ՀՀ ՕՐԵՆՔԸ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՄԱՍԻՆ — Հոդված 111 — Կենտրոնական բանկ ներկայացված փաստաթղթերի թերությունների մասին ծանուցումը և կատարված փոփոխությունների մասին տեղեկացումը 1.
Ամփոփում
Հոդված 111. Կենտրոնական բանկ ներկայացված փաստաթղթերի թերությունների մասին ծանուցումը և կատարված փոփոխությունների մասին տեղեկացումը 1. Եթե Կենտրոնական բանկ ներկայացված սույն օրենքով նախատեսված միջնորդագրին կից չեն ներկայացվել սույն օրենքով և (կամ) Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով պահանջվող բոլոր փաստաթղթերը և (կամ) դրանցում առկա են թերություններ, ապա Կենտրոնական բանկը պարտավոր է հինգ աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին տեղեկացնել միջն
Ամբողջ Տեքստ
Հոդված 111. Կենտրոնական բանկ ներկայացված փաստաթղթերի թերությունների մասին ծանուցումը և կատարված փոփոխությունների մասին տեղեկացումը 1. Եթե Կենտրոնական բանկ ներկայացված սույն օրենքով նախատեսված միջնորդագրին կից չեն ներկայացվել սույն օրենքով և (կամ) Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով պահանջվող բոլոր փաստաթղթերը և (կամ) դրանցում առկա են թերություններ, ապա Կենտրոնական բանկը պարտավոր է հինգ աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին տեղեկացնել միջնորդագիր ներկայացրած անձին: Սույն մասով սահմանված կարգով ծանուցված անձը պարտավոր է տասը օրացուցային օրվա ընթացքում Կենտրոնական բանկ ներկայացնել բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը և (կամ) վերացնել դրանցում առկա թերությունները: Այդ դեպքում միջնորդագիրը ներկայացված է համարվում բոլոր պատշաճ փաստաթղթերը Կենտրոնական բանկ մուտքագրվելու պահից:
2. Եթե Կենտրոնական բանկ ներկայացված` սույն օրենքով նախատեսված միջնորդագրի քննության ընթացքում ներկայացված փաստաթղթերում նշված տեղեկություններում տեղի են ունեցել փոփոխություններ, ապա միջնորդագիր ներկայացրած անձը պարտավոր է ողջամիտ ժամկետներում, բայց ոչ ուշ, քան մինչև Կենտրոնական բանկի կողմից ներկայացված միջնորդագրի բավարարման կամ մերժման մասին որոշման ընդունումը, այդ փոփոխությունների մասին գրավոր տեղեկացնել Կենտրոնական բանկին` անհրաժեշտության դեպքում ներկայացնելով նաև փոփոխված տեղեկությունները հավաստող փաստաթղթերը: Այդ դեպքում միջնորդագիրը ներկայացված է համարվում փոփոխված տեղեկությունները և փաստաթղթերը Կենտրոնական բանկ մուտքագրվելու պահից:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
