ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹԱՆ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-2)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 22 օգոստոսի 2016թ. ՍԴԴԿՈ - 2 | ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹԱՆ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ Քաղ. Երևան \ 22 օգ ոստոսի 2016թ . Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի դատական կազմը՝ \ Նախագահությամբ՝ Վ . Հովհաննիսյանի Անդամակցությամբ՝ Հ. Նազարյանի \ Ա. Գյուլումյանի Ուսումնասիրելով Հարություն Խաչատրյանի անհատական դիմումի ընդունելիութան հարցը , Պ Ա Ր Զ Ե Ց.
1. Համաձայն ՀՀ Սահմանադրության 101- րդ հոդվածի 1- ին մասի 6- րդ կետի՝ Հարու թյուն Խաչատրյանը 2016 թվականի օգոստոսի 11 -ին դիմել է ՀՀ սահմանադրական դատարան՝ խնդրելով . ՀՀ քր եական դատավարության օր ենսգրք ի 185-րդ հոդվածի 3 -րդ կետը ճանաչել Սահմանադրության 61 -րդ հոդվածի 1 -ին կետին հակասող եւ վերականգնել ի ր խախտված իրավունքները ։
2. Դիմողը գտնում է, որ նախաքննական մարմինը , Երեւան քաղաքի դատախա-զությունը եւ դատարանները չեն կատար ել իրենց պարտականությունները, գործի հանգամանքները չեն բացահայտել , ինչի հետեւանքով խախտվել է իր` ՀՀ Սահմանա -դրությամբ նախատեսված արդար դատաքննության իրավունքը:3. Դիմողը միջնորդություն է ներկայացրել իրեն պետական տուրքի վճարումից ազատելու վերաբերյալ:
4. Ելնելով դիմումի ուսումնասիրության արդյունքներից ` դատական կազմը գտնում է, որ առկա են դիմումի քննության ընդունումը մերժելու հիմքեր, քանի որ` ա / խնդրո առարկա անհատական դիմումն ակնհայտ անհիմն է: , Սահմանադրական դատարանի մասին ե ՀՀ օրենքի 27 եւ 28- րդ հոդվածներով նախատեսված են իրավասու սուբյեկտների կողմից սահմանադ րական դատարան հասցեագրված դիմումներին ներկայացվող ընդհանուր պահանջները , դիմումին կցվող նյութերի շրջանակը , իսկ անհատական դիմումի ընդունելիության հավելյալ պարտադիր պայման է նույն օրենքի 69-րդ հոդվածի 4- րդ մասի պահանջը , համաձայն որի` դիմումը պետք է պարունակի նաեւ Սահմանադրությանը հակասելու հիմնավորումներ: Ավելին, ՀՀ սահմանադրական դատարանը 24.11.2009թ . ՍԴՈ- 839 որոշման մեջ արտահայտել է իրավական դիրքորոշում , ըստ որի ` ,Սահմանադրական դատարանի մասին ե ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 4- րդ մասն ամրագրում է վիճարկվող դրույթի` Սահմանադրությանը հակասելու հիմնավորումներ ներկայացնելու` դիմողին ներկայացվող պահանջը , համաձայն որի` վիճարկվող օրենքի դրույթի հակասահմանադրականությունը պետք է հիմնավորված լինի հիշյալ օրենքի 68-րդ հոդվածի 7-րդ մասում նշված որեւէ հատկանիշով : Անհատական դիմումի ն ներկայացված այս պահանջը նշանակում է, որ դիմողը պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական որ իրավունքներն են խախտվել եւ ինչ անմիջական պատճառահետեւանքային կապ է առկա վիճարկվող դրույթի եւ իր իրավունքների խախտման փաստի միջեւ: Խնդրո առարկա դիմումի ուսումնասիրությունը վկայում է, որ առկա չեն ,Սահմանադրական դատարանի մասին ե ՀՀ օրենքի 68-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջներին համահունչ իրավաբանորեն ձեւակերպված հիմնավորումներ, ինչպես նաեւ դիմողը չ ի հիմնավորել իր սահմանադրական իրավունքների են թադրյալ խախտման փաստի եւ վիճարկվող դրույթի հակասահմանադրականության միջեւ պատճառահետեւանքային կապի առկայությունը . 2բ/ դիմողը ձեւականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարցը ` ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց : Համաձայն ՀՀ սահմանադրական դատարանի ` 17.03.2009թ . ՍԴԱՈ -21 որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշման ` ,...բոլոր այն դեպքերում , երբ դիմողը , ձեւականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց , ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափո ւթյան հարց կամ հետապնդում է այլ նպատակներ , ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման ` , Սահմանադրական դատարանի մասին ե ՀՀ օրենքի 32 հոդվածի 1- ին կետի հիմքով ` որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներե : Ելնելով վերոգրյալից եւ ղե կավարվելով , Սահմանադրական դատարանի մասին ե ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 6- րդ կետով, ինչպես նաեւ 69- րդ հոդվածի 1 -ին եւ 7- րդ մասերով ` ՀՀ սահմանադրական դատարանի դատական կազմը Ո Ր Ո Շ Ե Ց. Հարություն Խաչատրյանի անհատական դիմումով գործի քննության ընդունումը մերժել : Նախագահող՝ Անդամներ՝ 22 օգոստոսի 2016 թվականի ՍԴԴԿՈ -2 3
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 22 օգոստոսի, 2016 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ-2
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
