ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ — Հոդված 229 — Օրվա կանոնակարգում պետք է ժամանակ նախատեսված լինի առավոտյան մարմնամարզության, առավոտյան և երեկոյան արդուզարդի, առավոտյան ստուգման, ուսումնական պարապմունքների և նրանց նախապատրաստվել
Ամփոփում
Հոդված 229. Օրվա կանոնակարգում պետք է ժամանակ նախատեսված լինի առավոտյան մարմնամարզության, առավոտյան և երեկոյան արդուզարդի, առավոտյան ստուգման, ուսումնական պարապմունքների և նրանց նախապատրաստվելու, հատուկ (աշխատանքային) հագուստը փոխելու, կոշիկները մաքրելու և ուտելուց առաջ ձեռքերը լվանալու, ուտելու, սպառազինությունը և ռազմական տեխնիկան խնամելու, դաստիարակչական և մարզազանգվածային աշխատանք կատարելու, անձնակազմին տեղեկություն տալու, ռադիոհաղորդումներ ո
Ամբողջ Տեքստ
Հոդված 229. Օրվա կանոնակարգում պետք է ժամանակ նախատեսված լինի առավոտյան մարմնամարզության, առավոտյան և երեկոյան արդուզարդի, առավոտյան ստուգման, ուսումնական պարապմունքների և նրանց նախապատրաստվելու, հատուկ (աշխատանքային) հագուստը փոխելու, կոշիկները մաքրելու և ուտելուց առաջ ձեռքերը լվանալու, ուտելու, սպառազինությունը և ռազմական տեխնիկան խնամելու, դաստիարակչական և մարզազանգվածային աշխատանք կատարելու, անձնակազմին տեղեկություն տալու, ռադիոհաղորդումներ ունկնդրելու և հեռուստահաղորդումներ դիտելու, բուժկետում հիվանդներ ընդունելու, զինծառայողների անձնական կարիքները հոգալու (2 ժամից ոչ քիչ, իսկ կարգապահական վաշտում` առնվազն 1 ժամ), երեկոյան զբոսանքի, անվանականչի և 8 ժամ քնի համար: Սնվելու ժամանակամիջոցը 7 ժամը չպետք է գերազանցի: Ճաշից հետո առնվազն 30 րոպեի ընթացքում պարապմունքներ կամ աշխատանքներ չպետք է անցկացվեն: Ժողովները, նիստերը, ինչպես նաև բեմադրությունները, կինոդիտումները և այլ միջոցառումները պետք է ավարտվեն երեկոյան զբոսանքից առաջ: (229-րդ հոդվածը լրաց.
19.03.13 ՀՕ-20-Ն)
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
