Էյլազյան — ԱՎԴ/3297/02/19
Ամփոփում
քննելով գործին մասնակից չդարձած անձ «Արդշինբանկ» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ Բանկ) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02.02.2024 թվականի որոշման դեմ՝ ըստ «Ֆասթ Կրեդիտ Կապիտալ» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ` Ընկերություն) հայցի ընդդեմ Ռուբիկ Էյլազյանի՝ գումար բռնագանձելու ն բռնագանձումը գրավադրված գույքի վրա տարածելու պահանջների մասին, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը Դիմելով դատարան՝ Ընկերությունը պահանջել է Ռուբիկ Էյլազյանից բռնագանձել 39.209186,96 ՀՀ դրամ, որ
Ամբողջ Տեքստ
(0 ԱՒ» ի,
(Լ,
ՍՐՏՈՎ Տ:
ՈՆԱ 9)
ՀՀ ՅՈ ԲԵՐՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ԱՎԴ/3297/02/19 դատարանի որոշում 2025թ.
Քաղաքացիական գործ թիվ ԱՎԴ/3297/02/19
Նախագահող դատավոր՝ Ս. Գրիգորյան
Դատավորներ՝ Հ. Ենոքյան
Ն. Գաբրիելյան
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական
պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝
նախագահող Ա. ՄԿՐՏՉՅԱՆ
զեկուցող Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ
Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ
Ս. ՄԵՂՐՅԱՆ
Վ. ՔՈՉԱՐՅԱՆ
2025 թվականի մայիսի 30-ին
գրավոր ընթացակարգով քննելով գործին մասնակից չդարձած անձ «Արդշինբանկ» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ Բանկ) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02.02.2024 թվականի որոշման դեմ՝ ըստ «Ֆասթ Կրեդիտ Կապիտալ» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ` Ընկերություն) հայցի ընդդեմ Ռուբիկ Էյլազյանի՝ գումար բռնագանձելու ն բռնագանձումը գրավադրված գույքի վրա տարածելու պահանջների մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ Ընկերությունը պահանջել է Ռուբիկ Էյլազյանից բռնագանձել 39.209186,96 ՀՀ դրամ, որից 34.457.000 ՀՀ դրամը՝ որպես վարկի մնացորդի գումար, 4.752.186,96 ՀՀ դրամը՝ հաշվարկված տոկոսի գումար՝ բռնագանձումը տարածելով 13.08.2019 թվականին կնքված թիվ 10161080, 10.08.2019 թվականին կնքված թիվ 10160798, 13.08.2019 թվականին կնքված թիվ 10161079, 14.07.2019 թվականին կնքված թիվ 10158100, 06.08.2019 թվականին կնքված թիվ 17069026, 06.08.2019 թվականին
2
կնքված թիվ 17069031, 08.08.2019 թվականին կնքված թիվ 17069151, 08.08.2019 թվականին կնքված թիվ 17069159, 09.08.2019 թվականին կնքված թիվ 17069183, 09.08.2019 թվականին կնքված թիվ 17069209, 10.08.2019 թվականին կնքված թիվ 10160725, 10.08.2019 թվականին կնքված թիվ 10160726, 10.08.2019 թվականին կնքված թիվ 10160727, 10.08.2019 թվականին կնքված թիվ 10160799, 10.08.2019 թվականին կնքված թիվ 10160800, 13.08.2019 թվականին կնքված թիվ 17069414, 13.08.2019 թվականին կնքված թիվ 10161078, 05.09.2019 թվականին կնքված թիվ 17070682, 06.09.2019 թվականին կնքված թիվ 17070751, 12.09.2019 թվականին կնքված թիվ 17071064 ն 25.09.2019 թվականին կնքված թիվ 17071747 պայմանագրերով գրավադրված՝ Ռուբիկ Էյլազյանին սեփականության իրավունքով պատկանող պայմանագրերի 6-րդ գլխում նկարագրված ոսկյա առարկաների վրա:
Արարատի ն Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ Դատարան) 14.03.2022 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02.08.2023 թվականի որոշմամբ գործին մասնակից չդարձած անձ Բանկի բերած վերաքննիչ բողոքը` գումար բռնագանձելու պահանջի մասով, վարույթ ընդունելը մերժվել է, իսկ բռնագանձումը գրավադրված գույքի վրա տարածելու պահանջի մասով՝ ընդունվել է վարույթ:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 02.02.2024 թվականի որոշմամբ գործին մասնակից չդարձած անձ Բանկի բերած վերաքննիչ բողոքը մերժվել է, Ա Դատարանի 14.03.2022 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Բանկը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները ն պահանջը
Վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է Սահմանադրության 61-րդ ու 63-րդ հոդվածները, «Մարդու իրավունքեերի ն հիմեարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոեվեեցիայի (այսուհետր՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 57-րդ, 60-րդ, 62-րդ, 360-րդ ու 365-րդ հոդվածները:
Բողոք բերած անձը եշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետնյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Դատարանի 14.03.2022 թվականի վճիռը վերաբերում է իր իրավունքներին ւ պարտականություններին, քանի որ Ռուբիկ Էյլազյանի գրավադրած ոսկյա իրերն իրականում հափշտակվել են իրենից, որպիսի փաստը Ռուբիկ Էյլազյանն իր ցուցմունքով հաստատել է թիվ 27175719 քրեական գործի շրջանակում:
Բացի այդ, ոսկա իրերի նկատմամբ բռնագանձում տարածելու պահանջն ուղղակիորեն կապված է իր իրավունքների հետ, քանի որ նույն ոսկյա իրերի նկատմամբ առկա է իր գրավի իրավունքը, այսինքն՝ սույն գործով Ընկերությունը ներկայացրել է իր գրավի իրավունքով ծանրաբեռնված ոսկյա իրերի նկատմամբ բռնագանձում տարածելու մասին պահանջ:
Յ
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Ընկերությունում Ռուբիկ Էյլազյանի կողմից գրավադրված ոսկյա իրերն ի սկզբանե իր մոտ հանդիսացել ն հանդիսանում են գրավի առարկա, որպիսի պայմաններում դրանց վերաբերյալ ցանկացած, առավել նս՝ բռնագանձում տարածելու վերաբերյալ ակտ ազդում է իր սեփականության իրավունքի վրա, քանի որ գրավի նկատմամբ իր իրավունքն առաջնային է օրենքի ու պայմանագրի ուժով:
Վերաքննիչ դատարանը չի անդրադարձել այն հանգամանքին, որ իր համար ավելի վաղ ծագել ն ներկայումս շարունակում է գործել գրավ դրված գույքի արժեքից բավարարում ստանալու նախապատվության իրավունքը, ինչպես նան անտեսել է, որ մինչն սույն քաղաքացիական գործը հարուցելը խնդրո առարկա ոսկյա իրերը՝ որպես ենթադրյալ հանցագործության օբյեկտ, առգրավվել ու թիվ 27175719 քրեական գործով ճանաչվել են որպես իրեղեն ապացույց, ինչից հետնում է, որ ոսկյա իրերի վրա բռնագանձում տարածելու Ընկերության իրավունքը վիճելի է: Ավելին թիվ ԱՎԴ/0904/02/20 քաղաքացիական գործով օրինական ուժի մեջ մտած դատական ակտով հաստատվել է, որ խնդրո առարկա ոսկյա իրերի ճակատագրի, ինչպես նան դրանց վրա բռնագանձում տարածելու հարցերը հնարավոր է որոշել միայն թիվ 27175719 քրեական գործով կայացված դատավճռով կամ գործի վարույթը կարճելու մասին որոշմամբ:
Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ ն օբյեկտիվ չի հետազոտել ու գնահատել իր կողմից ներկայացված ապացույցները, ինչպես նան իր բողոքի հիմքերը ն հիմնավորումները:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 02.02.2024 թվականի որոշումը ն գործն ուղարկել նոր քննության կամ փոփոխել այն՝ վերաքննիչ բողոքը բավարարել:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը՝
1) դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է Ռուբիկ Էյլազյանից բռնագանձել 39.209186,96 ՀՀ դրամ, որից 34.457.000 ՀՀ դրամը՝ որպես վարկի մնացորդի գումար, 4.752.186,96 ՀՀ դրամը՝ հաշվարկված տոկոսի գումար` բռնագանձումը տարածելով 13.08.2019 թվականին կնքված թիվ 10161080, 10.08.2019 թվականին կնքված թիվ 10160798, 13.08.2019 թվականին կնքված թիվ 10161079, 14.07.2019 թվականին կնքված թիվ 10158100, 06.08.2019 թվականին կնքված թիվ 17069026, 06.08.2019 թվականին կնքված թիվ 17069031, 08.08.2019 թվականին կնքված թիվ 17069151, 08.08.2019 թվականին կնքված թիվ 17069159, 09.08.2019 թվականին կնքված թիվ 17069183, 09.08.2019 թվականին կնքված թիվ 17069209, 10.08.2019 թվականին կնքված թիվ 10160725, 10.08.2019 թվականին կնքված թիվ 10160726, 10.08.2019 թվականին կնքված թիվ 10160727, 10.08.2019 թվականին կնքված թիվ 10160799, 10.08.2019 թվականին կնքված թիվ 10160800, 13.08.2019 թվականին կնքված թիվ 17069414, 13.08.2019 թվականին կնքված թիվ 10161078, 05.09.2019 թվականին կնքված թիվ 17070682, 06.09.2019 թվականին կնքված թիվ 17070751, 12.09.2019 թվականին կնքված թիվ
4
17071064 ն 25.09.2019 թվականին կնքված թիվ 17071747 պայմանագրերով գրավադրված՝ Ռուբիկ Էյլազյանին սեփականության իրավունքով պատկանող պայմանագրերի 6-րդ գլխում նկարագրված ոսկյա առարկաների վրա (հատոր 1-ին, գ.թ. 3-11, հատոր 2-րդ, գթ. 47-66).
2) Դատարանի 14.03.2022 թվականի վճռով հայցը բավարարվել է՝ Ռուբիկ Էյլազյանից բռնագանձվել է 39.209186,96 ՀՀ դրամ, որից 34,457,000 ՀՀ դրամը՝ որպես վարկի մնացորդի գումար, 4,752,86.96 ՀՀ դրամը հաշվարկված տոկոսի գումար: Բռնագանձումը տարածվել է 13.08.2019 թվականին կնքված թիվ 10161080, 10.08.2019 թվականին կնքված թիվ 10160798, 13.08.2019 թվականին կնքված թիվ 10161079, 14.07.2019 թվականին կնքված թիվ 10158100, 06.08.2019 թվականին կնքված թիվ 17069026, 06.08.2019 թվականին կնքված թիվ 17069031, 08.08.2019 թվականին կնքված թիվ 17069151, 08.08.2019 թվականին կնքված թիվ 17069159, 09.08.2019 թվականին կնքված թիվ 17069183, 09.08.2019 թվականին կնքված թիվ 17069209, 10.08.2019 թվականին կնքված թիվ 10160725, 10.08.2019 թվականին կնքված թիվ 10160726, 10.08.2019 թվականին կնքված թիվ 10160727, 10.08.2019 թվականին կնքված թիվ 10160799, 10.08.2019 թվականին կնքված թիվ 10160800, 13.08.2019 թվականին կնքված թիվ 17069414, 13.08.2019 թվականին կնքված թիվ 10161078, 05.09.2019 թվականին կնքված թիվ 17070682, 06.09.2019 թվականին կնքված թիվ 17070751, 12.09.2019 թվականին կնքված թիվ 17071064 ն 25.09.2019 թվականին կնքված թիվ 17071747 պայմանագրերով գրավադրված՝ Ռուբիկ Էյլազյանին սեփականության իրավունքով պատկանող՝ պայմանագրերի 6-րդ գլխում նկարագրված ոսկյա առարկաների վրա (հատոր 3-րդ, գ.թ. 84-89).
3) Դատարանի 14.03.2022 թվականի վճռի դեմ որպես գործին մասնակից չդարձած անձ վերաքննիչ բողոք է ներկայացրել Բանկը՝ իր իրավունքների վերաբերյալ դատական ակտ կայացված լինելու հանգամանքի առկայությունը պատճառաբանելով հետնյալ կերպ՝ «(-) ոսկյա իրերի եկատմամբ բռնագանձում տարածելու վերաբերյալ պահանջ է քննարկվել դատարանում, որե ուղղակիորեն կապված է «Արդշինբանկ» ՓԲԸ իրավունքների հետ, քանի որ նույն ոսկյա իրերի մասով, (..) առկա է Բանկի գրավի իրավունքը ն այդ իրավունքը պահպանված լինելու փաստացի դրա մասին Հայցվորի տեղեկացված լինելու պայմաններում, այնուամենայնիվ «Ֆասթ բանկ» ՓԲԸ կողմից պահանջ է ներկայացվել դատարան'" «Արդշինբանկ» ՓԲԸ գրավի իրավունքով ծանրաբեռեված ոսկյա իրերի նկատմամբ բռնագանձում տարածելու մասին» (հատոր 4-րդ, Գգթ. 7-19).
4) ՀԿԳ քննիչ Ն. Այվազյանի կողմից 04.11.2019 թվականի կայացված «Առգրավում կատարելու մասին» որոշման համաձայն` 09.10.2019 թվականին Ս. Գարեգինյանին մեղադրանք է առաջադրվել մինչն 01.07.2022 թվականը գործած ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով ն 214-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանրորեն վտանգավոր այն արարքները կատարելու համար, որ նա, հանդիսանալով Բանկի Արտաշատի մասնաճյուղի կառավարիչ, մասնաճյուղի գույքի պահպանման համար պատասխանատու անձ, առավելություններ ձեռք բերելու նպատակով իր կարգադրիչ ու այլ լիազորություններն օգտագործել է Բանկի շահերին հակառակ՝ իր օգտին, ինչի հետնանքով 2016 թվականի վերջից մինչե 2019 թվականի սեպտեմբերի 26ն ընկած
5
ժամանակահատվածում ուրիշի գույքի յուրացման եղանակով հափշտակելու դիտավորությամբ Բանկի Արտաշատի մասնաճյուղում շուր. 35 անձանց կողմից գրավադրված առանձնապես խոշոր չափերով՝ մոտ 50.000.000 ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ ոսկյա իրերը մյուս աշխատակիցներից գաղտնի դուրս է բերել դրամապահոցից ն հափշտակելով դրանք՝ ոսկյա իրերը գրավադրել է Ընկերությունում ն ««ՍԵՖ» վարկային կազմակերպություններում», որով էական վնաս է պատճառվել Բանկի օրինական շահերին, մասնավորապես՝ որպես քաղաքացիների վստահությունը վայելող կազմակերպության բարի համբավին, ռեսուրսներին, ինչի արդյունքում առաջացել են ծանր հետնանքներ:
Վկա Ռուբիկ Էյլազյանը ցուցմունք է տվել, որ 2016 թվականից սկսած Սարգիս Գարեգինյանը խնդրել է իրեն, որ իր անունով ոսկյա զարդեր գրավադրի: Ինքը համաձայնվել է Ան «Ֆասթ Կրեդիտ» ու «ՍԷՖ» վարկային կազմակերպություններում իր անունով գրավադրել է Ս. Գարեգինյանի տված ոսկյա զարդերը: Իր անունով ոսկյա զարդերը գրավադրել է Ընկերությունում: Ստացած գումարը տվել է Ս. Գարեգինյանին: Ներկայացրել է բոլոր պայմանագրերը: Նույնաբովանդակ ցուցմունք է տվել Վալոդյա Սարգսյանը (հիմք թիվ 277579 քրեական գործով Արարատի մարզային քենչական վարչության ՀԿԳ քննիչ Ն. Այվազյանի 04112019 թվականի «Առգրավում կատարելու մասին» որոշումներ) (հատոր 1-ին, գ.թ. 23-25).
5) թիվ ԱՎԴ/0904/02/20 քաղաքացիական գործով Արարատի ն Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 23.06.2021 թվականին կայացրած ն օրինական ուժի մեջ մտած վճռով հաստատվել է այն փաստը, որ «ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչության ՀԿԳ քննիչ Ն. Այվազյանի կողմից 12.02.2020, 04.11.2019 Ա 07.11.2019 թվականներին կայացրած առգրավման որոշումներով առգրավվել է Ռուբիկ Էյլազյանի, Խաչիկ Կիրակոսյանի ն Վալոդյա Սարգսյանի կողմից կնքված վարկային թիվ 19224888, թիվ 10167671, թիվ 10167674, թիվ 10167672, թիվ 06126252, թիվ 06126253, թիվ 06126254, թիվ 06126554, թիվ 17072752, թիվ 17073101, թիվ 17069026, թիվ 17069031, թիվ 17069151, թիվ 17069159, թիվ 17069183, թիվ 17069209, թիվ 17069414, թիվ 17070682, թիվ 17070751, թիվ 17071064, թիվ 17071747, թիվ 10158100, թիվ 10160725, թիվ 10160726, թիվ 10160727, թիվ 10160798, թիվ 10160799, թիվ 10160800, թիվ 10161078, թիվ 10161079, թիվ 10161080 թիվ 17073087, թիվ 17072849 ն թիվ 17072863 պայմանագրերով գրավադրված ոսկյա առարկաները», ինչպես նան արձանագրվել է, որ «Ոսկյա զարդերը քրեական գործով ճանաչվել են իրեղեն ապացույցներ ն կցվել են քրեական գործին» ն «նշված իրեղեն ապացույցների իրավական ճակատագիրը կարող է լուծվել դատավճռով կամ քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշմամբ» (հատոր 4-րդ, Գթ. 86-101):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումը
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սուն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի իմաստով, այն է՝ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ
6
Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, քանի որ բողոքարկվող դատական ակտում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 38-րդ հոդվածի մեկնաբանությունը հակասում է ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական ն վարչական պալատի կողմից թիվ ԵԱԴԴ/0199/02/11 քաղաքացիական գործով 17.07.2015 թվականին կայացված որոշման մեջ նույն նորմին տրված մեկնաբանությանը:
Սույե վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ գործին մասնակից չդարձած անձանց կողմից իրենց իրավունքների ն պարպտականությունների վերաբերյալ կայացված դատական ակտը բողոքարկելու հարցիե' վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները:
Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների ն ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ ն անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային Ա ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները (..), ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ն անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի ն հրապարակային դատաքննության իրավունք: (...):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 38-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք կարող են գործի մեջ մտնել հայցվորի կամ պատասխանողի կողմում մինչն դատաքննության ավարտը, (...), եթե գործով կայացվող վճիռը կարող է ազդել կողմերից մեկի հանդեպ նրանց ունեցած իրավունքների կամ պարտականությունների վրա կամ կարող է հանգեցնել նման իրավունքների Ա պարտականությունների ծագմանը:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հարուցված քաղաքացիական գործի քննությանը ներգրավվելու ւ դատավարության մասնակցի կարգավիճակ ստանալու՝ նշված նորմի կարգավորիչ նպատակը կողմերի կամ դրանցից մեկի իրավունքների ու շահերի հետ չհամընկնող երրորդ անձանց սուբյեկտիվ իրավունքներն ու օրինական շահերը պաշտպանելն է: Ընդ որում, երրորդ անձի կարգավիճակով դատավարությանը մասնակից դարձնելիս կամ այդ իրավունքի ն դրա իրացման կարգի մասին ծանուցելիս (ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 38-րդ հոդվածի 3-րդ մաս) դատարանն առաջնորդվում է տվյալ գործի քննության արդյունքում կայացվելիք դատական ակտի՝ դատավարության կողմ չհանդիսացող համապատասխան անձի իրավունքներին ն (կամ) պարտականություններին առնչվելու հավանականության չափանիշով:
Բողոքարկման ինստիտուտի գործնական արդյունավետությունն ապահովելու նպատակով օրենսդիրն այդուհանդերձ վերաքննիչ բողոք ներկայացնելու իրավունք ունեցող անձանց ցանկում ներառել է նան գործին մասնակից չդարձած անձանց՝ այն դեպքերի համար, երբ անձը տարբեր պատճառներով պայմանավորված դատավարական
7
գործընթացին մասնակից չի դարձվել, սակայն դատական ակտը կայացվել է իր իրավունքների ն պարտականությունների վերաբերյալ: Այսպես՝
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ գործին մասնակից չդարձած, ինչպես նան դատավարության մասնակից չհանդիսացող անձը դատական ակտը կարող է բողոքարկել նույն օրենսգրքով նախատեսված դեպքերում ն կարգով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 360-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն` առաջին ատյանի դատարանի վճիռների ն նույն օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված որոշումների դեմ վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեն գործին մասնակից չդարձած անձինք, որոնց իրավունքների ն պարտականությունների վերաբերյալ կայացվել է դատական ակտ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 360-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` նույն հոդվածի 1-ին մասի 3-րդ ն 4-րդ կետերում նշված անձինք վերաքննիչ դատարանում օգտվում են գործին մասնակցող անձանց իրավունքներից ն կրում են նրանց համար սահմանված պարտականությունները:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներում անդրադարձել է այն դեպքերին, երբ դատական ակտը կայացվել է գործին մասնակից չդարձած անձանց իրավունքների ն պարտականությունների վերաբերյալ:
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ քաղաքացիական դատավարությունն ըստ էության կոչված է ապահովելու դատական պաշտպանություն հայցած ինչպես գործին մասնակցած, այնպես էլ գործին մասնակից չդարձած անձանց նյութական իրավունքների Ա օրինական շահերի պաշտպանությունը: Ըստ այդմ էլ գործին մասնակից չդարձված անձնց համար երաշխավորված` դատարանի մատչելիութան, դատական պաշտպանության իրավունքը դրսնորվում է մասնավորապես դատական ակտը բողոքարկելու իրավունքով ու դրա իրացման ընթացակարգով, որը կոչված է վերացնելու ստորադաս դատարանում թույլ տրված ն բողոք բերող անձի իրավունքներին ու օրինական շահերին առնչվող դատական սխալը (րես ըստ Հակոբ Բաշմակյանի դիմումի' թիվ ԵԿԴ/0368/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 02.12.2016 թվականի որոշումը):
Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը դիրքորոշում է հայտնել այն մասին, որ գործին մասնակից չդարձված այն անձը, որի իրավունքների ն օրինական շահերի վերաբերյալ կայացվել է դատական ակտ, բոլոր դեպքերում պետք է ունենա իր խախտված իրավունքների ու օրինական շահերի վերականգնման արդյունավետ միջոցների հնարավորություն: Չնայած նրան, որ գործին մասնակից չդարձած անձինք անմիջական մասնակցություն չեն ունենում տվյալ գործի քննությանը, այնուամենայնիվ տվյալ գործով կայացված դատական ակտը (եթե այն վերաբերում է նրանց իրավունքներին ն պարտականություններին), որպես կանոն, բացասաբար է անդրադառնում նրանց իրավունքների ու պարտականությունների վրա: Այլ կերպ ասած` դատական ակտով ոչ միայն պետք է անմիջականորեն շոշափվեն այդ անձանց իրավունքները ն պարտականությունները, այլն խոչընդոտներ ստեղծվեն նրանց սուբյեկտիվ իրավունքների իրացման կամ պարտականության պատշաճ կատարման համար (տես Սերգեյ
8
Գրիգորյանն ըեդդեմ Ալա 6 Փորսուղանի ն ուրիշեեի թիվ ԵԿԴ/3578/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.05.2022 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը հավելել է, որ գործին մասնակից չդարձած անձանց դատավարական գործողություններն ուղղակիորեն պայմանավորված են նրանց դատավարական կարգավիճակով լը ուղղված են վիճելի նյութական իրավահարաբերության կարգավորման կապակցությամբ թույլ տրված այնպիսի սխալի վերացմանը, որն իրավահարաբերության ոչ բոլոր մասնակիցներին գործին մասնակից դարձնելու արդյունք, է: Հետնաբար գործին մասնակից չդարձված անձը, որի իրավունքների ն օրինական շահերի վերաբերյալ կայացվել է դատական ակտ, պետք է իր խախտված իրավունքներն արդյունավետ միջոցներով վերականգնելու հնարավորություն ունենա: Այդուհանդերձ նշված իրավունքի իրացումը չի կարող կրել բացարձակ բնույթ: Մասնավորապես՝ գործին մասնակից չդարձված անձանց կողմից իրենց իրավունքներին վերաբերող՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտը բողոքարկելու դեպքում դրա վերանայման վարույթում հարկ է պահպանել անհրաժեշտ հավասարակջշոություն մի կողմից գործին մասնակցող անձանց սահմանադրական իրավունքների ն պարտականությունների, մյուս կողմից՝ գործին մասնակից չդարձված այն անձանց իրավունքների ու պարտականությունների միջն, որոնց իրավունքներին ն պարտականություններին առնչվում է դատական ակտը (տե'ս «Հայր ն որդի Ադամյաններ» ՍՊԸ-ե ըեդդեմ «Հիեգերորդ Աստղ» ՍՊԸ-ի թիվ ԵԱԴԴ/0199/02/1 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.07.2015 թվականի որոշումը):
Իրավունքի գերակայության բաղադրատարր համարվող իրավական
որոշակիության, մասնավորապես՝ օտ յսճօճեն սկզբունքը հարգելու համատեքստում ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ գործին մասնակից չդարձված անձանց կողմից դատական ակտը բողոքարկելու դեպքում դրա վերանայման վարույթում այն կարող է բեկանվել միայն այն դեպքում, երբ դատական ակտն առնչվում է նշված անձանց իրավունքներին ն պարտականություններին, ինչը կարող է ապահովել գործին մասնակցող ու գործին մասնակից չդարձված անձանց իրավունքների ն պարտականությունների միջն հավասարակ»շռությունը (տես Հովհաննես Վարդազարյանն ու Մարիանա Ավետյանն ընդդեմ Անժելա Վարդազարյանի Կենտրոն նոտարական տարածքի նոտար Նունե Սարգսյանի ն ուրիշների թիվ ԵԱՔԴ/3273/02/17 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01092021 թվականի որոշումը):
Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վերաքննիչ դատարանը յուրաքանչյուր դեպքում գործին մասնակից չդարձված անձի կողմից ներկայացված բողոքը վարույթ ընդունելու հարցը լուծելիս պետք է պարզի արդյոք բողոքին կից ներկայացված ապացույցներով հիմնավորվում է, որ վիճարկվող դատական ակտն առերնույթ կարող է վերաբերել) վերջինիս իրավունքներին ն պարտականություններին (տե՛ս Գառնիկ Կուրղինյանը ն Մանյա Ալոյանն ընդդեմ Անահիտ ու Միքայել Կուրղինյանների թիվ ԵԱՔԴ/2573/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.12.2013 թվականի որոշումը):
Նկատի ունենալով, որ գործին մասնակից չդարձած անձանց իրավունքների ն պարտականությունների վերաբերյալ կայացրած դատական ակտի առկայությունը
9
կապած է դատական ։պաշտպանութան ու դատարանի մատչելիության սահմանադրական իրավունքի խաթարման, ինչպես նան կողմերի հավասարության ն մրցակցության դատավարական սկզբունքների խախտման հետ, որպիսիք առնվազն կասկածի տակ են դնում իրականացված արդարադատության արդյունքում կայացված դատական ակտի օրինականությունն ու հիմնավորվածությունը՝ նշված հիմքն օրենսդիրը դասել է դատական ակտն անվերապահ բեկանելու ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հիմքերի շարքին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետի համաձայն` դատական ակտը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, եթե դատական ակտն ազդում է գործին մասնակից չդարձած անձանց իրավունքների ն պարտականությունների վրա, բացառությամբ այն դեպքի, երբ դատարանը քննվող գործի մասին ծանուցել է տվյալ անձին, սակայն նա չի ցանկացել ներգրավվել գործին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածի 2-րդ մասով սահմանված խախտումների առկայության դեպքում վերաքննիչ դատարանը չի կարող կիրառել նույն օրենսգրքի 380-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ ն 5-րդ կետերով նախատեսված լիազորությունը:
Անդրադառնալով դատական ակտն անվերապահ բեկանելու հիմքերին՝ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ օրենսդիրն ըստ էության առանձնացրել է այնպիսի դատավարական սխալները, որոնք անմիջականորեն կապված են արդարադատության սկզբունքների ն դատական պաշտպանության սահմանադրական իրավունքի խախտումների հետ: Հենց դրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ նման խախտումների առկայության պայմաններում դատարանի վճիռը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, ու վճիռը բողոքարկող անձը պարտավոր չէ ապացուցել, որ այդ դատավարական խախտումները հանգեցրել են կամ կարող էին հանգեցնել գործի սխալ լուծման: Այդպիսի խախտումների առանձնահատկությունը մյուս դատավարական խախտումների համեմատ կայանում է նրանում, որ դրանք այնքան էական են, որ խաթարում են դատարանի՝ իբրն իրավունքների համապարփակ ն արդյունավետ պաշտպանությանը կոչված պետական մարմնի դերն ու նշանակությունը (տես Սերգեյ Գրիգորյանն ընդդեմ Ալլա Փորսուղյանի, Սամվել Նաղդալյանի, Հոիփսիմե (Առաքելյանի, (Թագուշ Կյուրեղյանի, էլիզա Կարապետյանի թիվ ԵԿԴ/3578/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.05.2022 թվականի որոշումը):
Ընդ որում, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված խախտումների բնույթն այնպիսին է, որ դրանք կարող են վերացվել բացառապես դատական ակտի բեկանումից հետո՝ գործի ամբողջ ծավալով նոր քննություն իրականացվելու դեպքում: Նշված պատճառաբանությամբ էլ վերաքննիչ դատարանի կողմից վճռի բեկանման անվերապահ որնէ հիմքի առկայությունը հաստատված լինելու դեպքում կիրառման է ենթակա դատական ակտը բեկանելու ն գործը համապատասխան ստորադաս դատարան նոր քննության ուղարկելու լիազորությունը (տես «ԲԱԳՐԵՎԱՆՅԱՆ ՂՈՂԱՆՋ» ՍՊԸ-ն ընդդեմ Պաշտպանության նախարարության
10
թիվ ԵԴ/28163/02/8 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.06.2021 թվականի որոշումը):
Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ բոլոր այն դեպքերում, երբ ապացուցվում է, որ առաջին ատյանի դատարանի գործն ըստ էության լուծող դատական ակտը վերաբերում է գործին մասնակից չդարձած անձի իրավունքներին ն պարտականություններին, որպիսիք հնարավոր չէ այլ միջոցներով արդյունավետորեն պաշտպանել, ապա վերաքննիչ դատարանն օրենքով սահմանված կարգով պարտավոր է բեկանել բողոքարկվող դատական ակտը: Անձի համար արդարության բոլոր պահանջների պահպանմամբ անկախ ն անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործ` հրապարակային քննության՝ Սահմանադրությամբ ու Կոնվենցիայով երաշխավորված իրավունքն իրացնելու արդյունավետ միջոցը գործի ամբողջ ծավալով նոր քննությունն է, որի ընթացքում անձին տրվում է գործին մասնակցող անձանց հետ հավասար պայմաններում, մրցակցության նե հավասարության դատավարական սկզբունքների պահպանմամբ իրենց գործը ներկայացնելու լիարժեք հնարավորություն (տես «Ֆասթ Կրեդիտ Կապիտալ» ՈւՎԿ ՓԲԸ-ի ըեդդեմ Վալոդյա Սարգսյանի թիվ ԱՎԴ/3469/02/19 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 19.08.2024 թվականի որոշումը):
Վերոգրյալ իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ
Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ բողոքի քննության արդյունքում գործին մասնակից չդարձած Բանկի իրավունքներին առնչվող դատական ակտ կայացված լինելու հարցը քննարկում է Ընկերության ն Ռուբիկ Էյլազյանի միջն կնքված վարկային պայմանագրերից բխող վճարային պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով գրավադրված ոսկյա իրերի վրա բռնագանձում տարածելու պահանջի շրջանակում՝ նկատի ունենալով, որ Վերաքննիչ դատարանը Բանկի վերաքննիչ բողոքը քննության է ընդունել միայն այդ պահանջի մասով, իսկ վճռաբեկ բողոքը չի պարունակում այդ կապակցությամբ Վերաքննիչ դատարանի կողմից դատական սխալ թույլ տրված լինելու մասին հիմնավորումներ:
Տվյալ դեպքում Ընկերության հայցը բավարարելու արդյունքում Դատարանի 14.03.2022 թվականի վճռով 39.209.186,96 ՀՀ դրամի չափով բռնագանձում է տարածվել Ընկերության ն Ռուբեն Էյլազյանի միջն 13.08.2019 թվականին կնքված թիվ 10161080, 10.08.2019 թվականին կնքված թիվ 10160798, 13.08.2019 թվականին կնքված թիվ 10161079, 14.07.2019 թվականին կնքված թիվ 10158100, 06.08.2019 թվականին կնքված թիվ 17069026, 06.08.2019 թվականին կնքված թիվ 17069031, 08.08.2019 թվականին կնքված թիվ 17069151, 08.08.2019 թվականին կնքված թիվ 17069159, 09.08.2019 թվականին կնքված թիվ 17069183, 09.08.2019 թվականին կնքված թիվ 17069209, 10.08.2019 թվականին կնքված թիվ 10160725, 10.08.2019 թվականին կնքված թիվ 10160726, 10.08.2019 թվականին կնքված թիվ 10160727, 10.08.2019 թվականին կնքված թիվ 10160799, 10.08.2019 թվականին կնքված թիվ 10160800, 13.08.2019 թվականին կնքված թիվ 17069414, 13.08.2019 թվականին կնքված թիվ 10161078, 05.09.2019 թվականին կնքված թիվ 17070682, 06.09.2019 թվականին կնքված թիվ 17070751,
11
12.09.2019 թվականին կնքված թիվ 17071064 ն 25.09.2019 թվականին կնքված թիվ 17071747 պայմանագրերով գրավադրված Ռուբիկ Էյլազյանին սեփականության իրավունքով պատկանող՝ պայմանագրերի 6-րդ գլխում նկարագրված ոսկյա առարկաների վրա:
Դատարանի 14.03.2022 թվականի վճռի դեմ որպես գործին մասնակից չդարձած անձ վերաքննիչ բողոք է ներկայացրել Բանկը՝ իր իրավունքների վերաբերյալ դատական ակտ կայացված լինելու հանգամանքի առկայությունը պատճառաբանելով հետնյալ կերպ՝ «(-) ոսկյա իրերի եկատմամբ բռնագանձում տարածելու վերաբերյալ պահանջ է քննարկվել դատարանում, որե ուղղակիորեն կապված է «Արդշինբանկ» ՓԲԸ իրավունքների հետ, քանի որ նույն ոսկյա իրերի մասով առկա է Բանկի գրավի իրավունքը ն այդ իրավունքը պահպանված լինելու փաստացի դրա մասին Հայցվորի տեղեկացված լինելու պայմաններում, այնուամենայնիվ «Ֆասթ բանկ» ՓԲԸ կողմից պահանջ է ներկայացվել դատարան՝" «Արդշինբանկ» ՓԲԸ գրավի իրավունքով ծանրաբեռեված ոսկյա իրերի նկատմամբ բռնագանձում փարածելու մասին»:
02.02.2024 թվականի որոշմամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 38-րդ հոդվածի 1-ին մասի համատեքստում անդրադառնալով վեճի առարկա ոսկյա իրերի վրա բռնագանձում տարածելու պահանջի մասով վճռի՝ Բանկի իրավունքներին ուղղակիորեն առնչվելու հարցին ու վկայակոչելով թիվ ԵԱԴԴ/0199/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական ն վարչական պալատի 17.07.2015 թվականի որոշումը` Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ «(...) երրորդ անձի այն իրավունքները կամ պարպտականությունները, որոնք կարող են շոշափվել կայացվելիք դատական ակտով, պետք է կապված լինեն վիճելի իրավահարաբերության հետ: Այսինքե' եթե վճռի կայացման արդյունքում չի կարող առաջանալ, փոփոխվել կամ դադարել իրավահարաբերություն երրորդ անձի ն գործով կողմերից մեկի միջն, ապա երրորդ անձը տվյալ գործով ներգրավվել չի կարո»:
Արդյունքում Վերաքննիչ դատարանը եզրակացրել է, որ «(...)) Բանկն իր վերաքննիչ բողոքում չի ներառել բավարար փաստարկներ, որոնք թույլ կրան եզրակացնել, որ վճիռն ազդում է գործով հայցվորի կամ պատասխանողի հանդեպ երա ունեցած իրավունքների կամ պարտականությունների վրա կամ հանգեցեում է նման իրավունքների կամ պարտականությունեերի ծագմանը: Մասնավորապես, նույնիսկ եթե վերը նշված գրավի առարկաները նախկինում գրավադրվել են Բանկում, իսկ հետագայում բանկի փիրապետումից դուրս բերվելուց հետո (ի ապահովումե սույն գործով կողմերի միջն ծագած վարկային պարտավորությունների կատարման) կնքվել են այլ գրավի պայմանագրեր, ն առկա է գրավի առարկաների վրա բռնագանձում տարածելու վերաբերյալ դատական ակտ' ապա դրանով Բողոքաբերի ն սույն գործով կողմերի (նրանցից որեէ մեկի) միջն չի կարող որնէ իրավահարաբերություն ծագել, փոփոխվել կամ դադարել:»:
Սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների համատեքստում անդրադառնալով «Վերաքննիչ դատարանի եզրահանգումների իրավաչափությանը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դրանք հիմնավորված չեն հետնյալ պատճառաբանությամբ:
12
Վճռաբեկ դատարանը նախ ընդգծում է, որ Վերաքննիչ դատարանի վկայակոչած թիվ ԵԱԴԴ/0199/02/1 քաղաքացիական գործով 17.07.2015 թվականի որոշմամբ արտահայտած ն. հետագայում զարգացրած դիրքորոշումներով ՀՀ վճռաբեկ դատարանը գործին մասնակից չդարձած անձանց ներկայացրած բողոքների քննության հարցում ուղենիշային է համարել այն հարցի պարզումը, թե արդյոք կայացված դատական ակտով անմիջականորեն շոշափվել են այդ անձանց իրավունքներն ու պարտականությունները կամ ստեղծվել են նրանց սուբյեկտիվ իրավունքների իրացման կամ պարտականության պատշաճ կատարման խոչընդոտներ: Այսինքն՝ ելակետային է ոչ թե դատական ակտի՝ հայցվորի կամ պատասխանողի հանդեպ գործին մասնակից չդարձած անձի ունեցած իրավունքների կամ պարտականությունների վրա ազդելու կամ նման իրավունքների կամ պարտականությունների ծագման հանգեցնելու հանգամանքը, ինչպես եզրակացրել է Վերաքննիչ դատարանը, այլ դատական ակտի՝ գործին մասնակից չդարձած անձի իրավունքներին Ա պարտականություններին առհասարակ առնչվելու հանգամանքը:
Սույն գործի փաստերից հետնում է, որ բռնագանձման ենթակա` 13.08.2019 թվականին կնքված թիվ 10161080, 10.08.2019 թվականին կնքված թիվ 10160798, 13.08.2019 թվականին կնքված թիվ 10161079, 14.07.2019 թվականին կնքված թիվ 10158100, 06.08.2019 թվականին կնքված թիվ 17069026, 06.08.2019 թվականին կնքված թիվ 17069031, 08.08.2019 թվականին կնքված թիվ 17069151, 08.08.2019 թվականին կնքված թիվ 17069159, 09.08.2019 թվականին կնքված թիվ 17069183, 09.08.2019 թվականին կնքված թիվ 17069209, 10.08.2019 թվականին կնքված թիվ 10160725, 10.08.2019 թվականին կնքված թիվ 10160726, 10.08.2019 թվականին կնքված թիվ 10160727, 10.08.2019 թվականին կնքված թիվ 10160799, 10.08.2019 թվականին կնքված թիվ 10160800, 13.08.2019 թվականին կնքված թիվ 17069414, 13.08.2019 թվականին կնքված թիվ 10161078, 05.09.2019 թվականին կնքված թիվ 17070682, 06.09.2019 թվականին կնքված թիվ 17070751, 12.09.2019 թվականին կնքված թիվ 17071064 ն 25.09.2019 թվականին կնքված թիվ 17071747 պայմանագրերից բխող վճարային պարտավորությունների կատարումն ապահովող ոսկյա իրերը գրավադրված են եղել Բանկում ու վերջինիս տիրապետումից ենթադրյալ հանցագործության հետնանքով դուրս գալով՝ մի շարք անձանց, այդ թվում նան՝ Ռուբիկ Էյլազյանի կողմից գրավադրվել են Ընկերությունում: Ընդ որում, թիվ 27175719 քրեական գործի նախաքննության ընթացքում վկա Ռուբիկ Էյլազյանը, ինչպես նան Վալոդյա Սարգսյանը նույնաբովանդակ ցուցմունքներ են տվել, որ ոսկյա իրերը ներկայացվել են որպես իրենց սեփականություն ն հետագայում գրավադրվել նան Ընկերությունում (փաստ 4): Այս պայմաններում թիվ 27175719 քրեական գործի շրջանակում թիվ 13.08.2019 թվականին կնքված թիվ 10161080, 10.08.2019 թվականին կնքված թիվ 10160798, 13.08.2019 թվականին կնքված թիվ 10161079, 14.07.2019 թվականին կնքված թիվ 10158100, 06.08.2019 թվականին կնքված թիվ 17069026, 06.08.2019 թվականին կնքված թիվ 17069031, 08.08.2019 թվականին կնքված թիվ 17069151, 08.08.2019 թվականին կնքված թիվ 17069159, 09.08.2019 թվականին կնքված թիվ 17069183, 09.08.2019 թվականին կնքված թիվ 17069209, 10.08.2019 թվականին կնքված թիվ 10160725, 10.08.2019 թվականին կնքված թիվ 10160726, 10.08.2019 թվականին կնքված թիվ 10160727, 10.08.2019 թվականին կնքված թիվ
13
10160799, 10.08.2019 թվականին կնքված թիվ 10160800, 13.08.2019 թվականին կնքված թիվ 17069414, 13.08.2019 թվականին կնքված թիվ 10161078, 05.09.2019 թվականին կնքված թիվ 17070682, 06.09.2019 թվականին կնքված թիվ 17070751, 12.09.2019 թվականին կնքված թիվ 17071064 ն 25.09.2019 թվականին կնքված թիվ 17071747 պայմանագրերով գրավադրված ոսկյա իրերն առգրավվել են, ճանաչվել իրեղեն ապացույցներ ու կցվել քրեական գործին, որպիսի փաստերի հաշվառմամբ, առաջնորդվելով նան քրեադատավարական իրավունքի նորմերով, թիվ ԱՎԴ/0904/02/20 քաղաքացիական գործով Արարատի ն Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը 23.06.2021 թվականին կայացրած ու օրինական ուժի մեջ մտած վճռով արձանագրել է, որ «նշված իրեղեն ապացույցների իրավական ճակատագիրը կարող է լուծվել դատավճռով կամ քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշմամբ» (փաստ 5):
Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանի 14.03.2022 թվականի վճիռը՝ բռնագանձումը գրավադրված գույքի վրա տարածելու պահանջի մասով, ազդում է Բանկի իրավունքներին, քանի որ վճռով կանխորոշվում է ոսկյա այն իրերի հետագա ճակատագիրը, որոնք գրավադրված են Բանկում, քրեական գործի շրջանակում առգրավված են, Ա Բանկի համար ծառայում են իր հանդեպ ստանձնած վճարային պարտավորությունների պատշաճ կատարումն ապահովող միջոց:
Բացի այդ, նշված վճռով ստեղծվում են Բանկի՝ որպես գրավառուի իրավունքների իրացման խոչընդոտներ՝ նկատի ունենալով, որ դրա հետնանքով Բանկն առնվազն զրկվում է գրավի առարկաների հաշվին իր պահանջի բավարարում ստանալու հնարավորությունից, ինչը խաթարում է Բանկի գույքային իրավունքները՝ միաժամանակ հանգեցնելով իրավական որոշակիության ն օրինականության պահանջի խախտման՝ նկատի ունենալով, որ օրինական ուժի մեջ մտած դատական ակտով արձանագրվել է, որ իրեղեն ապացույց ճանաչված ոսկյա իրերի ճակատագիրը կարող է լուծվել դատավճռով կամ քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշմամբ, որպիսիք տվյալ դեպքում առկա չեն:
Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի այն եզրակացությանը, որ «Բանկը նս կարող է հավակեություններ ունենալ նույն գույքի (գրավի առարկաների) նկատմամբ, սակայն վերջինս իր իրավունքներ պաշտպանությունը չի կարող իրացնել սույն գործի շրջանակներում ն 3րդ անձի կարգավիճակում. իր իրավունքների պաշտպանության համար Բանկը կարող է օգտվել այլ արդյունավեր միջոցներից» ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ իր խախտված իրավունքները վերականգնելու այլ միջոցների առկայությունը չի բացառում Բանկի համար սույն քաղաքացիական գործին դատավարական կարգավիճակով մասնակցելու միջոցով իր իրավունքներն արդյունավետ պաշտպանելու հնարավորությունը առավել նս, որ Վերաքննիչ դատարանը չի պատճառաբանել, թե իրավունքի պաշտպանության ինչպի՞սի միջոցը կարող է փոխարինել Բանկի բողոքով հայցվող իրավունքների պաշտպանությունը:
Հիմք ընդունելով վերոգրյալը Վճռաբեկ դատարանը հիմնավորված է համարում Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 360-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի Ա 365-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետի
14
խախտումներ թույլ տրված լինելու մասին վճռաբեկ բողոքում նշված փաստարկները, որոնք Վճռաբեկ դատարանի գնահատմամբ Բանկի համար հանգեցրել են արդար դատաքննության ու դատարանի մատչելիության Սահմանադրության 61-րդ, 63-րդ ն Կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված իրավունքի խախտման՝ զրկելով Բանկին իր խախտված իրավունքներն արդյունավետ միջոցով վերականգնելու հնարավորությունից:
Հիմք ընդունելով ստորադաս դատարանում դատական ակտն անվերապահ բեկանելու՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով սահմանված հիմքի առկայություը ն Բանկի ՛
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 30 մայիսի, 2025 թ.
- Գործի #:
- ԱՎԴ/3297/02/19
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
