ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2024 թվականի հուն իս ի 12- ին «ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» 2013 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-157-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածի 1-ին մասը «հարաբերություններ» բառից հետո լրացնել «, ինչպես նաև պետական մարմիններին հատկացված աշխատավարձի և պարգևատրման ֆոնդերի վերլուծության հետ կապված հարաբերությունները» բառերով: Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին կետով. «1.1) «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված փորձագետների, քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց, որոնց վրա տարածվում են միայն սույն օրենքի 27.1-ին հոդվածի դրույթները:»։ Հոդված 3. Օրենքի 5-րդ հոդվածի 4-րդ մասի «երեք տարին մեկ, և որի կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը» բառերը փոխարինել «յուրաքանչյուր տարի Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով» բառերով: Հոդված 4. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 27.1-ին հոդվածով. « Հոդված 27.1. Աշխատավարձի և պարգևատրման ֆոնդերի վերլուծության նպատակով պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց, փորձագետներին, քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց տրվող վարձատրության վերլուծությունը 1. Պետական մարմիններին հատկացված աշխատավարձի, պարգևատրման ֆոնդերի վերլուծության նպատակով պետական մարմիններում աշխատանքի վարձատրության քաղաքականությունը մշակող լիազոր մարմինը պետական մարմիններից պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված փորձագետներին, քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց վճարված վարձատրության վերաբերյալ տեղեկատվությունը ստանում և վերլուծում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված վարձատրությունը ներառում է աշխատավարձը, ինչպես նաև օրենսդրությամբ սահմանված կարգով աշխատավարձի ֆոնդից տրվող բոլոր վճարները:»: Հոդված 5. Եզրափակիչ մաս և անցումային դրույթ 1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Սույն օրենքի ընդունումից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում: Հանրապետության նախագահ Վ. Խաչատուրյան 2024 թ. հուլիսի 4 Երևան ՀՕ-296-Ն Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 հուլիսի 2024 թվական: Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-296-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (18.07.2024-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր Միասնական կայք 2024.07.08-2024.07.21 Պաշտոնական հրապարակման օրը 08.07.2024 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 12.06.2024 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 04.07.2024 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 18.07.2024 Հիմնական ակտ 12.06.2024, ՀՕ-296-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 12.12.2013, ՀՕ-157-Ն 12.12.2013, ՀՕ-157-Ն Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 12 հունիսի, 2024 թ.
- Գործի #:
- ՀՕ-296-Ն
- Դատարան:
- ՀՀ Ազգային ժողով
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
