օրենքի ուժով ակնկալվող իրավական հետնանքները չեն առաջացնում՝ անկախ ՀՀ քաղաքացիական օրենսգրքով նախատեսված հիմքերից որնէ մեկով դատական կարգով անվավեր ճանաչվելուց (տե՛ս Արմեն Դալլաքյանն ըեդդեմ Աշոտ Գալստյանի ն Մխիթար Մաթնոսյանի թիվ ԼԴԼՈԱՑ6/02/9 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.04.2025 թվականի որոշումը):
Նախկինում կայացրած որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ օրենսդիրը թե. վիճահարույց, ն թե՛ առոչինչ գործարքների համար նախատեսել է անվավերության միննույն իրավական հետնանքները, այն է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 304-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ անվավեր գործարքը չի հանգեցնում իրավաբանական հետնանքների, բացառությամբ այն հետնանքների, որոնք կապված են գործարքի անվավերության հետ: Նման գործարքն անվավեր է կնքելու պահից (տե'ս Սեդրակ Բարսեղյանն ընդդեմ Գագիկ Բարսեղյանի ն Կարինե Բաղդասարյանի թիվ ԱՐԱԴ2/0077/02//6 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 08.04.2022 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով մասնավոր գործերին կամայական միջամտության անթույլատրելիության քաղաքացիաիրավական սկզբունքը, իրավական դիրքորոշում է հայտնել, որ գործը քննող դատարանն իրավունք չունի օրենքի պահանջներին հակասող պայմանագրային որնէ դրույթ իր հայեցողությամբ (նման պահանջ ներկայացված չինելու պայմաններում) անվավեր ճանաչելու եղանակով միջամտելու կողմերի պայմանագրային հարաբերություններին: Դատարանը պարտավոր է գործը քննելիս հիմք ընդունել պայմանագրի` կողմերի ազատ կամահայտնությամբ ձնակերպված պայմանը նույնիսկ այն պարագայում, երբ այն հակասում է օրենքի կամ այլ իրավական ակտերի պահանջներին, բացառությամբ այն դեպքերի, երբ՝
1) օրենքը սահմանում է, որ նման արատ պարունակող համաձայնությունը (պայմանը) առոչինչ է,
2) գործին մասնակցող անձը սահմանված կարգով համապատասխան հայցապահանջ ներկայացնելու միջոցով վիճարկում է այդ վիճահարույց պայմանը, որպիսի պարագայում միայն վերջինիս վավերությունը կարող է դառնալ դատական քննության առարկա (տե՛ս «Վիրուս Նետ» ՍՊԸ-ն ըեդդեմ Աենա Մկրտչյանի թիվ ԱՎԴ/4466/02/23 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 19.05.2026 թվականի որոշումը):
Ամփոփելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պայմանագրով որոշված պարտապանի դրամական պարտավորության կատարումն ապահովող տույժի
9
տարեկան առավելագույն չափը չի կարող գերազանցել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի քառապատիկը՝ 48 տոկոսը, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով, դրամական պարտավորության (հիմնական պարտքի) լնկատմամբ պայմանագրով որոշված (հաշվարկված) բոլոր տուժանքների հանրագումարի չափը չի կարող գերազանցել տվյալ պահին առկա պարտքի հիմնական գումարը: Ավելին՝ սահմանված պայմանը խախտող համաձայնությունը, անկախ ՀՀ քաղաքացիական օրենսգրքով նախատեսված հիմքերից որնէ մեկով դատական կարգով անվավեր ճանածվելուց, օրենքով հստակ կանխորոշված արատն ունենալու պատճառով օրենքի ուժով չի կարող առաջացնել ակնկալվող իրավական հետնանքները:
Միննույն ժամանակ Վճռաբեկ դատարանը, արձանագրելով, որ գործարքի մաս են ոչ միայն դրա կողմերի կամահայտնությամբ ձնակերպված տուժանքի մասին պայմաններից յուրաքանչյուրը, այլ նան այդ պայմանների այն բաղադրիչները, որոնք խախտում են տուժանքի տարեկան առավելագույն չափը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի քառապատիկը, իսկ պայմանագրով որոշված բոլոր տուժանքների հանրագումարի չափը՝ տվյալ պահին առկա պարտքի հիմնական գումարը չգերազանցելու վերաբերյալ իմպերատիվ պահանջները, գտնում է, որ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի քառապատիկը գերազանցող տուժանքի տարեկան առավելագույն չափ նախատեսող կամ պայմանագրով որոշված բոլոր տուժանքների հանրագումարի չափը տվյալ պահին առկա պարտքի հիմնական գումարը գերազանցելուն հանգեցնող պայմաններ պարունակող համաձայնությունն օրենքի ուժով անվավեր (առոչինչ) պետք է համարվի ոչ թե ամբողջությամբ, այլ միայն սահմանված առավելագույն չափը գերազանցող մասով, քանի որ տուժանքի մասին համաձայնությունը (գործարքը) կարող էր կնքվել նան առանց նշված իմպերատիվ պահանջները խախտող անվավեր մասը (պայմանի բաղադրիչը նրա մեջ ներառելու, Հակառակ մեկնաբանությամբ պայմանագրային պարտավորության կատարման ապահովում տրամադրած ն իր պարտավորությունը խախտած կողմն ընդհանրապես կազատվի տուժանքի վճարումից, ինչը ոչ միայն կիմաստազրկի տուժանքի ինստիտուտը՝ ի չիք դարձնելով դրա իրավական նշանակությունը՝ պարտավորությունների կատարման ապահովումը, այլ նան կվտանգի բնականոն քաղաքացիական շրջանառությունը:
Վերը նշված իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Սույն գործի փաստերի համաձայն` Համայնքի ն Հիմնադրամի միջն 25.01.2018 թվականին կնքված Պայմանագրի 41ին կետով սահմանվել է Պայմանագրով նախատեսված ներդրումային 0պարտավորություննեը սահմանված ժամկետում չկատարելու դեպքում յուրաքանչյուր ուշացրած օրվա համար չկատարված պարտավորության 0.15 տոկոսի չափով Համայնքին տույժ վճարելու պարտավորություն:
Համայնքի դիմումը բավարարելու արդյունքում Դատարանի 14.03.2023 թվականի վճռով Հիմնադրամը ճանաչվել է սնանկ:
10
Պարտատեր Համայնքը, դիմելով դատարան, պահանջել է սնանկ ճանաչված պարտապան Հիմնադրամի նկատմամբ գրանցել իր պահանջը՝
1.000.000 ՀՀ դրամի չափով՝ որպես «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի «դ» հերթի պահանջ, ն 487.992.500 ՀՀ դրամի չափով՝ որպես համապատասխան հերթի պահանջ:
Նշված պահանջի հիմքում դրվել է նան այն հանգամանքը, որ Հիմնադրամը չի կատարել Պայմանագրով նախատեսված պարտավորությունները, որի արդյունքում վերջինիս 90-օրյա ժամկետը գերազանցող կետանցով դրամական պարտավորությունները Համայնքի նկատմամբ կազմում են 487.992.500 ՀՀ դրամ, որից 230.000.000 ՀՀ դրամը՝ որպես կողմերի միջն կնքված պայմանագրով ստանձնած պարտավորությունների կատարման պարտք, իսկ 257.992.500 ՀՀ դրամը՝ որպես 2018-2022 թվականներն ընկած ժամանակահատվածում ներդրումային պարտավորությունները սահմանված ժամկետում չկատարելու արդյունքում 01.01.2019-14.03.2023 թվականներն ընկած ժամանակահատվածի համար հաշվարկված տույժ:
Հիմնադրամի սնանկության գործով կառավարիչ Հ. Եղյանի կողմից ներկայացվել է սնանկ ճանաչված Հիմնադրամի պարտատերերի պահանջների նախնական ցուցակ, որում ներառվել են Համայնքի 1.000.000 ՀՀ դրամի չափով պահանջը՝ որպես «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի «դ» հերթի չապահովված պահանջ, ն 487.992.500 ՀՀ դրամի չափով պահանջը՝ որպես «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի «է» հերթի չապահովված պահանջ:
Դատարանի 26.05.2023 թվականի որոշմամբ պարտատերերի պահանջների նախնական ցուցակը փոփոխվել ն հաստատվել է որպես վերջնական, ու նշանակվել է պարտատերերի առաջին ժողով: Համայնքի 1.000.000 ՀՀ դրամի չափով պահանջը գրանցվել է որպես չջապահովված՝ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետում նշված հերթում, իսկ 230.000.000 ՀՀ դրամի չափով պահանջը գրանցվել է որպես չապահովված՝ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի «է» կետում նշված հերթում:
Նշված որոշմամբ Դատարանը, անդրադառնալով սնանկության գործով ներկայացված պահանջների նախնական ցուցակում ընդգրկված՝ Համայնքի՝ 257.992.500 ՀՀ դրամի չափով տույժերի մասով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի «է» հերթի չապահովված պահանջը հաստատելու հարցին, արձանագրել է, որ «հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 372-րդ հոդվածով նախատեսված կանոնները ն դրանք համադրելով կողմերի միջն կեքված պայմանագրի հետ, գալիս է այն եզրահանգման, որ պայմանագրի 4.1 կետը չի համապատասխանում այն կնքելու պահին գործող ն կողմերի համար պարտադիր Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 372րդ հոդվածով նախատեսված իմպերատիվ եորմերիե, հեփտնաբար' տուժանք սահմանող պայմանագրի 4.1 կետն առոչիեչ է ն կողմերի համար իրավական հետնանքներ չի կարող առաջացնել: Ըեդ որում, Դատարանն արձանագրում է, որ պայմանագրի կետն օրենքի ուժով լինելով առոչինչ, օրենքի թույլատրելի առավելագույն չափով տուժանք սահմանելու մասով չի կարող ունենալ
11
իրավական ուժ, քանի որ օրենքին հակասող պայմանագրային դրույթները մասնակի առոչիեչ համարվել չեն կարող:
Նման պայմաններում պահանջում նշված 257.992.500 ՀՀ դրամի չափով տույժի գումարը ենթակա չէ հաստատման պահանջների ցուցակում»:
Վերաքննիչ դատարանը 05.09.2023 թվականի որոշմամբ վերաքննիչ բողոքը մերժել է՝ Դատարանի 26.05.2023 թվականի «Պարտատերերի պահանջների նախնական ցուցակը որպես վերջնական ցուցակ հաստատելու նե պարտատերերի առաջին ժողով նշանակելու մասին» որոշումը թողել է օրինական ուժի մեջ՝ պատճառաբանելով, որ՝
- «օրական տույժի չափը 0,15 տոկոս սահմանելով՝ տուժանքի տարեկան տոկոսը կազմել է 54,7576 (0,152365 օրչ54,7576), ինչն անհամատեղելի է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 372-րդ հոդվածի Լին մասի պահանջի հեպ»,
- «Քաղաքացիական օրենսգրքի 372-րդ հոդվածի 2-րդ մասի առումով առոչինչ է ոչ թե պայմանագիրը կամ պայմանագրի' ՀՀ կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի քառապատիկը գերազանցող մասով տուժանքի դրույքաչափը, այլ' եման պայման նախատեսող համաձայնությունն ընդհանրապեւ»,
- «նման համաձայնությունն առոչիեչ է կնքման պահից' անկախ եման ճանաչումից»,
- «սույն սնանկության գործի շրջանակներում պարտապանը ոչ թե վիճարկել է կողմերի միջն կեքված պայմանագիրը, այլ Դատարանն իր օրենսդրական լիազորությունեերի սահմաններում պարզել է ներկայացված «պահանջի օրինականություն ու հիմեավորվածությունը ն հանգել է իրավաչափ հետնության այն մասին, որ պայմանագրի' տուժանքի չափն սահմանող դրույթն օրենքի ուժով լինելով առոչինչ, օրենքի թույլատրելի առավելագույն չափով տուժանք սահմանելու մասով չի կարող ունենալ իրավական ուժ, որպիսի պայմաններում պահանջում եշված 257.992.500 ՀՀ դրամի չափով տույժի գումարը ենթակա չէ հաստատման պահանջների ցուցակում»,
- «վերոնշյալ հիմեավորմամբ Պայմանագրի տույժի վերաբերյալ պայմանը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 372-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով առոչիեչ է կնքման պահից, անկախ նման ճանաչումից, ուստի' այն կողմերի համար չի կարող առաջացնել իրավունքներ
ն. պարտականություններ ն հիմք հանդիսանալ տուժանքի գումարի տեսքով պահանջը գրանցելու համար»:
Վերը շարադրված իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը ն գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Համայնքի ն Հիմնադրամի միջն 25.01.2018 թվականին կնքված Պայմանագրի 4.1ին կետով սահմանված տուժանքի տարեկան առավելագույն չափը՝ օրական 0,15 տոկոս դրույքաչափով տույժերի սահմանմամբ, գերազանցում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի քառապատիկը, հետնաբար՝ տվյալ պայմանը՝ նշված չափը գերազանցող մասով, նույն հոդվածի 2-րդ կետի ուժով անկախ ՀՀ քաղաքացիական օրենսգրքով նախատեսված հիմքերից որնէ մեկով դատական կարգով անվավեր ճանաչվելուց, օրենքով հստակ կանխորոշված արատն ունենալու
12
պատճառով օրենքի ուժով չի կարող առաջացնել պայմանագրի համապատասխան կետով սահմանված իրավական հետնանքները: Միննույն ժամանակ նկատի ունենալով, որ պայմանագիրը կարող էր կնքվել նան առանց անվավեր մասը նրա մեջ ներառելու՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գործարքի մասի անվավերությունը տվյալ դեպքում չի հանգեցնում դրա մյուս մասերի անվավերության:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ թեն Վերաքննիչ դատարանն իրավամբ արձանագրել է, որ օրական տույժի չափը 0,15 տոկոս սահմանելով՝ տուժանքի տարեկան տոկոսը կազմել է 54,754 (0,15:365 օր-»4,7546), ինչն անհամատեղելի է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 372-րդ հոդվածի Լին մասի պահանջի հետ, այնուամենայնիվ անտեսել է, որ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի քառապատիկը գերազանցող տուժանքի տարեկան առավելագույն չափ նախատեսող պայման պարունակող համաձայնությունն առոչինչ է ոչ թե ամբողջությամբ, այլ միայն սահմանված չափը գերազանցող մասով՝ հանգելով ոչ իրավաչափ եզրահանգման առ այն, որ «պահանջում նշված 257.992.500 ՀՀ դրամի չափով տույժի գումարը ենթակա չէ հաստատման պահանջների ցուցակում»:
Տվյալ դեպքում նկատի ունենալով, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին կետի ուժով պայմանագրով որոշված տուժանքի տարեկան առավելագույն չափը չի կարող գերազանցել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի քառապատիկը՝ 48 տոկոսը, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով, պայմանագրով որոշված բոլոր տուժանքների հանրագումարի չափը չի կարող գերազանցել տվյալ պահին առկա պարտքի հիմնական գումարը, իսկ Համայնքի ն Հիմնադրամի միջն 25.01.2018 թվականին կնքված Պայմանագրի 4.1-ին կետով սահմանված տուժանքի տարեկան առավելագույն չափը՝ օրական 0,15 տոկոս դրույքաչափով տույժերի սահմանմամբ, կազմում է 54,75 տոկոս, ինչը գերազանցում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի քառապատիկը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տույժերի մասով պահանջի հաշվարկը պետք է կատարվի Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի քառապատիկը չգերազանցող տուժանքի տարեկան առավելագույն չափով՝ 48 տոկոսով:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված՝ վերաքննիչ դատարանի միջանկյալ դատական ակտը մասնակիորեն վերացնելու ն վերացված մասով գործը Սնանկության դատարան՝ նոր քննության ուղարկելու լիազորությունը՝ սահմանելով նոր քննության ծավալը: Վճռաբեկ դատարանը վերը նշված իրավական դիրքորոշումների համատեքստում որպես գործի նոր քննության ծավալ է սահմանում Համայնքի ներկայացրած պահանջի մերժված մասով դրա օրինականությունը, չափը, առաջնահերթությունը Ա ապահովվածությունը պարզելը:
13
Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ միջանկյալ դատական ակտ բողոքարկված լինելու պայմաններում դատական ծախսեր չեն առաջացել: Ելնելով վերոգրյալից ն ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ ու 408-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 05.09.2023 թվականի որոշումը մասնակիորեն` Սնանկության դատարանի 26.05.2023 թվականի «Պարտատերերի պահանջների նախնական ցուցակը որպես վերջնական ցուցակ հաստատելու ւ, պարտատերերի առաջին ժողով նշանակելու մասին» որոշումը «Արվեստի այբուբեն» մշակութային հիմնադրամի նկատմամբ Երնան համայնքի պահանջը՝ 257.992.500 ՀՀ դրամի չափով՝ որպես «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի «է» ենթակետով նախատեսված՝ ստորադաս չապահովված պահանջ հաստատելը մերժելու մասով, վերացնել ու վերացված մասով գործն ուղարկել Սնանկության դատարան՝ վերը նշված ծավալով նոր քննության:
2. Վճռաբեկ դատարանում դատական ծախսերի բաշխման հարցը համարել լուծված:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է ն ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող Գ. ՀԱԿՈԲՅԱՆ
Զեկուցող Ս. ՄԵՂՐՅԱՆ
Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ
Ա. ՄԿՐՏՉՅԱՆ
է. ՍԵԴՐԱԿՅԱՆ
Վ. ՔՈՉԱՐՅԱՆ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 19 հունիսի, 2026 թ.
- Գործի #:
- ՍնԴ/0719/04/22
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
