Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ARLISԻրավական ակտAI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ Ազգային ժողովՀՕ-363-Ն5 հոկտեմբերի, 2022 թ.Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2022 թվականի հոկտեմբերի 5 - ին « ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ » ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ (օրենքը գործում է մինչև 2023 թվականի հունվարի 31-ը` համաձայն 3-րդ հոդվածի 2-րդ մասի) Հոդված 1. «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017 թվականի նոյեմբերի 15-ի ՀՕ-195-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 21-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1-ին և 5.2-րդ մասերով. «5.1. Պարտադիր զինվորական ծառայությունից ազատվում է այն քաղաքացին, որը, որպես օտարերկրյա քաղաքացի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն է ձեռք բերել որևէ մարզաձևի՝ Հայաստանի Հանրապետության հավաքական թիմում (որևէ տարիքային խմբում) հանդես գալու համար և մինչև 2021 թվականի մայիսի 1-ը պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունքը կորցրել է: 5.2. Սույն հոդվածի 5.1-ին մասով պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու համար քաղաքացին կամ համապատասխան ֆեդերացիան մինչև 2022 թվականի նոյեմբերի 1-ը դիմում է Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառի պետական կառավարման լիազոր մարմին, որը մեկամսյա ժամկետում պարզում է ներկայացրած փաստաթղթերի համապատասխանությունը սույն հոդվածի 5.1-ին մասին և միջնորդություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն, որը քաղաքացուն ազատում է պարտադիր զինվորական ծառայությունից՝ Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի միջնորդությունն ստանալուց հետո՝ մեկամսյա ժամկետում:»: Հոդված 2. Օրենքի 25-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 11.1-ին մասով. «11.1. Որպես օտարերկրյա քաղաքացի որևէ մարզաձևի՝ Հայաստանի Հանրապետության հավաքական թիմում (որևէ տարիքային խմբում) հանդես գալու համար Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերած և մինչև 2021 թվականի մայիսի 1-ը պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունքը կորցրած անձանց պարտադիր զինվորական ծառայությունից ազատում տրվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով՝ Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի միջնորդությունն ստանալուց հետո՝ մեկամսյա ժամկետում:»: Հոդված 3.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

2. Սույն օրենքը գործում է մինչև 2023 թվականի հունվարի 31-ը: Հանրապետության նախագահ Վ. Խ ԱՉԱՏՈՒՐՅԱՆ 2022 թ. հոկտեմբերի 11 Երևան ՀՕ-363-Ն Պաշտոնական հրապարակման օրը՝ 12 հոկտեմբերի 2022 թվական: Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-363-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (13.10.2022-31.01.2023) Կարգավիճակ Չի գործում Սկզբնաղբյուր Միասնական կայք 2022.10.03-2022.10.16 Պաշտոնական հրապարակման օրը 12.10.2022 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 05.10.2022 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 11.10.2022 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 13.10.2022 Ուժը կորցրել է 31.01.2023 Հիմնական ակտ 05.10.2022, ՀՕ-363-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 15.11.2017, ՀՕ-195-Ն 15.11.2017, ՀՕ-195-Ն Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
5 հոկտեմբերի, 2022 թ.
Գործի #:
ՀՕ-363-Ն
Դատարան:
ՀՀ Ազգային ժողով

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել