ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 96 — Դատական ծանուցագիրն առձեռն հանձնելը 1.
Ամփոփում
Հոդված 96. Դատական ծանուցագիրն առձեռն հանձնելը 1. Դատական նիստի ժամանակի և վայրի մասին դատավարության մասնակիցը կարող է ծանուցվել դատական ծանուցագիրն առձեռն հանձնելու միջոցով: 2. Դատական ծանուցագիրն առձեռն հանձնվում է դատավարության մասնակցին դատարանի աշխատակազմի միջոցով: 3. Գործին մասնակցող անձի փաստաբան հանդիսացող ներկայացուցչի կամահայտնության դեպքում դատական ծանուցագրի հանձնումը դատավարության մասնակցին դատարանի համաձայնությամբ կարող է իրականացվե
Ամբողջ Տեքստ
Հոդված 96. Դատական ծանուցագիրն առձեռն հանձնելը 1. Դատական նիստի ժամանակի և վայրի մասին դատավարության մասնակիցը կարող է ծանուցվել դատական ծանուցագիրն առձեռն հանձնելու միջոցով:
2. Դատական ծանուցագիրն առձեռն հանձնվում է դատավարության մասնակցին դատարանի աշխատակազմի միջոցով:
3. Գործին մասնակցող անձի փաստաբան հանդիսացող ներկայացուցչի կամահայտնության դեպքում դատական ծանուցագրի հանձնումը դատավարության մասնակցին դատարանի համաձայնությամբ կարող է իրականացվել իր միջոցով՝ պահպանելով սույն օրենսգրքի 95-րդ հոդվածի պահանջները: Եթե դատարանի կողմից այլ ժամկետ չի սահմանվել, ապա մեկշաբաթյա ժամկետում հետադարձ ծանուցումը դատարանում չստացվելու դեպքում ծանուցագրի հանձնումն իրականացվում է դատարանի աշխատակազմի միջոցով:
4. Դատական ծանուցագիրն առձեռն հանձնելու դեպքում գործին կցվում է այն հանձնելու փաստը հաստատող փաստաթուղթ: ⚖
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
