ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2023 թվականի հոկտեմբերի 3 - ին « ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ » ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Լիցենզավորման մասին» 2001 թվականի մայիսի 30-ի ՀՕ-193 օրենքի 36-րդ հոդվածում՝ 1) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 11.1-ին կետով. «11.1) փոստային կապի գործունեության իրականացման համար՝ ա. օրենքով նախատեսված տեխնոլոգիական սարքավորումներին և մեքենայացման, ավտոմատացման և տեղեկատվայնացման միջոցներին մաքսային մարմնին հասանելիություն չտրամադրելու կամ բ. տեխնոլոգիական սարքավորումներին և մեքենայացման, ավտոմատացման և տեղեկատվայնացման միջոցներին ներկայացվող նվազագույն պահանջների պահպանմամբ փոստային և (կամ) սուրհանդակային կապի օպերատորներից, ինչպես նաև վերջիններիս միջոցով փոստային կապի և (կամ) սուրհանդակային կապի ծառայություններից օգտվողներից հավաքվող փաստաթղթերը և տեղեկությունները մաքսային մարմնի և փոստային կապի բնագավառում լիազորված պետական կառավարման մարմնի համատեղ հրամանով սահմանված ձևաչափով մաքսային մարմնին հասանելի չդարձնելու կամ գ. սույն կետի «բ» ենթակետում նշված փաստաթղթերն ու տեղեկությունները չհավաքելու և առանց նշված փաստաթղթերի և տեղեկությունների հավաքման փոստային առաքանիների տեղափոխման դեպքերում.». 2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մասով. «1.1. Սույն հոդվածի 1-ին մասի 11.1-ին կետով նախատեսված դեպքերը հավաստում է մաքսային մարմինը՝ փոստային կապի բնագավառում լիազորված պետական կառավարման մարմին պաշտոնական փաստաթղթաշրջանառության համակարգի միջոցով գրավոր հավաստում ուղարկելու միջոցով:».
3) 2-րդ մասի «և 11-րդ» բառերը փոխարինել «, 11-րդ և 11.1-ին» բառերով: Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2023 թվականի նոյեմբերի 1-ից: Հանրապետության նախագահ Վ. Խ ԱՉԱՏՈՒՐՅԱՆ 2023 թ. հոկտեմբերի 23 Երևան ՀՕ-303-Ն Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 հոկտեմբերի 2023 թվական: Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-303-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (01.11.2023-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր Միասնական կայք 2023.10.16-2023.10.29 Պաշտոնական հրապարակման օրը 24.10.2023 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 03.10.2023 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 23.10.2023 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 01.11.2023 Հիմնական ակտ 03.10.2023, ՀՕ-303-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 30.05.2001, ՀՕ-193 30.05.2001, ՀՕ-193 Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 3 հոկտեմբերի, 2023 թ.
- Գործի #:
- ՀՕ-303-Ն
- Դատարան:
- ՀՀ Ազգային ժողով
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
