ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 390 — Երաշխիք տված անձի պարտականությունները բենեֆիցիարի պահանջը քննարկելիս 1.
Ամփոփում
Հոդված 390. Երաշխիք տված անձի պարտականությունները բենեֆիցիարի պահանջը քննարկելիս 1. Բենեֆիցիարի պահանջն ստանալուց հետո երաշխիք տված անձն այդ մասին անհապաղ պետք է տեղեկացնի պրինցիպալին և վերջինիս հանձնի պահանջի պատճենը` դրան վերաբերող բոլոր փաստաթղթերով: 2. Երաշխիք տված անձը, բենեֆիցիարի պահանջը` դրան կից փաստաթղթերով, պետք է քննարկի երաշխիքում նշված ժամկետում, իսկ դրա բացակայության դեպքում` ողջամիտ ժամկետում, և բարեխիղճ հոգատարություն ցուցաբերի պ
Ամբողջ Տեքստ
Հոդված 390. Երաշխիք տված անձի պարտականությունները բենեֆիցիարի պահանջը քննարկելիս 1. Բենեֆիցիարի պահանջն ստանալուց հետո երաշխիք տված անձն այդ մասին անհապաղ պետք է տեղեկացնի պրինցիպալին և վերջինիս հանձնի պահանջի պատճենը` դրան վերաբերող բոլոր փաստաթղթերով:
2. Երաշխիք տված անձը, բենեֆիցիարի պահանջը` դրան կից փաստաթղթերով, պետք է քննարկի երաշխիքում նշված ժամկետում, իսկ դրա բացակայության դեպքում` ողջամիտ ժամկետում, և բարեխիղճ հոգատարություն ցուցաբերի պարզելու համար այդ պահանջի ու դրան կից փաստաթղթերի համապատասխանությունը երաշխիքի պայմաններին:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
