Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ — Հոդված 24 — Փոստային առաքումը և հրապարակային ծանուցումը 1.
ARLISՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ — Հոդված 24AI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ — Հոդված 24 — Փոստային առաքումը և հրապարակային ծանուցումը 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 24. Փոստային առաքումը և հրապարակային ծանուցումը 1. Կատարողական վարույթի փաստաթղթերը փոստային առաքմամբ ուղարկվում են կատարման ենթակա ակտում նշված կամ հասցեատիրոջ հաշվառման (գտնվելու) վայրի հասցեով կամ հասցեատիրոջ նշած ծանուցման այլ հասցեով՝ պատվիրված նամակով: 2. Եթե փոստային առաքանին վերադարձվել է հասցեատիրոջ կողմից այն ընդունելուց հրաժարվելու հետ չկապված պատճառով կամ առաքանին ստանալու մասին հետադարձ ծանուցմամբ ուղարկվելու դեպքում՝ ուղարկել

Ամբողջ Տեքստ

Հոդված 24. Փոստային առաքումը և հրապարակային ծանուցումը 1. Կատարողական վարույթի փաստաթղթերը փոստային առաքմամբ ուղարկվում են կատարման ենթակա ակտում նշված կամ հասցեատիրոջ հաշվառման (գտնվելու) վայրի հասցեով կամ հասցեատիրոջ նշած ծանուցման այլ հասցեով՝ պատվիրված նամակով:

2. Եթե փոստային առաքանին վերադարձվել է հասցեատիրոջ կողմից այն ընդունելուց հրաժարվելու հետ չկապված պատճառով կամ առաքանին ստանալու մասին հետադարձ ծանուցմամբ ուղարկվելու դեպքում՝ ուղարկելու օրվանից հետո՝ երկշաբաթյա ժամկետում, հետադարձ ծանուցում (ծանուցման մասին անդորրագիր) չի ստացվել, ապա առաքանին ուղարկվում է կատարողական վարույթում առկա այլ հասցեներով:

3. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված գործողությունները կատարելու հետ միաժամանակ փաստաթուղթը տեղադրվում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել