Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 49 — Հանցակցի սահմանազանցումը 1.
ARLISՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 49AI Ինդեքսավորված

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 49 — Հանցակցի սահմանազանցումը 1.

arlis.am — current code articleԲնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 49. Հանցակցի սահմանազանցումը 1. Հանցակցի սահմանազանցում է համարվում հանցակցի կողմից այնպիսի հանցանք կատարելը, որն ընդգրկված չի եղել մյուս հանցակիցների դիտավորության մեջ: 2. Հանցակցի սահմանազանցման համար մյուս հանցակիցները ենթակա չեն քրեական պատասխանատվության: 3. Եթե հանցանքը կատարողը վնաս է պատճառում այն օբյեկտին, որին վնաս պատճառելը պայմանավորված էր հանցակիցների հետ, սակայն պայմանավորվածից ավելի ծանր վնաս է պատճառում կամ պայմանավորված հան

Ամբողջ Տեքստ

Հոդված 49. Հանցակցի սահմանազանցումը 1. Հանցակցի սահմանազանցում է համարվում հանցակցի կողմից այնպիսի հանցանք կատարելը, որն ընդգրկված չի եղել մյուս հանցակիցների դիտավորության մեջ:

2. Հանցակցի սահմանազանցման համար մյուս հանցակիցները ենթակա չեն քրեական պատասխանատվության:

3. Եթե հանցանքը կատարողը վնաս է պատճառում այն օբյեկտին, որին վնաս պատճառելը պայմանավորված էր հանցակիցների հետ, սակայն պայմանավորվածից ավելի ծանր վնաս է պատճառում կամ պայմանավորված հանցանքը կատարում է ծանրացնող հանգամանքով, որն ընդգրկված չէր մյուս հանցակիցների դիտավորության մեջ կամ վնաս է պատճառում պայմանավորված օբյեկտին, բայց ավելի ծանր հանցանք կատարելով, որով իրականացվում է նաև հանցակիցների նպատակը, ապա հանցակիցները ենթակա են քրեական պատասխանատվության իրենց դիտավորության մեջ ընդգրկված հանցագործությանը հանցակցելու համար:

4. Եթե հանցանք կատարողը պայմանավորվածի փոխարեն կատարում է ավելի ցածր վտանգավորություն ունեցող հանցանք` պայմանավորված օբյեկտին վնաս պատճառելով, ապա մյուս հանցակիցները ենթակա են քրեական պատասխանատվության իրենց դիտավորության մեջ ընդգրկված հանցագործության փորձի համար: Եթե հանցանք կատարողը պայմանավորվածի փոխարեն կատարում է ավելի ցածր վտանգավորություն ունեցող հանցանք` պայմանավորված օբյեկտի փոխարեն այլ օբյեկտի վնաս պատճառելով, ապա մյուս հանցակիցները ենթակա են քրեական պատասխանատվության իրենց դիտավորության մեջ ընդգրկված հանցագործության նախապատրաստության համար:

5. Եթե հանցանք կատարողը պայմանավորվածի փոխարեն վնաս է պատճառում այլ օբյեկտի, ապա մյուս հանցակիցները ենթակա են պատասխանատվության իրենց դիտավորության մեջ ընդգրկված հանցագործության նախապատրաստության համար: Պայմանավորվածի փոխարեն մեկ այլ օբյեկտի վնաս պատճառելու դեպքում մյուս հանցակիցները ենթակա են պատասխանատվության իրենց դիտավորության մեջ ընդգրկված հանցագործությանը հանցակցելու համար, եթե կատարողի արարքն ավելի ծանր հանցագործություն է, և հանցակիցների դիտավորության մեջ ընդգրկված հանցանքը դրա բաղկացուցիչ մասն է ու կլանվում է կատարողի հանցագործությամբ:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել