ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ — Հոդված 43 — Օրենքի ուժի մեջ մտնելը Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել 1996 թվականի հուլիսի 19-ի «Պետական տուրքի մասին» Հ
Ամփոփում
Հոդված 43. Օրենքի ուժի մեջ մտնելը Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել 1996 թվականի հուլիսի 19-ի «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը` հետագա փոփոխություններով և լրացումներով հանդերձ: Սույն օրենքի 14-րդ բաժնի 14.2 և 14.3 կետերով սահմանված գործունեության տեսակների համար 2013 թվականի ընթացքում վճարման ենթակա հերթական տարեկան պետական տուրքի գումարի մեծությունը` մ
Ամբողջ Տեքստ
Հոդված 43. Օրենքի ուժի մեջ մտնելը Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել 1996 թվականի հուլիսի 19-ի «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը` հետագա փոփոխություններով և լրացումներով հանդերձ: Սույն օրենքի 14-րդ բաժնի 14.2 և 14.3 կետերով սահմանված գործունեության տեսակների համար 2013 թվականի ընթացքում վճարման ենթակա հերթական տարեկան պետական տուրքի գումարի մեծությունը` մինչև 2014 թվականի հունվարի 1-ն ընկած ժամանակահատվածի համար իրականացվող գործունեության մասով, որոշվում է սույն օրենքի 14-րդ բաժնի 14.2 և 14.3 կետերով սահմանված տարեկան պետական տուրքի գումարի մեկ տասներկուերորդի և 2013 թվականի ընթացքում հերթական պետական տուրքի վճարման ամսվանից մինչև 2014 թվականի հունվարի 1-ն ընկած ժամանակահատվածում ներառված, այդ թվում` ոչ ամբողջական, ամիսների թվի արտադրյալով: (43-րդ հոդվածը լրաց. 22.06.12 ՀՕ-169-Ն, փոփ.
06.12.12 ՀՕ-232-Ն)
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
