Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 365 — Գործարքների համադրելիությունը 1.
ARLISՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 365AI Ինդեքսավորված

ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 365 — Գործարքների համադրելիությունը 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 365. Գործարքների համադրելիությունը 1. Չվերահսկվող գործարքը համադրելի է վերահսկվող գործարքի հետ, եթե` 1) դրանց միջև սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված համադրելիության գործոնների մասով չկան այնպիսի էական տարբերություններ, որոնք կարող են էապես ազդել տրանսֆերային գնագոյացման համապատասխան մեթոդով քննության ենթակա ֆինանսական ցուցանիշների վրա, կամ 2) առկա են սույն մասի 1-ին կետով սահմանված տարբերությունները, և չվերահսկվող գործարքի համապատասխան ֆի

Ամբողջ Տեքստ

Հոդված 365. Գործարքների համադրելիությունը 1. Չվերահսկվող գործարքը համադրելի է վերահսկվող գործարքի հետ, եթե` 1) դրանց միջև սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված համադրելիության գործոնների մասով չկան այնպիսի էական տարբերություններ, որոնք կարող են էապես ազդել տրանսֆերային գնագոյացման համապատասխան մեթոդով քննության ենթակա ֆինանսական ցուցանիշների վրա, կամ 2) առկա են սույն մասի 1-ին կետով սահմանված տարբերությունները, և չվերահսկվող գործարքի համապատասխան ֆինանսական ցուցանիշը ենթարկվել է ճշգրտման` համադրելիության վրա դրանց ազդեցությունը վերացնելու նպատակով:

2. Երկու կամ ավելի գործարքների համադրելիությունը պարզելու նպատակով հաշվի են առնվում, մասնավորապես, հետևյալ գործոններն այնքանով, որքանով դրանք տնտեսական առումով վերաբերում են գործարքների փաստերին ու հանգամանքներին. 1) գործարքի առարկայի բնութագիրը, մասնավորապես` ա. ապրանքների դեպքում կարող է ներառել ֆիզիկական հատկանիշները, որակը, հուսալիությունը, մատակարարման հասանելիությունը (առկայությունը շուկայում) և ծավալը, բ. աշխատանքների և ծառայությունների դեպքում կարող է ներառել աշխատանքի և ծառայության բնույթն ու ծավալը, օգտագործված տեխնիկական գիտելիքներն ու հմտությունները, ոչ նյութական ակտիվների ներգրավումը, գ. ֆինանսական գործարքների դեպքում կարող է ներառել գործարքի տևողությունը, վարկերի տրամադրման և դադարեցման ամսաթիվը, մայր գումարի չափը, արժույթը, երաշխիքները, վարկառուի վճարունակությունը, տոկոսադրույքը, դ. ոչ նյութական ակտիվների դեպքում կարող է ներառել գործարքի տեսակը (լիցենզավորում կամ վաճառք), ոչ նյութական ակտիվի տեսակը (արտոնագիր, ապրանքային նշան կամ նոու-հաու), տևողությունը, պաշտպանության աստիճանը, ապագա ակնկալվող օգուտները. 2) գործարքի կողմերի իրականացրած գործառույթները, օգտագործված ակտիվներն ու կրած ռիսկերը, մասնավորապես՝ ա. գործառույթները, մասնավորապես, նախագծում, արտադրություն, տեղակայում, հետազոտություն և զարգացում, սպասարկում, կոմպլեկտավորում, ձեռքբերում, կառավարում, փորձարկում և որակի հսկողություն, իրացում, մարկետինգ, գովազդ, պահեստավորում, մանրածախ և (կամ) մեծածախ վաճառք կամ ներքին օգտագործում, փոխադրում, ֆինանսավորում, կառավարում, երաշխիքային սպասարկում, ապահովագրություն, բ. ակտիվները, մասնավորապես, օգտագործված արտադրական սարքավորումները, ոչ նյութական ակտիվները, ֆինանսական ակտիվները, ինչպես նաև հաշվի են առնվում օգտագործված ակտիվների տարիքը, շուկայական արժեքը, գտնվելու վայրը, գ. ռիսկերը, մասնավորապես, արտադրական ռիսկերը, շուկայական ռիսկերը, ռիսկերը՝ կապված ներդրումների կորստի հետ, հետազոտության և զարգացման ոլորտում ներդրման հաջողությանը կամ ձախողմանն առնչվող ռիսկերը, ֆինանսական ռիսկերը՝ կապված տարադրամի փոխարժեքային տատանումների հետ, պաշարների արժեզրկման ռիսկերը, բնապահպանական ռիսկերը, վարկային ռիսկերը. 3) գործարքների պայմանագրային պայմանները, մասնավորապես, գործարքի ծավալները, փոխհատուցման ձևը և ժամկետները, տրամադրված երաշխիքների շրջանակը և պայմանները, համապատասխան լիցենզիաների, պայմանագրերի կամ այլ համաձայնագրերի առկայությունը և տևողությունը. 4) տնտեսական հանգամանքները, որոնց պայմաններում գործարքներն իրականացվել են, մասնավորապես, աշխարհագրական շուկաների նմանությունը, յուրաքանչյուր շուկայի չափը և վերջինիս տնտեսական զարգացման մակարդակը, շուկայի մակարդակը (մանրածախ կամ մեծածախ), գտնվելու վայրով պայմանավորված արտադրության և իրացման ծախսերը, համապատասխան ապրանքների կամ ծառայությունների շուկաներում առկա մրցակցության մակարդակը, արտադրության տվյալ ճյուղի տնտեսական վիճակը, արտադրական և տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման մակարդակը, գնագոյացման գործընթացներին պետական միջամտության մակարդակը, սպառողի անգնողունակությունը, այլ հանգամանքներ, որոնք կարող են ազդել գործարքի պայմանների վրա. 5) գործարքների մասով փոխկապակցված հարկ վճարողների որդեգրած գործարար ռազմավարությունները, մասնավորապես, նոր շուկաներ ներթափանցելուն առնչվող ռազմավարությունները, գործունեության ոլորտների բազմազանեցումը (տարբերակումը), նորարարությունների ներմուծումը, ռիսկերի կանխումը, քաղաքական փոփոխությունները:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել