ՀՀ ՕՐԵՆՔԸ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԵՎ ՀՈՂԻ ՀԱՐԿԻ ԳԾՈՎ ԱՌԱՋԱՑԱԾ ԱՊԱՌՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԵՎ ՀՈՂԻ ՀԱՐԿԻ ԳԾՈՎ ԱՌԱՋԱՑԱԾ ԱՊԱՌՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2012 թվականի մարտի 21-ին ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԵՎ ՀՈՂԻ ՀԱՐԿԻ ԳԾՈՎ ԱՌԱՋԱՑԱԾ ԱՊԱՌՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ Հոդված 1. Սույն օրենքը տարածվում է Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական սահմաններում գտնվող (հաշվառված) գույքի և հողամասերի համար 2011 թվականի հունվարի 1-ին նախորդող հաշվետու ժամանակաշրջանների գույքահարկի և հողի հարկի վճարման պարտականություն ունեցող անձանց վրա: Հոդված 2. Հողի հարկ և գույքահարկ վճարող անձինք ազատվում են իրենց պատկանող հարկվող օբյեկտ համարվող գույքի 2008 թվականի հունվարի 1-ին նախորդող հաշվետու ժամանակաշրջանների համար սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին չվճարված գույքահարկից և հողի հարկից, ինչպես նաև այդ պարտավորությունները սահմանված ժամկետներում չվճարելու համար հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված տույժերից և տուգանքներից։ Սույն հոդվածում նշված գույքահարկի և հողի հարկի պարտավորությունները տեղեկատվական ավտոմատացված համակարգերից դուրս գրելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից հետո` եռամսյա ժամկետում: Հոդված 3. 2008 թվականի հունվարի 1-ից մինչև 2010 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած հաշվետու ժամանակաշրջանների համար համայնքների վարչական սահմաններում գտնվող (հաշվառված) գույքի և հողի համար գույքահարկի և հողի հարկի գումարները մինչև 2012 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ վճարած ֆիզիկական անձինք ազատվում են գույքահարկը և հողի հարկը սահմանված ժամկետներում չվճարելու համար 2008 թվականի հունվարի 1-ից մինչև 2010 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած հաշվետու ժամանակաշրջանների մասով հաշվարկված և չվճարված տույժերի վճարումից, եթե սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին (ներառյալ մինչև 2008 թվականի հունվարի 1-ն ընկած ժամանակահատվածի համար) շինությունների համար չվճարված գույքահարկը կամ հողամասերի համար չվճարված հողի հարկը և դրանց մասով հաշվարկված տույժերը չեն գերազանցում 1 մլն Հայաստանի Հանրապետության դրամը, իսկ փոխադրամիջոցների համար՝ 0,5 մլն Հայաստանի Հանրապետության դրամը: Հոդված 4. Սույն օրենքի 3-րդ հոդվածով սահմանված ժամկետը չի տարածվում գույքահարկի և հողի հարկի վճարման պարտավորություն ունեցող այն ֆիզիկական անձանց վրա, ովքեր մինչև 2012 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ հողի հարկի և գույքահարկի չվճարված գումարների վճարումն ապահովելու նպատակով իրենց հաշվառող մարմինների հետ կնքել են ժամանակացույց, ըստ պարտավորությունների ծավալների (ներառյալ տույժերը), հետևյալ ժամկետներով՝ 1) մինչև երեք հարյուր հազար Հայաստանի Հանրապետության դրամի դեպքում՝ 3 ամիս ժամկետով. 2) երեք հարյուր հազարից մինչև հինգ հարյուր հազար Հայաստանի Հանրապետության դրամի դեպքում՝ 6 ամիս ժամկետով. 3) հինգ հարյուր հազարից մինչև մեկ միլիոն Հայաստանի Հանրապետության դրամի դեպքում՝ մեկ տարի ժամկետով: Սույն հոդվածում նշված ժամանակացույցի ժամկետների հաշվարկը սկսվում է 2013 թվականի հունվարի 1-ից: Սույն հոդվածում նշված ժամանակացույցը կազմվում է ըստ եռամսյակների, վճարման ենթակա գումարի (առանց տույժերի) համամասնական բաշխումով, եռամսյա վճարումների պարտադիր կատարման պայմանով։ Սույն հոդվածով սահմանված կարգով կնքված ժամանակացույցով նախատեսված եռամսյակի ավարտից մեկ ամսից ավելի ուշացնելու կամ չկատարելու դեպքում գույքահարկի և հողի հարկի չվճարված գումարները և դրանց չվճարման համար հաշվարկված տույժերը գանձվում են Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված ընդհանուր կարգով: Հոդված 5. Գույքահարկ և հողի հարկ վճարող այն ֆիզիկական անձինք, որոնք մինչև 2011 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ փաստացի կատարել են 2008 թվականի հունվարի 1-ից մինչև 2010 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած հաշվետու ժամանակաշրջանների համար համայնքների վարչական սահմաններում գտնվող (հաշվառված) գույքի և հողի համար գույքահարկի և հողի հարկի վճարումները, սակայն ունեն դրանց մասով հաշվարկված և չվճարված տույժեր, սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ազատվում են չվճարված տույժերը վճարելուց: Հոդված 6. Գույքահարկ և հողի հարկ վճարող ֆիզիկական անձանց 2008 թվականի հունվարի 1-ից մինչև 2010 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած հաշվետու ժամանակաշրջաններին վերաբերող գույքահարկի և հողի հարկի համար հաշվարկված և մինչև 2011 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում վճարված տույժերի գումարները հաշվանցվում են տվյալ հարկ վճարողների գույքահարկի և հողի հարկի գծով ընթացիկ կամ առաջիկա վճարումների հաշվին: Հոդված 7. Սույն օրենքով տրամադրվող գույքահարկի և հողի հարկի վճարման պարտավորության դադարեցման հետևանքով համայնքների չստացած գումարները փոխհատուցման ենթակա չեն «Համայնքի բյուջեի եկամուտները նվազեցնող` Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկման արդյունքում համայնքի բյուջեի եկամուտների կորուստները պետության կողմից փոխհատուցելու կարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: Հայաստանի Հանրապետության Նախագահ Ս. Սարգսյան 2012 թ. ապրիլի 10 Երևան ՀՕ-93-Ն Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԵՎ ՀՈՂԻ ՀԱՐԿԻ ԳԾՈՎ ԱՌԱՋԱՑԱԾ ԱՊԱՌՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-93-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (28.04.2012-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 2012.04.18/20(894) Հոդ.429 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 21.03.2012 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 10.04.2012 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 28.04.2012 Հիմնական ակտ 21.03.2012, ՀՕ-93-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր 05.12.2006, ՀՕ-254-Ն ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ ՆՎԱԶԵՑՆՈՂ` ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԿԻՐԱՐԿՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԸ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՓՈԽՀԱՏՈՒՑԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ 16.05.2012, N 426-Ա ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԵՎ ՀՈՂԻ ՀԱՐԿԻ ԳԾՈՎ ԱՌԱՋԱՑԱԾ ԱՊԱՌՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ», «ՀՈՂԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ 22.06.2012, N 771-Ն ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԵՎ ՀՈՂԻ ՀԱՐԿԻ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՎՏՈՄԱՏԱՑՎԱԾ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻՑ ԴՈՒՐՍ ԳՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 21 մարտի, 2012 թ.
- Գործի #:
- ՀՕ-93-Ն
- Դատարան:
- ՀՀ Ազգային ժողով
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
