Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 106 — Դատապարտյալի նկատմամբ տույժի միջոցներ կիրառելու կարգը 1.
ARLISՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 106AI Ինդեքսավորված

ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 106 — Դատապարտյալի նկատմամբ տույժի միջոցներ կիրառելու կարգը 1.

arlis.am — current code articleԲնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 106. Դատապարտյալի նկատմամբ տույժի միջոցներ կիրառելու կարգը 1. Տույժի միջոցները կիրառվում են գրավոր՝ քրեակատարողական հիմնարկի պետի որոշմամբ, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքի։ 2. Դատապարտյալի նկատմամբ տույժի միջոցները կիրառելիս հաշվի են առնվում խախտումը կատարելու հանգամանքները, տույժի միջոցի կիրառմամբ հետապնդվող իրավաչափ նպատակին հասնելու ողջամիտ անհրաժեշտությունը, դատապարտյալի անձը և նրա վարքագիծը նախքան խախտումը կատար

Ամբողջ Տեքստ

Հոդված 106. Դատապարտյալի նկատմամբ տույժի միջոցներ կիրառելու կարգը 1. Տույժի միջոցները կիրառվում են գրավոր՝ քրեակատարողական հիմնարկի պետի որոշմամբ, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքի։

2. Դատապարտյալի նկատմամբ տույժի միջոցները կիրառելիս հաշվի են առնվում խախտումը կատարելու հանգամանքները, տույժի միջոցի կիրառմամբ հետապնդվող իրավաչափ նպատակին հասնելու ողջամիտ անհրաժեշտությունը, դատապարտյալի անձը և նրա վարքագիծը նախքան խախտումը կատարելը։ Նշանակվող տույժը պետք է համապատասխանի դատապարտյալի կատարած խախտման ծանրությանը և բնույթին։ Տույժը կիրառվում է բացառապես խախտումը կատարած անձի նկատմամբ այն հայտնաբերելուց հետո՝ ոչ ուշ, քան 10 օրվա ընթացքում, իսկ եթե խախտման կապակցությամբ կատարվել է ստուգում, ապա դրա ավարտից հետո, բայց ոչ ուշ, քան խախտումը կատարելու օրվանից մեկ ամիս հետո։ Տույժը, որպես կանոն, կատարվում է անհապաղ, իսկ դրա անհապաղ կատարման անհնարինության դեպքում՝ ոչ ուշ, քան մեկ ամսում՝ այն նշանակելու օրից։ Մեկ խախտման համար արգելվում է նշանակել մեկից ավելի տույժ։

3. Նախազգուշացումը հայտարարվում է բանավոր կամ գրավոր:

4. Դատապարտյալը տեղափոխվում է պատժախուց՝ պարտադիր նշելով այնտեղ պահելու ժամկետը։

5. Անչափահաս, հղի, կերակրող մայր կամ մինչև երեք տարեկան երեխա ունեցող դատապարտյալի նկատմամբ պատժախուց տեղափոխելը չի կարող նշանակվել և կիրառվել:

6. Ստացիոնար պայմաններում բուժում ստացող դատապարտյալների նկատմամբ նշանակված պատժախուց տեղափոխելու տույժի կիրառումը հետաձգվում է մինչև բուժման ավարտը, իսկ ամբուլատոր պայմաններում բուժում ստացող դատապարտյալների նկատմամբ նշանակված՝ պատժախուց տեղափոխելու կիրառումը կարող է հետաձգվել բժշկական եզրակացության հիման վրա, եթե դատապարտյալի առողջական վիճակը թույլ չի տալիս վերջինիս տեղափոխել պատժախուց:

7. Դատապարտյալին պատժախցից քրեակատարողական հիմնարկի բժշկական ստորաբաժանում տեղափոխելու դեպքում քրեակատարողական հիմնարկի բժշկական ստորաբաժանումում դատապարտյալին պահելու ժամանակը հաշվվում է տույժը կրելու ժամկետի մեջ:

8. Դատապարտյալը համարվում է տույժ չունեցող, եթե տույժը կրելուց հետո` վեց ամսվա ընթացքում, չի ենթարկվել նոր տույժի, կամ նախկինում նշանակված տույժը հանվել է։

9. Դատապարտյալի նկատմամբ տույժի միջոցի կիրառումը կարող է բողոքարկվել պատիժների կատարման նկատմամբ հսկողություն և վերահսկողություն իրականացնող մարմիններ։ (106-րդ հոդվածը լրաց. 12.07.24 ՀՕ-305-Ն , խմբ.

25.03.26 ՀՕ-117-Ն )

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել