ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 721 — Կապալառուի պատասխանատվությունն աշխատանքի անպատշաճ որակի համար 1.
Ամփոփում
Հոդված 721. Կապալառուի պատասխանատվությունն աշխատանքի անպատշաճ որակի համար 1. Այն դեպքերում, երբ կապալառուն աշխատանքը կատարել է կապալի պայմանագրի խախտմամբ, որը վատթարացրել է դրա արդյունքը, կամ այլ թերություններով, որոնք այն դարձրել են պայմանագրով նախատեսված օգտագործման համար ոչ պիտանի, կամ պայմանագրում ոչ պիտանիության մասին համապատասխան պայմանի բացակայության դեպքում` սովորական օգտագործման համար ոչ պիտանի, և եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ պա
Ամբողջ Տեքստ
Հոդված 721. Կապալառուի պատասխանատվությունն աշխատանքի անպատշաճ որակի համար 1. Այն դեպքերում, երբ կապալառուն աշխատանքը կատարել է կապալի պայմանագրի խախտմամբ, որը վատթարացրել է դրա արդյունքը, կամ այլ թերություններով, որոնք այն դարձրել են պայմանագրով նախատեսված օգտագործման համար ոչ պիտանի, կամ պայմանագրում ոչ պիտանիության մասին համապատասխան պայմանի բացակայության դեպքում` սովորական օգտագործման համար ոչ պիտանի, և եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով, պատվիրատուն իրավունք ունի, իր ընտրությամբ, կապալառուից պահանջել` 1) ողջամիտ ժամկետում անհատույց վերացնելու թերությունները. 2) համաչափորեն նվազեցնելու աշխատանքի համար սահմանված գինը. 3) հատուցելու թերությունների վերացման համար իր կատարած ծախսերը, եթե դրանք վերացնելու` պատվիրատուի պահանջի իրավունքը սահմանված է կապալի պայմանագրով (հոդված 413):
2. Կապալառուն թերությունները վերացնելու փոխարեն, որոնց համար ինքը պատասխանատու է, իրավունք ունի անհատույց նորից կատարել աշխատանքը և պատվիրատուին հատուցել կատարման կետանցի հետևանքով պատճառված վնասները: Այդ դեպքում պատվիրատուն պարտավոր է կապալառուին վերադարձնել մինչ այդ իրեն հանձնված աշխատանքի արդյունքը, եթե ըստ աշխատանքի բնույթի, այն հնարավոր է վերադարձնել:
3. Եթե աշխատանքում կապալի պայմանագրի պայմանից տեղ գտած շեղումը կամ աշխատանքի արդյունքի այլ թերությունները չեն վերացվել պատվիրատուի սահմանած ողջամիտ ժամկետում կամ էական և չվերացվող են, պատվիրատուն իրավունք ունի հրաժարվել պայմանագիրը կատարելուց ու պահանջել հատուցելու պատճառված վնասները:
4. Որոշակի թերությունների համար կապալառուին պատասխանատվությունից ազատելու մասին կապալի պայմանագրի պայմանը նրան չի ազատում պատասխանատվությունից, եթե ապացուցվել է, որ այդպիսի թերություններն առաջացել են նրա մեղավոր գործողությունների կամ անգործության հետևանքով:
5. Աշխատանք կատարելու համար նյութ տրամադրած կապալառուն պատասխանատվություն է կրում դրա որակի համար` անպատշաճ որակի ապրանքի վաճառքի համար վաճառողի պատասխանատվության մասին կանոններով (հոդված 491):
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
