Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Փարվանյան — ԵԴ/24943/02/20
ՎճռաբեկՔաղաքացիական իրավունքAI Ինդեքսավորված

Փարվանյան — ԵԴ/24943/02/20

Վճռաբեկ դատարանԵԴ/24943/02/206 մայիսի, 2026 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

քննելով Մհեր Փարվանյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 29.03.2024 թվականի որոշման դեմ՝ ըստ Մհեր Փարվանյանի հայցի ընդդեմ «Սոուշր|' Մեդիա» ՍՊԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն) անձի ոչ նյութական իրավունքները խախտող հոդվածները հեռացնելուն (արգելափակելուն, բլոկավորելուն) պարտավորեցնելու պահանջի մասին, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը Դիմելով դատարան՝ Մհեր Փարվանյանը պահանջել է պարտավորեցնել Ընկերությանը հեռացնել (արգելափակել, բլոկավորել) անձի ոչ նյութական իրավունքներ, խախտող հոդվածները: Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր ի

Ամբողջ Տեքստ

48» «ՏԻ ԱՆՎ ն

(ւ Տա" ՋԱ

4 ԱԱՀ-Ը 22 Հ)/

ն ԱՒ ( թ

ենա ՆԱՆ ՛ Տ)

ՀՀԹԺեղԻաՅՀ-՛

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/24943/02/20 դատարանի որոշում 2026թ.

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/24943/02/20

Նախագահող դատավոր՝ Հ. Ենոքյան

Դատավորներ՝ Ս. Գրիգորյան

Ն. Գաբրիելյան

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական

պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝

նախագահող Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

զեկուցող Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ

Ս. ՄԵՂՐՅԱՆ

Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ

Վ. ՔՈՉԱՐՅԱՆ

2026 թվականի մայիսի 06-ին

գրավոր ընթացակարգով քննելով Մհեր Փարվանյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 29.03.2024 թվականի որոշման դեմ՝ ըստ Մհեր Փարվանյանի հայցի ընդդեմ «Սոուշր|' Մեդիա» ՍՊԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն) անձի ոչ նյութական իրավունքները խախտող հոդվածները հեռացնելուն (արգելափակելուն, բլոկավորելուն) պարտավորեցնելու պահանջի մասին,

ՊԱՐԶԵՑ

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Մհեր Փարվանյանը պահանջել է պարտավորեցնել Ընկերությանը հեռացնել (արգելափակել, բլոկավորել) անձի ոչ նյութական իրավունքներ, խախտող հոդվածները:

Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Դատարան) 19.07.2023 թվականի վճռով հայցը մերժվել է:

2

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 29.03.2024 թվականի որոշմամբ Մհեր Փարվանյանի վերաքննիչ բողոքը մերժվել է՝ Դատարանի վճիռը թողեվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Մհեր Փարվանյանը (ներկայացուցիչ Նարեկ Սամսոնյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները ն պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է Սահմանադրության 3-րդ, 23-րդ, 6-րդ ն 63-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների ն հիմեարար ազատությունների պաշտպանության մասինե» եվրոպական կոեվեեցիայի (այսուհետ' Կոնվենցիա) 6-րդ հոդվածը, «Քաղաքական ն քաղաքացիական իրավունքների մասին միջազգային դաշեագրի» 17-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ հոդվածի 2-րդ ն 3-րդ կետերը, 162-րդ հոդվածը, 162.-ին հոդվածի Լին կետը, 10871 հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ, 7-րդ ու 8-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը եշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետնյալ հիմեավորումներով

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ ոչ նյութական :բարիքները՝ անձի արժանապատվությունը, պատիվը ն բարի անունը, գործարար համբավը ն մասնավոր կյանքի անձեռնմխելիությունը, ենթակա են պաշտպանության ինչպես ՀՀ քաղաքացիական օրենսգրքով ն այլ օրենքներով նախատեսված դեպքերում ն կարգով, այնպես էլ ՀՀ քաղաքացիական օրենսգրքով ն այլ օրենքներով ուղղակիորեն չնախատեսված դեպքերում, այսինքն՝ ոչ միայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածով նախատեսված դեպքերում ն կարգով, այլե ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ հոդվածով նախատեսված քաղաքացիական իրավունքների պաշտպանության եղանակների սահմաններում: Տվյալ դեպքում, հայցվորը ներկայացրել է ոչ նյութական բարիքները, այդ թվում՝ անձի արժանապատվությունը, պատիվը, բարի անունը, գործարար համբավը Ա մասնավոր կյանքի անձեռնմխելիությունը Օ խախտող հոդվածները կայքից հեռացնելուն .սպարտավորեցնելու պահանջ, իսկ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածը չի նախատեսում նշված իրավունքները խախտող հոդվածները հեռացնելու կամ հեռացնելուն պարտավորեցնելու պահանջ ներկայացնելու հնարավորություն: Այլ կերպ ասած, ներկայացվել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 10871րդ հոդվածի 7-րդ ն 8րդ կետերում սահմանված պաշտպանության միջոցներից Ա ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 12-րդ կետում սահմանված հայցապահանջից տարբերվող ու նուն հոդվածով չնախատեսված պաշտպանության միջոց կիրառելու մասին հայցապահանջ, որպիսի հանգամանքով պայմանավորված հայցադիմումում չի նշվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածը, այլ նշվել են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ հոդվածի 2-րդ ն 3-րդ կետերը,

3

162-րդ հոդվածը, 162.1-րդ հոդվածի 1-ին կետը, որոնցում հստակ նախատեսված է նշված իրավունքը խախտող հոդվածները հեռացնելու կամ հեռացնելուն ։ պարտավորեցնելու հնարավորություն:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածը, սահմանելով ոչ նյութական իրավունքների պաշտպանության սահմանափակ միջոցներ, վերաբերում է բացառապես պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը զրպարտության կամ վիրավորանքի միջոցով արատավորելու դեպքերին ն նախատեսում է բացառապես վիրավորանք կամ զրպարտություն կատարած անձի դեմ պահանջ ներկայացնելու հնարավորություն, իսկ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ հոդվածի 1-ին Ա 2-րդ կետերն ու ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 162-րդ հոդվածի 2-րդ կետը նախատեսում են ոչ նյութական բարիքների, այդ թվում՝ անձի արժանապատվության, պատվի կամ բարի անվան, համբավի ն մասնավոր կյանքի անձեռնմխելիության պաշտպանության ավելի լայն հնարավորություն: Մինչդեռ, Վերաքննիչ դատարանը, ըստ էության, բացառելով անձի արժանապատվությունը, պատիվը ն բարի անունը, գործարար համբավն ու մասնավոր կյանքի անձեռնմխելիությունը խախտող հոդվածները կայքից հեռացնելու հնարավորությունը, սահմանափակել է հայցվորի արժանապատվության, պատվի, բարի անվան, գործարար համբավի ու մասնավոր կյանքի անձեռնմխելիության պաշտպանության հնարավորությունը:

Առնվազն թիվ ԵԷԴ/0012/02/16 քաղաքացիական գործով Երնան քաղաքի Էրեբունի ն Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ հոդվածը կիրառվել է սույն գործով Վերաքննիչ դատարանի 29.03.2024 թվականի որոշման մեջ միննույն նորմին տրված մեկնաբանությանը հակասող մեկնաբանությամբ:

Վերաքննիչ դատարանի դատողությունները հանգեցրել են այնպիսի իրավիճակի, երբ հայցվորի նկատմամբ կարող են կիրառվել հակընդդեմ ապահովման միջոցներ, որոնք անուղղակիորեն առնչվում են նրա սեփականության իրավունքին, սակայն բացառվել է այդ դատական ակտի՝ թե՛' անմիջական, թե' հետաձգված բողոքարկման հնարավորությունը, ինչի հետնանքով անհնար է դարձել թույլ տրված դատական սխալի բացահայտումն ու ուղղումը:

Նման պայմաններում Վերաքննիչ դատարանը փաստացի իրեն զրկել է իր սեփականության իրավունքին առնչվող հակընդդեմ ապահովման վերաբերյալ դատական ակտը որնէ ձնով բողոքարկելու ն այդ մասով թույլ տրված դատական սխալը ուղղելու հնարավորությունից՝ խաթարելով իր դատարանի մատչելիության, դատական պաշտպանության ն արդար դատաքննության իրավունքները:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 29.03.2024 թվականի որոշումը ն փոփոխել այն հայցը բավարարել, կամ բեկանել Վերաքննիչ դատարանի 29.03.2024 թվականի որոշումը ն գործն ուղարկել նոր քննության:

3. Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը՝

4

7 Դատարան ներկայացրած հայցադիմումով Մհեր «Փարվանյանը հայտնել է, որ քննարկվող հոդվածներում հրապարակված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, իսկ տեղեկությունների մեծ մասը վերաբերում է հայցվորի կողմից քրեորեն պատժելի ն(կամ) հանրության կողմից դատապարտելի արարքներ կատարելուն, ինչն ակնհայտ սուտ է Ա կոպտորեն խախտում է Մհեր Փարվանյանի ոչ նյութական իրավունքները, այն է՝ Մհեր Փարվանյանի արժանապատվությունը, պատիվը ն բարի անունը, գործարար համբավը, մասնավոր կյանքի անձեռնմխելիությունը: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ, 162-րդ, 162-րդ հոդվածների վկայակոչմամբ պահանջել է, որպես իրավունքը խախտող գործողությունը դադարեցնելու ն մինչն իրավունքի խախտումը եղած դրությունը վերականգնելու միակ միջոց, Ընկերությանը պարտավորեցնել տոտ. ոՅոսէճո լրատվական կայքի մամուլի խոսնակ բաժնից հեռացնել հետնյալ հոդվածները՝

1. 18.07.2017 թվականին հրապարակված «Մհեր Փարվանյան՝ օպերատիվ ծածկանունը «Խլյուպիկ»» վերնագրով հոդվածն ըստ հետնյալ հղման՝ հէքտ://ոու.ոճոսԼո/ճող/քօՏէ/71211.

2. 10.08.2017 թվականին հրապարակված «Ով սպանեց հաց բերողին» վերնագրով հոդվածն ըստ հետնյալ հղման՝ հէքՏ://ոոս.ոոճոս|.Ճո/ճո/քօՏտէ/72076.

Յ. 16.08.2017 թվականին հրապարակված «Իրավաբանության դասեր ՀՔԾ պետ Վահրամ Շահինյանին դաս երրորդ» վերնագրով հոդվածն ըստ հետնյալ հղման՝ հէէքՏ://ոոյ.ոճողս|.Հո/Ճո/քօՏտի 72285,

4. 3Լ08.2017 թվականին հրապարակված «Վահրամ Շահինյանի միակ ն ոչ լիարժեք զարգացած վկան դաս վեցերորդ» վերնագրով հոդվածն ըստ հետնյալ հղման՝ հքՏ://ոոյ.ՈոճոսԼՅոո/ճոո/քօտէի/2787.

5. 04.092017 թվականին հրապարակված «Խանդի հողի վրա՝ սուտ մատնություն» վերնագրով հոդվածն ըստ հետնյալ հղման՝ հէէքտ://ոոն.Ոոճոս Լ ճո/ճո/քօտե/72925.

6. 19.09.2017 թվականին հրապարակված «Գործակալ «Խլյուպիկ»ը կենթարկվի դատահոգեբանական փորձաքննության» վերնագրով հոդվածն ըստ հետնյալ հղման՝ հէէքՏ://ոյ.Ոոճոս|.Յոո/ճող/քօտէ/73455.

7. 15102017 թվականին հրապարակված «Վահրամ ջան նենց արա գլխիցդ մազ չպակասի՝ մինչն դուրս գամ» վերնագրով հոդվածն ըստ հետնյալ հղման՝ հէէքՏ://ոո/.ոճոոս |. Յոո/Յո/քօտէ/74466.

8. 17102017 թվականին հրապարակված «Քառօրյա պատերազմի զոհերի արյունը Խաչատուրովի ձեռքերին է» վերնագրով հոդվածն ըստ հետնյալ -հղման՝ հէէքՏ://ոյ.Ոոճոս Լ. Յոո/ճոո/քօՏէ/74234.

9. 04.11.2017 թվականին հրապարակված «Հաց բերողի դահիճները չպետք է մոռացվեն» վերնագրով հոդվածն ըստ հետնյալ հղման՝ հէքտ://ոոյ.ոոճոս |. Յո/ճոո/քօտե/75104 (հատոր 1-ին, գ.թ. 2-10).

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումը

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին

5

մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին ն 3-րդ կետերի իմաստով, այն է՝ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, քանի որ վճռաբեկ բողոքում նշված՝ այլ գործով ստորադաս դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտում միննույն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ հոդվածը կիրառվել է հակասող մեկնաբանությամբ, Վերաքննիչ դատարանի կիրառած ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ հոդվածի 1-ի ն 2-րդ կետերի ու 162-րդ հոդվածի 2-րդ կետի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր, ինչպես նան ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքով՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է առերնութ առկա է մարդու իրավունքների Ա ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել նյութական Ա դատավարական իրավունքի նորմերի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:

Սույն բողոքի քենության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառեալ այե իրավական հարցադրմանը, թե արդոք ՀՀ քաղաքացիական օրենսդրությունը բավարար իրավական երաշխիքներ է սահմանում' խախտված ոչ եյութական իրավունքների պաշտպանության միջոցների ընտրության հարցում, մասնավորապես' արդյո՞ք անձը կարող է, հրաժարվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 10871-րդ հոդվածով նախատեսված հատուկ միջոցներից, օգտվել նույն օրենսգրքի 14-րդ ն 162-րդ հոդվածներով սահմանված ըեդհանուր պաշտպանության միջոցներից, թե՞ առկա են կիրառման ենթակա օրենսդրորեն կանխորոշված ն սահմանափակ պաշտպանության միջոցներ:

Սահմանադրության 3-րդ հոդվածի 2-ին մասի համաձայն մարդու ն քաղաքացու հիմնական իրավունքների ն ազատությունների հարգումն ու պաշտպանությունը հանրային իշխանության պարտականություններն են:

Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների ն ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ ն անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային ն ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները ն պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի ն հրապարակային դատաքննության իրավունք:

Սահմանադրութամբ նե Կոնվենցիայով երաշխավորված իրավունքնեի ու ազատությունների դատական պաշտպանության, ինչպես նան արդար դատաքննության իրավունքների կարնորությունը բազմիցս նշվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ՝ Եվրոպական դատարան) որոշումներում:

6

Այսպես՝ Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի համաձայն արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ տարրն է դատարանի մատչելիության իրավունքը: Կրեուզն ընդդեմ Լեհաստանի գործով Եվրոպական դատարանը նշել է, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը երաշխավորում է անձի քաղաքացիական իրավունքներին ն պարտականություններին առնչվող հայցով դատարան դիմելու իրավունքը: Այդ դրույթը մարմնավորում է դատարան դիմելու, այն է՝ քաղաքացիական գործով դատարանում հայց հարուցելու իրավունքը: Այդուհանդերձ, դա է, որ հնարավորություն է տալիս օգտվելու Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի հիմքում ընկած մնացած երաշխիքներից: Դատական վարույթի արդար, հրապարակային Ա արագ բնութագրիչները, անշուշտ, արժեք չեն ունենա, եթե այդ գործընթացներին ընթացք չի տրվում: Դժվար է պատկերացնել իրավունքի գերակայություն քաղաքացիական գործերով արդարադատություն իրականացնելիս, եթե դատարան դիմելու իրավունքը չի ապահովվում (տե՛ս Խշռսշ ընդդեմ Լեհաստանի գործով Եվրոպական դատարանի 19.06.2001 թվականի վճիռը, 52-րդ կետ):

Վճռաբեկ դատարանն արձանագրում է նան, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորվում է յուրաքանչյուրի դատական պաշտպանության իրավունքը, երբ որոշվում են նրա «քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները»: Այս կապակցությամբ Եվրոպական դատարանը դեռնս 1971 թվականին նշել է, որ խնդրո առարկա հասկացությունը ներառում է բոլոր ընթացակարգերը, որոնց արդյունքը վճռորոշ է մասնավոր իրավունքների Ա պարտականությունների համար (տես Թյջօտօո ընդդեմ Ավստրիայի գործով Եվրոպական դատարանի 16.07.1971 թվականի վճիռը, 94-րդ կետ):

Անդրադառնալով անձի դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրացման իրավական խնդրին Սահմանադրական դատարանն արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ. «Հայցը կամ դիմումը դատարան ներկայացնելն իրավական պաշտպանության այն միջոցներն են, որոնցով հիմեական իրավունքեերի, այդ թվում' դատական ապաշտրպանության իրավունքի կրող հանդիսացող ֆիզիկական կամ իրավաբանական անձը պաշտպանվում է իր իրավունքների տարաբնույթ խախտումներից, որոնք կարող են կատարվել ինչպես հանրային իշխանության, այեպես էլ մասնավոր անձանց կողմից: Իշխանության ոպտեձգություններից անձի պաշտպանվելու ամենաարդյունավետ միջոցը դատարան դիմելու երա իրավունքն է, որը Հայաստանի Հանրապետությունում, ինչպես ն բոլոր այլ իրավական պետություններում ունի սահմանադրական (հիմեարար) իրավունքի բնույթ:

Անձ դատական պաշտպանության սահմանադրական իրավունքից ածանցվում է պետության պոզիտիվ պարտականությունը ապահովել այն թե նորմաստեղծ, թե' իրավակիրառ գործունեություն իրականացնելիս: ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքի իրականացման կարգը ն պայմանները սահմանում է օրենսդիրը: Օրենսդիրն այս գործընթացում օժտված է գեահատման որոշակի ազատությամբ, սակայն սա չի նշանակում, որ օրենսդիրն իրավասու է սահմանել դատարան դիմելու իրավունքի իրացմանը վերաբերող ցանկացած իրավակարգավորում: ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված այս հիմեարար իրավունքի իրացման կարգը ն պայմանները նախատեսող իրավակարգավորումեեը պետք է նպատակ հետապեդեն ապահովելու դատական

7

պաշտպանության միջոցեերի գործեականում արդյունավետ երաշխավորումը, այլ խոսքով' արդարադատութան պատշաճ իրականացումը են տանձանց իրավունքների ու ազատությունների գործնականում արդյունավետ պաշտպանությունը» (տես Սահմանադրական դատարանի 28.11.2007 թվականի թիվ ՍԴՈ-719 որոշումը):

Եվրոպական դատարանի ն Սահմանադրական դատարանի վերոնշյալ որոշումներում արտահայտած իրավական դիրքորոշումների լուսի ներքո ՀՀ վճռաբեկ դատարանը եզրահանգել է, որ Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում են դատական պաշտպանության ու արդար 0դատաքննության հիմնական իրավունքները, ն Սահմանադրությամբ դատական պաշտպանության իրավունքի իրականացման կարգը սահմանում է օրենսդիրը (տե՛ս Գեղանուշ Հարությունյանն ընդդեմ Մարտին Մկրտչյանի թիվ ԱՐԴ/4024/02/17 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 20.07.2018 թվականի որոշումը):

Սահմանադրութան ն Կոնվենցիայի վերը շարադրված իրավադրույթները, երաշխավորելով անձի՝ իր իրավունքների ու ազատությունների իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների ն դատական պաշտպանության իրավունքները, սահմանում են անձի դատարան դիմելու իրավունքը, որը կոչված է ստեղծելու պայմաններ՝ անձի խախտված իրավունքները վերականգնելու համար: Դատարան դիմելու իրավունքն անձի համար ապահովում է իրավական երաշխիքներ՝ իր իրավունքների խախտումների դեպքում ստանալ արդյունավետ իրավական պաշտպանություն: Այստեղից հետնում է այն կարնոր կանոնը, որի համաձայն՝ դատական պաշտպանություն անձն ստանում է վերջինիս` Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով ն այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքների ու (կամ) 6ազատություննեի խախտման դեպքում: Դատական պաշտպանությունը չի կարող լինել ինքնանպատակ, այն ունի հստակ առաքելություն, հստակ սուբյեկտներ ն հասցեատեր ու կոչված է ապահովել անձի խախտված իրավունքների արդյունավետ վերականգնումը:

Նշված դիրքորոշումը համահունչ է Տիգրան Էվոյանեն ընդդեմ «(Թեղուր» ՓԲԸ-ի թիվ ԼԴ2/1922/02/20 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.01.2024 թվականի որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշմանը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր անձ իրավունք ունի նույն օրենսգրքով սահմանված կարգով դիմելու դատարան՝ Սահմանադրությամբ, օրենքներով ն այ իրավական ակտերով սահմանված կամ պայմանագրով նախատեսված իր իրավունքների ու օրինական շահերի պաշտպանության համար:

Վերոգրյալի հիման վրա անդրադառնալով ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված քաղաքացիական իրավունքների պաշտպանության եղանակների (միջոցների) բովանդակությանը ն դրանց իրացման առանձնահատկություններին՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետնյալը.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ քաղաքացիական օրենսդրությունը հիմնվում է իր կողմից կարգավորվող հարաբերությունների մասնակիցների հավասարության, կամքի ինքնավարության ն գույքային ինքնուրույնության, սեփականության

8

անձեռնմխելիության, պայմանագրի ազատության, մասնավոր գործերին որնէ մեկի կամայական միջամտության անթույլատրելիության, քաղաքացիական իրավունքների անարգել իրականացման անհրաժեշտության, խախտված իրավունքների վերականգնման ապահովման, դրանց դատական պաշտպանության սկզբունքների վրա:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 11-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ քաղաքացիները ն իրավաբանական անձինք իրենց պատկանող քաղաքացիական իրավունքները` ներառյալ դրանց պաշտպանության իրավունքը, իրականացնում են իրենց հայեցողությամբ:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ քաղաքացիական իրավունքների ։պլաշտպանությունը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված գործերի ենթակայությանը համապատասխան, իրականացնում է դատարանը (..):

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ հոդվածի համաձայն՝ քաղաքացիական իրավունքների պաշտպանությունն իրականացվում է՝

1) իրավունքը ճանաչելով.

2) մինչն իրավունքի խախտումը եղած դրությունը վերականգնելով.

3) իրավունքը խախտող կամ դրա խախտման համար վտանգ ստեղծող գործողությունները կանխելով.

4) առոչինչ գործարքի անվավերության հետնանքները կիրառելով.

5) վիճահարույց գործարքն անվավեր ճանաչելով Ա դրա անվավերության հետնանքները կիրառելով.

6) պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի ակտն անվավեր ճանաչելով.

7) դատարանի կողմից պետական ն տեղական ինքնակառավարման մարմնի՝ օրենքին հակասող ակտը չկիրառելով.

8) իրավունքի ինքնապաշտպանությամբ.

9) պարտականությունը բնեղենով կատարելուն հարկադրելով.

10) վնասներ հատուցելով.

11) տուժանք բռնագանձելով.

12) իրավահարաբերությունը դադարեցնելով կամ փոփոխելով.

13) օրենքով նախատեսված այլ եղանակներով:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացված որոշմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի վկայակոչված իրավադրույթների համակարգային վերլուծության արդյունքում փաստել է, որ քաղաքացիական օրենսդրության հիմնարար սկզբունքների, այդ թվում՝ քաղաքացիական հարաբերությունների մասնակիցների իրավունքների անարգել իրականացման, խախտված իրավունքների վերականգնման ապահովման, դրանց դատական պաշտպանության սկզբունքների ապահովման նպատակով օրենսդիրը քաղաքացիական իրավունքներ Ա պարտականություններ կրող սուբյեկտներին օժտել է իրենց պատկանող քաղաքացիական իրավունքները՝ ներառյալ դրանց պաշտպանության իրավունքը, իրենց հայեցողությամբ իրականացնելու իրավազորությամբ: Ընդ որում, օրենսդիրը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ հոդվածի կարգավորմամբ սահմանելով քաղաքացիական իրավունքների ,պլյաշտպանության իրականացման հիմնական եղանակները, որոնց

9

օգնությամբ շահագրգիռ անձը կարող է խափանել, կանխել իր իրավունքի խախտումը, վերականգնել (ճանաչել) իր իրավունքները ն (կամ) փոխհատուցում ստանալ իրավունքի խախտմամբ պատճառված վնասների դիմաց, միաժամանակ հնարավորություն է վերապահել անձանց՝ իրենց իրավունքների պաշտպանությունն Օ։:իրականացնե|րլ3նան օրենքով նախատեսված այլ եղանակներով: (.) ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ հոդվածում քաղաքացիական իրավունքների պաշտպանության եղանակների թվարկումը նպատակ ունի ոչ թե սպառիչ կերպով ձնակերպել քաղաքացիական իրավունքների պաշտպանության բոլոր եղանակները, այլ դրանցից առավել տարածված եղանակների մատնանշմամբ կողմնորոշել շահագրգիռ անձանց՝ իրենց խախտված իրավունքների դատական պաշտպանության միջոցների ընտրության հարցում: Այլ կերպ ասած անկախ նրանից, թե անձն ինչպես է ձնակերպում իրավունքի պաշտպանության եղանակն իր պահանջում, դատարանը նախ պետք է պարզի ներկայացված նյութաիրավական պահանջի բովանդակային, այլ ոչ թե ձնական համապատասխանությունն օրենքով նախատեսված պաշտպանության եղանակներից որնէ մեկին, որից հետո պարզի ներկայացված պահանջի շրջանակում հայցվորի խախտված կամ վիճարկվող իրավունքների պաշտպանության ն վերականգնման հնարավորությունը (տե՛ս Անժելա Գնորգյանն ընդդեմ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի ն «Էյ-Ի-Ջի Սերվիս» ՍՊԸ-ի թիվ ԵԱՔԴ/3724/02/17 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 12.05.2020 թվականի որոշումը):

Սահմանադրության 3-րդ հոդվածի 1ին մասի համաձայն Հայաստանի Հանրապետությունում մարդը 0բարձրագուն արժե. է. Մարդու անօտարելի արժանապատվությունն իր իրավունքների ն ազատությունների անքակտելի հիմքն է:

Սահմանադրության 31-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր մասնավոր ն ընտանեկան կյանքի, պատվի ու բարի համբավի անձեռնմխելիության իրավունք:

Սահմանադրության 75-րդ հոդվածով սահմանվել է, որ հիմնական իրավունքները ն ազատությունները կարգավորելիս օրենքները սահմանում են այդ իրավունքների ն ազատությունների արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգեր ն ընթացակարգեր:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 19րդ հոդվածը սահմանում է պատվի, արժանապատվության ու գործարար համբավի պաշտպանության միասնական կանոնը: Այսպես՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 19-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` անձի պատիվը, արժանապատվությունը, գործարար համբավը ենթակա են պաշտպանության այլ անձի կողմից հրապարակայնորեն արտահայտված վիրավորանքից ն զրպարտությունից՝ նույն օրենսգրքով ն այլ օրենքներով սահմանված դեպքերում ու կարգով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1621-ին հոդվածի համաձայն՝ նուն օրենսգրքի իմաստով ոչ նյութական վնասը ֆիզիկական կամ հոգեկան տառապանք է, որն առաջացրել է անձի ի ծնե կամ օրենքի ուժով պատականող նյութական կամ ոչ նյութական բարիքների դեմ ոտնձգող կամ նրա անձնական գույքային կան ոչ գույքային իրավուքները խախտող որոշմամբ, գործողությամբ կամ անգործությամբ:

10

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 162-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անձի կյանքը ն առողջությունը, արժանապատվությունը, անձնական անձեռնմխելիությունը, պատիվն ու բարի անունը, գործարար համբավը, մասնավոր կյանքի անձեռնմխելիությունը, (.) անօտարելի են ու անփոխանցելի:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ոչ նյութական բարիքները, նույն օրենսգրքին ն այլ օրենքներին համապատասխան, պաշտպանվում են դրանցով նախատեսված դեպքերում ու կարգով, ինչպես նան այն դեպքերում ու այն սահմաններում, որոնցում քաղաքացիական իրավունքների պաշտպանության եղանակների օգտագործումը (հոդված 14) բխում է խախտված ոչ նյութական իրավունքի էությունից ն այդ խախտումների հետնանքների բնույթից:

Սահմանադրական դատարանն իր 14.09.2010 թվականի թիվ ՍԴՈ-913 որոշմամբ արձանագրել է, որ «Մարդու ն քաղաքացու իրավական կարգավիճակի կարնորագույն բաղադրիչը նրա .արժանապատվություն է, որ, իր սահմանադրաիրավական բովանդակությամբ առաջնային նշանակություն ունի մարդու Ա քաղաքացու հիմնական բոլոր իրավունքների ու ազատությունների ազատ, անարգել ն երաշխավորված իրականացման համար: Այն նան ենթադրում է ինչպես սահմանադրորեն թույլատրելի շրջանակներում անձի կողմից որոշակի գործողությունների կատարում ն կամահայտնության դրսնորում, այնպես էլ դրանք պաշտպանելու պետության համարժեք պարտականություն:

Սահմանադրական դատարանը, անդրադառնալով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի 8-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցին, 01.10.2024 թվականի թիվ ՍԴՌՀՎ752 գործով արտահայտել է հետնյալը. «(.) Օրենսգրքի վիճարկվող դրույթը դիտարկելով համացանցի" տեխնոլոգիաների ներկայիս զարգացման փուլում հասարակության լայն շրջանակների կողմից որպես տեղեկատվության ստացման, տեղադրման ն փոխանակման աղբյուրի ընկալման լուսի ներքո" Սահմանադրական դատարանը հարկ է համարում արձանագրել հետնյալը.

տեխեոլոգիաների զարգացման աճեն ու դրանով պայմանավորված" հասարակական հարաբերությունների սրընթաց զարգացումը, նպաստել են համացանցի' որպես համընդհանուր տարածում ն ճանաչում ունեցող տեղեկատվության ստացման, տեղադրման ն փոխանակման աղբյութի վերածմանը Համացանցը գլոբալ, համաշխարհային տեղեկատվական համակարգ է, որը միավորում է բազմաթիվ օգտատերերի ամբողջ աշխարհում: Ժամանակակից տեխնոլոգիաների շնորհիվ տեղեկատվությունը համացանցում ավելի արագ է փարածվում, քան սովորական (ավանդական) զանգվածային լրատվության միջոցներում. այն փոխանցվում է տարբեր ձներով, տարբեր ծավալներով, անկախ հեռավորություններից ն պետական սահմաններից' հաշված րոպեների ընթացքում հասանելի դառնալով անորոշ (անսահմանափակ) թվով անձանց ն, բացի դրանից, այդ եղանակով տարածվող տեղեկատվությունն ունի վերահսկելիության ավելի ցածր աստիճան ն այդ տիրույթում մշտապես մնալու մեծ հավանականություն:

Եվրոպական դատարանը, անդրադառնալով զրպարտություն համարվող ն ալլ ակնհայտորեն ոչ իրավաչափ խոսքի' համացանցում տարածմաեը, իրավական դիրքորոշում է հայտնեել առ այե, որ' «(.) օգտատերերի կողմից համացանցում արտահայտչական

11

գործունեության ծավալումն արտահայպտելու ազատության աննախադեպ հնարավորություն է ստեղծում: Սա անվիճելի է ն նախկինում այլ առիթների ժամանակ Դատարանի կողմից արդեն ճանաչվել է (տե՛ս Ճհտծէ 1 մոտ-ն ընդդեմ (Թուրքիայի, թիվ 3111/10, Տ 48, ՄԻԵԴ 2012, ն Խոոօտ ԽՓոտքզքօ75 Լէ-ն (թիվ 1 ն թիվ 2) ընդդեմ Միացյալ (Թագավորության, թիվ 3002/03 ն թիվ 23676/03, Տ 27, ՄԻԵԴ 2009): Սակայն այս առավելությունների հետ մեկտեղ որոշակի վտանգներ նս կարող են ստեղծվել: Զրպարտիչ ն այլ' ակնհայտորեն ոչ իրավաչափ խոսքը, այդ թվում նան' ատելության խոսքը ն բռնության հրահրող կոչերը, կարող են վայրկյանների ընթացքում աշխարհով մեկ տարածվել ավելի արագ, քան նախկինում երբնէ տարածվել են, իսկ երբեմե նույնիսկ կայուն մեալ համացանցում: Այս երկու միմյանց հակասող իրականությունեերն ըեկած են այս գործի հիմքում: Գիտակցելով Կոնվենցիայի հիմքում ընկած արժեքների պաշտպանության անհրաժեշտությունը ն հաշվի առնելով այն, որ Կոնվենցիայի Ց ն 1Օրդ հոդվածներով ամրագրված իրավունքներն արժանի են հավասար հարգանքի, անհրաժեշտ է այս երկուսը հավասարակշռել այնպես, որ դրանց էությունը պահպաեվի: Այսպիսով, չնայած Դատարանը ճանաչում է այն հանգամանքը, որ խոսքի ազատության իրացման տեսանկյունից համացանցը կարնոր առավելություններ է տալիս, այն նան հաշվի է առեում,, որ զրպարտիչ կամ այէ անօրինական 6 բովանդակության համար պատասխանատվությունը պետք է սկզբունքորեն պահպանվի ն հանդիսանա անձնական իրավունքների խախտման համար արդյունավետ միջոց» (տե՛ս օն 4Տ Ն. Էտլօուռ, 4քքնօճեիօո ոօ. 64569/09, 16.06.2015, 5110):

Նման պայմաններում Օրենսգրքի վիճարկվող իրավակարգավորումների ուժով պատվի, արժանապատվութան ն գործարար համբավի իրավական պաշտպանությունը զրպարտություն պարունակող տեղեկատվությունից, որը տեղ է գտել Ս համացանցային կայքում, որը գրանցված է որպես զանգվածային լրատվության միջոց, ն 2) համացանցային կայքում, որը գրանցված չէ որպես այդպիսին (օրինակ` համացաեցային կայքի օգտատիրոջ անեձեական օգտահաշվում, ն տարբերվում է' չնայած այն հանգամանքին, որ հրապարակային հարթակում իրականությանը չհամապատասխանող փաստացի տվյալների ներկայացման արդյունքում անձ համար առաջացած փաստական հետփնանքները երկու պարագայում էլ գրեթե նույնական են: Այլ կերպ՝ այն դեպքում, երբ զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալների տարածողը լրատվական գործունեություն իրականացեող չէ, ապա դատական կարգով պաշտպանության` ոչ նյութական միջոցի կիրառման պահանջ ներկայացնելու ն այդպիսի պահանջի բավարարում ստանալու օրենսդրական գործիքակազմը բացակայում է:

Այս առեչությամբ Սահմանադրական դատարանը հայտնում է, որ զրպարտության միջոցով անձի' Սահմանադրությամբ երաշխավորված մասնավոր ն ընտանեկան կյանքի, պատվի ու բարի համբավի անձեռեմխելիության իրավունքի դեմ կատարված ոտեձգության պայմաններում լոկ նյութական հատուցման տրամադրման կառուցակարգերը բավարար չեն: Խնդրո առարկա իրավունքին եման կերպ ոտեձգելու պարագայում, երբեմն ոտեձգողի (անկախ սուբյեկտի) կողմից ոչ նյութական հատուցման միջոցով է հնարավոր ապահովել դրանց պաշտպանության արդյունավետությունն ու համարժեքությունը: Մասնավոր ն ընտանեկան կյանքի, պատվի ու բարի համբավի անձեռեմխելիության իրավունքի

12

պաշտպանությունը երբեմե ենթադրում է ոչ նյութական հատուցման եղանակի կիրառում, որպիսի պարագայում է միայն հնարավոր լինում ապահովել դրա արդյունավետությունն ու լիարժեքությունը: Ամեն դեպքում «տուժող կողմը» պետք է միշտ հնարավորություն ունենա ինքը որոշելու իրավունքի պաշտպանության որ եղանակն ու միջոցն ընտրի' ելնելով իր արժանապատվության, մասնավոր ն ընտանեկան կյանքի, պատվի ու բարի համբավի վերաբերյալ սեփական վերաբերմունքից ու պատկերացումից:

(-):

Վերոշարադրյալի առնչությամբ Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ «Էզօօեօօի» սոցիալական մեդիա հարթակն առցանց ծառայություն է, որը հնարավորություն է տալիս ստեղծել օգտահաշիվ, տեղադրել տեղեկատվություն ն այլն: Վերջինս հասարակության լայն շրջանակներում ընկալվում է որպես զանգվածային լրատվության միջոցներին փոխարինող այլընտրանքային տեղեկավության աղբյուր, (-):

Այս առնչությամբ Եվրոպական դատարանն արձանագրել է, որ չի անտեսում այն դյուրինությունը, ընդարձակ տարածման հնարավորությունները ն արագությունը, որով տեղեկատվությունը կարող է տարածվել համացաեցով, այդ թվում նան' մեկ անգամ արդեն բացահայտված տեղեկատվության անընդհատ առկայությունը համացանցում, ինչը կարող է ծանրացնել ոչ իրավաչափ խոսքի հասցրած վնասի հետնանքները համացանցի միջոցով տարածման դեպքում, որը շատ ավելի ծանր է, քան կարող էր լինել ավանդական մամուլի դեպքում (տե՛՛ս Ձ6Լի /Տ մ. ԷՏւռուճ, Ճքքնօճեօո ոօ. 64569/09, 16.06.2015, 8147):

Ողջ վերոգրյալի լույսի ներքո" Սահմանադրական դատարանը հայտնել է, որ անձի վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող հրապարակային ներկայացված փաստացի տվյալները (անկախ դրանք հրապարակող սուբյեկտի, քանի դեռ դրանք հրապարակային հարթակում են) հերքելու ն (կամ) դրանք հեռացնելու օրենսդրական հնարավորության բացակայությունը հանգեցնում է անձի պատվի, արժանապատվության ն գործարար համբավի շարունակական արատավորման, իմաստազուրկ է դարձնում զրպարտության դեպքում Օրենսգրքով նախատեսված իրավական պաշտպանության միջոցների գործնականում կիրառելիությունն ու դրանց արդյունավետությունը: Մինչդեռ, հիմք ընդունելով այե, որ անձի պատիվը, արժանապատվությունն ու գործարար համբավը ոչ նյութական բարիքներ են, որպես դրանց պաշտպանության առաջնահերթ ձն' պետք է սահմանված լինի ոչ նյութական պահանջը: Այդ մասին է փաստում նան Սահմանադրական դատարանն իր' 2011 թվականի եոյեմբերի 15-ի ՍԴՈ-997 որոշման շրջանակներում" նշելով, որ «(-.) արատավորող արտահայտությունների (գործողությունների) արդյունքում պատճառված վեասի դիմաց որպես առաջեահերթություն անհրաժեշտ է կիրառել ոչ նյութական փոխհատուցման ձները»:

Ամփոփելով ողջ վերոգրյալը Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ ոչ նյութական արժեքներին վնաս հասցվելու պայմաններում, որպես առաջնահերթություն, ոչ նյութական վնասի հատուցման միջոցների կիրառման իմպերատիվ պահանջի հիմքում ընկած է այն ողջամիտ տրամաբանությունը, որ ոչ նյութական արժեքին վնաս պատճառելիս բացառապես նյութական հատուցում տրամադրելը չի կարող հանդիսանալ անձի պատվի, արժանապատվութան ն գործարար համբավի դեմ ոտնձգությանը համարժեք

13

պատասխանատվություն, քանի որ չի կարող համարժեքորեն փոխհատուցել (վերականգնել) անձի պատվին, արժանապատվությանը ն գործարար համբավին պատճառված վնասը:

(.): Վերոգրյալի լույսի ներքո՝ Սահմանադրական դատարանը հայտնել է, որ բոլոր այն դեպքերում, երբ զրպարտություն, Օ հանդիսացող տվյալները (անկախ հրապարակող սուբյեկտից) հրապարակային հարթակում (համացանցում) հասանելիության պայմաններում հերքելու ն (կամ) դրանք հեռացնելու պահանջ ներկայացնելն անհնար է, այդպիսի օրենսդրական կարգավորումը չի ապահովում Սահմանադրության 75-րդ հոդվածով սահմանված պահանջների արդյունավետ կենսագործումը՝ որպես հետնանք հանգեցնելով անձի դատական պաշտպանության ն արդար դատաքննության իրավունքների խախտման՝ անձե .արժանապատվութան, պատվի ու բարի համբավի անձեռնմխելիության երաշխավորման համատեքստում:

Սահմանադրական դատարանը հայտնել է նան, որ համացանցում հրապարակային ներկայացված տեղեկատվության հերքումը ն (կամ) հեռացումը ոչ թե նույնական, այլ պաշտպանության անկախ ն ինքնավար միջոցներ են, ն որոշ դեպքերում համացանցում հրապարակային ներկայացված զրպարտություն հանդիսացող տեղեկատվությունը հեռացնելը կարող է անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը պաշտպանելու առավել արդյունավետ միջոց հանդիսանալ կանխելով զրպարտության շարունակական տարածումը ն նման տեղեկատվության դիտումները համացանցում: Մինչդեռ օրենսդիրն առհասարակ չի նախատեսել զրպարտություն պարունակող նյութը հեռացնելուն պարտավորեցնելու իրավական հնարավորություն:

Վերոգրյալի առնչությամբ Սահմանադրական դատարանը հայտնել է, որ պետք է գործեն անհրաժեշտ կազմակերպական այնպիսի կառուցակարգե՝ ն ընթացակարգեր, որոնք կապահովեն անձի նկատմամբ իրականությանը չհամապատասխանող ն նրա պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն արատավորող զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալների (ՏԵէծոոծոէ օք ք26է) ներկայացման պայմաններում (անկախ դրանք ներկայացրած սուբյեկտի) դրանք հրապարակայնորեն հերքելու ն (կամ) դրանց վերաբերալ իր պատասխանը հրապարակելու նե (կամ) դրանք հեռացնելուն պարտավորեցնելու հնարավորությունը, քանզի նման հնարավորության բացակայությունը հակասում է Սահմանադրության 31 ն 75-րդ հոդվածներին»:

Հիշատակված իրավանորմերի, այդ կապակցությամբ ՀՀ վճռաբեկ դատարանի ն Սահմանադրական դատարանի ձնավորած դիրքորոշումների համակարգային վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ անձի ոչ նյութական իրավունքների պաշտպանության համար օրենսդիրը նախատեսել է միմյանց փոխլրացնող իրավունքի պաշտպանության եղանակներ: Այսպես՝

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ հոդվածը սահմանում է քաղաքացիական իրավունքների պաշտպանության ընդհանուր եղանակներ, որոնք կիրառելի են թե" գույքային, թե" ոչ նյութական իրավունքների խախտման պարագայում,

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 162-րդ հոդվածն ուղղակիորեն նախատեսում է ոչ նյութական բարիքների պաշտպանություն՝ այդ թվում այն դեպքերում ու այն սահմաններում, որոնցում քաղաքացիական իրավունքների պաշտպանության եղանակների օգտագործումը

14

բխում է խախտված ոչ նյութական իրավունքի էությունից ն այդ խախտումների հետնանքների բնույթից:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածը հանդիսանում է հատուկ իրավական նորմ, որն ուղղված է անձի պատվի, արժանապատվության ն գործարար համբավի պաշտպանության ապահովմանն այն դեպքերում, երբ դրանք խախտվել կամ արատավորվել են վիրավորանքի կամ զրպարտության միջոցով, նե նախատեսում է ոչ նյութական իրավունքների պաշտպանության կոնկրետ միջոցներ` հերքում, ներողություն Ա, պատճառված վնասի փոխհատուցում:

Հիշյալ նորմերով օրենսդիրը սահմանում է ոչ նյութական իրավունքների պաշտպանության միջոցների համակարգ, որը ներառում է, մասնավորապես, ոչ նյութական իրավունքների խախտումը կանխելու ն դադարեցնելու ընդհանուր միջոցները, ներողություն խնդրելու, իրականությանը չհամապատասխանող փաստացի տվյալները հերքելու ն պատճառված ոչ նյութական վնասի փոխհատուցման պահանջի իրավական մեխանիզմները:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ոչ նյութական իրավունքների պաշտպանության հարցում օրենսդիրը չի սահմանափակվում բացառապես զրպարտությանը կամ վիրավորանքին առնչվող ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 10871-րդ հոդվածով սահմանված համապատասխան նեղ կարգավորումներով, այլ հնարավորություն է ընձեռում պաշտպանել ոչ նյութական իրավունքները նան այլ իրավախախտումների դեպքում (այսինքն՝ ոչ միայն զրպարտություն կամ վիրավորանք, այլ ցանկացած այլ խախտում, որը կարող է հանգեցնել ոչ նյութական իրավունքների խախտման) ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 162-րդ հոդվածի 2-րդ մասով ն դրան համակցված 14-րդ հոդվածով նախատեսված միջոցներով: Այլ կերպ ասած, առաջնորդվելով խախտված իրավունքների վերականգնման ապահովման, դրանց դատական պաշտպանության, ինչպես նան քաղաքացիական իրավունքների պաշտպանության եղանակների ընտրության ազատության սկզբունքով՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ ն 162-րդ հոդվածներով սահմանված ոչ նյութական իրավունքների պաշտպանության եղանակները բավարար են բոլոր այն դեպքերում, երբ անձը սեփական հայեցողությամբ չի ցանկանում օգտվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-հոդվածով նախատեսված վիրավորանքի կամ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
6 մայիսի, 2026 թ.
Գործի #:
ԵԴ/24943/02/20
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել