ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՊԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՊԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2017 թվականի հոկտեմբերի 27-ին «ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՊԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Քաղաքական ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի սեպտեմբերի 26-ի ՀՕ-229 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 5-րդ հոդվածում՝ 1) 2-րդ մասի «Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած» բառերը փոխարինել «միգրացիայի հարցերով Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած» բառերով.
2) 4-րդ մասն ուժը կորցրած ճանաչել: Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածում` 1) 4-րդ մասի «տասնօրյա ժամկետում» բառերը փոխարինել «30 օրվա ընթացքում» բառերով», իսկ «Հայաստանի Հանրապետության Նախագահին» բառերը՝ «դատական կարգով» բառերով.
2) 5-րդ մասն ուժը կորցրած ճանաչել: Հոդված 3. Օրենքի 7-րդ հոդվածում` 1) վերնագրից հանել «և բողոքի» բառերը.
2) 1-ին մասի առաջին պարբերության «, անհրաժեշտ փաստաթղթերի հետ, դիմումը (սույն օրենքի 5-րդ հոդված) ներկայացնում է Հայաստանի Հանրապետության Նախագահին, որը փաստաթղթերն» բառերը փոխարինել «հայցողի դիմումն» բառերով, իսկ «մեկամսյա» բառը՝ «եռամսյա» բառով.
3) 1-ին մասի երկրորդ պարբերության «3 ամիս» բառերը փոխարինել «6 ամիս» բառերով.
4) 2-րդ մասի «ներկայացմամբ և Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից» բառերը փոխարինել «որոշմամբ» բառով.
5) 4-րդ մասի «Հայաստանի Հանրապետության Նախագահի» բառերը փոխարինել «Լիազոր պետական մարմնի» բառերով.
6) 6-րդ մասն ուժը կորցրած ճանաչել: Հոդված 4. Օրենքի 8-րդ հոդվածում «Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա քաղաքացիների իրավական վիճակի» բառերը փոխարինել «Օտարերկրացիների» բառով: Հոդված 5. Օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասում «միջնորդությամբ դադարել» բառերը փոխարինել «որոշմամբ դադարեցվել» բառերով: Հոդված 6. Օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասում «մարմինն առաջարկություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության Նախագահին» բառերը փոխարինել «մարմինը որոշում է ընդունում» բառերով: Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2015 թվականի դեկտեմբերի 6-ի փոփոխություններով՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 5-րդ գլխի ուժի մեջ մտնելու օրվանից: Հայաստանի Հանրապետության Նախագահ Ս. Սարգսյան 2017 թ. նոյեմբերի 9 Երևան ՀՕ-150-Ն Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՊԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-150-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (09.04.2018-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 2017.11.15/67(1342) Հոդ.1095 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 27.10.2017 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 09.11.2017 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 09.04.2018 Հիմնական ակտ 27.10.2017, ՀՕ-150-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 26.09.2001, ՀՕ-229 26.09.2001, ՀՕ-229 Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր 06.12.2015, ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 27 հոկտեմբերի, 2017 թ.
- Գործի #:
- ՀՕ-150-Ն
- Դատարան:
- ՀՀ Ազգային ժողով
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
