ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 740 — Շինարարական օբյեկտն ապահովագրելը 1.
Ամփոփում
Հոդված 740. Շինարարական օբյեկտն ապահովագրելը 1. Շինարարական կապալի պայմանագրով կարող է նախատեսվել շինարարական օբյեկտի, նյութերի, սարքավորումների և շինարարության ժամանակ օգտագործվող այլ գույքի պատահական կորստի կամ պատահական վնասվածքի ռիսկը, կամ շինարարական աշխատանքներ իրականացնելիս այլ անձանց վնաս պատճառելու համար պատասխանատվություն կրող կողմի համապատասխան ռիսկերն ապահովագրելու պարտականություն: Կողմը, որի վրա դրվում է ապահովագրելու պարտականություն
Ամբողջ Տեքստ
Հոդված 740. Շինարարական օբյեկտն ապահովագրելը 1. Շինարարական կապալի պայմանագրով կարող է նախատեսվել շինարարական օբյեկտի, նյութերի, սարքավորումների և շինարարության ժամանակ օգտագործվող այլ գույքի պատահական կորստի կամ պատահական վնասվածքի ռիսկը, կամ շինարարական աշխատանքներ իրականացնելիս այլ անձանց վնաս պատճառելու համար պատասխանատվություն կրող կողմի համապատասխան ռիսկերն ապահովագրելու պարտականություն: Կողմը, որի վրա դրվում է ապահովագրելու պարտականությունը, պետք է մյուս կողմին ապացույցներ ներկայացնի իր կողմից շինարարական կապալի պայմանագրով նախատեսված պայմաններով ապահովագրական պայմանագիր կնքելու մասին` ներառյալ ապահովագրողի, ապահովագրական գումարի և ապահովագրված ռիսկերի վերաբերյալ տվյալները:
2. Ապահովագրությունը համապատասխան կողմին չի ազատում ապահովագրական դեպքը կանխելու համար անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու պարտականությունից:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
