Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 174 — Վերամշակում 1.
ARLISՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 174AI Ինդեքսավորված

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 174 — Վերամշակում 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 174. Վերամշակում 1. Անձի կողմից իրեն չպատկանող նյութերի վերամշակման միջոցով պատրաստված նոր շարժական գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ձեռք է բերում այդ նյութերի սեփականատերը, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով: Եթե վերամշակման արժեքն էականորեն գերազանցում է նյութերի արժեքը, ապա նոր գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ձեռք է բերում այն անձը, ով, գործելով բարեխղճորեն, գույքը վերամշակել է իր համար: 2. Նյութերի սեփականատերը, դրանց

Ամբողջ Տեքստ

Հոդված 174. Վերամշակում 1. Անձի կողմից իրեն չպատկանող նյութերի վերամշակման միջոցով պատրաստված նոր շարժական գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ձեռք է բերում այդ նյութերի սեփականատերը, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով: Եթե վերամշակման արժեքն էականորեն գերազանցում է նյութերի արժեքը, ապա նոր գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ձեռք է բերում այն անձը, ով, գործելով բարեխղճորեն, գույքը վերամշակել է իր համար:

2. Նյութերի սեփականատերը, դրանցից պատրաստված գույքի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերելով, պարտավոր է վերամշակման արժեքը հատուցել այն կատարած անձին, իսկ այդ անձի կողմից նոր գույքի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերելիս, նա պարտավոր է նյութերի սեփականատիրոջը հատուցել դրանց արժեքը, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:

3. Նյութերի սեփականատերը, որը դրանք կորցրել է վերամշակողի անբարեխիղճ գործողությունների հետևանքով, իրավունք ունի պահանջել, որ նոր գույքը հանձնվի իր սեփականությանը, և հատուցվեն իրեն պատճառված վնասները:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել