Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 970 — Համալիր թույլտվության պայմանագրի ձևը և դրանից բխող իրավունքի գրանցումը (վերնագիրը խմբ.
ARLISՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 970AI Ինդեքսավորված

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 970 — Համալիր թույլտվության պայմանագրի ձևը և դրանից բխող իրավունքի գրանցումը (վերնագիրը խմբ.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 970. Համալիր թույլտվության պայմանագրի ձևը և դրանից բխող իրավունքի գրանցումը (վերնագիրը խմբ. 03.06.20 ՀՕ-297-Ն) 1. Համալիր թույլտվության պայմանագիրը կնքվում է գրավոր: Պայմանագրի գրավոր ձևը չպահպանելը հանգեցնում է դրա անվավերության: Այդպիսի պայմանագիրն առոչինչ է: 2. (մասն ուժը կորցրել է 03.06.20 ՀՕ-297-Ն) 3. Այն դեպքերում, երբ համալիր թույլտվության պայմանագիրը կնքվում (կնքվել) է մտավոր սեփականության այնպիսի պահպանվող օբյեկտի օգտագործման վերա

Ամբողջ Տեքստ

Հոդված 970. Համալիր թույլտվության պայմանագրի ձևը և դրանից բխող իրավունքի գրանցումը (վերնագիրը խմբ. 03.06.20 ՀՕ-297-Ն) 1. Համալիր թույլտվության պայմանագիրը կնքվում է գրավոր: Պայմանագրի գրավոր ձևը չպահպանելը հանգեցնում է դրա անվավերության: Այդպիսի պայմանագիրն առոչինչ է: 2. (մասն ուժը կորցրել է 03.06.20 ՀՕ-297-Ն) 3. Այն դեպքերում, երբ համալիր թույլտվության պայմանագիրը կնքվում (կնքվել) է մտավոր սեփականության այնպիսի պահպանվող օբյեկտի օգտագործման վերաբերյալ, որի համար իրավատիրոջն օրենսդրությամբ սահմանված կարգով տրվում է համապատասխան արտոնագիր կամ վկայագիր, համալիր թույլտվության պայմանագրով տրամադրվող իրավունքը, ինչպես նաև այդ իրավունքի դադարումը ենթակա են գրանցման գյուտերի, արդյունաբերական դիզայնների ու ապրանքային նշանների գրանցում իրականացնող լիազորված պետական մարմնում։ Համալիր թույլտվության պայմանագրով նախատեսված՝ իրավատիրոջը պատկանող բացառիկ իրավունքների համալիրը ձեռնարկատիրական գործունեության մեջ օգտագործելու իրավունքի, ինչպես նաև այդ իրավունքի դադարման պետական գրանցման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։ Համալիր թույլտվության պայմանագրի կողմերը երրորդ անձանց հետ հարաբերություններում իրավունք ունեն պայմանագիրը վկայակոչելու միայն դրանից ծագող իրավունքը սույն մասով նախատեսված կարգով գրանցելուց հետո: Գրանցման պահանջը չպահպանելու դեպքում համալիր թույլտվության պայմանագիրը համարվում է առ ոչինչ: (970-րդ հոդվածը փոփ. 29.04.10 ՀՕ-61-Ն, խմբ., փոփ.

03.06.20 ՀՕ-297-Ն, փոփ.

03.03.21 ՀՕ-111-Ն )

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել