ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ — Հոդված 308 — Վաշտի հերթապահը պարտավոր է` - տագնապի ազդարարման ժամանակ իրականացնել անձնակազմի վերկացը, ծանուցել վաշտի սպաներին, ենթասպաներին և պայմանագրով ծառայության անցած զինծառայողներին, մինչ
Ամփոփում
Հոդված 308. Վաշտի հերթապահը պարտավոր է` - տագնապի ազդարարման ժամանակ իրականացնել անձնակազմի վերկացը, ծանուցել վաշտի սպաներին, ենթասպաներին և պայմանագրով ծառայության անցած զինծառայողներին, մինչև նրանց վաշտ ժամանելը կատարել գնդի հերթապահի ցուցումները. - հետևել վաշտում օրվա կանոնակարգի ճիշտ կատարմանը, սահմանված ժամերին կատարել անձնակազմի ընդհանուր վերկացը. - գիտենալ վաշտի գտնվելու վայրը և նրան կանչելու կարգը, վաշտի մարտական հաշվարկը, վաշտում մարդկան
Ամբողջ Տեքստ
Հոդված 308. Վաշտի հերթապահը պարտավոր է` - տագնապի ազդարարման ժամանակ իրականացնել անձնակազմի վերկացը, ծանուցել վաշտի սպաներին, ենթասպաներին և պայմանագրով ծառայության անցած զինծառայողներին, մինչև նրանց վաշտ ժամանելը կատարել գնդի հերթապահի ցուցումները. - հետևել վաշտում օրվա կանոնակարգի ճիշտ կատարմանը, սահմանված ժամերին կատարել անձնակազմի ընդհանուր վերկացը. - գիտենալ վաշտի գտնվելու վայրը և նրան կանչելու կարգը, վաշտի մարտական հաշվարկը, վաշտում մարդկանց առկայությունը, վերակարգում գտնվողների, հիվանդների, գնդի տեղակայման վայրից արձակվածների կամ խմբերի կազմում ուղարկվածների թիվը, ինչպես նաև զենքի առկայությունն ու ճշգրիտ ծախքը. - զենքը, բացի ատրճանակներից, բաց թողնել միայն վաշտի հրամանատարի կամ վաշտի սերժանտի հրամանով` այդ մասին գրառումներ կատարելով զենքի և զինամթերքի բացթողման գրքում (Հավելված 12), զենքի ընդունման ժամանակ ստուգել համարներն ու լրակազմը, մշտապես իր մոտ ունենալ և ոչ ոքի չփոխանցել զենքի պահասենյակի բանալիները. - վաշտում որևէ պատահարի և վաշտի զինվորների կամ սերժանտների միջև փոխհարաբերությունների կանոնադրություններով սահմանված կանոնների խախտման դեպքում անհապաղ միջոցներ ձեռնարկել կարգուկանոնի հաստատման համար, այդ մասին անմիջապես զեկուցել գնդի հերթապահին և վաշտի հրամանատարին կամ նրա տեղակալին, իսկ վերջիններիս բացակայությամբ` վաշտի սերժանտին. - հետևել վաշտի հրդեհամարիչ միջոցների և զենքի պահասենյակների պահպանման ազդանշանիչների առկայությանն ու սարքին վիճակին, վաշտում հրդեհային անվտանգության պահանջների կատարմանը (ծխելը թույլատրել միայն դրա համար հատկացված հատուկ տեղերում, համազգեստի չորացումը` միայն չորանոցներում, վառարանները վառելու և լամպերն օգտագործելու կանոնների կատարմանը). - գնդի հերթապահի հրամանով փականքներով կողպել զորանոցի դռները, իսկ այցելուներին ներս թողնել ազդանշանիչի զանգով` նախապես ծանոթանալուց հետո. - հրդեհի բռնկման դեպքում հրշեջ խումբ կանչել, միջոցներ ձեռնարկել այն մարելու համար և անհապաղ զեկուցել գնդի հերթապահին ու վաշտի հրամանատարին, ինչպես նաև միջոցներ ձեռնարկել վտանգի ենթակա մարդկանց զենքը և ունեցվածքը շինություններից դուրս բերելու ուղղությամբ. - ժամանակին փոխել օրապահներին, աշխատանքի նշանակված ստորաբաժանումներն ու տարբեր խմբերը վաշտի սերժանտների հրամանով ուղարկել աշխատանքի, բոլոր հիվանդներին և բուժքննության ենթակա անձանց ուղարկել բուժկետ. - նշանակված ժամին շարել գնդի տեղակայման տարածքից արձակվողներին, այդ մասին զեկուցել վաշտի սերժանտին և նրա հրամանով դրանց ներկայացնել գնդի հերթապահին. - ծառայողական գործերով վաշտի շինությունից դուրս գալիս, ինչպես նաև իր հանգստի ժամանակ իր պարտականությունների կատարումը հանձնարարել ազատ հերթափոխի օրապահներից մեկին. - երեկոյան ստուգումից (անվանականչից) հետո վաշտի սերժանտից տեղեկություններ ստանալ բացակայողների մասին, իսկ ինքնակամ բացակայողների առկայության դեպքում ստանալ նրանց ազգանունները, անուններն ու հայրանունները և զեկուցել գնդի հերթապահին: Օրինակ` «Պարոն կապիտան, առաջին տանկային վաշտում ստուգումն (անվանականչն) անցկացված է, բոլորը ներկա են, բացի արձակուրդում գտնվող երկու և վերակարգում գտնվող երեք հոգուց: Վաշտի հերթապահ սերժանտ Բաղդասարյան»: - վերկացից հետո կապի տեխնիկական միջոցներով գնդի հերթապահին զեկուցել վաշտի անձնակազմի ներկայության (առկայության) և գիշերվա ընթացքում տեղի ունեցած պատահարների մասին, անհրաժեշտության դեպքում ներկայացնել արձակումից ուշացածների և ինքնակամ բացակայողների ցուցակները. - հետևել վաշտի շինությունների խնամքով մաքրմանն ու պահպանմանը, դրանցում օդի սահմանված ջերմաստիճանի պահպանմանը, շինությունների լուսավորման կարգի պահպանմանը, ջեռուցմանը, օդափոխմանը, բակերում խմելու ջրի և լվացարաններում ջրի առկայությանը, ինչպես նաև վաշտին կցված տարածքի մաքրմանը. - վաշտի անձնակազմի սնվելու ժամանակ ճաշարանում կարգուկանոն պահպանել, վաշտի սերժանտների ցուցումով ժամանակին հայտեր ներկայացնել ճաշարանի հերթապահին` կերակուր պահելու այն անձանց համար, ովքեր վերակարգում են գտնվում կամ բացակայում են ծառայողական այլ գործերով. - ուղղակի պետերի` սկսած վաշտի հրամանատարից և ավելի բարձր, գնդի հերթապահի, ինչպես նաև տեսչական ստուգումներ անցկացնող անձանց` վաշտ ժամանելու դեպքում արձակել «Զգա´ստ» հրամանը, զեկույց տալ և ուղեկցել նրանց վաշտի տարածքում: Օրինակ` «Պարոն մայոր, իմ հերթապահության ընթացքում պատահարներ չենք ունեցել (տեղի է ունեցել այս, այն): Վաշտը պարապում է հրաձգարանում: Վաշտի հերթապահ` սերժանտ Վարդանյան»: Մյուս սպաներին, ենթասպաներին և վաշտի սերժանտին հերթապահը զեկույց չի տալիս, այլ միայն ներկայանում է: Ուրիշ վաշտերի սպաների ժամանման դեպքում վաշտի հերթապահը ներկայանում է նրանց և ուղեկցում վաշտի հրամանատարի մոտ: Եթե ժամանած հրամանատարին (պետին) դիմավորում է վաշտի հրամանատարը և զեկուցում նրան, վաշտի ներկա գտնվող հերթապահը զեկույց չի տալիս, այն միայն ներկայանում է: (308-րդ հոդվածը փոփ. 01.06.06 ՀՕ-127-Ն, 14.04.11 ՀՕ-124-Ն, 1 1.06.15 ՀՕ-71-Ն, լրաց.
01.03.17 ՀՕ-52-Ն )
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
