ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 327 — Միասնական հաշվին կամ վարչական ակտի միասնական հաշվին գումարների մուտքագրումը, միասնական հաշվից կամ վարչական ակտի միասնական հաշվից գումարների վերադարձը (վերնագիրը խմբ.
Ամփոփում
Հոդված 327. Միասնական հաշվին կամ վարչական ակտի միասնական հաշվին գումարների մուտքագրումը, միասնական հաշվից կամ վարչական ակտի միասնական հաշվից գումարների վերադարձը (վերնագիրը խմբ. 01.03.23 ՀՕ-101-Ն ) 1. Միասնական հաշվին մուտքագրման ենթակա գումարների հիմնավորվածության ուսումնասիրության արդյունքներով հիմնավորված համարված գումարները ենթակա են մուտքագրման միասնական հաշվին՝ հարկային մարմնի սահմանած ձևի եզրակացության հիման վրա՝ ուսումնասիրության արձանագր
Ամբողջ Տեքստ
Հոդված 327. Միասնական հաշվին կամ վարչական ակտի միասնական հաշվին գումարների մուտքագրումը, միասնական հաշվից կամ վարչական ակտի միասնական հաշվից գումարների վերադարձը (վերնագիրը խմբ. 01.03.23 ՀՕ-101-Ն ) 1. Միասնական հաշվին մուտքագրման ենթակա գումարների հիմնավորվածության ուսումնասիրության արդյունքներով հիմնավորված համարված գումարները ենթակա են մուտքագրման միասնական հաշվին՝ հարկային մարմնի սահմանած ձևի եզրակացության հիման վրա՝ ուսումնասիրության արձանագրությունն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում:
2. Միասնական հաշվում կամ վարչական ակտի միասնական հաշվում առկա գումարները ենթակա են վերադարձման հարկ վճարողին նրա կողմից հարկային մարմին ներկայացված՝ հարկային մարմնի սահմանած ձևով և կարգով լրացված դիմումի հիման վրա՝ այն ստանալուց հետո՝ 20 օրվա ընթացքում, իսկ գործող օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ունեցող հարկ վճարողների դեպքում՝ դիմումն ստանալուց հետո՝ 10 օրվա ընթացքում: Վերադարձը կատարվում է դիմումում նշված գումարի չափով: Միասնական հաշվից կամ վարչական ակտի միասնական հաշվից գումարների վերադարձն իրականացնում է գանձապետարանը՝ գումարը փոխանցելով հարկ վճարողի բանկային հաշվին (իսկ Կառավարության սահմանած դեպքերում՝ Կառավարության սահմանած կարգով հարկային մարմին ներկայացված այլ հաշվին) կամ վարչական ակտի միասնական հաշվին կամ միասնական հաշվին: Վճարողի բանկային հաշվին (իսկ Կառավարության սահմանած դեպքերում՝ Կառավարության սահմանած կարգով հարկային մարմին ներկայացված այլ հաշվին) գումարի վերադարձը սույն մասով սահմանված ժամկետից 30 օրից ավելի ուշացնելու դեպքում այդ ժամկետին հաջորդող յուրաքանչյուր ուշացած օրվա համար հարկ վճարողին վճարվում է տույժ՝ վերադարձման ենթակա գումարի 0.03 տոկոսի չափով: (327-րդ հոդվածը փոփ. 13.12.17 ՀՕ-264-Ն, լրաց.
05.05.21 ՀՕ-190-Ն, փոփ.
23.12.22 ՀՕ-595-Ն, խմբ.
01.03.23 ՀՕ-101-Ն ) (05.05.21 ՀՕ-190-Ն օրենքն ունի անցումային դրույթ) ( 23.12.22 ՀՕ-595-Ն օրենքն ունի անցումային դրույթ) (01.03.23 ՀՕ-101-Ն օրենքն ունի անցումային դրույթ) (հոդվածը 03.07.26 ՀՕ-344-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում 2027 թվականի հունվարի 1-ից) Բ Ա Ժ Ի Ն 17 ՀԱՐԿԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ Գ Լ ՈՒ Խ 67 ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ ⚖
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
