Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԵՎ ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ — Հոդված 19.1 — Վճարահաշվարկային կազմակերպության գործառույթների պատվիրակումը 1.
ARLISՀՀ ՕՐԵՆՔԸ ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԵՎ ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ — Հոդված 19.1AI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԵՎ ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ — Հոդված 19.1 — Վճարահաշվարկային կազմակերպության գործառույթների պատվիրակումը 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 19.1. Վճարահաշվարկային կազմակերպության գործառույթների պատվիրակումը 1. Վճարահաշվարկային կազմակերպությունը կարող է պատվիրակման պայմանագրով իր գործառույթներից որևէ մեկի կամ դրանց մի մասի կատարումը որոշակի ժամկետով կամ անժամկետ պատվիրակել այլ անձի: 2. Վճարահաշվարկային կազմակերպության գործառույթների պատվիրակումը չպետք է հանգեցնի վճարահաշվարկային կազմակերպության ներքին հսկողության որակի կամ վճարահաշվարկային կազմակերպության` օրենսդրության պահանջն

Ամբողջ Տեքստ

Հոդված 19.1. Վճարահաշվարկային կազմակերպության գործառույթների պատվիրակումը 1. Վճարահաշվարկային կազմակերպությունը կարող է պատվիրակման պայմանագրով իր գործառույթներից որևէ մեկի կամ դրանց մի մասի կատարումը որոշակի ժամկետով կամ անժամկետ պատվիրակել այլ անձի:

2. Վճարահաշվարկային կազմակերպության գործառույթների պատվիրակումը չպետք է հանգեցնի վճարահաշվարկային կազմակերպության ներքին հսկողության որակի կամ վճարահաշվարկային կազմակերպության` օրենսդրության պահանջներին համապատասխանության նկատմամբ վճարահաշվարկային կազմակերպության իրավասու մարմնի կողմից իրականացվող մոնիթորինգի կարողության վատթարացմանը:

3. Վճարահաշվարկային ծառայությունների պատվիրակումը չի թույլատրվում:

4. Վճարահաշվարկային կազմակերպությունը կարող է իր գործառույթների իրականացումը պատվիրակել այլ անձի, եթե բավարարում է հետևյալ պայմանները միաժամանակ` ա) պատվիրակումը չպետք է հանգեցնի վճարահաշվարկային կազմակերպության կառավարման բարձրագույն մարմինների պատասխանատվության փոխանցման. բ) վճարահաշվարկային կազմակերպության հարաբերությունները հաճախորդների հետ և նրա պատասխանատվությունը հաճախորդների առջև չպետք է ենթարկվեն փոփոխության. գ) չպետք է վտանգվի այն իրավական ակտերի պահանջների կատարումը, որոնք անհրաժեշտ են լիցենզիայի ստացման և պահպանման համար. դ) վճարահաշվարկային կազմակերպությանը լիցենզիայի տրամադրման որևէ այլ պայման չպետք է փոփոխվի կամ վերացվի:

5. Իր գործառույթների կատարումն այլ անձի պատվիրակելու դեպքում վճարահաշվարկային կազմակերպությունը պատասխանատվություն է կրում այդ անձի կողմից պատվիրակված ծառայության հետ կապված պարտավորության չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար:

6. Վճարահաշվարկային կազմակերպության նկատմամբ սույն օրենքով և այլ օրենքներով սահմանված վերահսկողության իրականացման վերաբերյալ դրույթները տարածվում են նաև այն անձանց վրա, որոնց պատվիրակվել է գործառույթների կատարումը` պատվիրակված գործառույթների իրականացման մասով:

7. Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով կարող են սահմանվել վճարահաշվարկային կազմակերպության կողմից գործառույթների պատվիրակման պայմանները, առանձին գործառույթների պատվիրակման սահմանափակումները, ինչպես նաև այն գործառույթների ցանկը, որոնց պատվիրակումն արգելվում է: (19.1-ին հոդվածը լրաց.

14.04.11 ՀՕ-131-Ն)

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել