ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 980 — Համալիր թույլտվության պայմանագրի ուժի պահպանվելը կողմերի փոփոխվելու դեպքում 1.
Ամփոփում
Հոդված 980. Համալիր թույլտվության պայմանագրի ուժի պահպանվելը կողմերի փոփոխվելու դեպքում 1. Օգտագործողին տրամադրված բացառիկ իրավունքների համալիրի մեջ մտնող որևէ բացառիկ իրավունքի փոխանցումն այլ անձի հիմք չէ համալիր թույլտվության պայմանագիրը փոփոխելու կամ լուծելու համար: Նոր իրավատերը դառնում է այդ պայմանագրի կողմ` փոխանցված բացառիկ իրավունքին վերաբերող իրավունքների և պարտականությունների մասով: 2. Իրավատիրոջ մահվան դեպքում համալիր թույլտվության պայ
Ամբողջ Տեքստ
Հոդված 980. Համալիր թույլտվության պայմանագրի ուժի պահպանվելը կողմերի փոփոխվելու դեպքում 1. Օգտագործողին տրամադրված բացառիկ իրավունքների համալիրի մեջ մտնող որևէ բացառիկ իրավունքի փոխանցումն այլ անձի հիմք չէ համալիր թույլտվության պայմանագիրը փոփոխելու կամ լուծելու համար: Նոր իրավատերը դառնում է այդ պայմանագրի կողմ` փոխանցված բացառիկ իրավունքին վերաբերող իրավունքների և պարտականությունների մասով:
2. Իրավատիրոջ մահվան դեպքում համալիր թույլտվության պայմանագրով նրա իրավունքները և պարտականությունները փոխանցվում են ժառանգին, պայմանով, որ նա գրանցված է կամ ժառանգության բացման օրվանից վեց ամսվա ընթացքում գրանցվում է որպես անհատ ձեռնարկատեր: Հակառակ դեպքում` պայմանագիրը դադարում է: Նոտարի նշանակած կառավարիչն իրականացնում է մահացած իրավատիրոջ իրավունքները և կատարում է նրա պարտականությունները մինչև ժառանգի կողմից այդ իրավունքները և պարտականություններն ընդունելը կամ մինչև ժառանգի` որպես անհատ ձեռնարկատեր գրանցվելը:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
