Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ՋԱՆԻԲԵԿ ԿԱՐՈՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 121-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ՋԱՆԻԲԵԿ ԿԱՐՈՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 121-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանՍԴԱՈ-23430 հոկտեմբերի, 2026 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-234)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 30 հոկտեմբերի 2026թ. ՍԴԱՈ - 234 | «ՋԱՆԻԲԵԿ ԿԱՐՈՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 121-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ԱՇԽԱՏԱԿԱՐԳԱՅԻՆՈՐՈՇՈՒՄ

«ՋԱՆԻԲԵԿ ԿԱՐՈՅԱՆ Ի ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՝ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՍԳՐՔԻ 121-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ

ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ » ԳՈՐԾԻ

ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանը , քննության առնելով «Ջանիբեկ Կարոյանի դիմումի հիման վրա՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 121-րդ հոդվածի ՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ » գործի քննությունը մերժելու մասին առաջարկությունը,

ՊԱՐԶԵՑ

.

1. Ջանիբեկ Կարոյանի (այսուհետ՝ Դիմող ) դիմումը (ներկայացուցիչ՝ փաստաբան Հռիփսիմե Գասպարյան) Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2026 թվականի սեպտեմբերի 28 -ին (դիմումը փոստային ծառայությանն է հանձնվել սեպտեմբերի 24-ին, համապատասխանեցման է ուղարկվել սեպտեմբերի 29 -ին և վերստին ներկայացվել է հոկտեմբերի 5 -ին), որով Դիմող ը խնդրել է .

«ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 121-րդ հոդվածն (իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանությունը ( այնքանով , որքանով մեղադրյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը (ձերբակալման ոչ իրավաչափ լինելու հիմքով ( մերժելը դատարանների կողմից որպես նոր էական հանգամանքի առաջադրման նախապայման չդիտարկելը ճանաչել Սահմանադրության 27-րդ և 63 -րդ հոդվածներին հակասող և անվավեր »։ 2

2. Դիմողը , ներկայացնելով թիվ ԵԴ 1/2067/06/25 գործի դատավարական նախապատմությունը , Սահմանադրական դատարանի առջև բարձրացնում է ««... « ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 121-րդ հոդվածի 1-ին մասով ամրագրված՝ «նոր էական հանգամանքներ « դրույթի և ՀՀ Սահմանադրական դատարանի՝ 2025 թվականի սեպտեմբերի 30 -ի թիվ ՍԴՈ -1798 որոշման 52-րդ կետով արձանագրված «կալանքից ազատված անձին կրկին կալանավորելու համար «Նոր էական հանգամանքներ « ներկայացնելու օրենսդրական պահանջի վերաբերյալ Սահմանադրական դատարանի մեկնաբանությամբ կալանքից ազատման «անկախ հիմքից և իրավիճակից « նախապայմանի առկայությունը «մեղադրյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու քննիչի միջնորդությունը ձերբակալումը ոչ իրավաչափ լինելու հիմքով մերժելու « վերաբերելիության առնչությամբ դատարանների կողմից տրված մեկնաբանության սահմանադրականության հարցը «:

Դիմողը գտնում է, որ ««... « ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 121-րդ հոդվածին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը այնքանով , որքանով դատարանները մեղադրյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը ձերբակալման իրավաչափության հիմքով մերժելը , այնուհետև մեղադրյալին դատարան ներկայացնելու հիմքով ձերբակալման դեպքում նույն միջնորդությունը քննության առնելը չեն մեկնաբանել որպես «նոր հանգամանքի բացակայության հիմքով կալանքի մերժման հիմք«, այլ դիտարկել են, որ առաջնային կալանքի միջնորդության քննության ժամանակ անդրադարձ չի կատարվել կալանքի հիմքերին , ուստի վարույթն իրականացնող մարմինը՝ կալանքից ազատված Ջանիբեկ Կարոյանին կրկին կալանավորելու միջնորդություն ներկայացնելով «նոր հանգամանքների « վկայակոչման պարտավորություն չի ունեցել, իսկ Դատարանը բավարարելով միջնորդությունը թույլ չի տվել դատական սխալ, հակասում են Սահմանադրության 27-րդ հոդվածով հռչակված՝ անձնական ազատության և Սահմանադրության 63 -րդ հոդվածով հռչակված՝ արդար դատաքննության հիմնարար իրավունքներին «... ««:

3

Դիմողը , վկայակոչելով Սահմանադրական դատարանի՝ 2025 թվականի սեպտեմբերի 30 -ի ՍԴՈ -1798 որոշման 52-րդ կետով արձանագրված իրավական դիրքորոշումները , պնդում է, որ ««… « Դատարանը կալանք կիրառելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը բավարարելու հանգամանքը մեկնաբանել , իսկ Վերաքննիչ դատարանը վերահաստատել է այն համատեքստում , որ Ջանիբեկ Կարոյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքը կիրառելու մասին միջնորդությունն առաջին անգամ ներկայացնելու և դրա քննության ընթացքում Դատարանն անգամ չի անդրադարձել կալանքի հիմքերին և մերժել է միջնորդությունը ձերբակալման ոչ իրավաչափ լինելու հիմքով , այնինչ անգամ նման պարագայում առաջին միջնորդության քննության ընթացքում քննիչի կողմից բարձրաձայնվել և քննարկման առարկա են դարձվել նաև հիմնավոր կասկածն ու կալանքի հիմքերը , և թեև Դատարանն իր որոշմամբ դրանց չի անդրադարձել , սակայն ամեն դեպքում Սահմանադրական դատարանի հիշյալ որոշմամբ և նախադեպային որոշումներով բազմիցս շեշտադրվել է, որ կալանքից ազատել հասկացությունը պետք է ընկալել անկախ հիմքից և իրավիճակից «:

Այսինքն ՝ ըստ Դիմողի՝ ««… « անգամ մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կալանք ընտրելու մասին միջնորդության մերժման հիմքում դնելով անձին ձերբակալելիս հիմնավոր կասկածն ակնհայտ անմիջականորեն ծագած չլինելու հիմքը միևնույն է Սահմանադրական դատարանի հիշյալ մեկնաբանությունից դուրս իրավիճակ է ստեղծվում , քանի որ հստակ մեկնաբանվել և ընդգծվել է, որ անկախ հիմքից և իրավիճակից նոր էական հանգամանքների բացակայության պարագայում միջնորդությունը պետք է մերժվի և որևէ բացառություն, այդ թվում ոչ իրավաչափ ձերբակալման հիմքը , ամրագրված չէ«:

Դիմողը նշում է, որ խնդրո առարկա գործով ՀՀ դատարանների կողմից վիճարկվող դրույթին տրված մեկնաբանությունը գնահատելով Վճռաբեկ դատարանի նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումների և Սահմանադրական դատարանի առավել նոր՝ ՍԴՈ -1798 որոշման լույսի ներքո , գալիս է այն հետևության, որ սույն գործով ստորադաս դատարաններն արտահայտել են այնպիսի իրավական դիրքորոշում , որն ակնհայտորեն հակասում է Վճռաբեկ դատարանի և Սահմանադրական դատարանի 4

կողմից կայացված համապատասխան որոշումներին : Մասնավորապես՝ Դիմողի պնդմամբ՝ «Ստորադաս դատարանները գտնելով , որ ձերբակալումը ոչ իրավաչափ է և այդ հիմքով միջնորդությունը մերժելով Առաջին ատյանի դատարանը չի անդրադարձել կալանքի հիմքերին և դրանով իսկ արդարացնում է երկրորդ անգամ տարված կալանքի միջնորդության բավարարումը , սակայն նման մոտեցումն ու մեկնաբանությունը հակասում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 121-րդ հոդվածին և դրա վերաբերյալ արտահայտած Վճռաբեկ դատարանի և Սահմանադրական դատարանի

դիրքորոշումներին , չէ որ ձերբակալման ոչ իրավաչափ լինելը նույնպես կալանքի միջնորդությունը մերժելու հիմք է, ամեն դեպքում կալանքի մերժման հիմք է, իսկ ՍԴ որոշմամբ ընդգծված է «անկախ հիմքից և իրավիճակից « պայմանը : Հիշյալ դեպքում ստորադաս դատարան ները «հիմք « հասկացությունը մեկնաբանել են բացառապես որպես ՀՀ ՔԴՕ 116-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված՝ «խափանման միջոցի կիրառման նպատակների և դրանց հիմքերի « իմաստով՝ արձանագրելով , որ 11.12.2025թ. կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդության քննության առնելու վերաբերյալ դատական նիստի ընթացքում և կայացված որոշմամբ «խափանման միջոցի կիրառման նպատակների և դրանց հիմքերի « առկայության հարցին անդրադարձ չի կատարվել , ուստի պաշտպանության կողմի վկայակոչած փաստարկները առարկայական չեն դիտարկվել «... ««:

Ամփոփելով՝ Դիմողը գտնում է. «Դատարանների կողմից տրված

մեկնաբանությունները և պատճառաբանությունները հակասում են օրենսդրի կամքին ու վկայակոչված որոշումներին , ուստի, հաշվի առնելով նաև նախորդող նախադեպային որոշումներում արտահայտած դիրքորոշումները , սույն հարցի վերաբերյալ Սահմանադրական դատարանից ակնկալում ենք գնահատել դատարանների կողմից թիվ ԵԴ 1/2067/06/25 որոշմամբ ՀՀ Քրեական օրենսգրքի 121-րդ հոդվածի 1-ին մասին տրված մեկնաբանության սահմանադրականության հարցն թե արդյոք Օրենսգրքի 121-րդ հոդվածով ամրագրված՝ կալանքից ազատված անձին առանց նոր էական հանգամանքների հայտնաբերման , կրկին կալանավորելու երաշխիքները , ինչպես նաև Սահմանադրական դատարանի 30.09.2025 թ. թիվ ՍԴՈ -1798 որոշմամբ տրված 5

մեկնաբանությունը տարածվում են կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը ձերբակալման ոչ իրավաչափ լինելու հիմքով մերժվելու պայմանների վրա, թե ոչ«:

3. Ուսումնասիրելով սույն անհատական դիմումը և կից ներկայացված փաստաթղթեր ը, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին » սահմանադրական օրենքի «այսուհետ նաև՝ Սահմանադրական օրենք « 29 և 69 -րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն անհատական դիմում ի հիման վրա գործի քննությունը ենթակա է մերժման՝ ներքոնշյալ հիմքով և պատճառաբանությամբ .

Սահմանադրական օրենքի 29 -րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում , եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին :

Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8 -րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով , երբ առկա է դատարանի վերջնական ակտը , սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը , ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը։

Սահմանադր ության հիշյալ դրույթն ամրագր ված է նաև Սահմանադրական օրենքի 69 -րդ հոդվածի 1-ին մասո վ, որը սահմանում է այն հիմքերը , որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով կարող է անհատական դիմում ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են՝ ա( երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը ,

բ( երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները , 6

գ( երբ վիճարկ վում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը , ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը :

Սահմանադրական դատարան ի 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ -21 աշխատակարգային որոշմամբ արձանագր ված է. «(…) բոլոր այն դեպքերում , երբ դիմողը , ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց , ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց (...) , ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման ` (…) որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ »:

Սահմանադրական դատարան ն ընդգծում է, որ սահմանադրական կոնկրետ վերահսկողության առարկա կարող են դառնալ այնպիսի վեճեր , որոնց հիմքում դրված են ոչ թե կոնկրետ գործի փաստական և (կամ ) իրավական հանգամանքների գնահատման , վիճարկվող իրավական նորմի ՝ տվյալ գործով կիրառման կամ չկիրառման , այլ նորմատիվ իրավական ակտի վիճարկվող դրույթի (սույն պարագայում՝ նաև իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության ) սահմանադրականության գնահատման հարցեր :

Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն անհատական դիմումով բարձրացվել է այնպիսի հարց , որը ենթակա չէ Սահմանադրական դատարանի քննությանը ՝ հետևյալ պատճառաբանությամբ .

դիմումի ուսումնասիրությունը վկայում է, որ Դիմողը , ձևականորեն վիճարկելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 121-րդ հոդվածի «իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության « սահմանադրականությունը , ըստ էության , բարձրացնում է հիշյալ դրույթի կիրառման իրավաչափության հարց : Դիմողը , մասնավորապես , նշել է. «(...) Հիշյալ դեպքում ստորադաս դատարանները «հիմք» հասկացությունը մեկնաբանել են բացառապես որպես ՀՀ ՔԴՕ 116-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված ՝ «խափանման միջոցի կիրառման նպատակների և դրանց հիմքերի » 7

իմաստով՝ արձանագրելով , որ 11.12.2025թ. կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդության քննո ւթյան առնելու վերաբերյալ դատական նիստի ընթացքում և կայացված որոշմամբ «խափանման միջոցի կիրառման նպատակների և դրանց հիմքերի » առկայության հարցին անդրադարձ չի կատարվել , ուստի պաշտպանության կողմի վկայակոչա ծ փաստարկները առարկայական չեն դիտարկվել և Վերաքննիչ դատարանը բողոքը մերժել է թույլ տալով դատական սխալ (...) »:

Սահմանադրական դատարանը գտնում է, որ Դիմող ը, ըստ էության, իր անհամաձայնությունն է հայտնում թիվ ԵԴ 1/2067/06/25 գործ ով ՀՀ դատարանների կայաց րած դատական ակտերի բովանդակության առնչությամբ։ Մասնավորապես՝ Դիմողը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 121-րդ հոդվածի «իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության « հակասահմանադրականության վերաբերյալ որևէ հիմնավոր փաստարկ չի ներկայաց րել , իսկ որպես փաստարկ ներկա- յացված դիրքորոշումներն առավելապես վերաբերում են վերոնշյալ գործով ՀՀ դատարանների գործողությունների (կայացրած դատական ակտերի ( իրավաչափությանը :

Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն անհատական դիմումով բարձրաց ված հարցի ըստ էության քննությունը ենթադրում է Սահմանադրական դատարանի կողմից ոչ թե վիճարկվող դրույթի «իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության « սահմանադրականության գնահատում , այլ թիվ ԵԴ 1/2067/06/25 գործով ՀՀ դատարանների գործողությունների (կայացրած դատական ակտերի ) իրավաչափության ստուգում, ինչը դուրս է Սահմանադրական դատարանի իրավասության շրջանակից : Հետևաբար ՝ սույն անհատական դիմումի հիման վրա գործի քննությունը ենթակա է մերժման՝ Սահմանադրական օրենքի 29 -րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված՝ դիմումում առաջադրված հարցի՝ Սահմանադրական դատարանին ենթակա չլինելու հիմքով :

8

Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին » սահմանադրական օրենքի 29 -րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ Սահմանադրական դատարանը

ՈՐՈՇԵՑ

.

«Ջանիբեկ Կարոյանի դիմումի հիման վրա՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 121-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ » գործի քննությունը մերժել :

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ Է. ՇԱԹԻՐՅԱՆ

ՓՈԽ ՆԱԽԱԳԱՀ

30 հոկտեմբեր ի 2026 թվականի

ՍԴԱՈ -23 4

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
30 հոկտեմբերի, 2026 թ.
Գործի #:
ՍԴԱՈ-234
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել