Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 42 — Անտառօգտագործման առանձնահատկությունները հատուկ նշանակության անտառներում 1.
ARLISՀՀ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 42AI Ինդեքսավորված

ՀՀ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 42 — Անտառօգտագործման առանձնահատկությունները հատուկ նշանակության անտառներում 1.

arlis.am — current code articleԲնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 42. Անտառօգտագործման առանձնահատկությունները հատուկ նշանակության անտառներում 1. Բնության հատուկ պահպանվող տարածքների համակարգում ընդգրկված անտառներում անտառօգտագործման կարգը սահմանվում է սույն օրենսգրքով և Հայաստանի Հանրապետության բնության հատուկ պահպանվող տարածքների մասին օրենսդրությամբ: 2. Քաղաքային և քաղաքամերձ, ռեկրեացիոն և առողջարարական, պատմական և գիտական արժեք ներկայացնող, ինչպես նաև սանիտարական գոտիները պահպանող անտառներն առաջնահերթ

Ամբողջ Տեքստ

Հոդված 42. Անտառօգտագործման առանձնահատկությունները հատուկ նշանակության անտառներում 1. Բնության հատուկ պահպանվող տարածքների համակարգում ընդգրկված անտառներում անտառօգտագործման կարգը սահմանվում է սույն օրենսգրքով և Հայաստանի Հանրապետության բնության հատուկ պահպանվող տարածքների մասին օրենսդրությամբ:

2. Քաղաքային և քաղաքամերձ, ռեկրեացիոն և առողջարարական, պատմական և գիտական արժեք ներկայացնող, ինչպես նաև սանիտարական գոտիները պահպանող անտառներն առաջնահերթ օգտագործվում են մշակութային-առողջարարական նպատակներով, ինչպես նաև բնակչության հանգստի համար:

3. Քաղաքային և քաղաքամերձ, ռեկրեացիոն և առողջարարական, պատմական և գիտական արժեք ներկայացնող, ինչպես նաև սանիտարական գոտիները պահպանող անտառներում արգելվում են անտառավերականգնման հատումները:

4. Ռեկրեացիոն և առողջարարական, պատմական և գիտական արժեք ներկայացնող, ինչպես նաև սանիտարական գոտիները պահպանող պետական և համայնքային անտառներում անտառօգտագործման կարգը սահմանում է պետական կառավարման լիազորված մարմինը:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել