ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 134 — Ցեղասպանության ուղղակի և հրապարակային հրահրումը 1.
Ամփոփում
Հոդված 134. Ցեղասպանության ուղղակի և հրապարակային հրահրումը 1. Ցեղասպանության ուղղակի և հրապարակային հրահրումը` պատժվում է ազատազրկմամբ` վեցից տասներկու տարի ժամկետով: 2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է` 1) հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործությունների կամ զանգվածային լրատվության միջոցներով կամ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների միջոցով կամ 2) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ` պատժվում է ազա
Ամբողջ Տեքստ
Հոդված 134. Ցեղասպանության ուղղակի և հրապարակային հրահրումը 1. Ցեղասպանության ուղղակի և հրապարակային հրահրումը` պատժվում է ազատազրկմամբ` վեցից տասներկու տարի ժամկետով:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է` 1) հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործությունների կամ զանգվածային լրատվության միջոցներով կամ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների միջոցով կամ 2) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ` պատժվում է ազատազրկմամբ` տասից տասնչորս տարի ժամկետով:
3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝ 1) հանցավոր կազմակերպության կողմից կամ 2) իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով` պատժվում է ազատազրկմամբ` տասնչորսից քսան տարի ժամկետով, կամ ցմահ ազատազրկմամբ:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
