Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 147 — Վարույթից հեռացնելը 1.
ARLISՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 147AI Ինդեքսավորված

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 147 — Վարույթից հեռացնելը 1.

arlis.am — current code articleԲնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 147. Վարույթից հեռացնելը 1. Վարույթին մասնակցող փաստաբանը կամ լիազոր ներկայացուցիչը կամ օրինական ներկայացուցիչը, ինչպես նաև հանրային մեղադրողը վարույթն իրականացնող մարմնի հիմնավոր որոշմամբ կարող է հեռացվել վարույթից, եթե` 1) երկու անգամ առանց հարգելի պատճառի չի ներկայացել դատական նիստին կամ իր համար պարտադիր վարութային գործողության կատարմանը կամ 2) սույն գլխով սահմանված կարգով երեք անգամ դատավարական սանկցիայի ենթարկվելուց հետո շարունակում

Ամբողջ Տեքստ

Հոդված 147. Վարույթից հեռացնելը 1. Վարույթին մասնակցող փաստաբանը կամ լիազոր ներկայացուցիչը կամ օրինական ներկայացուցիչը, ինչպես նաև հանրային մեղադրողը վարույթն իրականացնող մարմնի հիմնավոր որոշմամբ կարող է հեռացվել վարույթից, եթե` 1) երկու անգամ առանց հարգելի պատճառի չի ներկայացել դատական նիստին կամ իր համար պարտադիր վարութային գործողության կատարմանը կամ 2) սույն գլխով սահմանված կարգով երեք անգամ դատավարական սանկցիայի ենթարկվելուց հետո շարունակում է չարամտորեն չկատարել իր պարտականությունները:

2. Մինչդատական վարույթում փաստաբանին, լիազոր ներկայացուցչին կամ օրինական ներկայացուցչին վարույթից հեռացնելու մասին քննիչի որոշումը ենթակա է հաստատման հսկող դատախազի կողմից:

3. Վարույթից հեռացնելու մասին քննիչի որոշումը կարող է բողոքարկվել վերադաս դատախազին այն ստանալու պահից յոթնօրյա ժամկետում, իսկ նրա կողմից բողոքը չբավարարվելու դեպքում` դատարան: Վարույթից հեռացնելու մասին դատարանի որոշումը կարող է բողոքարկվել սույն օրենսգրքով սահմանված հատուկ վերանայման կարգով: ԲԱԺԻՆ 5 ԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՅԼ ԴՐՈՒՅԹՆԵՐ Գ Լ ՈՒ Խ 18 ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԾԱՆՈՒՑՈՒՄՆԵՐԸ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել